Ինչու չի կարելի իջեցնել երեխայի ջերմությունը. 12 փաստ բարձր ջերմության մասին

21:30 • 13.06.17



Երեխայի հիվանդանալու դեպքում առաջին հարցը, որ տալիս են բժիշկները, լինում է ջերմության առկայությունը: Առհասարակ ցանկացած ստուգում մանկական կլինիկաներում սկսվում է երեխայի ջերմությունը չափելուց: Սա վատ չէ, քանի որ բարձր ջերմությունն իսկապես կարող է շատ կարևոր ախտանշան լինել, սակայն խնդիրը նրանում է, որ բժիշկները դրան չափազանց մեծ նշանակություն են տալիս և փորձում են ամեն կերպ իջեցնել այն:

 

Հարկ է հիշել, որ բարձր ջերմությունը պետք չէ իջեցնել: Ջերմությանն ուղեկցող այլ ախտանշանների բացակայության դեպքում (արտասովոր պահվածք, թուլություն, վատ շնչառություն և այլն), որոնք կհուշեն լուրջ խնդրի առկայությանն մասին, բժիշկը պետք է պարզապես նշի, որ անհանգստանալու կարիք չկա, և երեխային ու նրա ծնողներին տուն ուղարկի:

 

Բժիշկների նման վերաբերմունքը անհանգստություն է առաջացնում ծնողների մոտ, ինչի հետևանքով նրանք խուճապի են մատնվում ջերմաչափի բարձր ցուցանիշը տեսնելիս: Այդ իսկ պատճառով՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 12 փաստ մարմնի ջերմաստիճանի մասին, որոնք կօգնեն խուսափել անկարևոր անալիզներից:

 

Փաստ № 1.

 

Նորմա համարվող 37 աստիճանը ոչ բոլորի համար է նորմա: Իրականում «նորմա» հասկացությունը պայմանական է, քանի որ այն տարբեր մարդկանց մոտ (հատկապես երեխաների) տարբեր է լինում՝ 35,9-37,5 աստիճան: Ընդ որում՝ օրվա ընթացքում երեխայի մարմնի ջերմաստիճանի տատանումները կարող են բավական  ակնհայտ լինել:

 

Փաստ № 2.

 

Մարմինի ջերմաստիճանի բարձրացումը կարող է պայմանավորված չլինել որևէ հիվանդությամբ: Դրա պատճառ կարող է դառնալ դժվարամարս սնունդը կամ աղջիկների սեռական հասունացման ժամանակ ձվազատման պահը: Երբեմն էլ այդ խնդիրը կարող է պայմանավորված լինել դեղորայքով, օրինակ՝ հակահեստամինայիններով:

 

Փաստ № 3.

 

Չափազանց վտանգավոր ջերմությունն առհասարակ ունենում է իր ակնհատ պատճառը: Սովորաբար կյանքի համար վտանգավոր աստիճանի ջերմաստիճանը բարձրանում է թունավորումների կամ գերտքացման ժամանակ: Ընդ որում՝ նման դեպքերում ջերմությունը կարող է հասնել մինչև 41,5 և ավել աստիճանի:

 

Եթե երեխան որևէ թունավոր բան է կուլ տվել, ապա հարկավոր է անմիջապես շտապ օգնություն կանչել կամ անձամբ տանել նրան հիվանդանոց՝ նախապես այդ նյութից նմուշ վերցնելով:

 

Սովորաբար երեխաների կուլ տված նյութերը շատ վտանգավոր չեն լինում, սակայն ժամանակին հասցրած բուժօգնությունն անչափ կարևոր է:

 

Բացի այդ, հարկավոր է շատ ուշադիր լինել նաև գիտակցության կորստի դեպքում և հնարավորինս արագ հասցնել երեխային հիվանդանոց, քանի որ արտաքին ազդեցությունը կարող է խիստ վտանգավոր լինել:

 

Փաստ № 4.

 

Մարմինի ջերմաստիճանը կարող է տարբեր լինել՝ կախված չափման ձևից: Հետանցքային ջերմությունը մեկ աստիճանով բարձր է, քան օրալ ջերմաստիճանը և մեկ աստիճանով ցածր, քան թևատակայինը: Սակայն նորածինների մոտ դրանց միջև տարբերությունն այդքան էլ մեծ չէ, ուստի ավելի լավ կլինի չափել նրանց թևատակային ջերմությունը:

 

Բացի այդ, շատերը կարծում են, որ երեխայի ջերմությունը կարելի է չափել պարզապես նրա ճակատին կամ կրծքին հպվելով, ինչը, սակայն, նույնպես թյուր կարծիք է:

 

Փաստ № 5.

 

Մարմնի ջերմաստիճանը պետք չէ իջեցնել: Բացառություն կարող են լինել միայն նորածինները, որոնց մոտ որևէ վարակ կա: Վարակման պատճառները կարող են տարբեր լինել, ուստի եթե կյանքի առաջին ամիսների ժամանակ երեխայի ջերմությունը կտրուկ բարձրանում է, հարկավոր է ամիջապես դիմել բժշկին:

 

Փաստ № 6.

 

Երեխայի ջերմությունը կարող է բարձրանալ նաև գերտաքացումից, ուստի պետք չէ չափազանց շատ հագուստ հագցնել: Եթե երեխան արդեն իսկ հիվանդ է (ջերմություն, տենդ), ապա տաք հագուստը կարող է էլ ավելի վատացնել իրավիճակը:

 

Փաստ № 7.

 

Մեծ մասամբ՝ բարձր ջերմությունը պայմանավորված է լինում վիրուսներով ու բակտերիալ վարակներով, որոնց դեմ օրգանիզմը կարող է պայքարել առանց որևէ կողմնակի օգնության, ուստի դեղամիջոցների կամ նույնիսկ բժշկի օգնության անհրաժեշտություն չկա: Պետք չէ նաև երեխային հակաբիոտիկներ տալ, քանի որ եթե դրանք նույնիսկ օգնում են շուտ ազատվել բակտերիալ վարակից, միևնույն է բավական շատ բարդություններ կարող են առաջացնել:

 

Երեխաների մոտ բարձր ջերմության ամենատարածված պատճառները մրսածությունն ու գրիպն են: Ջերմությունը կարող է հասնել 40,5 աստիճանի, սակայն նույնիսկ այս դեպքում անհանգստանալու պատճառ չկա: Միակ վտանգը բարձր ջերմությանն ուղեկցող գործընթացների հետևանքով ջրազրկման հավանականությունն է, ուստի հնարավորության դեպքում հարկավոր է հիվանդին անընդհատ հեղուկ տալ (ցանկացած հեղուկ):

 

Փաստ № 8.

 

Գոյություն չունի ուղիղ կապ երեխայի մարմնի ջերմաստիճանի և հիվանդության ծանրության միջև: Բացի այդ, չկա նաև հստակ կարծիք այն մասին, թե որն է կոչվում «բարձր ջերմություն»: Բացի այդ, վարակների առկայության դեպքում հիվանդության ծանրությունը կախված չէ ջերմության աստիճանից:

 

Որոշ ոչ վտանգավոր հիվանդություններ կարող են նպաստել ջերմության բարձրացմանը, մինչդեռ կան բավական շատ լուրջ հիվանդություններ, որոնք ընթանում են առանց մարմնի ջերմնաստիճանի բարձրացման: Հարկավոր է պահպանել հանգստությունը, նույնիսկ 40,5 աստիճան ջերմության դեպքում:

 

Հարկ է հիշել, որ հիվանդության ծանրության աստիճանը որոշելու համար պետք է ուշադրություն դարձնել երեխայի ընդհանուր առողջական վիճակին, նրա պահվածքին ու արտաքին տեսքին:

 

Փաստ № 9.

 

Վիրուսներով կամ բակտերիալ վարակներով պայմանավորված ջերմությունը չիջացնելու դեպքում այն երբեք 41 աստիճանից ավել չի բարձրանա, ուստի մանկաբույժների նշանակած ջերմիջեցնողներն օգուտ չեն տալիս: Այս դեպքում ծնողներն ավելի շատ են խուճապի մատնվում, իսկ բժիշկները չեն զգուշացնում, որ օրգանիզմն օժտված է մի մեխանիզմով, որը թույլ չի տալիս, որ ջերմաստիճանը 41 աստիճանից ավել բարձրանա: Ընդ որոմ՝ այս մեխանիզմը կարող է խանգարվել միայն արտաքին ազդեցության հետևանքով (ջերմային հարված, թունավորում և այլն):

 

Փաստ № 10.

 

Ջերմիջեցնող միջոցները ոչ միայն օգտակար չեն, այլև վնաս են հասցնում: Վարակների դեպքում բարձր ջերմությունն անհրաժեշտություն է: Ջերմությունը բարձրանում է ջերմածին նյութերի հետևանքով, որոնք տենդ են առաջացնում: Սա հիվանդությունից պաշտպանվելու բնական միջոց է և խոսում է այն մասին, որ օրգանիզմն աշխատում է այդ ուղղությամբ:

 

Հարկ է հիշել, որ վարակների հետևանքով բարձրացած ջերմությունը պետք չէ իջեցնել: Ծայրահեղ դեպքում երեխային կարելի է տալ նրա տարիքին համապատասխան չափաբաժնով պարացետամոլ և շփել մարմինը գոլ ջրով (ջերմությունն իջնում է ջրի գոլորշիացման շնորհիվ և դրա ջերմաստիճանը նշանակություն չունի, ուստի սառը ջուրը ոչ մի առավելություն չի ունենա): Ոչ մի դեպքում չի կարելի է ջերմությունն իջեցնելու համար փոքրիկի մարմինը շփել սպիրտով, քանի որ դրա գոլորշիները թունավոր են երեխայի համար: Բժշկի միջամտության անհրաժեշտություն կծագի միայն այն դեպքում, եթե բարձր ջերմությունը պահպանվում է երեք օրից ավել, ի հայտ են եկել նաև այլ ախտանշաններ կամ փոքրիկի վիճակը շատ վատ է:

 

Երեխայի վիճակը բարելավելու համար ջերմությունն իջեցնելով՝ ծնողը միջամտում է բուժման բնական գործընթացին: Եթե հարկավոր է անպայման իջեցնել ջերմությունը, ապա ասպիրինի և պարացետամոլի փոխարել շատ ավելի նախընտրելի է գոլ ջրով շփում անելը, քանի որ դա շատ ավելի անվնաս է: Հարկ է հիշել, որ չնայած իր տարածվածությանը, ասպիրինն ամեն տարի ավելի շատ երեխա է թունավորում, քան որևէ թույն: Սա սալիցիլաթթվի նույն տեսակն է, որն օգտագործվում է առնետներին թունավորելու համար:

 

Բացի այդ, ասպիրինը կարող է առաջացնել մի շարք կողմնակի բարդություններ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ: Օրինակ՝ կարող են առաջանալ աղիների արյունահոսություններ, իսկ գրիպի կամ ջրծաղիկի ժամանակ ընդունելու դեպքում երեխայի մոտ կարող է առաջանալ Ռեյի համախտանիշ, որը մանկական մահացության հաճախակի պատճառներից մեկն է: Սա է պատճառը, որ բժիշկներից շատերը սկսել են ասպիրինի փոխարել պարացետամոլ օգտագործել:

 

Սակայն պարացետամոլը նույնպես բացարձակապես անվնաս չէ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարացետամոլի մեծ չափաբաժինը թունավոր է լյարդի ու երիկամների համար: Բացի այդ, հղիության ընթացքում ասպիրին ընդունած մայրերի երեխաները հետագայում ավելի հաճախ են տառապում կեֆալոհեմատոմայով, որի ժամանակ գլխի վրա առաջանում են հեղուկով լցված ուռուցքներ:

 

Փաստ № 11.

 

Վիրուսային կամ բակտերիալ վարակների հետևանքով բարձրացած ջերմությունը չի ախտահարում գլխուղեղը և ոչ մի բացասական հետևանք չի ունենում: Հարկ է հիշել, որ մրսածության, գրիպի կամ ցանկացած այլ վարակի դեպքում երեխայի մարմնի ջերմաստիճանը ոչ մի դեպքում 41 աստիճանից ավել չի բարձրանա, իսկ դրանից ցածր որևէ ջերմաստիճան չի կարող լուրջ վնաս հասցնել:

 

Պետք չէ անընդհատ անհանգստանալ, քանի որ օրգանիզմի պաշտպանական ուժերը թույլ չեն տա, որ ջերմությունը 41 աստիճանից ավել բարձրանա: Նույնիսկ փորձառու բժիշկներն իրենց կարիերայի ընթացքում նման դեպքերին բախվում են 1-2 անգամից ոչ ավել:

 

Փաստ № 12.

 

Բարձր ջերմությունը չի առաջացնում ջղաձգումներ: Ջղաձգումների պատճառ է դառնում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը: Բացի այդ, ջղաձգումները լուրջ հետևանքներ չեն ունենում և նկատվում են հիվանդների ընդամենը 4%-ի մոտ: Ուսումնասիրությունները, որոնց մասնակցել է ֆեբրիլային ջղաձգումներ ունեցած 1706 երեխա, ցույց են տվել, որ այդ ջղաձգումները չեն առաջացնում շարժունակության խանգարումներ կամ որևէ մահացու ախտաբանություն:

 

Բացի այդ, ջղաձգումները կանխելու համար միջոցները միշտ շատ ուշ են ձեռնարկվում, ուստի բացարձակապես անիմաստ են, քանի որ եթե ջերմությունն արդեն կտրուկ բարձրացել է, նշանակում է ջղաձգումները կա՛մ արդեն տեղի են ունեցել, կա՛մ հիվանդը խուսափել է դրանցից:

 

Ֆեբրիլային ջղաձգումները սովորաբար ի հայտ են գալիս մինչև հինգ տարեկան երեխաների մոտ: Այդ տարիքում ջղաձգումներ ունեցած երեխաները հետագայում հազվադեպ են բախվում այս խնդրին: Ջղաձգումների կրկնությունից խուսափելու համար հաճախ բժիշկները նշանակում են երկարատև բուժում հատուկ հակաջղաձգումային դեղորայքով: Նման դեպքերում հարկավոր է անպայման տեղեկանալ դեղամիջոցի առաջացրած հնարավոր հետևանքների մասին: Առհասարակ այս հարցում բժիշկները միակարծիք չեն, քանի որ նման բուժման ժամանակ օգտագործվող դեղամիջոցները կարող են ախտահարել լյարդը և նույնիսկ բացասաբար ազդել գլխուղեղի վրա: Բացի այդ, դրանք կարող են նաև ազդել երեխայի պահվածքի և ակտիվության վրա, ուստի որոշ բժիշկներ կարծում են, որ շատ ավելի լավ կլինի երբեմն հրաժարվել նման բուժումից: Ինչևէ՝ բուժումից հրաժարվելու որոշումն ամեն դեպքում պետք է կայացնեն ծնողները:

 

Եթե երեխայի մոտ ջերմության կտրուկ բարձրացման հետևանքով ջղաձգումներ են առաջանում, ապա հարկավոր է հանգստանալ ու չխուճապել: Հարկ է հիշել, որ ջղաձգումները ոչ մի լուրջ վտանգ չեն ներկայացնում, ուստի անհրաժեշտ է պարզապես անել ամեն բան, որպեսզի երեխան չտուժի նոպաների ժամանակ:

 

Առաջին հերթին՝ հարկավոր է երեխային կողքի պառկեցնել, որպեսզի նա չխեղդվի թքից: Այնուհետև անհրաժեշտ է նրա մոտից հեռացնել բոլոր վտանգավոր առարկաները, որոնք կարող են դառնալ վնասվածքի պատճառ: Հարկավոր է համոզվել, որ երեխայի շնչառությանը ոչինչ չի խանգարում և որևէ պինդ բան դնել նրա ատամների միջև (կաշվե ձեռնոց, դրամապանակ և այլն), որպեսզի նա պատահաբար լեզուն չկծի:

 

Մեծ մասամբ՝ ջղաձգումները տևում են մի քանի րոպե: Եթե դրանք ավելի երկար են տևում, հարկավոր է հեռախոսով խորհրդակցել բժշկի հետ: Բացի այդ, հարկ է հիշել, ոչ ջղաձգումներից հետո մեկ ժամ երեխային չի կարելի ո՛չ սնունդ տալ, ո՛չ էլ հեղուկ, քանի որ ուժեղ քնկոտության պատճառով նա կարող է խեղդվել:

 

Ամփոփում.

 

Բարձր ջերմությունը երեխաների մոտ հաճախ հանդիպող ախտանշան է, որը կապված չէ ծանր հիվանդությունների հետ և չի հանդեսանում հիվանդության ծանրության աստիճանի ցուցանիշ:

 

Վարակների հետևանքով երեխայի ջերմությունը երբեք չի կարող հասնել այն աստիճանի, որը կարող է անդառնալիորեն ախտահարել երեխայի օրգանները:

 

Բարձր ջերմության դեպքում, ստորև բերված խորհուրդներից բացի, բժշկական այլ միջամտության կարիք չկա: Հարկ է հիշել, որ ջերմությունը պետք չէ իջեցնել, քանի որ այն պաշտպանում է օրգանիզմը վարակներից և օգնում է արագ ապաքինվել:

 

1.      Եթե մինչև երկու ամսական երեխայի ջերմությունը բարձրացել է 37,7 աստիճանից բարձր, ապա հարկավոր է դիմել բժշկի օգնությանը, քանի որ նման վիճակը կարող է պայմանավորված լինել վարակներով:

 

2.      Երկու ամսականից բարձր երեխաների համար բժշկի անհրաժեշտություն չկա: Բացառություն հարկավոր է անել միայն այն դեպքում, եթե այս վիճակը պահպանվում է երեք օրից ավել կամ ուղեկցվում է լուրջ ախտանշաններով:

 

3.      Երեխայի շնչառության վատացման, փսխումի, մկանների թրթռոցի կամ անհանգստացնող այլ ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ՝ անկախ ջերմաչափի ցույց տված տվյալներից:

 

4.      Տենդով ուղեկցվող ջերմության ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի իջեցնել երեխայի ջերմությունը ծածկոցների միջոցով: Հարկ է հիշել, որ տենդը օրգանիզմի բնական արձագանքն է բարձր ջերմութանը, մինչդեռ տաք ծածկոցները միայն էլ ավելի կվատացնեն իրավիճակը:

 

5.      Հիվանդ երեխային հարկավոր է պառկեցնել անկողին, սակայն ոչ ստիպողաբար: Մաքուր օդն ու չափավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են շատ օգտակար լինել նրա համար, ուստի պետք չէ զրկել նրան դրանից:

 

6.      Եթե կան կասկածներ, որ բարձր ջերմությունը պայմանավորված է ոչ թե վարակներով, այլ որևէ այլ խնդրով (թունավորում, գերտաքացում և այլն), ապա հարկավոր է հիվանդին անմիջապես հիվանդանոց տեղափոխել կամ շտապ օգնություն կանչել:

 

7.      Ոչ մի դեպքում չի կարելի ժողովրդական սովորությունների համաձայն «բուժել» տենդը «քաղցով»: Ցանկացած հիվանդության դեպքում էլ առողջ սնունդը շատ կարևոր է, ուստի եթե նույնիսկ երեխան հրաժարվում է սննդից, ապա հարկավոր է նրան սննդարար հեղուկներ տալ (օրինակ՝ մրգային հյութեր կամ հավի արգանակ): Հարկ է հիշել, որ բարձ ջերմությունն ու դրան ուղեկցող ախտանշանները սովորաբար հանգեցնում են հեղուկի կորստի ու ջրազրկման, ուստի դրա պակասը լրացնելու համար անհրաժեշտ է ժամը մեկ երեխային մի բաժակ որևէ հեղուկ տալ:

 

Նյութի աղբյուրը՝ soznatelno.ru

 

Հատված Ռոբերտ Մենդելսոնի «Ինչպես երեխային առողջ մեծացնել՝ ի հեճուկս բժիշկների» գրքից





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

13:43 • 21/08

Մեքենայի սրահում ծխելը շատ ավելի վատ է ազդում առողջության վրա, քան արտանետվող գազերը

13:05 • 21/08

Ինչ է բակտերիալ վագինոզը և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

12:01 • 21/08

Օգոստոսի 19-20-ը մայրաքաղաքում ծնվել է 155 երեխա

21:25 • 20/08

Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու տարածված և արդյունավետ բնական միջոցներ

20:45 • 20/08

«Սիրելի» դիետա. ինչպես ընդամենը մեկ շաբաթում ազատվել 8-10 կգ ավելորդ քաշից

19:17 • 20/08

Արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման վրա ազդող գործոններն ու հիմնական ախտանշանները

18:00 • 20/08

Դիաբետով պայմանավորված վաղ ախտանշաններն ու խորհուրդներ նախադիաբետի դեմ պայքարելու համար

16:15 • 20/08

Որովայնի շրջանում առաջացող ցավերի հիմնական պատճառները

15:00 • 20/08

Ոչ ճիշտ կամ անբավարար արյան շրջանառության ախտանշանները. պարզ խորհուրդներ այդ խնդրից ազատվելու համար

13:00 • 20/08

Ի՞նչ է կրծքագեղձի կիստան և արդյո՞ք այն իրենից վտանգ է ներկայացնում

21:24 • 19/08

Գլխուղեղի ճնշման ախտանշաններն ու հիվանդին ցուցաբերվող առաջին օգնությունը

20:59 • 19/08

Բնական լուծողական միջոց, որը կարճ ժամանակում արդյունավետ կերպով կազատի փորկապությունից

19:44 • 19/08

25 տարածված սխալ կարծիք կրծքագեղձի քաղցկեղի մասին

18:44 • 19/08

Գիտնականները պարզել են, որ մարդու արյան խմբի և սրտանոթային հիվանդությունների միջև որոշակի կապ կա

15:40 • 19/08

Հունական ընկույզն օգնում է վերահսկել ճարպակալումից տառապող մարդկանց ախորժակը

15:16 • 19/08

Վիտամին C-ն օգնում է պայքարել օնկոլոգիական հիվանդությունների դեմ. գիտնականներ

14:29 • 19/08

Ընտանեկան հիերարխիայի խախտում. ինչ չպետք է անեն ծնողները

12:45 • 19/08

Որ ախտանշաններն են վկայում զարգացող քաղցկեղի մասին

11:42 • 19/08

Ինչով կարող է պայմանավորված լինել առանց ցանի քորը

22:59 • 18/08

Ինչպես մեխակի օգնությամբ կարգավորել արյան ճնշումը. ժողովրդական բաղադրատոմս

21:16 • 18/08

Անի Լորակի դիետան. ինչպես 6 օրում ազատվել ավելորդ ճարպաշերտերից

19:59 • 18/08

Որոնք են ծնկոհոդում հեղուկի կուտակման պատճառներն ու ախտանշանները. պարզ միջոց այդ խնդրից ազատվելու համար

19:27 • 18/08

Ինչով կարող է պայմանավորված լինել սեռական ակտի ժամանակ ցավը կանանց մոտ

19:01 • 18/08

Ինչով կարող են պայմանավորված լինել սրտի ռիթմի խանգարումները և ինչպես կարգավորել այդ խնդիրը

18:22 • 18/08

Որոնք են օրգանիզմում կալցիումի դեֆիցիտի հիմնական ախտանշանները

17:15 • 18/08

7 հետաքրքիր ու կարևոր փաստ եղունգների սնկային հիվանդության մասին

14:42 • 18/08

7 փաստ սուրճի մասին, որ պետք է իմանան այս ըմպելիքի սիրահարները

12:52 • 18/08

Ինչ է շաղկապենաբորբը (կոնյունկտիվիտ) և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

11:34 • 18/08

Երաժշտությունը բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը. գիտնականներ

11:08 • 18/08

Օգոստոսի 17-ին մայրաքաղաքում ծնվել է 87 երեխա

22:56 • 17/08

Ախտանշաններ, որոնք կարող են 30 օր առաջ հուշել սրտի կաթվածի մասին

21:51 • 17/08

Առավել հաճախ տղամարդկանց մոտ հանդիպող քաղցկեղի 5 տեսակ և դրանց ախտանշանները

21:13 • 17/08

3-օրյա և 7-օրյա կարտոֆիլային դիետաներ, որոնց օգնությամբ հնարավոր է կորցնել օրական 0.5 կիլոգրամ

20:45 • 17/08

Շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտանշաններ, որոնք պետք չէ աչքաթող անել

20:08 • 17/08

Տնական դեղամիջոց, որը 87 տոկոսով կանխում է մազաթափությունն ու խթանում դրանց աճը

19:09 • 17/08

Լավագույն վիտամինները՝ աչքերի առողջության պահպանման համար

17:48 • 17/08

7 խորհուրդ՝ ոտքերի արյան շրջանառությունն ընդամենը 20 օրում բարելավելու համար

16:04 • 17/08

Որոնք են երեխաների մոտ առաջացող ականջաբորբի տեսակները, ախտանշաններն ու առաջացման պատճառները

14:12 • 17/08

Ինչպես հրաժարվել ծխախոտից և չգիրանալ. 9 արդյունավետ խորհուրդ

12:51 • 17/08

Ինչ է Կոկսակի վիրուսը և որքանով է այն վտանգավոր

11:32 • 17/08

Օգոստոսի 16-ին Երևանում ծնվել է 80 երեխա

10:48 • 17/08

5 սովորություն, որոնցից հարկավոր է հրաժարվել երիկամների առողջության համար

21:55 • 16/08

Ժողովրդական միջոցներով արգանդի միոմայի բուժման բաղադրատոմսեր

21:30 • 16/08

Ինչպես գերչակի յուղի օգնությամբ խթանել թարթիչների ու հոնքերի աճը և կանխել մազաթափությունը

20:10 • 16/08

Ամենատարածված վեներական հիվանդություններն ու դրանց ախտանշանները

19:34 • 16/08

Որոնք են միջողային ճողվածքի(грыжа) զարգացման պատճառներն ու տարածված ախտանշանները

19:15 • 16/08

Անոթների հիվանդությունների ախտանշանները, արտաքին դրսևորումներն ու բարդացումները

19:07 • 16/08

Որ դեպքերում է արտադրությունը պտուկից համարվում նորմալ և որ դեպքերում՝ ոչ. պաթոլոգիկ արտադրությունների հնարավոր պատճառները

18:07 • 16/08

Արդյունավետ դիետա՝ մեկ շաբաթում մինչև 4 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

17:34 • 16/08

Ինչ է պետք անել միջատների խայթոցի դեպքում

15:04 • 16/08

Ինչ է հարկավոր սրտին նորմալ աշխատանքի համար

13:22 • 16/08

Ինչպես պահպանել անոթների առողջությունը զարկերակային ճնշման տատանումների դեպքում

11:47 • 16/08

Օգոստոսի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 73 երեխա

11:39 • 16/08

Սթրեսն ազդում է մայրական կաթի վրա. գիտնականներ

10:57 • 16/08

Գիտնականները պարզել են, թե որ բնածին արատներն են ազդում քաղցկեղի առաջացման հավանականության վրա

21:30 • 15/08

Որն է հորմոնների դերն օրգանիզմում և ինչ խնդիրներ կարող են առաջանալ հորմոնալ խանգարումների դեպքում

20:06 • 15/08

Ողնաշարի հիվանդությունների ախտանշանները. թեստ, որը կօգնի 1 րոպեում գնահատել ողնաշարի վիճակը

19:02 • 15/08

2 բնական միջոց՝ մաշկը թարմացնելու և լայնացած ծակոտիները նեղացնելու համար

18:24 • 15/08

Ծխախոտ օգտագործող երիտասարդ կանանց մոտ բարձրանում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը

17:45 • 15/08

Դեմենցիայի զարգացման հավանականությունը կախված է սրտամկանի և անոթների առողջությունից

17:03 • 15/08

Ամերիկացի գիտնականները ճաղատության դեմ դեղամիջոց են ստեղծել

16:16 • 15/08

Ինչ վտանգ կարող են ներկայացնել սննդամթերքի տարբեր տեսակները շոգ եղանակին

15:36 • 15/08

Որոնք են ամենատարածված «միֆերն» առողջության մասին

14:06 • 15/08

Ինչպես մեկ շաբաթում ազատվել 10 կգ ավելորդ քաշից. բժիշկների մշակած արդյունավետ դիետան

13:17 • 15/08

Երեխայի զարգացման «օրացույցը». ինչ հմտություններ է ունենում փոքրիկը 3.5 տարեկանում

11:40 • 15/08

Օգոստոսի 14-ին մայրաքաղաքում ծնվել է 67 երեխա

11:29 • 15/08

Victoria's Secret-ի «հրեշտակը» պատմել է, թե ինչպես է կարգի բերել կազմվածքը որդուն լույս աշխարհ բերելուց հետո

10:37 • 15/08

Քնի պակասը բարձրացնում է տղամարդկանց մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը

21:29 • 14/08

Կանանց մոտ հաճախ հանդիպող ինտիմ խնդիրների առաջացման պատճառներն ու կանխարգելումը

21:00 • 14/08

Զույգերի սեռական փոխհարաբերությունների վրա ազդող գործոնները

20:03 • 14/08

Մարմնի քարտեզը ողնաշարի վրա. ինչով են պայմանավորված մեջքի ցավերը

19:09 • 14/08

Ինչպես է հարկավոր սնվել անեմիայի (սակավարյունություն) դեպքում

19:01 • 14/08

Բարձր ճնշումն արագ իջեցնող 4 պարզ մեթոդ

18:13 • 14/08

Որոնք են ինտիմ հատվածի մաշկի գրգռվածության պատճառներն ու բուժման եղանակները

14:03 • 14/08

Եղնջացանի տեսակներն ու ախտանշանները, ինչպես նաև արդյունավետ ժողովրդական բաղադրատոմսեր դրանից ազատվելու համար

12:05 • 14/08

Օգոստոսի 11-13-ը մայրաքաղաքում ծնվել է 162 երեխա

10:19 • 14/08

Որոնք են որովայնային ցավերի ամենատարածված պատճառները

20:44 • 13/08

Ինչ չի կարելի անել դաշտանի ժամանակ. 9 սխալ, որ հաճախ թույլ են տալիս կանայք

19:30 • 13/08

Արնահոսող լնդերը բուժելու և բերանի տհաճ հոտից ազատվելու շատ պարզ ու արդյունավետ մեթոդ

18:00 • 13/08

Ամառային հագիստ երեխայի հետ. ինչպես խուսափել տրանսպորտի հետ կապված խնդիրներից

17:31 • 13/08

Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի վաղ ախտանշանները, որոնք կանայք հաճախ անտեսում են

16:00 • 13/08

Հիպոթիրիոզի ախտանշանները. ինչպե՞ս պահպանել վահանաձև գեղձի առողջությունը

15:45 • 13/08

Թոքերի քաղցկեղի զարգացման ախտածին գործոններն ու ախտանշանները

13:15 • 13/08

Երբ սիրտը վտանգված է. ո՞ր դեպքերում է շոգը դառնում վտանգավոր

21:01 • 12/08

Ո՞րն է կանանց մոտ անցանկալի մազերի, պզուկների, դաշտանային ցիկլի խանգարումների և մի շարք այլ կանացի խնդիրների առաջացման պատճառը

20:31 • 12/08

Ինչպե՞ս պահպանել սրտի առողջությունը. «Հիպոկրատի մածուկի» բաղադրատոմսը

19:31 • 12/08

Ինչ է կուպերոզը և ինչպես է այն բուժվում

18:40 • 12/08

Մաշկի բորբոքված վիճակը բարելավող 5 բաղադրատոմս

17:00 • 12/08

Ինչու՞ չի կարելի արյան գերճնշման դեպքում օգտագործել ալկոհոլ

16:43 • 12/08

Որոնք են բթամատի «կոճի» առաջացման պատճառներն ու կանխարգելման եղանակները

14:32 • 12/08

Որն է ատամների համար ամենավնասակար սննդամթերքների «հնգյակը»

13:53 • 12/08

Վիտամին B3-ը կանխում է երեխաների մոտ բնածին արատների առաջացումը. գիտնականներ

13:09 • 12/08

Որոնք են ամենաօգտակար սերմերն ու ընկույզները և ինչպես է պետք դրանք օգտագործել

10:25 • 12/08

Գիտնականները նշել են, թե որ դիետան է նպաստում ծերացման գործընթացի դանդաղեցմանը

21:35 • 11/08

Խպիպի(զոբ) ախտանշաններն ու բուժման լավագույն ժողովրդական միջոցները

21:00 • 11/08

3 պարզ միջոց՝ օրգանիզմը մաքրելու և մինչև 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

20:09 • 11/08

Կալցիումի դեֆիցիտի ախտանշաններն ու խորհուրդներ այդ խնդրից խուսափելու համար

19:19 • 11/08

Երազխաբություն կանանց և տղամարդկանց մոտ. նկարագրությունն ու պատճառները

19:01 • 11/08

Որոնք են ոտքերի այտուցների առաջացման պատճառներն ու դրանցից ազատվելու եղանակները

18:59 • 11/08

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին վկայող վաղ ախտանշաններ