Ախտանշաններ, որոնք վկայում են օրգանիզմում կալցիումի դեֆիցիտի մասին

19:36 • 12.07.17



Կալցիումը համարվում է մարդու օրգանիզմում ամենակարևոր սննդարար նյութերից մեկը և դրա պակասը կարող է լուրջ խանգարումներ առաջացնել:

 

Օրգանիզմում պարունակվող կալցիումի մեծ մասը՝ 99%-ը, պարունակվում է ոսկորների ու ատամների մեջ, իսկ մնացած մասը՝ արյան, մկանների և մյուս հյուսվածքների: Կալցիումն օգնում է օրգաններին իրականացնել մի շարք կարևոր գործառույթներ, ինչպիսին նյարդային համակարգի միջոցով տեղեկատվություն ուղարկելն է:

 

Կալցիումի պակասն ամբողջ աշխարհում առողջապահական խնդիր է, հատկապես տարեցների և հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց համար: Այն կարող է ազդել նաև երեխաների առողջության ու զարգացման վրա:

 

Կալցիումի դեֆիցիտին կարող են նպաստել բազմաթիվ գործոններ: Ամենից հաճախ դա տեղի է ունենում սննդակարգում կալցիումով հարուստ սննդամթերքի պակասի, վիտամին D-ի պակասի և օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների դեպքում:

 

Մարդիկ հաճախ են անտեսում այս խնդրի ախտանշանները, մինչև այն չի խորանում: Օրգանիզմում կալցիումի պակասի վաղ ախտանշաններն իմանալը շատ կարևոր է, քանի որ դա կօգնի խուսափել հետագա բարդություններից: Կալցիումի մակարդակը կարելի է որոշել նաև հասարակ արյան անալիզի միջոցով:

 

Կալցիումի դեֆիցիտից խուսափելու համար հարկավոր է օգտագործել կալցիումով հարուստ սնդդամթերք, իսկ անհրաժեշտության դեպքում բժշկի նշանակմամբ ընդունել նաև կալցիում՝ հավելումների տեսքով:

 

Ձեզ ենք ներկայացնում օրգանիզմում կալցիումի դեֆիցիտի որոշ ախտանշաններ:

 

Մկանային ցավեր ու ջղաձգումներ

 

Մկանային ցավերն ու ջղաձգումները կալցիումի դեֆիցիտի ամենատարածված ախտանշաններից են: Կալցիումի պակասի հետևանքով նյարդային բջիջները գրգռվում են, ինչն էլ հանգեցնում է կտրուկ ջղաձգումների և ցավերի: Կարող են նաև նկատվել մկանների թրթռումներ և ծակծկոց ձեռքերի ու ոտքերի հատվածում:

 

Բացի այդ, կալցիումի պակասը կարող է հանգեցնել նյարդային համակարգի խանգարման, ինչն էլ ազդում է նյարդերի գործառնության վրա:

 

Եթե օրգանիզմը լավ հիդրատացվում է, հեմոգլոբինի մակարդակը նորմայի սահմաններում է, իսկ մկանային ցավերն ու սպազմերը շարունակում են անհանգստացնել, ապա ժամանակն է օրգանիզմում կալցիումի մակարդակը ստուգելու

 

Թույլ ոսկորներ

 

Կալցիումի ցածր մակարդակն ազդում է նաև ոսկորների առողջության վրա, քանի որ այն շատ մեծ նշանակություն ունի դրանց ձևավորման ու ամուրության պահպանման համար: Այս հանքանյութի դեֆիցիդի դեպքում ոսկորները դառնում են թույլ ու փխրուն, բարձրանում է օստեոպորոզի առաջացման վտանգը:

 

Երբ մարդը բավարար քանակությամբ կալցիում չի ստանում, օրգանիզմը սկսում է օգտագործել ոսկորների կալցիումը՝ բջիջների բնականոն աշխատանքն ապահովելու համար, ուստի կալցիումով հարուստ մթերք օգտագործելը շատ կարևոր է առողջության համար:

 

Թույլ ատամներ

 

Կալցիումը նաև ատամների կարևոր բաղադրիչներից է, ուստի դրա պակասը կարող է դանդաղեցնել երեխաների ատամների ձևավորման գործընթացը և առաջացնել թերություններ: Մեծահասակների մոտ նույնպես այս խնդիրը կարող է ատամնաբուժական լուջ խնդիրներ առաջացնել:

 

Հաճախակի հիվանդանալը

 

Կալցիումն անչափ անհրաժեշտ է առողջ իմունային համակարգ ունենալու համար, որը կօգնի օրգանիզմին ոչնչացնել վիրուսները, բակտերիաներն ու սնկերը: Սա է պատճառը, որ կալցիումի պակասի դեպքում մարդկի ավելի հաճախ են հիվանդանում: Բացի այդ, այն նաև նպաստում է վերքերի ու վնասվածքների արագ ապաքինմանը:

 

Կալցիումն ամենակարևոր հիմնային հանքանյութերից մեկն է, որը բարձրացնում է արյան մեջ թթվածնի մակարդակը: Բացի այդ, բակտերիաներն ու սնկերը չեն կարող գոյատևել հիմնային միջավայրում:

 

Ավելորդ քաշ

 

Կալցիումի մակարդակը մեծ նշանակություն ունի նույնիսկ մարմնի քաշի կարգավորման համար: Գիտնականները հայտնաբերել են, որ ճարպակալմամբ տառապողների մեծ մասի մոտ նկատվել է կալցիումի դեֆիցիտ, ուստի եթե նիհարելու բոլոր փորձերը ձախողվում են, ապա հնարավոր է խնդիրը կալցիումի պակասի մեջ է:

 

Կալցիումը մեծ նշանակություն ունի էներգիայի փոխանակության գործընթացում, ինչն արագացնում է քաշի կորուստը, մինչդեռ կալցիումի ցածր պարունակությամբ դիետաները դադարեցնում են քաշի կորուստը:

 

Նախադաշտանային համախտանիշի ախտանշանների ուժեղացում

 

Այս համախտանիշը բոլոր կանանց խնդիրն է: Դրա ախտանշաններն են քմահաճությունը, ուտելու ցանկությունը, փորափքանքն ու սպազմները, որոնք սկսվում են դաշտանային ցիկլի երկրորդ կեսից և անհետանում են դաշտանային ցիկլի առաջին կամ երկրորդ օրը:

 

Կալցիումը պահպանում է դաշտանային ցիկլի ընթացքում ցիկլային տատանումները, ինչն էլ օգնում է կանխել նախադաշտանային համախտանիշի ծանր ախտանշանների ի հայտ գալը: Բացի այդ, այս հանքանյութը նաև նպաստում է արգանդի ու ձվարանների հորմոնների արտադրմանը:

 

Դեռահաս աղջիկների մոտ սեռական հասունացման ուշացում

 

Եթե դեռահաս աղջիկների մոտ դեռ մանկուց նկատվում է կալցիումի պակաս, ապա նրանց սեռական հասունացումը կարող է ձգձգվել: Սա կարող է նաև հանգեցնել այնպիսի դաշտանային խնդիրների, ինչպիսիք են ցիկլի անկանոնությունն ու ցավոտ դաշտանը: Բացի այդ, ավելի ուշ այդ խնդրի հետևանքով կարող են առաջանալ վերարտադրողական գերծառույթի խանգարումներ:

 

Քնի խանգարումներ

 

Քնի խանգարումները կարող են ազդել նաև տրամադրության ու աշխատունակության վրա, իսկ քնի վատ որակը կարող է պայմանավորված լինել կալցիումի պակասով: Սակայն այս դեպքում հարկ է հիշել, որ կարող են լինել և այլ պատճառներ:

 

Կալցիումը մասնակցում է քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրմանը, որն օգնում է կարգավորել քնի և արթուն լինելու ցիկլերը: Օրգանիզմն այս հորմոնի մակարդակը գիշերվա ընթացքում բարձրացնում է բնական ճանապարհով, ինչն օգնում է հանգիստ քնել, սակայն երբ օրգանիզմն ունենում է կալցիումի կարիք, մելատոնինի արտադրությունը դանդաղում է: Բացի այդ, կալցիումը գործում է որպես բնական հանգստացնող միջոց: Քնի խանգարումների դեպքում խորհուրդ է տրվում ստուգել օրգանիզմում կալցիումի մակարդակը:

 

Ինչ անել կալցիումի դեֆիցիտի դեպքում

 

Առաջին հերթին հարկավոր է համոզվել, որ սննդակարգում կա կալցիումով հարուստ սննդամթերք (կաթնամթերք, մուգ կանաչ տերևավոր բանջարեղեն, շիլաներ, ցիտրուսային մրգեր, ընկուզեղեն, սերմեր, բակլազգիներ):

 

Վիտամին D-ն նույնպես օգնում է կարգավորել օրգանիզմում կալցիումի մակարդակը, ուստի հարկավոր է հետևել նաև օրգանիզմում այդ տարրի մակարդակին: Անհրաժեշտ է օգտագործել վիտամին D-ով հարուստ սննդամթերք և ամեն առավոտ գոնե 15 րոպե ժամանակ անցկացնել արևի ճառագայթների ներքո: Այս պրոցեդուրան կօգնի օրգանիզմին արտադրել D վիտամին:

 

Որպես օգնող միջոց կարելի է օգտագործել նաև մագնեզիում, որը մասնակցում է կալցիումի պահպանմանը: Անհրաժեշտ է սննդակարգը հարստացնել մագնեզիում պարունակող մթերքով, ինչպիսիք են սպանախը, ծովային բանջարեղենը, կանաչ լոբին, հացահատիկները, դդմի և քունջութի սերմերը:

 

Բացի այդ, հարկ է հիշել, որ սոդան, կոֆեինն ու նատրիումը կարող են խոչընդոտել կալցիումի յուրացմանը, ուստի հարկավոր է բացառել դրանք, կամ գոնե հնարավորինս քիչ օգտագործել:

 

Նյութի աղբյուրը՝ healthylivingstyle.net





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

21:29 • 23/07

Բանանով և կոճապղպեղով դիմակ «- 10 տարի»՝ մաշկը երիտասարդացնելու համար

21:00 • 23/07

«Առողջության ինքնուրույն մոնիտորինգ». ինչպես հայտնաբերել հիվանդությունները, քանի դեռ չկան ակնհայտ ախտանշաններ

20:16 • 23/07

Անցանկալի մազերից ազատվելու հին ու նոր մեթոդներ

19:40 • 23/07

Առողջական խնդիրներ, որոնց մասին հուշում են աչքերը

18:30 • 23/07

Նևրոզի ախտանշանները, պատճառները, հետևանքներն ու բուժումը

17:20 • 23/07

Ալյումինե սպասքը հանգեցնում է ծերունական թուլամտության առաջացման

15:00 • 23/07

Առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ կանանց մոտ 40 տարեկանից հետո

13:32 • 23/07

Ինչպես օգնել ստամոքսի գազերից տառապող մանկահասակ երեխային

12:00 • 23/07

Չինաստանում բժիշկները մեկ վիրահատությամբ 200 քար են հանել կնոջ մարմնից (լուսանկարներ)

21:49 • 22/07

Ցավոտ դաշտան. պատճառներն ու կանխարգելումը

21:27 • 22/07

Ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում երկաթի դեֆիցիտի մասին

20:43 • 22/07

Խոլեստերինի բարձր մակարդակի և արյան բարձր ճնշման դեմ լավագույն ժողովրդական միջոցը

20:17 • 22/07

Վիտամիններ ու միներալներ, որոնց պակասը կարող է դառնալ միգրենի առաջացման պատճառ

20:12 • 22/07

Մաշկի խնամքի համար շաքարավազի կիրառման լավագույն 7 տարբերակները

19:28 • 22/07

Դաշտանադադարի հիմնական 10 ախտանշանները

16:27 • 22/07

Որ դեպքերում են նորածիններն արյունոտ կաթ փսխում և ինչ է հարկավոր անել այդ ժամանակ

13:42 • 22/07

Որոնք են գորտնուկների տեսակները, դրանց առանձնահատկություններն ու բուժման եղանակները

12:05 • 22/07

Գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր ձմերուկ ուտել

11:10 • 22/07

Ծիրանի և խնձորի բաղադրության մեջ հայտնաբերվել է քաղցկեղը բուժող նյութ. գիտնականներ

10:32 • 22/07

Որ դիմակները կօգնեն ազատվել դեմքի մաշկի թեփոտվածությունից

22:37 • 21/07

Ջրծաղիկի ախտանշանները, բարդություններն ու անհրաժեշտ միջոցառումները

21:46 • 21/07

«Ալերգիա տղամարդու նկատմամբ». ախտանշանները, ախտորոշումն ու բուժումը

21:22 • 21/07

Սրտանոթային հիվանդությունների բուժման համար հայտնի միանձնուհու լավագույն բաղադրատոմսը, որն ավելի քան 800 տարվա պատմություն ունի

21:19 • 21/07

Քլորացված ջրի վնասակար ազդեցությունն առողջության վրա և տնային պայմաններում դրա քլորազերծման մեթոդները

20:19 • 21/07

Պահպանակով կանոնավոր սեքսը վտանգավոր է առողջության համար. բժիշկներ

20:05 • 21/07

9 կարևոր խորհուրդ գլխուղեղի կաթվածից (ինսուլտ) խուսափելու համար

19:44 • 21/07

Ինչպես օգտագործել կիտրոնաջուրը, որպեսզի հնարավոր լինի նիհարել

18:07 • 21/07

Ինչ է կոկորդաբորբը (լարինգիտ) և որոնք են դրա տեսակները, ախտանշաններն ու բուժման եղանակները

16:04 • 21/07

Սրտամկանի կաթվածի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

14:11 • 21/07

Որոնք են վահանաձև գեղձի ադենոմայի տեսակներն ու դրանց առանձնահատկությունները

12:23 • 21/07

Երեխան ամեն ինչ լսում ու հասկանում է դեռևս չծնված ժամանակ. գիտնականներ

12:16 • 21/07

Հուլիսի 20-ին մայրաքաղաքում ծնվել է 74 երեխա

10:32 • 21/07

Դարչինով մաստակն ու թեյը կօգնեն ազատվել բերանի խոռոչի տհաճ հոտից

21:53 • 20/07

Տղամարդկանց մոտ հանդիպող քաղցկեղի 5 տեսակ և դրանց ախտանշանները

21:25 • 20/07

Հարթաթաթության ախտանշանները, բուժման եղանակներն ու դրանց արդյունավետությունը

20:47 • 20/07

Ստամոքսի քաղցկեղի վաղ ախտանշաններն ու առաջացման հավանականությունը բարձրացնող գործոնները

20:31 • 20/07

10 ամենատարածված վեներական հիվանդություններն ու դրանց ախտանշանները

19:30 • 20/07

5 խորհուրդ գինեկոլոգից, որոնց պետք է հետևեն բոլոր կանայք

19:26 • 20/07

Վաղ տարիքում մազերի սպիտակելու պատճառները

17:27 • 20/07

Լավագույն բնական միջոցները՝ արյունը ջրիկացնելու համար

16:03 • 20/07

Ինչպես նիհարել մաքուր ջրի օգնությամբ

14:12 • 20/07

Որոնք են արյան գերճնշման հիմնական ախտանշանները և ինչպես կարելի է վերահսկել զարկերակային ճնշումը

13:03 • 20/07

Հուլիսի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 75 երեխա

13:00 • 20/07

Գիտնականները դեմ են սփիներների օգտագործմանը

12:03 • 20/07

Հողաթափերը կարող են խիստ վնասակար լինել առողջության համար

11:05 • 20/07

Անչափ արդյունավետ սննդակարգ 30-ն անց անձանց համար

22:12 • 19/07

Երիկամային հիվանդությունների 5 ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են

21:49 • 19/07

Պապիլոմա վիրուսի որոշ տեսակներ կարող են արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնել

21:29 • 19/07

Աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից ազատվելու պարզ բաղադրատոմս

21:04 • 19/07

Արդյոք անվնաս է պլաստիկ տարրաներում պարունակվող ջուրը

19:57 • 19/07

Մարմնի տարբեր հատվածներում սնկային վարակի(դերմատոմիկոզ) առաջացման պատճառները, ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը

19:53 • 19/07

Արյան շրջանառության խանգարման պատճառները. ինչպես կարգավորել այդ խնդիրը առանց դեղամիջոցների

19:07 • 19/07

Զգուշացնող 5 ազդանշան.  ինչի մասին է խոսում գլխի տարբեր հատվածներում առկա ցավը

18:17 • 19/07

Գիտնականները պարզել են, թե որ սննդակարգը կօգնի խուսափել Ալցհեյմերի հիվանդությունից

17:55 • 19/07

Որոնք են օրգանիզմի ամենակարևոր գեղձերը, ինչ ֆունկցիա են դրանք կատարում և ինչպես կարելի է պահպանել այդ գեղձերի առողջությունը

15:21 • 19/07

Ռուսական ժողովրդական հակամակաբուծային միջոցների բաղադրատոմսեր

12:24 • 19/07

Որ կոմպրեսները կօգնեն հնարավորինս արագ ազատվել կապտուկներից

11:46 • 19/07

Ինչպես ազատվել ավելորդ քաշից՝ առանց առողջությանը վնաս հասցնելու

10:46 • 19/07

Ինչու են կանայք ավելի հաճախ տառապում միգրենից

21:54 • 18/07

Ինչու են կանայք հրաժարվում սեքսով զբաղվել. 11 հիմնական պատճառներն ու խորհուրդներ, որոնք կօգնեն լուծել այդ խնդիրը

21:36 • 18/07

Ուրեապլազմոզի փոխանցման ուղիները, ախտանշանները, հետևանքներն ու բուժումը

21:19 • 18/07

Որոնք են կանանց մազաթափության պատճառները

20:40 • 18/07

«Կախարդական» բաղադրատոմս՝ մազերի արագ աճի և փարթամության վերականգնման համար

20:27 • 18/07

Ամենահաճախ հանդիպող գինեկոլոգիական հիվանդության՝ կոլպիտի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

19:44 • 18/07

Ակնագարուկը արագ բուժելու բնական միջոցներ

19:36 • 18/07

Սննունդ ընդունելուց հետո ստամոքսի ցավերի առաջացման պատճառները

19:00 • 18/07

Շատ հաճախ լավագույն դեղամիջոցը՝ դեղամիջոցից խուսափելն է. 11 աֆորիզմ «բժշկության հայր» Հիպոկրատից

18:54 • 18/07

Որոնք են թոքաբորբի զարգացման պատճառները, ախտանշաներն ու կանխարգելումը

18:17 • 18/07

Ինչ է արգանդի արտանկումը և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

16:58 • 18/07

8 քայլ՝ երակների վարիկոզ լայնացումը բուժելու համար

15:37 • 18/07

Գիտնականները նշել են, թե որ սովորություններն են վնասում մարդու առողջությանը

14:00 • 18/07

«Միայն նախաճաշ». սննդակարգ, որը կօգնի ընդամենը երկու շաբաթում ազատվել 7 կգ ավելորդ քաշից

13:24 • 18/07

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ճարպակալման ևս մի պատճառ

12:29 • 18/07

Գիտնականները հայտնաբերել են բնական միջոց, որը կօգնի բուժել դիսբակտերիոզը

11:36 • 18/07

Հուլիսի 17-ին մայրաքաղաքում ծնվել է 89 երեխա

11:21 • 18/07

Ամեն օր բանան ուտելը կօգնի կանխարգելել բազմաթիվ վտանգավոր հիվանդություններ. գիտնականներ

10:17 • 18/07

«Բրոկոլիի դեղահաբերը» կօգնեն վերականգնել օրգանիզմը գլխուղեղի կաթվածից հետո

21:53 • 17/07

Ճարպուռուցքից(жировик) ազատվելու ժողովրդական բաղադրատոմս

21:31 • 17/07

Ինչպես մինչ ծերություն պահպանել կրծքերի գեղեցկությունն ու ձևը

21:16 • 17/07

Կոշտուկի(мозоль) առաջացման պատճառները, բուժումն ու կանխարգելումը

20:52 • 17/07

13 բաղադրիչ, որոնց առկայությունը կոսմետիկ միջոցներում վտանգավոր է առողջության համար

20:35 • 17/07

5 պատճառ առավոտյան դատարկ ստամոքսին տաք ջուր խմելու համար

20:11 • 17/07

3 բան, որ ծնողները պետք է իմանան քաղցկեղի կանխարգելման մասին

20:03 • 17/07

Որոնք են հղիության վաղ փուլերում ինքնաբեր վիժման ախտանշանները

19:47 • 17/07

Որոնք են մեզի, կղանքի, կրծքի կաթի, փսխման կամ քթի արտադրության մեջ արյան հետքերի պատճառները

16:16 • 17/07

Գլխուղեղի աբսցեսի ախտանշանները, զարգացման փուլերն ու բուժման եղանակները

15:19 • 17/07

Ինչպես վերադարձնել մաշկի թարմությունը հասարակ սպիտակաձավարի միջոցով. արդյունավետ դիմակների բաղադրատոմսեր

13:33 • 17/07

Ինչ է կրծքի ֆիբրոցիստիտը և որոնք են դրա բուժման ու կանխարգելման եղանակները

11:44 • 17/07

Հուլիսի 14-15-ը մայրաքաղաքում ծնվել է 175 երեխա

11:18 • 17/07

9 յուրահատուկ փաստ ձկան յուղի մասին. ձկան յուղի ամենաօգտակար հատկությունները

21:30 • 16/07

Կանանցից շատերի մոտ մի կուրծքը մյուսից փոքր է. 11 զարմացնող փաստ կրծքի մասին

21:00 • 16/07

Արգանդի վզիկի քաղցկեղ. վտանգը, զարգացման պատճառները, ախտանշաններն ու կանխարգելումը

20:33 • 16/07

Արյան բարձր ճնշումն իջեցնող 19 արդյունավետ ու փորձված բաղադրատոմս

19:30 • 16/07

Ինչ է թրոմբը, որոնք են դրա առաջացման պատճառներն ու ինչու է այն պոկվում արյունատար անոթի պատից

18:09 • 16/07

Երբ և ինչպես է առավելագույնը յուրացվում կալցիումը մարդու օրգանիզմի կողմից

17:12 • 16/07

Սրատուտ՝ «տնային մակաբույծ». վարակի աղբյուրը, փոխանցման ու պայքարի մեխանիզմները

17:10 • 16/07

10 ահազանգող «ազդանշան», որոնք կարող են քաղցկեղի առկայության նշան լինել

16:00 • 16/07

Ինչու՞ է կանանց մոտ առաջանում կրծքի ցավեր

14:00 • 16/07

Պարանոցին փոքրիկ կուզի առաջացման պատճառներն ու դրանից ազատվելու արդյունավետ տարբերակ

12:32 • 16/07

Որոնք են սրտանոթային հիվանդությունների վաղ ախտանշանները