Կալցիումի դեֆիցիտի ախտանշաններն ու խորհուրդներ այդ խնդրից խուսափելու համար

20:09 • 11.08.17



Կալցիումը համարվում է մարդու օրգանիզմում ամենակարևոր սննդարար նյութերից մեկը և դրա պակասը կարող է լուրջ խանգարումներ առաջացնել:

 

Օրգանիզմում պարունակվող կալցիումի մեծ մասը՝ 99%-ը, պարունակվում է ոսկորների ու ատամների մեջ, իսկ մնացած մասը՝ արյան, մկանների և մյուս հյուսվածքների: Կալցիումն օգնում է օրգաններին իրականացնել մի շարք կարևոր գործառույթներ, ինչպիսին նյարդային համակարգի միջոցով տեղեկատվություն ուղարկելն է:

 

Կալցիումի պակասն ամբողջ աշխարհում առողջապահական խնդիր է, հատկապես տարեցների և հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց համար: Այն կարող է ազդել նաև երեխաների առողջության ու զարգացման վրա:

 

Կալցիումի դեֆիցիտին կարող են նպաստել բազմաթիվ գործոններ: Ամենից հաճախ դա տեղի է ունենում սննդակարգում կալցիումով հարուստ սննդամթերքի պակասի, վիտամին D-ի պակասի և օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների դեպքում:

 

Մարդիկ հաճախ են անտեսում այս խնդրի ախտանշանները, մինչև այն չի խորանում: Օրգանիզմում կալցիումի պակասի վաղ ախտանշաններն իմանալը շատ կարևոր է, քանի որ դա կօգնի խուսափել հետագա բարդություններից: Կալցիումի մակարդակը կարելի է որոշել նաև հասարակ արյան անալիզի միջոցով:

 

Կալցիումի դեֆիցիտից խուսափելու համար հարկավոր է օգտագործել կալցիումով հարուստ սնդդամթերք, իսկ անհրաժեշտության դեպքում բժշկի նշանակմամբ ընդունել նաև կալցիում՝ հավելումների տեսքով:

 

Ձեզ ենք ներկայացնում օրգանիզմում կալցիումի դեֆիցիտի որոշ ախտանշաններ:

 

Մկանային ցավեր ու ջղաձգումներ

 

Մկանային ցավերն ու ջղաձգումները կալցիումի դեֆիցիտի ամենատարածված ախտանշաններից են: Կալցիումի պակասի հետևանքով նյարդային բջիջները գրգռվում են, ինչն էլ հանգեցնում է կտրուկ ջղաձգումների և ցավերի: Կարող են նաև նկատվել մկանների թրթռումներ և ծակծկոց ձեռքերի ու ոտքերի հատվածում:

 

Բացի այդ, կալցիումի պակասը կարող է հանգեցնել նյարդային համակարգի խանգարման, ինչն էլ ազդում է նյարդերի գործառնության վրա:

 

Եթե օրգանիզմը լավ հիդրատացվում է, հեմոգլոբինի մակարդակը նորմայի սահմաններում է, իսկ մկանային ցավերն ու սպազմերը շարունակում են անհանգստացնել, ապա ժամանակն է օրգանիզմում կալցիումի մակարդակը ստուգելու

 

Թույլ ոսկորներ

 

Կալցիումի ցածր մակարդակն ազդում է նաև ոսկորների առողջության վրա, քանի որ այն շատ մեծ նշանակություն ունի դրանց ձևավորման ու ամուրության պահպանման համար: Այս հանքանյութի դեֆիցիդի դեպքում ոսկորները դառնում են թույլ ու փխրուն, բարձրանում է օստեոպորոզի առաջացման վտանգը:

 

Երբ մարդը բավարար քանակությամբ կալցիում չի ստանում, օրգանիզմը սկսում է օգտագործել ոսկորների կալցիումը՝ բջիջների բնականոն աշխատանքն ապահովելու համար, ուստի կալցիումով հարուստ մթերք օգտագործելը շատ կարևոր է առողջության համար:

 

Թույլ ատամներ

 

Կալցիումը նաև ատամների կարևոր բաղադրիչներից է, ուստի դրա պակասը կարող է դանդաղեցնել երեխաների ատամների ձևավորման գործընթացը և առաջացնել թերություններ: Մեծահասակների մոտ նույնպես այս խնդիրը կարող է ատամնաբուժական լուջ խնդիրներ առաջացնել:

 

Հաճախակի հիվանդանալը

 

Կալցիումն անչափ անհրաժեշտ է առողջ իմունային համակարգ ունենալու համար, որը կօգնի օրգանիզմին ոչնչացնել վիրուսները, բակտերիաներն ու սնկերը: Սա է պատճառը, որ կալցիումի պակասի դեպքում մարդկի ավելի հաճախ են հիվանդանում: Բացի այդ, այն նաև նպաստում է վերքերի ու վնասվածքների արագ ապաքինմանը:

 

Կալցիումն ամենակարևոր հիմնային հանքանյութերից մեկն է, որը բարձրացնում է արյան մեջ թթվածնի մակարդակը: Բացի այդ, բակտերիաներն ու սնկերը չեն կարող գոյատևել հիմնային միջավայրում:

 

Ավելորդ քաշ

 

Կալցիումի մակարդակը մեծ նշանակություն ունի նույնիսկ մարմնի քաշի կարգավորման համար: Գիտնականները հայտնաբերել են, որ ճարպակալմամբ տառապողների մեծ մասի մոտ նկատվել է կալցիումի դեֆիցիտ, ուստի եթե նիհարելու բոլոր փորձերը ձախողվում են, ապա հնարավոր է խնդիրը կալցիումի պակասի մեջ է:

 

Կալցիումը մեծ նշանակություն ունի էներգիայի փոխանակության գործընթացում, ինչն արագացնում է քաշի կորուստը, մինչդեռ կալցիումի ցածր պարունակությամբ դիետաները դադարեցնում են քաշի կորուստը:

 

Նախադաշտանային համախտանիշի ախտանշանների ուժեղացում

 

Այս համախտանիշը բոլոր կանանց խնդիրն է: Դրա ախտանշաններն են քմահաճությունը, ուտելու ցանկությունը, փորափքանքն ու սպազմները, որոնք սկսվում են դաշտանային ցիկլի երկրորդ կեսից և անհետանում են դաշտանային ցիկլի առաջին կամ երկրորդ օրը:

 

Կալցիումը պահպանում է դաշտանային ցիկլի ընթացքում ցիկլային տատանումները, ինչն էլ օգնում է կանխել նախադաշտանային համախտանիշի ծանր ախտանշանների ի հայտ գալը: Բացի այդ, այս հանքանյութը նաև նպաստում է արգանդի ու ձվարանների հորմոնների արտադրմանը:

 

Դեռահաս աղջիկների մոտ սեռական հասունացման ուշացում

 

Եթե դեռահաս աղջիկների մոտ դեռ մանկուց նկատվում է կալցիումի պակաս, ապա նրանց սեռական հասունացումը կարող է ձգձգվել: Սա կարող է նաև հանգեցնել այնպիսի դաշտանային խնդիրների, ինչպիսիք են ցիկլի անկանոնությունն ու ցավոտ դաշտանը: Բացի այդ, ավելի ուշ այդ խնդրի հետևանքով կարող են առաջանալ վերարտադրողական գերծառույթի խանգարումներ:

 

Քնի խանգարումներ

 

Քնի խանգարումները կարող են ազդել նաև տրամադրության ու աշխատունակության վրա, իսկ քնի վատ որակը կարող է պայմանավորված լինել կալցիումի պակասով: Սակայն այս դեպքում հարկ է հիշել, որ կարող են լինել և այլ պատճառներ:

 

Կալցիումը մասնակցում է քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրմանը, որն օգնում է կարգավորել քնի և արթուն լինելու ցիկլերը: Օրգանիզմն այս հորմոնի մակարդակը գիշերվա ընթացքում բարձրացնում է բնական ճանապարհով, ինչն օգնում է հանգիստ քնել, սակայն երբ օրգանիզմն ունենում է կալցիումի կարիք, մելատոնինի արտադրությունը դանդաղում է: Բացի այդ, կալցիումը գործում է որպես բնական հանգստացնող միջոց: Քնի խանգարումների դեպքում խորհուրդ է տրվում ստուգել օրգանիզմում կալցիումի մակարդակը:

 

Ինչ անել կալցիումի դեֆիցիտի դեպքում

 

Առաջին հերթին հարկավոր է համոզվել, որ սննդակարգում կա կալցիումով հարուստ սննդամթերք (կաթնամթերք, մուգ կանաչ տերևավոր բանջարեղեն, շիլաներ, ցիտրուսային մրգեր, ընկուզեղեն, սերմեր, բակլազգիներ):

 

Վիտամին D-ն նույնպես օգնում է կարգավորել օրգանիզմում կալցիումի մակարդակը, ուստի հարկավոր է հետևել նաև օրգանիզմում այդ տարրի մակարդակին: Անհրաժեշտ է օգտագործել վիտամին D-ով հարուստ սննդամթերք և ամեն առավոտ գոնե 15 րոպե ժամանակ անցկացնել արևի ճառագայթների ներքո: Այս պրոցեդուրան կօգնի օրգանիզմին արտադրել D վիտամին:

 

Որպես օգնող միջոց կարելի է օգտագործել նաև մագնեզիում, որը մասնակցում է կալցիումի պահպանմանը: Անհրաժեշտ է սննդակարգը հարստացնել մագնեզիում պարունակող մթերքով, ինչպիսիք են սպանախը, ծովային բանջարեղենը, կանաչ լոբին, հացահատիկները, դդմի և քունջութի սերմերը:

 

Բացի այդ, հարկ է հիշել, որ սոդան, կոֆեինն ու նատրիումը կարող են խոչընդոտել կալցիումի յուրացմանը, ուստի հարկավոր է բացառել դրանք, կամ գոնե հնարավորինս քիչ օգտագործել:

 

Նյութի աղբյուրը՝ healthylivingstyle.net





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:31 • 20/04

Ինչ է ալոպեցիան (մազաթափություն) և որոնք են դրա բուժման ու կանխարգելման միջոցները

21:20 • 20/04

Պարզ պրոցեդուրաներ, որոնք անհրաժեշտ են ծխելու հետևանքները թոքերից մաքրելու համար

20:43 • 20/04

Առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ վիտամին D-ի դեֆիցիտի դեպքում

20:01 • 20/04

Քաղցկեղի մետաստազ. առաջացման պատճառներ, բուժման և կանխարգելման միջոցները

19:29 • 20/04

Որոնք են սրտամկանի կաթվածի առաջացման պատճառները, նպաստող գործոնները, ախտանշաններն ու բուժումը

18:16 • 20/04

Լավագույն համեմունքները` իմունային համակարգն ամրապնդելու համար

16:43 • 20/04

Բնական ըմպելիք, որը կօգնի խթանել ճարպերի այրման գործընթացը

15:25 • 20/04

5 ախտանշան, որոնք վկայում են երիկամների հիվանդությունների մասին

13:35 • 20/04

8 խորհուրդ՝ վահանագեղձի աշխատանքը կարգավորելու, նյութափոխանակությունն ակտիվացնելու և ավելորդ քաշից ազատվելու համար

11:19 • 20/04

Գիտնականները պարզել են՝ ինչպես է ծխախոտն ազդում գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականության վրա

22:15 • 19/04

Առողջական ինչ խնդիրներ ու գործոններ են նպաստում արյունատար անոթներում թրոմբների առաջացմանը և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման մեթոդները

21:45 • 19/04

Որոնք են ձվարանների քաղցկեղի հիմնական ախտանշանները

20:50 • 19/04

Ժողովրդական երկու բաղադրատոմս՝ գաստրիտի բուժման համար

19:51 • 19/04

Պարզ մեթոդներ ընդամենը մի քանի րոպեում սթրեսից ազատվելու համար

19:03 • 19/04

Ինչպես դադարեցնել երեխայի հիստերիան ընդամենը մեկ արտահայտությամբ

18:39 • 19/04

Արդյունավետ բնական միջոց` անեմիան (սակավարյունություն) բուժելու և կանխարգելելու համար

16:57 • 19/04

Պարզ ու արդյունավետ միջոցներ՝ զարկերակային ճնշումն իջեցնելու համար

15:44 • 19/04

5 սովորություն, որոնք կործանարար են գլխուղեղի համար

14:03 • 19/04

Ստամոքսի քաղցկեղի մասին վկայող ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

13:29 • 19/04

Ապրիլի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 60 երեխա

12:51 • 19/04

Գիտնականները պարզել են, թե որն է ատամի ցավից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը

11:20 • 19/04

Բնական դեղամիջոց՝ ծնկահոդի ցավը մեղմելու և նյութափոխանակությունը բարելավելու համար

22:22 • 18/04

8 պատճառ, որոնցով կարող են պայմանավորված լինել մեջքի ցավերը

21:15 • 18/04

Դեմքի ծակոտիներից ազատվելու արդյունավետ միջոցներ

20:15 • 18/04

Երեխաների մոտ ականջաբորբի(օտիտ) առաջացման պատճառները, ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը

19:21 • 18/04

Կանանց կողմից հաճախ անտեսվող ախտանշաններ, որոնք կարող են վկայել կրծքագեղձի քաղցկեղի մասին

18:42 • 18/04

Դիետա՝ ընդամենը 10 օրում 4 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

17:52 • 18/04

Գիտնականները նշել են այն վատ սովորությունները, որոնք հանգեցնում են քաշի ավելացման

16:48 • 18/04

Որ մթերքն է նպաստում երիկամներում քարերի առաջացմանը

13:44 • 18/04

Որոնք են լյարդի հիվանդությունների մասին վկայող ախտանշաններն ու օրգանի աշխատանքը վերականգնելու միջոցները

12:29 • 18/04

Ապրիլի 17-ին մայրաքաղաքում ծնվել է 58 երեխա

11:08 • 18/04

Գիտնականները պարզել են, թե ինչպես են ընկույզներն ազդում սրտամկանի վրա

22:01 • 17/04

Գլխուղեղում արյան շրջանառության խանգարման պատճառները, ախտանշաններն ու հետևանքները

21:15 • 17/04

Ինչպես բուժել թաց հազը տնային պայմաններում. ժողովրդական բաղադրատոմսեր

20:40 • 17/04

Պրոստատիտի(շագանակագեղձի բորբոքում) զարգացման պատճառները, ախտանշաններն ու  բուժումը

19:50 • 17/04

Կաթնամթերքով եռօրյա դիետա՝ կարճ ժամանակահատվածում ավելորդ զգալի քաշից ազատվելու համար

19:00 • 17/04

Օրգանիզմում բարձր թթվայնության մակարդակի 4 հիմնական ախտանշանները և բաղադրատոմս դրանից ազատվելու համար

18:49 • 17/04

Ինչպես տան պայմաններում ազատվել ճարպուռուցքից (լիպոմա)

18:23 • 17/04

Գիտնականները պարզել են, թե ինչպես է սև թեյն ազդում գլխուղեղի վրա

16:29 • 17/04

Աղջիկ երեխայի դաստիարակության 7 կանոն

14:17 • 17/04

7 ախտանշան, որոնք վկայում են կանանց մոտ թոքերի քաղցկեղի զարգացման մասին

12:32 • 17/04

Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ծնկահոդի ցավից

12:00 • 17/04

Ապրիլի 16-ին մայրաքաղաքում ծնվել է 57 երեխա

11:37 • 17/04

Գիտնականները նշել են, թե որ գործոններն են նպաստում զարկերակային ճնշման բարձրացմանը

22:38 • 16/04

Որոնք են կանանց մոտ մազաթափության ամենատարածված պատճառներն ու այդ խնդրից ազատվելու միջոցները

21:53 • 16/04

Ինչպես բուժել երեխայի հազը. խորհուրդներ փորձառու մանկաբույժից

20:50 • 16/04

Ինչպես է օրական 3 բաժակ սուրճն ազդում գլխուղեղի, լյարդի և մյուս օրգանների վրա

19:51 • 16/04

Ինչ է սրտամկանի կաթվածը և որոնք են դրա առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

19:11 • 16/04

Արդյունավետ ըմպելիք, որը կօգնի մաքրել օրգանիզմը տոքսիններից ու շլակներից և ազատվել ավելորդ քաշից

19:00 • 16/04

Մարմնի քարտեզը ողնաշարի վրա. ինչով են պայմանավորված մեջքի ցավերը

18:05 • 16/04

Նստակյաց կենսակերպն ազդում է մարդու գլխուղեղի վրա. գիտնականներ

17:36 • 16/04

Ինչպես ազատվել եղունգների սնկային հիվանդությունից հասարակ սուրճի միջոցով

16:50 • 16/04

5 արդյունավետ բնական միջոց՝ պսորիազն ու էկզեման բուժելու համար

14:51 • 16/04

Մասնագետները նշել են, թե որն է լավագույն մթերքը նիհարել ցանկացողների համար

13:54 • 16/04

Ապրիլի 13-15-ը մայրաքաղաքում ծնվել է 125 երեխա

12:51 • 16/04

Արյունը ջրիկացնող ու թրոմբոզի առաջացումը կանխող 8 մթերք

11:09 • 16/04

Մանրուքների համար անհանգստանալը վնասակար է առողջության համար. գիտնականներ

21:40 • 15/04

Ինչպես հեռացնել ատամնաքարերը տնային պայմաններում և ունենալ առողջ ու սպիտակ ատամներ

21:10 • 15/04

Առողջական լուրջ և տարածված խնդիրներ, որոնք կարող են երկար ժամանակ ընթանալ առանց ախտանշանների

20:00 • 15/04

Ծնկոհոդում հեղուկի կուտակման պատճառները, ախտանշաններն ու պարզ միջոց, որը կօգնի ազատվել այդ խնդրից

18:56 • 15/04

Ինչ են խորհուրդ տալիս սննդաբանները՝ կազմվածքն արագ կարգի բերելու և ավելորդ քաշից ազատվելու համար

17:19 • 15/04

Ինչ է շաղկապենաբորբը (կոնյունկտիվիտ) և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

15:59 • 15/04

Փորկապության առաջացման հիմնական պատճառները և ինչպես ազատվել դրանից. 7 քայլ դեպի լավ մարսողություն

14:43 • 15/04

Որոնք են տեսողության վատացմանը նպաստող հիմնական գործոնները և ինչպես կարելի է խուսափել այս խնդրից

13:00 • 15/04

Թութքի առաջացման պատճառներն ու ախտանշանները. 10 բնական միջոց թութքի բուժման համար

22:24 • 14/04

Ոտքերի արյան շրջանառության առաջացման պատճառները, ախտանշանները և խորհուրդներ ընդամենը 20 օրում խնդիրը բարելավելու համար

20:40 • 14/04

Ինչպես սկսել նիհարել 25 կգ ավելորդ քաշի դեպքում

19:49 • 14/04

Կոլագենային երիտասարդացնող դիմակ՝ դեմքի ու պարանոցի մաշկի համար

15:39 • 14/04

Առողջական ինչ խնդիրներ կարող է առաջացնել կաթով սուրճը

14:48 • 14/04

Հնարավոր է արդյոք դուրս բերել երիկամային քարերը շատ ջուր խմելով

13:48 • 14/04

Գլխուղեղի կաթվածի մասին վկայող ախտանշաններ, որոնք կանայք ոչ մի դեպքում չպետք է անտեսեն

12:02 • 14/04

Կարող են արդյոք ականջակալներն ազդել լսողության վրա

10:58 • 14/04

Ինչու են առավոտյան ձեռքերի մատներն այտուցվում

19:48 • 13/04

Որոնք են քրոնիկական հոգնածության հիմնական պատճառները

19:45 • 13/04

Որոնք են շագանակագեղձի կարևոր ու կենսական ֆունկցիաները

19:15 • 13/04

Մարսողության խանգարման մասին վկայող հիմնական ախտանշաններն ու խորհուրդներ այդ խնդրից ազատվելու համար

18:37 • 13/04

Արդյունավետ դիետա, որը կօգնի ընդամենը 2 շաբաթում ազատվել 10 կգ ավելորդ քաշից

17:44 • 13/04

Որոնք են սրտային անբավարարության առաջացման պատճառները, ախտանշաններն ու կանխարգելման միջոցները

15:13 • 13/04

10 պատճառ՝ ամեն օր դարչին օգտագործելու համար

14:02 • 13/04

Ապրիլի 12-ին մայրաքաղաքում ծնվել է 54 երեխա

13:51 • 13/04

Ինչ անել, եթե երեխայի ջերմությունը բարձր է

11:38 • 13/04

Ինչ օգտակար հատկություններով է օժտված ամսաբողկը

11:19 • 13/04

Գիտնականները նշել են գլխամաշկի թեփից ազատվելու լավագույն միջոցները

22:16 • 12/04

Երակների վարիկոզ լայնացումից ազատվելու ժողովրդական 11 լավագույն միջոցները

21:14 • 12/04

Որ դեպքերում է զարկերակային ճնշումը համարվում բարձր կամ ցածր և որն է տարիքային տարբեր խմբերի մոտ դրա նորման

20:10 • 12/04

Արյան շրջանառության խանգարման պատճառներն ու ախտանշանները. ինչպես կարգավորել այդ խնդիրն առանց դեղամիջոցների

19:15 • 12/04

Կրծքագեղձի ամենատարածված հիվանդության՝ մաստոպաթիայի((կրծքագեղձախտ) առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

18:46 • 12/04

Բնական միջոցներ՝ արյունատար անոթները մաքրելու համար

18:01 • 12/04

7-օրյա արդյունավետ սննդակարգ՝ ավելորդ քաշից ազատվելու և կազմվածքը կարգի բերելու համար

16:01 • 12/04

Գիտնականները նշել են, թե ինչպես կարելի է արագ վերականգնել լյարդի առողջությունը

14:52 • 12/04

5 հիվանդություն, որոնք առավել հաճախ ախտորոշվում են կանանց մոտ

13:04 • 12/04

Բնական միջոց՝ օրգանիզմը միզաթթվի բյուրեղներից մաքրելու և հոդատապից ազատվելու համար

12:19 • 12/04

Մարտի 30-ից ապրիլի 5-ը մայրաքաղաքում ծնվել է 376 երեխա

11:19 • 12/04

4 մթերք, որոնք պաշտպանում են օնկոլոգիական հիվանդություններից

22:35 • 11/04

Երիկամային հիվանդությունների 5 ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են

21:41 • 11/04

Կոշտուկի(мозоль) առաջացման պատճառները, բուժումն ու կանխարգելումը

20:50 • 11/04

Երեխաների մոտ ախորժակի վատացման 10 հիմնական պատճառ

19:59 • 11/04

Որոնք են օրգանիզմի ամենակարևոր գեղձերը, ինչ ֆունկցիա են դրանք կատարում և ինչպես կարելի է պահպանել այդ գեղձերի առողջությունը

19:06 • 11/04

Ինչ է կատարակտը, որոնք են դրա առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

18:24 • 11/04

Կավով դիմակներ՝ յուղոտ մազերը սնուցելու և խնամելու համար