Եղնջացանի տեսակներն ու ախտանշանները, ինչպես նաև արդյունավետ ժողովրդական բաղադրատոմսեր դրանից ազատվելու համար

14:03 • 14.08.17



Եղնջացանը հիվանդություն է, որը կարելի է բուժել տնային պայմաններում, սակայն բուժման ընթացքում հարկավոր է պարբերաբար խորհրդակցել բժշկի հետ, քանի որ միայն նա գիտի թե ինչ է հարկավոր անել և ինչպես կարելի է ազատվել նման ախտաբանությունից:

 

Եղնջացանը մաշկային հիվանդություն է, որն առաջանում է ալերգիկ ռեակցիայի հետևանքով: Հիվանդության ախտանշանները բազմազան են: Հիվանդության մասին վկայող առաջին ախտանշաններից մեկը մաշկի վրա առաջացած բաց կարմիր գոյացություններն են:

 

Պատճառները

 

Հիվանդությունն ի հայտ է գալիս, որպես ալերգիկ ռեակցիայի հետևանք և դրսևորվում է շարակցական հյուսվածքների սուր այտուցվածությամբ: Նաև հարկ է նշել, որ Կվինկեի այտուցը հաճախ է ուղեկցվում ցանի այս տեսակով:

 

Եղնջացանը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով, որոնց շարքին են դասվում.

 

·         Ժառանգական հակվածությունը. այս դեպքում ամենից շատ վտանգված են այն մարդիկ, որոնց հարազատները տառապում են ալերգիաներից:

 

·         Աղեստամոքսային համակարգի օրգանների աշխատանքի խանգարումը. այս դեպքում օրգանիզմը չի կարողանում ազատվել կուտակված տոքսիկ նյութերից և առաջանում է եղնջացան: Բացի այդ, նման խնդրի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև փորկապությունը:

 

·         Հորմոնալ խանգարումը. նման խանգարումները նույնպես կարող են դառնալ ալերգիկ ռեակցիայի առաջացման պատճառ:

 

·         Վարակումները. իմունային համակարգը տարբեր կերպ է արձագանքում ախտածին միկրոֆլորայի ազդեցությանը և կարող է ի հայտ գալ նաև եղնջացան:

 

·         Մակաբուծային վարակ. մակաբույծները մարդու օրգանիզմում արտազատում են հատուկ ֆերմենտներ, որոնք խանգարում են ստամոքսի, աղիների և մյուս օրգանների աշխատանքը: Այս ամենի հետևանքով կարող է առաջանալ ոչ միայն եղնջացան, այլև մի շարք այլ լուրջ խնդիրներ:

 

·         Դեղամիջոցների երկարատև ընդունումը. հիմնականում սա կապված է լինում հակաբիոտիկ դեղամիջոցների ընդունման հետ, սակայն սուր ալերգիկ ռեակցիա կարող է առաջանալ նաև այլ դեղամիջոցների հետևանքով:

 

Դասակարգումը

 

Այս հիվանդությունն ունի տարբեր դասակարգումներ, սակայն հիմնականում դիտարկվում են եղնջացանի հետևյալ տեսակները.

 

Սուր

 

Հիվանդության ախտանշանները կտրուկ են ի հայտ գալիս: Այն բնորոշվում է տարբեր չափերի ու ձևերի լավ եզրագծված տարրերով: Ժամանկին չբուժելու դեպքում մաշկային գոյացությունները կարող են միաձուլվել, ինչի հետևանքով մեծանում է ախտահարման տարածքը: Բացի այդ, սուր եղնջացանը բնորոշվում է.

 

·         մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ,

 

·         դողով,

 

·         ինքնազգացողության ընդհանուր վատացմամբ,

 

·         աղեստամոքսային համակարգի օրգանների աշխատանքի խանգարմամբ:

 

Եթե ցանը կոկորդի կամ լորձաթաղանթի հատվածում է, հիվանդը կարող է սկսել դժվարությամբ կուլ տալ սնունդն ու հեղուկը: Կարմրությունը հիմնականում նկատվում է վերջույթների, նստատեղի և իրանի մաշկի հատվածում:

 

Սուր ձևը դրսևորվում է իր կարճատևությամբ: Սովորաբար ցանն անհետանում է հայտնվելուց մի քանի ժամ հետո, սակայն հազվադեպ այն կարող է պահպանվել 2-4 օր:

 

Քրոնիկ

 

Եղնջացանի այս տեսակը զարգանում է երկար ժամանակահատվածում՝ օրգանիզմի վրա այնպիսի նյութերի ազդեցության հետևանքով, որոնց հանդեպ հիվանդի մոտ նկատվում է գերզգայունություն: Հիմնականում քրոնիկ եղնջացանն առաջանում է երկարատև վարակիչ հիվանդությունների, լյարդի կամ երիկամների գործառույթների խանգարման և այլ խնդիրների հետևանքով:

 

Այս տեսակը բնորոշվում է նրանով, որ ախտանշաններն ի հայտ են գալիս պարբերաբար՝ ռեցիդիվների ժամանակ: Բացի այդ, ցանը նույնպես այդքան առատ չի լինում: Այս դեպքում նկատվում են հետևյալ ախտանշանները.

 

·         ընդհանուր թուլություն,

 

·         բարձր ջերմություն,

 

·         ցավոտ զգացողություններ հոդերի հատվածում,

 

·         գլխացավ,

 

·         սրտխառնոցի և փսխումի նոպաներ (լորձաթաղանթների ախտահարման դեպքում),

 

·         անտանելի մաշկային քոր, որի հետևանքով առաջանում են նյարդային խանգարումներ ու անքնություն:

 

Պզուկային

 

Եղնջացանի այս տեսակի ախտանշանները բնորոշվում են մաշկի վրա փոքրիկ բշտիկների առաջացմամբ: Նման գոյացություններին ուղեկցում է կայուն այտուցը, հիպերպիգմենտացիան և մաշկի վերին շերտերի հաստացումն ու կոշտացումը: Հիմնականում բշտիկներն առաջանում են վերջույթների ծալվող հատվածներում, ունենում են կարմրադարչնագույն երանգ և սովորաբար ի հայտ են գալիս կանանց մոտ:

 

Եղնջացանի բուժումը տնային պայմաններում

 

Եղնջացանը սովորաբար լինում է մեկ այլ հիվանդության հետևանք, ուստի մինչ այն բուժելը հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և պարզել դրա առաջացման պատճառը: Միայն հատուկենտ դեպքերում է եղնջացանը դրսևորվում որպես առանձին հիվանդություն:

 

Հիվանդության բուժման համար հարկավոր է նախ բուժզննում անցնել, այնուհետև ազատվել ալերգենի ազդեցությունից: Հաճախ եղնջացանի ժամանակ հիվանդին նշանակվում են հակահիստամինային դեղամիջոցներ: Բացի այդ, խորհուրդ է տրվում նաև շատ հեղուկ օգտագործել, քանի որ մեծ քանակությամբ հեղուկն արագացնում է օրգանիզմից տոքսինների դուրսբերման գործընթացը:

 

Սակայն եղնջացանի բուժումը կախված է դրա առաջացման պատճառից: Եթե եղնջացանն առաջացել է հելմինտների հետևանքով, ապա նշանակվում են հակահելմինտային դեղամիջոցներ: Նաև խորհուրդ է տրվում ընդունել վիտամիններ և այլ օգնող դեղամիջոցներ: Սակայն հարկ է հիշել, որ ցանկացած դեղամիջոցի չափաբաժինն ու թերապիայի տևողությունը պետք է նշանակի միայն համապատասխան մասնագետը:

 

Գոյություն ունեն նաև բազմաթիվ ժողովրդական մեթոդներ, որոնք օգնում են ազատվել եղնջացանից: Դրանց շաքին են դասվում հետևյալները.

 

·         Սառեցում. հարկավոր է սառույցով շփել ախտահարված հատվածները, ինչի շնորհիվ արյունատար անոթները նեղանում են և արդյունքում նվազում է այտուցվածությունը և անհետանում է քորը:

 

·         Կամֆորայի յուղով լոսյոններ. այս լոսյոնները մեղմում են քորն ու այրոցի զգացումը: Կարելի է նաև օրական երեք անգամ կերակրի սոդա կամ մագնեզիում ընդունել:

 

·         Կոնտրաստային ցնցուղ. այս պրոցեդուրան թույլատրվում է անցկացնել օրական առավելագույնը երեք անգամ: Այն թույլ է տալիս ազատվել մաշկի թեփոտվածությունից ու քորից:

 

·         Հրաժարվել մարզումներից. բուժման ընթացքում հարկավոր է հրաժարվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, քանի որ դրանք խթանում են քրտնարտադրությունը, որն էլ ևս մի գրգռիչ գործոն է:

 

Ժողովրդական բաղադրատոմսեր

 

Եղնջացանից ազատվելու համար գոյություն ունեն մի շարք շատ արդյունավետ բաղադրատոմսեր, որոնց հիմնական բաղադրիչները դեղաբույսերն են: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

 

Անանուխ

 

4 թեյի գդալ անանուխին ավելացնել 250 մլ եռման ջուր, մեկ ժամ թրմել, այնուհետև ստացված թուրմն ընդունել օրական երեք անգամ՝ առավելագույնը 50-ական մլ:

 

Եղինջ

 

Ոգեթուրմի պատրաստման համար հարկավոր է երկու ճաշի գդալ չորացրած եղինջ և կես լիտր օղի: Խառնուրդն անհրաժեշտ է թրմել 7 օր որևէ մութ վայրում: Պատրաստի ոգեթուրմը հարկավոր է խմել ուտելուց առաջ՝ մեկ թեյի գդալ:

 

Ճակնդեղ

 

Բույսը բարակ շերտերով կտրատել, լցնել երկու լիտր տարողությամբ տարրայի մեջ, այնուհետև ավելացնել գոլ ջուր և թրմել մեկ շաբաթ: Թուրմը կարելի է ինչպես խմել (օրական մեկ անգամ՝ մեկ թեյի գդալ), այնպես էլ օգտագործել ախտահարված մաշկը շփելու համար:

 

Խմոր

 

Հարկավոր է պատրաստել ոչ շատ պինդ խմոր, ավելացնել 100 գրամ օշինդր և ստացված խառնուրդը թողնել մոտ 40 րոպե: Այնուհետև խմորն անհրաժեշտ է դնել ախտահարված հատվածներին: Խմորի մնացորդները կարելի է լվանալ գոլ ջրով:

 

Նեխուր

 

Նեխուրն օգտագործվում է որպես միզամուղ միջոց: Այս բույսն օժտված է նաև հակաբորբոքային հատկություններով: Բուժիչ միջոցի պատրաստման համար հարկավոր է պարզապես տրորել նեխուրը և քամել հյութը մառլյայի միջոցով: Ստացված հյութն անհրաժեշտ է խմել ուտելուց առաջ՝ մեկական ճաշի գդալ: Այս միջոցը կարելի է օգտագործել օրական առավելագույնը երեք անգամ:

 

Հում կարտոֆիլ

 

Հում կարտոֆիլը նույնպես շատ օգտակար է եղնջացանի դեպքում: Հարկավոր է այն բարակ շերտերի բաժանել, դնել դրանք ախտահարված մաշկին և թողնել կես ժամ:

 

Մարեմխոտ (майоран)

 

Այս բույսը նույնպես օժտված է հակաբորբոքային հատկություններով: Հարկավոր է մարեմխոտի թուրմն ավելացնել լոգանքի ջրին, իսկ թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է 500 գրամ մարեմխոտը թրմել 5 լիտր եռման ջրում:

 

Նաև հարկ է հիշել, որ այս հիվանդության բուժման հարցում շատ մեծ նշանակություն է ունենում հատուկ սննդակարգը: Եղնջացանի ժամանակ հարկավոր է հրաժարվել սննդամթերքի այն տեսակներից, որոնք կարող են դառնալ ալերգիկ ռեակցիայի պատճառ: Նման սննդամթերքի շարքին են դասվում ցիտրուսային մրգերը, հավկիթը, երշիկեղենը, ճարպոտ սնունդը և այլն:

 

Նյութի աղբյուրը՝ kozhica.ru





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

15:08 • 26/09

Ճակնդեղի հյութը հիանալի էներգետիկ ըմպելիք է. գիտնականներ

13:56 • 26/09

Գիտնականները պատմել եմ մեղրի ամենաօգտակար հատկությունների մասին

12:43 • 26/09

Պարզ միջոց՝ օրգանիզմում խոլեստերինի, տրիգլիցերիդների ու գլյուկոզայի մակարդակները կարգավորելու համար

11:40 • 26/09

Սեպտեմբերի 25-ին մայրաքաղաքում ծնվել է 82 երեխա

11:27 • 26/09

Շրթներկը նպաստում է կարիեսի առաջացմանն ու քայքայում է ատամները. հետազոտություն

10:35 • 26/09

Եռացրած ջուրը կարող է վնասակար լինել առողջության համար. գիտնականներ

22:50 • 25/09

Ինչպես բարձրացնել արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը հղիության ընթացքում

21:52 • 25/09

Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները

21:38 • 25/09

Ինչ թուրմ է հարկավոր խմել սակավարյունության դեպքում

21:09 • 25/09

Գլխուղեղի կաթված (ինսուլտ). ընդհանուր ախտանշաններն ու կանխարգելումը

20:13 • 25/09

Ինչու է անհրաժեշտ արյան անալիզ հանձնել առավոտյան սոված փորին

19:47 • 25/09

Ախտանշաններ, որոնք վկայում են աչքեր հետ կապված խնդիրների մասին

18:30 • 25/09

Հայտնի մաշկաբանը ներկայացրել է առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու հիմնական գաղտնիքները

17:59 • 25/09

Ընդամենը 2 բաղադրիչից բաղկացած արդյունավետ ըմպելիք, որը կօգնի մաքրել աղիներն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից

17:23 • 25/09

Գիտնականները պարզել են, թե սննդամթերքի որ տեսակներն են նպաստում սրտամկանի վարակմանը

16:47 • 25/09

Օքսիտոցինը կարող է ուժեղացնել վախի և հակակրանքի զգացողությունը. հետազոտություն

16:15 • 25/09

Կոնտակտային լինզաները կարող են հանգեցնել կուրության. գիտնականներ

15:11 • 25/09

Սալորաչիրը պաշտպանում է կոլոռեկտալ քաղցկեղից. գիտնականներ

14:09 • 25/09

Սեպտեմբերի 22-24-ը մայրաքաղաքում ծնվել է 190 երեխա

14:01 • 25/09

Համեղ ըմպելիք, որը կօգնի ազատվել հիպոթիրեոզից ու պահպանել վահանագեղձի առողջությունը

13:10 • 25/09

Դեմենցիայի առաջացման հավանականությունը կարելի է որոշել օրգանիզմում մագնեզիումի մակարդակի միջոցով

11:41 • 25/09

Ճարպակալումը նույնքան վտանգավոր է, որքան նիկոտինային կախվածությունը. գիտնականներ

10:57 • 25/09

Ալկոհոլը կարող է դառնալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման պատճառ

10:22 • 25/09

Ընկույզներն օգնում են ազատվել ավելորդ քաշից

21:28 • 24/09

9 ամենատարածված «անկողնային» խնդիր, որը անհանգստացնում է ընտանեկան զույգերին

20:28 • 24/09

Վիտամին D դեֆիցիտի ախտանշանները, հետևանքներն ու բուժումը

19:14 • 24/09

Առողջական խնդիրներ, որոնց պատճառ կարող են հանդիսանալ ախտահարված նշագեղձերը

17:59 • 24/09

4 ամենաարդյունավետ բնական մեթոդները ճարպուռուցքից (жировик) ազատվելու համար

16:00 • 24/09

Ճապոնական դիետա 1 շաբաթում մինչև 5 կիլոգրամ նիհարելու համար

14:11 • 24/09

Ախտանշան, որոնք վկայում են միգրենի առկայության մասին

12:00 • 24/09

Հիվանդություններ, որոնց ախտանշան կարող է լինել մշտապես սառը ձեռքեր ունենալը

21:44 • 23/09

Ինչն է նպապստում այրոցի(изжога) առաջացմանը և կարելի է արդյոք այն բուժել կերակրի սոդայով

20:37 • 23/09

Ակտիվացրած ածուխով դիետա՝ 6 կգ ավելորդ քաշից ընդամենը 3 շաբաթում ազատվելու համար

20:30 • 23/09

Դեմքի անցանկալի մազերից ազատվելու պարզ ու արդյունավետ մեթոդ

20:07 • 23/09

2 պարզ մեթոդ դեմքի մաքրման ու քթի վրա առկա սև կետերից ազատվելու համար

19:06 • 23/09

Վահանագեղձի հիվանդությունները, դրանց ախտանշանները և սովորություններ, որոնք հանգեցնում են այս օրգանի գործառույթի խանգարումների

18:50 • 23/09

Ակտիվացրած ածխի օգտագործման՝ 5 եղանակ առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու համար

17:21 • 23/09

Որոնք են թոքաբորբի զարգացման պատճառները, ախտանշաներն ու կանխարգելումը

15:36 • 23/09

Ինչո՞ւ են մաշկի վրա առաջանում կարմիր խալեր և ինչպես ազատվել դրանցից

14:26 • 23/09

Ի՞նչ է թրոմբը և ինչո՞ւ է այն պոկվում արյունատար անոթի պատից

13:34 • 23/09

Հագուստի 8 պարագա, որոնք կարող են առաջացնել մեջքի ու պարանոցի մկանային ցավեր

12:00 • 23/09

Ոտնաթաթի սնկախտի ախտանշանները, առաջացման պատճառներն ու տնային պայմաններում բուժելու լավագույն միջոցները

22:09 • 22/09

Ինչպես խուսափել դաշտանային անհարմարավետությունից և ապրելել սովորական առօրյա կյանքով

21:21 • 22/09

Փորկապության դեմ պայքարող պարզ ու արդյունավետ ժողովրդական դեղատոմսեր

20:43 • 22/09

Ինչով է պայմանավորված գիշերը տանջող ծարավի զգացումը

20:38 • 22/09

Ինչ հիվանդությունների մասին կարող է վկայել բերանի տհաճ հոտը և ինչպես պայքարել դրա դեմ

20:13 • 22/09

Որո՞նք են քաղցկեղի զարգացման իրական ու մտացածին պատճառները

18:15 • 22/09

Զարկերակային բարձր ճնշումն ընդամենը 5 րոպեում կարգավորելու արդյունավետ միջոցը

17:21 • 22/09

Սրտի հիվանդությունների զարգացման 6 անսպասելի նախանշան, որոնց վրա մարդիկ հաճախակի ուշադրություն չեն դարձնում

16:15 • 22/09

Մազաթափության դեմ հին և մատչելի միջոց, որը նաև մազերին կհաղորդի ամրություն ու փայլ

15:45 • 22/09

Ինչ չի կարելի անել որովայնի շրջանում առաջացող ցավերի դեպքում

12:53 • 22/09

Ինչպես կանխարգելել վաղ կլիմաքսն ու նվազեցնել դրա ախտանշանները

11:52 • 22/09

Ինչպես փրկել մարդու կյանքը, եթե նրա շնչուղիներում օտար մարմին է հայտնվել (լուսանկարներ)

22:00 • 21/09

Լեղապարկի ջրգողության(լեղապարկի կիստա) ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը

20:40 • 21/09

5-օրյա դիետա, որի շնորհիվ հնարավոր է ազատվել մինչև 5 կիլոգրամ ավելորդ քաշից

20:08 • 21/09

Ինչպես ճիշտ ընդունել դեղամիջոցները. 10 խորհուրդ դեղագործից

18:59 • 21/09

Դիմակ, որը կօգնի ստանալ կատարյալ մաքուր ու առողջ մաշկ և ազատվել մուգ հետքերից

17:18 • 21/09

Մակաբուծային վարակի մասին վկայող 8 ախտանշան

17:05 • 21/09

Ստամոքսի քաղցկեղի վաղ ախտանշաններն ու առաջացման հավանականությունը բարձրացնող գործոնները

15:13 • 21/09

Երեխան ամեն ինչ լսում ու հասկանում է դեռևս չծնված ժամանակ. գիտնականներ

14:15 • 21/09

Զարկերակային ճնշման բարձրացման հիմնական պատճառները

12:00 • 21/09

Ի՞նչ է անել ցիստիտի առաջին ախտանշանների ժամանակ

21:52 • 20/09

Սրտամկանի կաթվածի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

21:15 • 20/09

Առողջականխնդիրներ, որոնք կարող են առաջանալ կանանց մոտ՝ 40 տարեկանից հետո

20:54 • 20/09

Բանանով և կոճապղպեղով դիմակ «- 10 տարի»՝ մաշկը երիտասարդացնելու համար

20:19 • 20/09

Վահանաձև գեղձի ադենոմայի տեսակներն ու դրանց առանձնահատկությունները

18:29 • 20/09

Մասնագետները ներկայացրել են ամենաարդյունավետ դիմակը՝ մազաթափությունից ազատվելու համար

17:23 • 20/09

Որ դեպքերում չի կարելի ջուր խմել և ինչ կարող է տեղի ունենալ հեղուկը չարաշահելու դեպքում

16:29 • 20/09

Մաստոպաթիայի(կրծքագեղձի բարորակ հիվանդություն) զարգացման փուլերն ու ախտանշանները

15:07 • 20/09

Արյունը ջրիկացնող լավագույն բնական միջոցները

13:44 • 20/09

Միկրոտարր, որի դեֆիցիտը կարող է առաջացնել դաշտանային ցիկլի խանգարում և այլ առողջական խնդիրներ

11:53 • 20/09

Վստահեք ինքներդ ձեզ, քանի որ ծնողից լավ երեխային ոչ ոք չի ճանաչում. 11 կանոն հայտնի մանկաբույժից՝ առողջ երեխա մեծացնելու համար

21:59 • 19/09

Մաշկի վրա սև կետերի առաջացման հիմնական պատճառները. խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել այդ խնդրից

21:13 • 19/09

Ինչպե՞ս նիհարել մաքուր ջրի օգնությամբ

20:45 • 19/09

Բլեֆարիտ կամ կոպաբորբ. առաջացման պատճառները, տեսակները, ախտանշաններն ու բուժումը

19:11 • 19/09

Կորյակներից ազատվելու արդյունավետ բաղադրատոմսեր

18:22 • 19/09

Կանանց «թաքնված» ու «ակնհայտ» սեռավարակները, դրանց ախտանշաններն ու բուժման եղանակները

16:30 • 19/09

Ինչպես ճիշտ խնամել և լողացնել մանկանը

15:00 • 19/09

Ինչպես կանխարգելել արգանդի միոմայի (մկանուռուցք) առաջացումը

13:15 • 19/09

10 ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասին

11:51 • 19/09

Սխալ ենթադրություններ, որոնք հաճախ արվում են կրծքագեղձում գոյացություն շոշափելիս

22:00 • 18/09

9 յուրահատուկ փաստ ձկան յուղի մասին. ձկան յուղի ամենաօգտակար հատկությունները

21:07 • 18/09

3 մթերքից բաղկացած դիետա, որի շնորհիվ հնարավոր է մեկ շաբաթում ազատվել 7 կգ ավելորդ քաշից

20:41 • 18/09

Մակաբույծ որդերի առաջացրած հիվանդություններն ու դրանց կանխարգելումը

20:18 • 18/09

Սակավարյունության (անեմիա) ախտանշանները, բուժման եղանակներն ու կանխարգելումը

18:15 • 18/09

Խորհուրդներ աչքերի առողջությունը բարելավելու և տեսողությունը վերականգնելու համար

16:14 • 18/09

Նևրոզի ախտանշանները, պատճառները, հետևանքներն ու բուժումը

15:22 • 18/09

Կատարակտի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

14:00 • 18/09

Որոնք են ավելորդ քաշի առաջացման հոգեբանական պատճառները

13:14 • 18/09

Սուր պիելոնեֆրիտի (երիկամի ավազանի բորբոքում) ախտանշանները, բարդություններն ու բուժումը

12:00 • 18/09

Այրոցի(изжога) առաջացման պատճառները, կանխարգելումն ու բուժումը

21:24 • 17/09

8 խորհուրդ դաշտանադադարի ժամանակ չգիրանալու համար

20:12 • 17/09

Միզարձակման դրիբլինգի առաջացման պատճառները և ինչպես կանխել այդ տհաճ երևույթը

19:00 • 17/09

Ինչպես կարճ ժամանակահատվածում ազատվել մինչև 20 կգ ավելորդ քաշից. քսանօրյա դիետաներ

15:20 • 17/09

Ստամոքսի ցավերի առաջացման 10 հիմնական պատճառ

15:13 • 17/09

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին վկայող ախտանշաններ

14:14 • 17/09

Ցիստիտի ախտանշանները, ախտորոշումն ու բուժումը

13:26 • 17/09

Ճիճվաթափության համար ամենահայտնի ու արդյունավետ ժողովրդական միջոցները

20:55 • 16/09

10 ախտանշան, որոնք վկայում են ձվարանների քաղցկեղի մասին

19:16 • 16/09

Առողջական լուրջ խնդիրներ, որոնք կարող են երկար ժամանակ ընթանալ առանց ախտանշանների