Ինչ է սպլենոմեգալիան (մեծ փայծախ) և որոնք են դրա ախտանշաններն ու առաջացման պատճառները

18:30 • 05.09.17



Փայծաղը լիմֆատիկ համակարգի մասը կազմող օրգան է, որը զտում է արյունը և պահպանում է արյան կարմիր ու սպիտակ բջիջների և թրոմբոցիտների առողջությունը։

 

Չափավոր սպլենոմեգալիան (փայծաղի չափերի մեծացում) կարող է նկատվել բզամաթիվ վարակիչ ու աուտոիմունային հիվանդությունների, հեմոգլոբինոպաթիայի, հեմոլիտիկ անեմիայի, թրոմբոցիտների ու էրիտրոցիտների արատների դեպքում։ Շատ վարակներին (օրինակ՝ մալարիա) հատուկ է զգալի սպլենոմեգալիան։ Չափազանց արտահայտված սպլենոմեգալիա, որի դեպքում փայծաղը հասնում է հսկայական չափերի՝ զբաղեցնելով որովայնի խոռոչի մեծ մասը, կարող է նկատվել լոյկոզի կամ այլ հեմոբլաստոզային հիվանդությունների դեպքում։ Նորմալ փայծաղը սովորաբար կշռում է 6-8 կգ։

 

Մարդու առողջական վիճակի շատ փոփոխություններ կարող են ազդել փայծաղ առողջության վրա։ Դրանց շարքին են դասվում.

 

·         արյան կամ լիմֆատիկ համակարգի հիվանդությունները,

·         վարակները,

·         քաղցկեղի բոլոր տեսակները,

·         լյարդի հիվանդությունները։

 

Սպլենոմեգալիայի ախտանշաններն են.

 

·         զկրտոցը,

·         շատ ուտել չկարողանալը,

·         որովայնի վերին ձախ հատվածի ցավը։

 

Փայծաղի մեծացման՝ սպլենոմեգալիայի տարածված պատճառներն են.

 

·         Բակտերիալ վարակները. բակտերիաները միկրոօրգանիզմներ են (սովորաբար միաբջիջ), որոնք ունեն չկազմավորված միջուկ և շատ պարզ կառուցվածք՝ ի տարբերությունը կենդանական կամ բուսական բջիջների։ Բակտերիալ վարակումը որևէ մեկից կամ շրջակա միջավայրից ախտածին բակտերիաների փոխանցումն է մեկ ուրիշին։ Բակտերիալ վարակների օջախները բաժանվում են 3 խմբի՝ վարակիչ, քիչ վարակիչ և ոչ վարակիչ։ Վարակումների հանգեցնող բոլոր օրգանիզմները բաժանվում են 3 խմբի՝ գեոպաթոգեն, պաթոգեն և պայմանականորեն պաթոգեն։

 

·         Կատվի ճանկռածի հիվանդությունը կամ Մոլլարեի գրանուլյոման. վարակիչ հիվանդություն, որն առաջանում է կատվի և այլ կաթնասունների ճանկռածից, կծածից կամ նրանց հետ շփումից։ Այն արտահայտվում է ընդհանուր օրգանիզմի չափավոր թունավորմամբ, ինչպես նաև վարակի ներթափանցման հատվածին մոտ գտնվող լիմֆատիկ հանգույցների մեծացմամբ։ Երբեմն այս հիվանդության ժամանակ վնասվում է նաև նյարդային համակարգը։ Սրա առաջացման պատճառը բարտոնելլա ցուպիկն է, իսկ աղբյուրը՝ կենդանու բերանի խոռոչը։ Մարդը վարակվում է կենդանու հետ շփման դեպքում, երբ կենդանին լիզում է, ճանկռում, կծում և այլն։ Հիմնականում վարակվում են երեխաներն ու երիտասարդները, հատկապես՝ ձմռանն ու աշնանը։ Կարող են նկատվել նաև ընտանեկան համաճարակներ, որի դեպքում ընտանիքի բոլոր անդամները վարակվում են 2-3 շաբաթվա ընթացքում։ Մարդիկ չեն կարող փոխանցել հիվանդությունը մեկը մյուսին։

 

·         Վարակիչ մոնոնուկլեոզ (Էպշտեյն-Բարրի վիրուս, Ֆիլատովի հիվանդություն, բարորակ լիմֆոբլաստոզ և այլն). վիրուսային վարակիչ հիվանդություն, որի առաջացման պատճառը մարդու հերպեսի 4-րդ տիպի վիրուսն է։ Չնայած, որ վիրուսը կարող է հայտնաբերվել մարմնի բոլոր հատվածներում, վարակիչ մոնոնուկլեոզի վիրուսը հիմնականում կապված է լինում թքագեղձերի հետ։ Առողջ օրգանիզմում վիրուսը ոչ մի կերպ չի արտահայտվում, սակայն այն կորող է մահացու լինել իմունային անբավարարությամբ տառապողների համար, ինչպիսիք են՝ ՄԻԱՎ վարակակիրները, փոխպատվաստում ստացածները, ինչպես նաև նորածինները։ Վարակիչ մոնոնուկլեոզը դրսևորվում է մարմնի բարձր ջերմաստիճանով, կոկորդի ցավով, բերանի, լիմֆատիկ հանգույցների, լյարդի, փայծաղի ախտահարությամբ և արյան կազմի փոփոխությամբ։

 

·         Վիրուսային վարակները (վիրուսային հիվանդությունները). վարակիչ հիվանդություններ կամ ուռուցքներ, որոնք հիմնականում պայմանավորված են վիրուսներով։ Ցանկացած վարակիչ գործընթացի դեպքում վիրուսային վարակների հիմնական առանձնահատկությունը վիրուսների ներբջջային մակաբուծությունն է ու ցիտոտրոպիզմը, ինչի հետևանքով դրանք դառնում են կախված բջջի նյութափոխանակության, էներգետիկ ու էկոլոգիական պրոցեսներից։

 

·         Մակաբուծային վարակները. հիվանդությունների խումբ, որոնք պայմանավորված են մակաբույծների (բազմաբջիջ հելմինտներ և հատվածոտանիներ) առկայությամբ։ Չնայած, որ այս հիվանդությունները դասվում են վարակիչների շարքին, սովորաբար վարակիչ հիվանդությունները դիտարկվում են առանձին՝ որպես միաբջիջ օրգանիզմներով (բակտերիաներ, վիրուսներ, սնկեր և այլն) պայմանավորված հիվանդություններ։ Սովորաբար հատվածոտնանիների շրջանում հիվանդության պատճառ են դառնում միջատները, պաթոգեն և պայմանականորեն պաթոգեն տիզերը և այլն։ Հիվանդությունը կարող է նաև պայմանավորված լինել մակաբույծ որդերով, ինչպիսիք են՝ տափակ որդերը, ծծող որդերը, կլոր որդերը, փշագլուխները և այլն։ Մակաբույծները կարող են լինել ժամանակավոր (տզրուկները, արյունածուծ հատվածոտանիները և այլն) և մշտական (քոսի տիզը, ոջիլը, հելմինտները և այլն)։

 

Որոշ մակաբուծային հիվանդությունների հարուցիչներ իրենց զարգացումն ավարտին հասցնելու համար կարող են օգտագործել երկու, երբեմն էլ երեք «տեր»։ Մակաբույծները տարբեր կերպ են ազդում օրգանիզմի վրա. կլանում են արյունն ու սննդարար նյութերը, վնասում են օրգաններն ու հյուսվածքները, առաջացնում են մեխանիկական բորբոքումներ ու թունավորումներ նյութափոխանակության արգասիքներով և այլն։

 

Մակաբուծային հիվանդությունների հարուցիչները մարդու օրգանիզմ սովորաբար ներթափանցում են բնական անցքերով (հիմնականում բերանով), իսկ երբեմն էլ միզուղու, սեռական օրգանների կամ մաշկի միջոցով։ Հարուցիչները հիմնականում փոխանցվում են սննդի ու ջրի, հոդվածոտնանիների, հիվանդի կամ հողի հետ շփման միջոցով, երբեմն էլ օդ-կաթիլային ճանապարհով։

 

Որոշ մակաբույծներ մարդկանց կյանքի ու առողջության համար լուրջ խնդիր չեն հանդիսանում, սակայն որոշներն էլ կարող են մահացու լինել

 

·         Լյարդի տարբեր հիվանդությունները,

 

·         Լեղատար ուղիների ատրեզիա (անանցքություն). Հազվադեպ հանդիպող բնածին արատ, որի դեպքում լեղատար ուղիները անցանելի չեն կամ ընդհանրապես բացակայում են։ Միակ բուժումը վիրահատականն է, սակայն նույնիսկ այդ դեպքում ապրելու հավանականությունը շատ քիչ է։

 

·         Ցիռոզ. լյարդի ծանր հիվանդություն, որի դեպքում օրգանը մեծանում է կամ փոքրանում, իսկ մակերևույթը դառնում է չափազանց կոշտ ու անհարթ։ Բացի այդ, փոփոխվում են նաև արյան որոշ ցուցանիշներ։ Հիվանդության առաջացման հիմնական պատճառը ալկոհոլի չարաշահումն է։ Այն ընթանում է մի քանի փուլով (ալկոհոլային սուր հեպատիտ, լյարդի ճարպային սնուցախանգարում, լյարդի բջիջների նեկրոզ)։

 

·         Մուկովիսցիդոզը. Ժառանգական համակարգային հիվանդություն, որը պայմանավորված է մուկովիսցիդոզի տրանսմեմբրանային կարգավորիչի գենի մուտացիայով։ Դրսևորվում է շնչառական օրգանների և աղեստամոքսային համակարգի գործառույթների խանգարմամբ, ինչպես նաև արտաքին արտազատության գեղձերի ախտահարմամբ։

 

·         Պորտալ հիպերտենզիա. ուղեկցվում է սպլենոմեգալիսյով, ասցիտով, լյարդային էնցեֆալոպաթիայով, ինչպես նաև ստամոքսի ու կերակրափողի երակների վարիկոզային լայնացմամբ։ Պորտալ հիպերտենզիան առաջանում է երակի որևէ հատվածում արյան հոսքի խանգարման հետևանքով, իսկ վարիկոզի հետևանքով լայնացած երակը կարող է պայթել՝ հանգեցնելով արյունահոսության։

 

·         Դռներակի օբստրուկցիա. առաջացնում է արտալյարդային պորտալ հիպերտենզիա։ Սա կարող է առաջանալ դռներակի ցանկացած հատվածում։ Այս հիվանդության ժամանակ միացնող երակները լայնանում են՝ դռներակից լյարդին արյուն մատակարարելով և ստանում են խճճված անոթային գոյացության տեսք։ Արյան հոսքի օբստրուկցիան հանգեցնում է պորտալ հիպերտենզիայի։ Այս դեպքում չափում են ճնշումը անմիջապես դռներակի մեջ և անգիոգրաֆիայի կամ ֆլեբոգրաֆիայի միջոցով պարզում օբստուկցիայի առաջացման տեղը։ Լյարդի բիոպսիայի արդյունքները թույլ են տալիս տեղայնացնել օբստրուկցիան և պարզել դրա առաջացման պատճառները։

 

·         Քրոնիկ սկլերոզող խոլանգիտ. այս հիվանդությունը կապված է լյարդի աուտոիմունային հիվանդության հետ։ Առաջացման պատճառները մինչև օրս անհայտ են։ Հնարավոր է, որ այն պայմանավորված լինի վարակով։ Այս հիվանդությունը 2 անգամ հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ։ Սովորաբար ի հայտ է գալիս 25-45 տարեկանում, սակայն կարող է նաև առաջանալ երեխաների մոտ։ Հիվանդների 70%-ի մոտ առաջանում է նաև ոչ բնորոշ խոցային կոլիտ (քրոնիկ աուտոիմունային հիվանդություն, որը ներառում է նաև հաստաղիի լորթաթաղանթը)։ Բացի կոլիտից, սկլերոզող խոլանգիտը կարող է նաև ուղեկցվել այլ աուտոիմունային հիվանդություններով։

 

·         Արյան հիվանդությունները. զանազան հիվանդությունների խումբ, որոնք պայմանավորված են արյան տարբեր բջիջների (լեյկոցիտների, էրիտրոցիտների կամ թրոմբոցիտների) կառուցվածքի կամ գործառույթների խանգարումներով, դրանցից որևէ մեկի քանակի ախտաբանական փոփոխությամբ (դրանց մակարդակի բարձրացում կամ իջեցում) կամ արյան պլազմայի հատկությունների փոփոխությամբ։

 

·         Հեմոգլոբինոպաթիա. հեմոգլոբինի կառուցվածքի բնածին կամ ժառանգական փոփոխություն կամ խանգարում, որը սովորաբար հանգեցնում է դրա թթվածին մատակարարելու գործառույթի կամ էրիթրոցիտների կառուցվածքի ու գործառույթների լաբորատոր կամ կլինիկական փոփոխությունների։ Հեմոգլոբինոպաթիայի տեսակները լինում են որակական ու քանակական։ Հեմոգլոբինի արատները բավական շատ են լինում։ Հեմոգլոբինոպաթիային շատ տեսակներ հատուկ են լինում միայն աշխարհագրական որևէ տարածքին։ Հեմոգլոբինոպաթիաները կարող են ընթանալ առանց ախտանշանների, սակայն երբեմն անեմիան (սակավարյունություն) կարող է դիտվել որպես հիվանդության առաջացման ախտանշան։

 

·         G6PD-ի պակասի հետևանքով առաջացած հեմոլիտիկ անեմիա. այս հիվանդությունը պայմանավորված է G6PD-ի պակասով և էրիթրոցիտների գյուտատիոնի անկայունությամբ։ G6PD-ի պակաս ունեցող մարդիկ երկար տարիներ կարող են վարել սովորական կյանք և առողջական ոչ մի խնդիր չունենալ։ Հիվանդությունն ի հայտ է գալիս միայն այն ժամանակ, երբ մարդը որևէ հիվանդության բուժման համար ընդունում է դեղեր, որոնք ունեն օքսիդացնող հատկություն։ Նման դեղամիջոցները, չափավոր օգտագործելու դեպքում, առողջ արյուն ունեցող մարդկանց ոչ մի վնաս չեն հասցնում, սակայն G6PD-ի պակաս ունեցողների մոտ կարող են առաջացնել անեմիա։ Հիվանդի մեզը դառնում է կարմիր կամ մուգ շագանակագույն, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, արյան մեջ հեմոգլոբինի մակարդակն իջնում և կարող են նկատվել երիկամների աշխատանքի խանգարումներ։

 

·         Իդիոպաթիկ աուտոիմունային հեմոլիտիկ անեմիա. ընդհանուր առմամբ հեմոլիտիկ անեմիան անեմիաների մի խումբ է, որոնք բնորոշվում են էրիթրոցիտների քայքայումով, ինչի հետևանքով առաջանում են մի շարք հիվանդություններ, այդ թվում նաև սպլենոմեգալիա։ Հեմոլիտիկ անեմիաները լինում են ժառանգական և ձեռքբերովի։ Ժառանգականները բաժանվում են երեք խմբի՝ էնզիմոպաթիաներ, մեմբրանոպաթիաներ և հեմոգլոբինոպաթիաներ։ Ձեռքբերովիները դասակարգվում են համաձայն անեմիայի առաջացման գործոնի (քիմիական վնասվածքներ, մեխանիկական վնասվածքներ, հակամարմիններ, վիտամին E-ի պակաս կամ մակաբույծների կողմից էրիթրոցիտների քայքայում)։ Ամենից հաճախ հանդիպում են աուտոիմունային հեմոլիտիկ անեմիաները (ԱԻՀԱ)։ Բոլոր ԱԻՀԱ-ները բաժանվում են երկու խմբի՝ իդիոպաթիկ և սիմպտոմատիկ։ ԱԻՀԱ-ն դիտարկվում է որպես իդիոպաթիկ, եթե այն ոչ թե ախտանշան է կամ որևէ ախտաբանության հետևանք, այլ հիվանդության ինքնուրույն դրսևորում։ ԱԻՀԱ-ներն առավել հաճախ հանդիպում են կանանց մոտ (հիմնականում 50 տարեկանից բարձր)։

 

·         Իմունային հեմոլիտիկ անեմիաներ. այս անեմիաները լինում են 4 տեսակի՝ տրանսիմունային, իզոիմունային, աուտոիմունային և հետերոիմունային։ Տրանսիմունային հեմոգլոբիկ անեմիան առաջանում է պտղի մոտ, եթե նրա ու մոր հակածինները նույնն են լինում և մայր տառապում է աուտոիմունային հեմոլիտիկ անեմիայով։ Այս դեպքում մոր հակամարիններն ընկերքի միջով ներթափանցում են պտղի օրգանիզմ, ինչը քայքայիչ ազդեցություն է ունենում նրա էրիթրոցիտների վրա։ Իզոիմունայիններն առաջանում են անհամապատասխան դոնորային արյուն փոխներարկելու դեպքում։ Աուտոիմունայինների դեպքում նոր հակամարմինները սկսում են գործել սեփական անհայտ հակածինների դեմ, ինչի արդյունքում ոչնչանում են նաև էրիթրոցիտները։ Հետերոիմունային անեմիայի դեպքում էրիթրոցիտները լինում են փոփոխված անտիգենային կառուցվածքով։ Այս դեպքում էրիթրոցիտը դառնում է օրգանիզմի համար «օտար» և իմունային համակարգը կազմակերպում է նպատակաուղղված պաշտպանություն և սինթեզում էրիթրոցիտի փոփոխված անտիգենային կառուցվածքի դեմ պայքարող հակամարմիններ։

 

·         Միելոդիսպլաստիկ համախտանիշ (ՄԴՀ). հետերոգեն կլոնալ հիվանդություն, որը բնորոշվում է ոսկրածուծի դիսպլազիայով, պերիֆերիկ արյան որևէ մասնիկի պակասով և կարող է վերածվել սուր լեյկոզի։ Սա հոմատոլոգիայի ամենաբարդ հիվանդություններից մեկն է։ Հիմնականում (80%) հանդիպում է 60 տարեկանից բարձր անձանց մոտ։ Երեխաներն այս հիվանդությամբ տառապում են շատ հազվադեպ։

 

·         Պոլիցիտեմիա (կամ էրիթրեմիա). արյան մեջ չարորակ ուռուցքային գործընթաց է՝ կապված ոսկրածուծի բջջային տարրերի հիպերպլազիայի հետ։ Արյան մեջ բարձրանում է էրիթրոցիտների մակարդակը և միևնույն ժամանակ նաև մի փոքր բարձրանում է նեյտրոֆիլային լեյկոցիտների ու թրոմբոցիտների մակարդակը։ Էրիթրոցիտների քանակի ավելացման հետևանքով արյունը թանձրանում է, շրջանառվող արյան ծավալը մեծանում է, ինչը հանգեցնում է անոթներում արյան հոսքի դանդաղեցման և թրոմբների առաջացման: Այս ամենի արդյունքում խախտվում է արյան մատակարարումը օրգաններին և առաջանում է հիպոքսիա։

 

«Իրական պոլիցիտեմիան» տարեցների հիվանդություն է, սակայն կարող է հանդիպել նաև երիտասարդների և երեխաների մոտ։ Չնայած, որ երիտասարդների մոտ այս հիվանդությունը հանդիպում է շատ հազվադեպ, այն շատ ավելի ծանր է ընթանում։ Հիվանդությունը երկար տարիներ ընթանում է առանց ախտանշանների։ Տղամարդիկ այս հիվանդությամբ շատ ավելի հաճախ են տառապում, քան կանայք։ Բացի այդ, այն կարող է լինել նաև գենետիկ։ Սա դանդաղ ընթացող հիվանդություն է, որի ժամանակ արյան բոլոր մասնիկները սկում են ավելի շատ արտադրվել։ Թրոմբոցիտների քանակի ավելացումը հանգեցնում է թրոմբների առաջացման, ինչը նպաստում է սրտամկանի ու գլխուղեղի կաթվածի առաջացմանը։

 

·         Թալասսեմիա. Ռեցեսիվ ժառանգական հիվանդություն, որը պայմանավորված է հեմոգլոբին А-ի կազմի մեջ մտնող պոլիպեպտիդ շղթաների սինթեզի նվազեցմամբ։ Հեմոգլոբինի գենի մուտացիաները հաճախ կարող են հանգեցնել շղթաների սինթեզի խանգարման։

 

·         Քաղցկեղ։

 

·         Հոջկինի հիվանդություն (Հոջկինի լիմֆոմա). ավշայի հյուսվածքների չարորակ հիվանդություն, որն ախտահարում է ավշային համակարգը։ Այն կարող է առաջանալ ավշայի հյուսվածքներ ունեցող ցանկացած օրգանի վրա (լիմֆատիկ հանգույցներ, փայծաղ և այլն)։

 

·         Լեյկիմիա (լեյկոզ). Լեյկիմիան կարող է լինել սուր կամ քրոնիկ բնույթի։ Այն առաջանում է ոսկրածուծի՝ արյան բջիջների արտադրման համար պատասխանատու հյուսվածքների ախտահարման դեպքում, ինչը հանգեցնում է արագ բազմացող ու անդադար զարգացող սպիտակ լեյկոզային բջիջների արտադրմանը։

 

·         Լիմֆոմա. լիմֆատիկ հյուսվածքների հեմատոլոգիական հիվանդություն, որը բնորոշվում է լիմֆատիկ հանգույցների մեծացմամբ կամ այն ներքին օրգանների ախտահարմամբ, որտեղ նկատվում են «ուռուցքային» լիմֆոցիտների անվերահսկելի կուտակումներ։ Առաջին ախտանշանները թևատակերի, պարանոցի կամ աճուկային հատվածների լիմֆատիկ հանգույցների մեծացումն է։ Լիմֆոմաներին հատուկ է ուռուցքի սկզբնական օջախ ունենալը, սակայն այն կարող է ոչ միայն մետաստազներով զարգանալ, այլև «շրջել» օրգանիզմով։ Գոյություն ունի լիմֆոմայի երկու տեսակ՝ Հոջկինի և ոչ հոջկինյան։ Լինում են դեպքեր, երբ լիմֆոման լինում է չարորակության ցածր մակարդակի։ Այս դեպքում բուժման կարիք չի լինում և հիվանդը միայն լինում արյունաբանի կամ ուռուցքաբանի հսկողության տակ։ Սակայն հիվանդության ամենաչնչին զարգացման դեպքում անհրաժեշտ է անմիջապես սկսել բուժումը։

 

·         Ֆելտիի համախտանիշ. սա ռևմատոիդ արթրիտի հազվադեպ տեսակ է, որը հանդիպում է տարեցների մոտ և դրսևորվում է սպլենոմեգալիայի, պոլիարթրիտի և լեյկոպենիայի համադրությամբ: Այս հիվանդությունն ունի վառ արտահայտված աուտոիմունային դրսևորում: Առավել հաճախ Ֆելտիի համախտանիշն առաջանում է երկարատև ռևմատոիդ արթրիտի ֆոնի վրա, սակայն կարող է և սկսվել միանգամից սուր դրսևորումներով: Նախանշանները ռևմատոիդ արթրիտի նախանշանների նման են՝ բարձր ջերմություն, հոդացավեր ու հոդերի այտուցվածություն, լիմֆոհանգույցների մեծացում, սակավարյունություն ու թրոմբոցիտոպենիա: Հիվանդության սկզբում փայծաղը կարող է մեծացած չլինել, սակայն շուտով ի հայտ է գալիս նեյտրոպենիա: Հետագայում զարգանում է ռևմատոիդ արթրիտին հատուկ հոդային համախտանիշը, փայծաղը սկսում է մեծանալ: Ընդհանուր ախտանշաններն են քաշի կորուստը, թուլությունը, մկանային ապաճումը: Այս հիվանդությունն ամենից հաճախ հանդիպում է 40 տարեկալից բարձ անձանց մոտ, ընդ որում՝ շատ ավելի հաճախ կանանց մոտ:

 

·         Գայլախտ. աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ մարդու իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինները վնասում են առողջ բջիջների ԴՆԹ-ն և վնասվում են հիմնականում միացնող հյուսվածքները, որոնք ունեն հոդային բաղադրիչներ: Հիվանդությունն անվանվել է գայլախտ, քանի որ դրա ակնհայտ ախտանշանը՝ դեմքի ցանը, հիշեցնում է գայլի կծած:

 

·         Սարկոդիոզ. Համակարգային հիվանդություն, որի դեպքում ախտահարվում են շատ օրգաններ ու համակարգեր, մասնավորապես՝ թոքերը: Դրսևորվում է ախտահարված հանգույցներում բորբոքային օջախներով, որոնք ունեն տարբեր չափերի պինդ հանգույցների տեսք և հայտնաբերվում են մանրադիտակային հետազոտության ժամանակ: Սարկոդիոզի դեպքում ամենից հաճախ ախտահարվում են թոքերը, փայծաղը, լյարդը, լիմֆատիկ հանգույցները, իսկ ավելի հազվադեպ՝ ոսկորները, մաշկը, տեսողական օրգանները և այլն: Հիվանդության առաջացման պատճառներն անհայտ են: Այն վարակիչ չէ և սովորաբար սկսում է զարգանալ երիտասարդ ու միջին տարիքում և հիմնականում՝ կանանց մոտ: Սարկոդիոզը երկար ժամանակ կարող է ընթանալ առանց ախտանշանների և հայտնաբերվել պատահաբար՝ որևէ հետազոտության ժամանակ: Բուժումն իրականացվում է գլյուկոկրտիկոիդային հերմոններով: Համարվում է, որ հիվանդությունը կարող է նաև անցնել առանց բժշկական միջամտության, ուստի բժիշկը երբեմն բուժում չի նշանակում՝ բավարարվելով միայն հիվանդին հսկողության տակ պահելով:

 

·         Մանգաղաբջջային անեմիա. ժառանգական հեմոգլոբինոպաթիա է, որը կապված է ցեղի հեմոգլոբինի սպիտակուցի կառուցվածքի խանգարման հետ, որի դեպքում այն ստանում է բյուրեղյա կառուցվածք (հեմոգլոբին S): Անեմիայի այս տեսակով տառապող հիվանդների մոտ բարձր է փայծաղի էրիթրոցիտների քայքայման մակարդակը: Նրանց կյանքի տևողությունն ավելի կարճ է, բարձր է հեմոլիզի մակարդակը և հաճախ նկատվում են քրոնիկ ախտանշաններ, ինչպիսին թթվածնային անբավարարությունն է:

 

Բնականոն պայմաններում այս հիվանդության ախտանշանները գրեթե ի հայտ չեն գալիս և մանգաղաձև էրիթրոցիտները հայտնաբերվում են միայն արյան լաբորատոր ուսումնասիրության ժամանակ:

 

Նյութի աղբյուրը՝ med2.ru

 





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

21:52 • 18/11

Փաստեր կանանց դաշտանային ցիկլի մասին, որոք պարտավոր է իմանալ յուրաքանչյուր կին

21:11 • 18/11

Ինչո՞վ կարող են պայմանավորված լինել գլխի տարբեր հատվածների մշտական ցավերը

20:06 • 18/11

Որոնք են կորյակների առաջացման պատճառները և ինչպես կարելի է բուժել ու կանխարգելել դրանք

15:14 • 18/11

5 պարզ քայլ՝ դեմենցիայի (թուլամտություն) առաջացման հավանականությունը նվազեցնելու համար

14:18 • 18/11

Արդյունավետ թուրմ, որը կօգնի բուժել ենթաստամոքսային գեղձի բորբոքումը (պանկրեատիտ)

13:13 • 18/11

Ինչպես մեղմել ատամի ցավը. մի քանի պարզ ու արդյունավետ միջոց

12:15 • 18/11

Շաքարը նպաստում է վերքերի արագ ապաքինմանը. գիտնականներ

10:59 • 18/11

Որոնք են չիչխանի (облепиха) ամենաօգտակար հատկությունները

22:31 • 17/11

Խորհուրդներ կանանց գինեկոլոգներից. ինչպես պահպանել առողջությունը ցուրտ օրերին

21:35 • 17/11

Գեղեցիկ ու պիրկ կուրծք ունենալու համար լավագույն խորհուրդները

20:45 • 17/11

Կիտրոնային դիետա՝ 14 օրում 5 կիլոգրամ ավելորդ քաշից ազատվելու համար

20:18 • 17/11

Ինչպես բուժել ճիճվակրությունը. բաղադրատոմսեր Պայծառատես Վանգայից

19:22 • 17/11

Ասպիրինով դեմքի լավագույն դիմակներն ու դրանց հակացուցումները

19:03 • 17/11

Ինչու մրսածությունից հետո հազը երկար ժամանակ չի անցնում

18:55 • 17/11

Ինչպես բուժել երեխայի հազը. խորհուրդներ փորձառու մանկաբույժից

18:25 • 17/11

Նևրոզի ամենատարածված տեսակներից մեկի՝ նևրասթենիայի ախտանշաներնն ու բուժման համար լավագույն բուսական բաղադրատոմսերը

18:15 • 17/11

«Մարդը կարող է փոխել միայն ինքն իրեն». հայտնի հոգեբան Ալեքսանդր Սվիյաշի ամենասուր ու դիպուկ մտքերը

18:01 • 17/11

Ինչպես է օրական 3 բաժակ սուրճն ազդում գլխուղեղի, լյարդի և մյուս օրգանների վրա

16:12 • 17/11

6 արդյունավետ բնական միջոց՝ ցիստիտի բուժման համար

14:03 • 17/11

Ինչ է հեմանգիոման և որոնք են դրա տեսակները, առաջացման պատճառներն ու բուժման եղանակները

12:33 • 17/11

Նոյեմբերի 16-ին մայրաքաղաքում ծնվել է 58 երեխա

11:12 • 17/11

Բնական դիմակ՝ մաշկի մուգ հետքերից ու սպիներից ազատվելու համար

22:08 • 16/11

Արյան շրջանառությունը կարգավորող լավագույն մթերքները

21:29 • 16/11

Արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական ախտանշաններն ու դրա առաջացման վրա ազդող գործոնները

20:43 • 16/11

Ինչպես բուժել ներաճած եղունգը. 4 արդյունավետ միջոց

19:56 • 16/11

Ինչ ազդեցություն է ունենում ջուրը մարդու օրգանիզմի վրա՝ կախված դրա ընդունման ժամից

19:10 • 16/11

Կնոջ օրգանիզմի վրա ազդող հորմոնները, դրանց նշանակությունն ու խորհուրդներ դրանց դիսբալանսը կարգավորելու համար

18:54 • 16/11

Պարզ մեթոդ՝ ոտքերի կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից ազատվելու համար

18:52 • 16/11

Մատնաշունչ. առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

18:10 • 16/11

Որոնք են քաղցկեղի առաջին ախտանշանները

17:39 • 16/11

Ինչ է սրտամկանի կաթվածը և որոնք են դրա առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

15:36 • 16/11

Երեխայի հիվանդ կոկորդը բուժելու տարածված մեթոդներ, որոնք իրականում անարդյունավետ են

13:47 • 16/11

5 սովորություն, որոնք կարող են կործանարար լինել երիկամների համար

12:59 • 16/11

Կիտրոնով բաղադրատոմսեր՝ մաշկը գունաբացելու և խոնավեցնելու համար

11:41 • 16/11

Նոյեմբերի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 63 երեխա

11:33 • 16/11

6 պարզ միջոց՝ մեջքի ցավից առանց դեղամիջոցների ազատվելու համար

22:18 • 15/11

Կարելի է արդյոք սեքսով զբաղվել հղիության ընթացքում

21:37 • 15/11

Անբավարար արյան շրջանառության ախտանշաններն ու այն բարելավող պարզ խորհուրդներ

20:57 • 15/11

Բնական միջոց՝ ծերացած ու թուլացած մաշկը թարմացնելու և կրկին ձիգ ու առաձգական դարձնելու համար

20:45 • 15/11

Առողջական խնդիրներ, որոնք կարող են կոկորդում «գնդիկի» առկայության զգացում առաջացնել

20:19 • 15/11

Ժողովրդական պարզ միջոց գլխում և ականջներում լսվող աղմուկից ազատվելու համար

20:01 • 15/11

15 մթերք՝ հիշողությունը բարելավելու և գլխուղեղի աշխատանքը խթանելու համար

19:42 • 15/11

Ինչպես ճանաչել կրծքագեղձի քաղցկեղը. 11 վաղ փուլերի ախտանշան, որոնց շատ կանայք ուշադրություն չեն դարձնում

19:31 • 15/11

Ցիստիտն ու ինտիմ կյանքը. ինչ անել, որպեսզի հիվանդությունը սեռական ակտը չվերածի տհաճ փորձության

18:28 • 15/11

Մեկօրյա դիետա՝ կազմվածքն արագ կարգի բերելու և ավելորդ քաշից ազատվելու համար

17:55 • 15/11

Ինչպես կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել փորկապությունից

17:23 • 15/11

Գլխուղեղի հիգիենան. 5 միջոց մտավոր կարողությունները պահպանելու համար

14:26 • 15/11

12 օգտակար սահմանափակում, որոնք կօգնեն առողջ ու երջանիկ երեխա մեծացնել

13:16 • 15/11

Ինչ առողջական խնդիրների մասին կարող է վկայել մեզի գույնը

11:55 • 15/11

Նոյեմբերի 14-ին մայրաքաղաքում ծնվել է 56 երեխա

11:21 • 15/11

Բնական միջոց, որը կօգնի արդյունավետ կերպով բուժել տոնզիլիտը

22:48 • 14/11

Մեղրով ու ալյուրով ժողովրդական բաղադրատոմս ճարպուռուցքից(жировик) ազատվելու համար

21:39 • 14/11

Առողջությանն ու ճիշտ սննդակարգին վերաբերվող խորհուրդներ պայծառատես Վանգայից

20:56 • 14/11

Մազաթափությանը նպաստող գործոններն ու դրանից ազատվելու լավագույն միջոցները

20:29 • 14/11

Օստեոխոնդրոզի առաջացման պատճառներն ու բուժման միջոցները

19:42 • 14/11

Միրգ, որը օգնում է պայքարել շականակագեղձի քաղցկեղի և արյան բարձ ճնշման դեմ. նռան 12 ամենաօգտակար հատկությունները

19:32 • 14/11

Գլխուղեղի քաղցկեղի վաղ փուլերի ախտանշաններն ու ախտորոշման ամենաարդյունավետ մեթոդները

18:59 • 14/11

Ձվարանների բորբոքման տեսակները, ախտանշաններն ու կանխարգելման միջոցները

18:18 • 14/11

Սուրճն օգնում է կանխել գլխուղեղի կաթվածն ու ինֆարկտը. գիտնականներ

17:46 • 14/11

Քացախով աղցաններն օգնում են ազատվել ավելորդ քաշից. հետազոտություն

17:22 • 14/11

Ինչպես ազատվել մակաբույծներից հասարակ կերակրի սոդայի միջոցով

15:27 • 14/11

Ինչ է հարկավոր անել երեխայի ծուռթաթության դեպքում

13:10 • 14/11

Որոնք են գլխուղեղի կաթվածի հիմնական ախտանշանները

11:41 • 14/11

Նոյեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 63 երեխա

11:22 • 14/11

3 բնական ըմպելիք, որոնք նպաստում են արգանդի միոմայի և ձվարանների կիստայի բուժմանը

21:59 • 13/11

5 ախտանշան, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել գինեկոլոգի հետ

21:35 • 13/11

Լավագույն բնական միջոցները՝ սրտամկանի կաթվածի կանխարգելման ու սրտի առողջությության ամրապնդման համար

20:49 • 13/11

7 արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն ազատվել հերպեսից ընդամերը մեկ օրում

20:38 • 13/11

Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

19:57 • 13/11

Հիվանդություններ, որոնք կարող են աչքերի կարմրածության պատճառ դառնալ

18:51 • 13/11

Ինչ է քաղցկեղի մետաստազը, որոնք են դրա առաջացման պատճառները և բուժման ու կանխարգելման միջոցները

18:15 • 13/11

Ոսկեգույն դիմակ՝ դեմքի անցանկալի մազերից ու բշտիկներից ազատվելու համար

17:51 • 13/11

Որոնք են թութքի հիմնական տեսակները և դրանց առաջացման պատճառներն ու ախտանշանները

15:11 • 13/11

6 մթերք՝ լյարդը վերականգնելու և վնասակար տոքսիններից մաքրելու համար

13:44 • 13/11

Եռօրյա արդյունավետ դիետաներ, որոնք կօգնեն ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից

11:47 • 13/11

Նոյեմբերի 10-12-ը մայրաքաղաքում ծնվել է 174 երեխա

11:04 • 13/11

Գիտնականները պարզել են, թե ինչպես են քնի խանգարումներն ազդում շաքարային դիաբետից տառապող կանանց վրա

21:40 • 12/11

Ինչպես բուժել հեշտոցային սնկային հիվանդությունները տնային պայմաններում

21:31 • 12/11

Որ դեղամիջոցներն են հանգեցնում տղամարդկանց մոտ սեռական անկարողության

20:44 • 12/11

Որ դեպքերում չի կարելի ջուր խմել և ինչ կարող է տեղի ունենալ հեղուկը չարաշահելու դեպքում

20:00 • 12/11

Ըստ որոշ մասնագետների ամենաարդյունավետ և արագ գործող դիմակը՝ մազաթափությունից ազատվելու համար

18:59 • 12/11

Հիվանդություններ և ախտանշաններ, որոնք կարող են ի հայտ գալ մակաբուծային վարակի պատճառով

17:31 • 12/11

Հայտնի մաշկաբանը ներկայացրել է առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու հիմնական գաղտնիքները

15:25 • 12/11

Սրտամկանի կաթվածի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

13:55 • 12/11

Նորածինների մոտ կաթնասնկախտի առաջացման պատճառները, ախտանշանները և բուժման ու կանխարգելման միջոցները

12:20 • 12/11

Խնդիրներ, որոնք կարող են առաջանալ սրտանոթային հիվանդություններից տառապողների մոտ ծխելու պատճառով

11:30 • 12/11

Հոդատապի առաջացման պատճառները, ախտանշանները, կանխարգելումն ու դրա դեմ պայքարող  լավագույն բնական միջոցները

22:35 • 11/11

Մաստոպաթիայի(կրծքագեղձի բարորակ հիվանդություն) զարգացման փուլերն ու ախտանշանները

21:19 • 11/11

5-օրյա սննդակարգ՝ մինչև 5 կիլոգրամ ավելորդ քաշից ազատվելու համար

19:53 • 11/11

Ինչով է պայմանավորված ծխելը թողնելուց հետո առաջացած հազը

19:44 • 11/11

Արդյունավետ բնական միջոց, որը կօգնի մեղմել հոդացավերն առաջին իսկ պրոցեդուրայից հետո

19:14 • 11/11

Մարսողության խանգարման մասին վկայող հիմնական ախտանշաններն ու խորհուրդներ այդ խնդրից ազատվելու համար

15:08 • 11/11

15 ախտանշան, որ կարող են վկայել օրգանիզմում ի հայտ եկած տարբեր խնդիրների մասին

14:13 • 11/11

Արդյունավետ բնական միջոց՝ ծնկահոդի ցավից ազատվելու համար

13:30 • 11/11

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է արագ ազատվել ավելորդ քաշից

12:07 • 11/11

Ինչպես խուսափել գրիպից ու մրսածությունից

11:16 • 11/11

4 րոպե տևողությամբ մարզանք, որը կօգնի այրել 600 կալորիա

22:44 • 10/11

Որոնք են դերմատոմիկոզի (սնկային վարակ) առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման և կանխարգելման միջոցները

21:52 • 10/11

Ինչպես մեղմել գլխացավն առանց դեղորայքի

21:06 • 10/11

Թութքի առաջացման պատճառներն ու ախտանշանները. 10 բնական միջոց թութքի բուժման համար