Առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ վիտամինների չարաշահման դեպքում
Վիտամինային դեղամիջոցները շատ տարածված են, սակայն քչերը գիտեն, թե երբ և ինչպես է հարկավոր դրանք օգտագործել:
Մասնագետները հաճախ են վիտամիններ նշանակում՝ անկախ օրգանիզմում դրանց մակարդակից ու մարդու սննդակարգից, մինչդեռ բրիտանացի գիտնականները նշում են, որ շատերին պոլիվիտամիններ պետք չեն, իսկ որոշ դեպքերում դրանք նույնիսկ վնասակար են: Մասնագետները նշում են, որ առողջ սննդակարգի դեպքում մարդը հավելյալ վիտամինների կարիք չի ունենում:
Հաճախ նշվում է, որ մեծ քանակությամբ վիտամիններն օգտակար են, սակայն դա բնավ այդպես չէ: Մասնագետներն առանձնացրել են 9 վիտամին ու հանքանյութ, որոնց չարաահումը կարող է վտանգավոր լինել: Այս ցանկում են հայտնվել E և B6 վիտամինները, բետա-կարոտինը, ցինկը, պղինձը, նիկելը, սիլիցիումը, բորը և սելենը, ուստի խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել դեղամիջոցներում դրանց չափաքանակին: Այդ տարրերի օրական թույլատրելի չափաբաժինը հետևյալն է.
· Վիտամին B6՝ 10 մգ,
· Վիտամին E՝ 727 մգ,
· Բետա-կարոտին՝ 7 մգ,
· Պղինձ՝ 5 մգ,
· Ցինկ՝ 25 մգ,
· Սելեն՝ 0.2 մգ
· Սիլիցիում՝ 1500 մգ,
· Նիկել՝ 0.16 մգ,
· Բոր՝ 5.93 մգ:
Երբ են անհրաժեշտ վիտամիններ
· Մասնագետները կարծում են, որ վիտամինների և հանքանյութերի հավելյալ ընդունումն օգտակար է մինչև հղիության 12-րդ շաբաթում գտնվող կանանց և հղիությունը պլանավորող կանանց: Նրանք պետք է օրական 0.4 մգ ֆոլաթթու ընդունեն, քանի որ դա կնվազեցնի նորածնի մոտ ողնուղեղի բնածին արատների առաջացման հավանականությունը:
· Բացի այդ, շատ դեպքերում դաշտանի ժամանակ մեծ քանակությամբ արյուն կորցնող կանանց բժիշկները երկաթով դեղամիջոցներ են նշանակում: Սակայն այդ դեղամիջոցները կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ:
· 6 ամսականից մինչև երկու տարեկան երեխաների համար շատ օգտակար են A, C և D վիտամիններով կաթիլները:
· Բժշկի նշանակման դեպքում հղիներն ու որոշ տարեցները կարող են ընդունել նաև օրական 10 մկգ վիտամին D:
Որ դեպքերում են վիտամինները վտանգավոր լինում
Կա երկու իրավիճակ, որոնց դեպքում վիտամինները կարող են վտանգավոր լինել.
· Հղիները չպետք է ընդունեն վիտամին A (ռետինոլ) առանց բժշկի նշանակման, քանի որ գոյություն ունի կապ ռետինոլի մեծ քանակության ու երեխայի մոտ բնածին արատների զարգացման միջև: Հղիներին նաև խորհուրդ չի տրվում օգտագործել լյարդ, քանի որ այդ մթերքը ռետինոլի հարուստ աղբուր է:
· Նաև հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի օրական 10 միլիգրամից ավել վիտամին B ընդունել, քանի որ այն կարող է բացասաբար ազդել նյարդերի աշխատանքի վրա:
Վտանգավոր վիտամիններ ու հանքանյութեր
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 վիտամին ու հանքանյութ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել:
Վիտամին В6
Այս վիտամինի չարաշահման հիմնական հետևանքը նյարդերի ախտահարումն է: Նման բարդություններ սովորաբար առաջանում են թույլատրելի չափաբաժինը գերազանցելու և/կամ վիտամինը երկար ժամանակ ընդունելու հետևանքով: Որպես կանոն՝ նյարդերն ախտահարվում են վիտամինի ընդունումը դադարեցնելուց հետո: Ընդ որում՝ որոշ դեպքերում խնդիրն անբուժելի է լինում:
Սովորաբար վիտամին B6-ի հետևանքով առաջացած նյարդերի ախտահարման առաջին ախտանշանները քայլվածքի խանգարումն ու ոտնաթաթի թմրածությունն է լինում, որից հետո խանգարվում է ձեռքերի զգայունությունն ու շարժումների կոորդինացիան և առաջանում է դող վերջույթներում: Այս խնդրին հատուկ են նաև ցավի հանդեպ զգայունության նվազումն ու բարձր ջերմությունը:
Բետա-կարոտին
Նախկինում այս տարրն անվնաս է համարվել և դրա միակ բարդությունը համարվել է մաշկի դեղնածությունը: Սակայն մասնագետները պարզել են, որ այն 18-28%-ով բարձրացնում է թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը ծխողների մոտ: Առհասարակ՝ այն խթանիչ հատկություն ունի որոշ ուռուցքների համար: Ընդ որում՝ այդ տարը շարունակում է ներկայացվել, որպես քաղցկեղը կանխարգելող հիանալի միջոց: Նաև պարզվել է, որ բետա-կարոտինը բարձրացնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը նախկինում ասբեստի հետ աշխատած մարդկանց մոտ, ինչպես նաև սրտամկանի կաթվածի հավանակությունը, եթե մարդը նախկինում արդեն սրտամկանի կաթված է ունեցել:
Վիտամին Е
Վիտամին E-ի մեծ չափաբաժինը կարող է առաջացնել գլխացավ, հոգնածության զգացում, աղեստամոքսային խնդիրներ, պատկերի երկակիություն ու մկանային թուլություն: Այս վիտամինը նաև կարող է խանգարել յուղում լուծվող մյուս տարրերի ազդեցությանը:
Բացի այդ, ծխողների մոտ այս վիտամինի ընդունման դեպքում բարձրանում է ներգանգային արյունազեղման հետևանքով վաղաժամ մահվան հավանականությունը: Առհասարակ՝ վիտամին E-ն կարող է նվազեցնել արյան մակարդելությունը՝ մեծացնելով գլխուղեղի կաթվածի վտանգը: Սրտի հիվանդություններից տառապողների մոտ այն էլ ավելի շատ խնդիրներ է առաջացնում, մինչդեռ մինչ օրս նշանակվում է սրտի հիվանդությունների կանխարգելման համար:
Պղինձ
Պղնձի չարաշահման հետ կապված գլխավոր կողմնակի բարդությունը մարսողական համակարագի աշխատանքի խանգարումն է: Այն նաև այլ տոքսիկ հետևանքներ է ունենում, սակայն դրանք պայմանավորված են լինում միայն մեծ չափաբաժինների ընդունմամբ:
Ցինկ
Ցինկով դեղամիջոցները հաճախ են առաջացնում որովայնի կծկումային ցավեր ու սրտխառնոց: Սովորաբար դա տեղի է ունենում դատարկ ստամոքսին կամ շատ քիչ քանակությամբ սննդի հետ ցինկ ընդունելու դեպքում: Մեծ քանակությամբ ցինկը խանգարում է պղնձի յուրացմանը՝ առաջացնելով այդ տարրի դեֆիցիտ: Այս ամենի հետևանքով արյան մեջ բարձրանում է խոլեստերինի մակարդակը և առաջանում են խնդիրներ՝ կապված սրտամկանի հետ: Բացի այդ, երկաթն ու ցինկը բացասաբար են ազդում մեկը մյուսի յուրացման վրա, ինչը կարող է հանգեցնել անեմիայի (սակավարյունություն):
Սելեն
Սելենն օժտված է բազմաթիվ տոքսիկ հատկություններով: Սելենով քրոնիկական ինտոքսիկացիայի առաջին ախտանշանը մազերի ու եղունգների ախտահարումն է, որը հաճախ ուղեկցվում է նյարդային համակարգի վրա ունեցած բացասական ազդեցությամբ ու օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական ռեակցիաներով: Բացասական ազդեցության համար հարկավոր է օրական ընդամենը 0.85 մգ սելեն ընդունել:
Բացի այդ, սելենի սուլֆիդն օժտված է քաղցկեղածին հատկությամբ, ուստի հարկավոր է ստուգել, թե ինչ ձևով է այն ներառված դեղամիջոցի մեջ: Այս տարրը նաև բացասաբար է ազդում որոշ կենդանիների վերարտադրողական համակարգի վրա, սակայն մարդկանց դեպքում դեռ հարկավոր են հավելյալ ուսումնասիրություներ:
Սիլիցիում
Մարդու համար սիլիցիումի թունավոր լինելու մասին տեղեկությունները քիչ են, սակայն կենդանիների մոտ այն հաճախ առաջացնում է աճի ուշացում և փոխում է արյան մեջ որոշ հանքանյութերի մակարդակը: Սիլիցիումի տեսակներից մեկը՝ քվարցը օժտված է քաղցկեղածին հատկություններով (շնչելիս), սակայն դա չի վերաբերում ներքին օգտագործմանը:
Նիկել
Շնչելու դեպքում նիկելն ունենում է քաղցկեղածին հատկություն: Նիկել ընդունած կենդանիների մոտ հաճախ ծնվում են մահացած կամ նվազ քաշ ունեցող ձագեր: Նաև հայտնի է, որ այս տարրը մաշկի հետ շփման դեպքում հաճախ ալերգիկ ռեակցիա է առաջացնում, սակայն սննդամթերքում ու դեղամիջոցներում դրա պարունակությունը նույնպես բավարար է ալերգիկ ռեակցիայի առաջացման համար:
Բոր
Կենդանիների վրա անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տարրը բացասաբար է ազդում երկու սեռի ներկայացուցիչների վերարտադրողական համակարգի վրա՝ առաջացնելով սաղմի զարգացման արատներ: Չնայած, որ մարդկանց վրա այն նույն կերպ չի ազդել, բորի չարաշահման դեպքում գիտնականները չեն բացառում նման հետևանքները: Բանն այն է, որ մարդկանց մասնակցությամբ գիտափորձերի ժամանակ կիրառվել են ավելի փոքր չափաբաժիններ, ուստի զգուշանալն ավելորդ չի լինի:
Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 4 շաբաթ շարունակ օրական 10 մգ բոր ընդունելը բավական է տղամարդկանց օրգանիզմում կանանց հորմոնի մակարդակը բարձրացնելու համար:
Նյութի աղբյուրը՝ aif.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 15:06 • 18/04 Հնարավոր է արդյոք կանխել տղամարդու վարակումը չպաշտպանված սեռական ակտից հետո ախտահանիչ լուծույթներով լվացումներ կատարելու դեպքում․ պատասխանում է բժիշկը Անտիսեպտիկ լուծույթներով արտաքին լվացումները գործնականում չեն խոչընդոտում ինֆեկցիայի ներդրմանը միզուկում, և հիմնականում լինում են ոչ արդյունավետ, իսկ ներմիզուկային լվացումները կարող են նպաստել վերընթաց տարածմանը:
-
Նորություններ 15:06 • 18/04 Հնարավոր է արդյոք կանխել տղամարդու վարակումը չպաշտպանված սեռական ակտից հետո ախտահանիչ լուծույթներով լվացումներ կատարելու դեպքում․ պատասխանում է բժիշկը Անտիսեպտիկ լուծույթներով արտաքին լվացումները գործնականում չեն խոչընդոտում ինֆեկցիայի ներդրմանը միզուկում, և հիմնականում լինում են ոչ արդյունավետ, իսկ ներմիզուկային լվացումները կարող են նպաստել վերընթաց տարածմանը:
-
Նորություններ 12:59 • 16/04 Ինչպես է առաջանում «երջանկության հորմոնը»․ պարզաբանում է բժիշկը Մեր սերոտոնինի 70% արտադրվում է աղեստամոքսային տրակտում: Այն գործընթացները, որոնք հանգեցնում են սերոտոնինի սինթեզի խանգարման, կարող են վնասել մեր տրամադրությունը՝ հանգեցնելով դեպրեսիայի, տագնապի, ուշադրության կորստի:
-
Նորություններ 14:48 • 15/04 Չորս գործոն, որոնք հանգեցնում են տեսողության վատթարացման Երկար ժամանակ համակարգչով աշխատելը կամ սմարթֆոնի էկրանին նայելը տեսողության վրա բացասաբար անդրադարձող ամենահայտնի գործոններն են, բայց իրականում կա առնվազն չորս այլ գործոն, որոնք կարող են հանգեցնել ոչ միայն տեսողության վատթարացման, այլև անգամ դրա ամբողջական կորստի։
-
Նորություններ 12:24 • 17/04 Գիտնականները ներկայացրել են պարզ միջոցներ գլխուղեղի կաթվածի կանխարգելման համար Հետազոտության ընթացքում կամավորների շրջանում գրանցվել է իշեմիկ ինսուլտի, հեմոռագիկ ինսուլտի և ենթաոստայնային արյունազեղման 6983 դեպք: Գործոնների համակցված վերլուծությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվության դեպքում գլխուղեղի կաթվածի վտանգը 17%-ով ցածր է լինում:
-
Նորություններ 15:10 • 17/04 Բուսական ծագման մսի գործածությունը կարող է բարձրացնել շաքարային դիաբետի ու սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում բուսական ծագման սննդամթերքի քանակի ավելացումը կարող է նվազեցնել շաքարային դիաբետի զարգացման վտանգը 25%-ով։
-
Նորություններ 14:01 • 12/04 Հայաստանի կառավարությունը նախատեսում է բժշկական կենտրոններից մեկում ստեղծել սիմուլյացիոն կրթական կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կստեղծվեն անվտանգ պայմաններ սովորելու, այդ ընթացքում նաև սխալվելու, նույն վիրահատական միջամտությունը բազմիցս կրկնելու, ծրագրային լուծումների շնորհիվ օբյեկտիվ գնահատվելու համար:
-
Նորություններ 15:06 • 18/04 Հնարավոր է արդյոք կանխել տղամարդու վարակումը չպաշտպանված սեռական ակտից հետո ախտահանիչ լուծույթներով լվացումներ կատարելու դեպքում․ պատասխանում է բժիշկը Անտիսեպտիկ լուծույթներով արտաքին լվացումները գործնականում չեն խոչընդոտում ինֆեկցիայի ներդրմանը միզուկում, և հիմնականում լինում են ոչ արդյունավետ, իսկ ներմիզուկային լվացումները կարող են նպաստել վերընթաց տարածմանը:
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ