Կրծքագեղձի ամենատարածված հիվանդության՝ մաստոպաթիայի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

21:28 • 09.09.17



Ինչպես գրում է doctors.am-ը, կրծքագեղձի  առավել  տարածված  հիվանդությունը  համարվում  է  մաստոպաթիան (ֆիբրոզ-կիստոզ հիվանդություն): Այն  դիտվում  է  կանանց  20-60%-ի մոտ, հաճախ   30-50 տարեկան  հասակում: 

Մաստոպաթիան  կրծքագեղձում  դիսհորմոնալ  հիպերպլաստիկ  պրոցես  է: Ըստ  Առողջապահության  համաշխարհային  կազմակերպության  սահմանման, ֆիբրոզ-կիստոզ  հիվանդությունը   բնութագրվում  է  կրծքագեղձի  հյուսվածքում  պրոլիֆերատիվ  և  ռեգրեսիվ  փոփոխությունների  լայն  սպեկտրով, էպիթելային  և  շարակցահյուսվածքային  բաղադրիչների  անկանոն  հարաբերությամբ: Մաստոպաթիան  համարվում  է  ֆակուլտատիվ  նախաքաղցկեղ, նրա  պրոլիֆերատիվ  ձևերի  առկայության  դեպքում  կրծքագեղձի  քաղցկեղի   առաջացման  հավանականությունը  3-5  անգամ ավելի  բարձր է:

Մաստոպաթիայի  առաջացման  գործում  կարևոր  նշանակություն  ունեն


- վերարտադրողական (ռեպրոդուկտիվ)  շրջանի  անբարենպաստ  առանձնահատկությունները,
- ժառանգական  նախատրամադրվածությունը,
- ներզատիչ  գեղձերի  առաջնային  կամ  միջնորդավորված  դիսֆունկցիան,
- լյարդի  հիվանդությունները,
- շաքարային  դիաբետը  և  կոլագենոզները,
- սնման  բնույթի  և  ռեժիմի  խախտումները:

Մաստոպաթիաների  ժամանակ  հորմոնային  համակարգերի  ֆունկցիոնալ  վիճակի    վերլուծությունը  բնութագրվում  է  սեկրեցիայի  դիսբալանսով  ինչպես  հիպոթալամո-հիպոֆիզար  մակարդակում (պրոլակտինի, լյուտեինիզացնող, ֆոլիկուլոխթանիչ, ադրենոկորտիկոտրոպ  հորմոնների  գերարտազատում, թիրեոտրոպ  հորմոնը  հարաբերականորեն  կայուն է), այնպես  էլ  պերիֆերիկ  մակարդակում (կորտիզոլի  և  տեստոստերոնի  գերարտազատում, պրոգեստերոնի  թերարտազատում):  Հարկ  է  ընգծել  պրոլակտին/պրոգեստերոնային ցուցիչի  (ինդեքսի) նշանակությունը`  ինչպես  պրոլակտինի  անմիջական   գերակշռմամբ, այնպես  էլ  պրոգեստերոնի  հարաբերական  նվազմամբ: Հայտնի  է, որ  պրոգեստերոնը  նվազեցնում  է  կրծքագեղձի  հյուսվածքում  պրոլակտինի  ընկալիչների  (ռեցեպտորների)  քանակը, իսկ  գլյուկոկորտիկոիդները  և  անդրոգենները  ավելացնում  են  այն:

Տարբերում  են  մաստոպաթիայի  տարածուն (դիֆուզ)  և  հանգուցավոր (օջախային)  ձևեր: Դիֆուզ  ձևերը  լինում  են  կիստոզ, ֆիբրոզ,  գեղձային  բաղադրիչների  գերակշռմամբ  և  խառը:

Կլինիկական  պատկերը: Հիվանդության  սկզբնական  շրջանում (մաստալգիա, մաստոդինիա)  հիվանդները  գանգատվում  են  կրծքագեղձերում  ցավային  ցգացումից, որը  սկսվում  է  դաշտանից  մի  քանի  օր  առաջ: Ցավերը  հաճախ  ունեն  կաուզալգիկ  բնույթ, տեղակայում  են մեկ  կամ  երկու կրծքագեղձերում, ճառագայթում  են  անութափոսի, թիակի  կամ  ուսահոդի  շրջան: Ցավային  զգացումները  սովորաբար  ուժեղանում են  դաշտանային  ցիկլի  երկրորդ  փուլում, նվազում  կամ  անհետանում  են  դաշտանի  սկսման  հետ:  Աստիճանաբար  ցավային  համախտանիշը  դառնում  է  ավելի  ինտենսիվ   և  մշտական: Շոշափելիս  առկա  է  կրծքագեղձերի  խիստ  ցավոտություն, և  դիֆուզ  պնդացում: Կարող  են  շոշափվել  պնդացած  հատվածներ  առանց  հստակ  սահմանների, ձգանների  կամ  մանր  հատիկավորության  (ՙկոտորակների՚) տեսքով:  Կարող  է  դիտվել  տարբեր  բնույթի արտադրություն  պտուկից:


Բաց  գույնի, ջրիկ  կամ  կաթնանման  արտադրությունները  վկայում  են  ոչուշ  սկսված  պրոցեսի  մասին,  իսկ  մուգ, կանաչավուն  կամ  շագանակագույն  արտադրությունները`  հիվանդության  մեծ  վաղեմության  մասին:

Մաստոպաթիայի  հանգուցավոր  ձևի  դեպքում  կրծքագեղձում  պնդացումներն  ավելի  հստակ  են  և  հիշեցնում  են  ուռուցքը: Տարբերակիչ-ախտորոշիչ  նշանակություն  ունի  պրոցեսի  ցիկլային  բնույթը. մաստոպաթիկ  հանգույցն  ավելի  արտահայտված  է  դաշտանից  առաջ  և  նվազում է  դաշտանի  սկսման  հետ:  Բացի  այդ, մաստոպաթիկ  հանգույցները  մարմնի  տարբեր  դիրքերում  փոխում  են  տեղակայումը, չափսերը  և  կոնսիստենցիան: Ափով  կրծքավանդակի  պատին  սեղմելիս  այն  դադարում  է  որոշվել  (Քյոնիգի  բացասական  ախտանշան):

Մաստոպաթիայի  ախտորոշման  ժամանակ  կարևոր  նշանակություն  ունեն  ուլտրաձայնային  և  մամոգրաֆիկ  հետազոտությունները:

Մաստոպաթիայի  դեպքում  մամոգրաֆիկ  հետազոտության  ժամանակ  դիտվում  է կրծքագեղձի  կամ  նրա  բաժինների  տարածուն, ձգանային  խավարում  և  լուսավորումներ (կիստաներ): Խավարման  ֆոնի  վրա  առկա  մանր  կալցինատները (միկրոկալցիֆիկատներ)  կարող  են  վկայել  պրոցեսի  չարորակացման  մասին: Բուժումը  պետք  է  կրի  էթիոպաթոգենետիկ  բնույթ, պետք  է  հայտնաբերել  հիվանդության  առաջացման  պատճառը  և  վերացնել  այն:

Դիֆուզ  մաստոպաթիայի  արդյունավետ  բուժման  գրավական կարող  է  լինել  հետևյալ  կանոնների  պահպանումը.


- անամնեզի  մանրազնին  հավաքում,
- ուղեկցող  հիվանդությունների  բուժում,
- լրացուցիչ  հետազոտություններ (կրծքագեղձի  քաղցկեղի  ժխտում),
- համալիր  մոտեցում  (ազդեցություն  ախտաբանական  պրոցեսի  տարբեր  օղակների  վրա,
- բուժման  փուլային  ընթացք,
- պարբերաբար  հսկողություն:

Դիֆուզ  մաստոպաթիայի  բուժումն  ունի  պահպանողական (կոնսերվատիվ) բնույթ: Այն  սկսում  են  ոչհորմոնային  դեղամիջոցների  կիրառմամբ:  Նշանակում  են  կալիումի յոդիդի  միկրոդեղաչափեր (միկրոյոդոթերապիա), հակաօքսիդանտ  վիտամիններ (A,E), հանգստացնող (սեդատիվ)  ազդեցությամբ  դեղամիջոցներ (բրոմկամֆորա, ֆիտոսեդատիվներ), պրոլակտոստատիկներ (մաստոդինոն, բրոմկրիպտին), հեպատոպրոտեկտորներ (կարսիլ, հոֆիտոլ): Արտահայտված  ցավային  համախտանիշի  դեպքում  բավականին  արդյունավետ  է  դիմեքսիդի  (դիմեթիլսուլֆօքսիդի) տեղային  կիրառումը  թրջոցների  ձևով:  Ոչ հորմոնային  բուժման  անարդյունավետության  դեպքում, կախված  հիվանդի  էնդոկրին  պրոֆիլից  նշանակում  են  համապատասխան  հորմոնային  դեղամիջոցներ (արական  և  իգական  սեռական  հորմոններ, հակաէստրոգեններ, թիրեոիդին, տեղային  ազդեցությամբ  հեստագեններ):

Հանգուցավոր  մաստոպաթիայի  դեպքում  բուժումը  վիրահատական  է:  Կատարվում  է  կրծքագեղձի  սեկտորալ  մասնահատում  շտապ  հյուսվածաբանական  հետազոտմամբ:

 

 





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

16:41 • 26/09

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են վկայել մարդու եղունգները

15:08 • 26/09

Ճակնդեղի հյութը հիանալի էներգետիկ ըմպելիք է. գիտնականներ

13:56 • 26/09

Գիտնականները պատմել եմ մեղրի ամենաօգտակար հատկությունների մասին

12:43 • 26/09

Պարզ միջոց՝ օրգանիզմում խոլեստերինի, տրիգլիցերիդների ու գլյուկոզայի մակարդակները կարգավորելու համար

11:40 • 26/09

Սեպտեմբերի 25-ին մայրաքաղաքում ծնվել է 82 երեխա

11:27 • 26/09

Շրթներկը նպաստում է կարիեսի առաջացմանն ու քայքայում է ատամները. հետազոտություն

10:35 • 26/09

Եռացրած ջուրը կարող է վնասակար լինել առողջության համար. գիտնականներ

22:50 • 25/09

Ինչպես բարձրացնել արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը հղիության ընթացքում

21:52 • 25/09

Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները

21:38 • 25/09

Ինչ թուրմ է հարկավոր խմել սակավարյունության դեպքում

21:09 • 25/09

Գլխուղեղի կաթված (ինսուլտ). ընդհանուր ախտանշաններն ու կանխարգելումը

20:13 • 25/09

Ինչու է անհրաժեշտ արյան անալիզ հանձնել առավոտյան սոված փորին

19:47 • 25/09

Ախտանշաններ, որոնք վկայում են աչքեր հետ կապված խնդիրների մասին

18:30 • 25/09

Հայտնի մաշկաբանը ներկայացրել է առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու հիմնական գաղտնիքները

17:59 • 25/09

Ընդամենը 2 բաղադրիչից բաղկացած արդյունավետ ըմպելիք, որը կօգնի մաքրել աղիներն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից

17:23 • 25/09

Գիտնականները պարզել են, թե սննդամթերքի որ տեսակներն են նպաստում սրտամկանի վարակմանը

16:47 • 25/09

Օքսիտոցինը կարող է ուժեղացնել վախի և հակակրանքի զգացողությունը. հետազոտություն

16:15 • 25/09

Կոնտակտային լինզաները կարող են հանգեցնել կուրության. գիտնականներ

15:11 • 25/09

Սալորաչիրը պաշտպանում է կոլոռեկտալ քաղցկեղից. գիտնականներ

14:09 • 25/09

Սեպտեմբերի 22-24-ը մայրաքաղաքում ծնվել է 190 երեխա

14:01 • 25/09

Համեղ ըմպելիք, որը կօգնի ազատվել հիպոթիրեոզից ու պահպանել վահանագեղձի առողջությունը

13:10 • 25/09

Դեմենցիայի առաջացման հավանականությունը կարելի է որոշել օրգանիզմում մագնեզիումի մակարդակի միջոցով

11:41 • 25/09

Ճարպակալումը նույնքան վտանգավոր է, որքան նիկոտինային կախվածությունը. գիտնականներ

10:57 • 25/09

Ալկոհոլը կարող է դառնալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման պատճառ

10:22 • 25/09

Ընկույզներն օգնում են ազատվել ավելորդ քաշից

21:28 • 24/09

9 ամենատարածված «անկողնային» խնդիր, որը անհանգստացնում է ընտանեկան զույգերին

20:28 • 24/09

Վիտամին D դեֆիցիտի ախտանշանները, հետևանքներն ու բուժումը

19:14 • 24/09

Առողջական խնդիրներ, որոնց պատճառ կարող են հանդիսանալ ախտահարված նշագեղձերը

17:59 • 24/09

4 ամենաարդյունավետ բնական մեթոդները ճարպուռուցքից (жировик) ազատվելու համար

16:00 • 24/09

Ճապոնական դիետա 1 շաբաթում մինչև 5 կիլոգրամ նիհարելու համար

14:11 • 24/09

Ախտանշան, որոնք վկայում են միգրենի առկայության մասին

12:00 • 24/09

Հիվանդություններ, որոնց ախտանշան կարող է լինել մշտապես սառը ձեռքեր ունենալը

21:44 • 23/09

Ինչն է նպապստում այրոցի(изжога) առաջացմանը և կարելի է արդյոք այն բուժել կերակրի սոդայով

20:37 • 23/09

Ակտիվացրած ածուխով դիետա՝ 6 կգ ավելորդ քաշից ընդամենը 3 շաբաթում ազատվելու համար

20:30 • 23/09

Դեմքի անցանկալի մազերից ազատվելու պարզ ու արդյունավետ մեթոդ

20:07 • 23/09

2 պարզ մեթոդ դեմքի մաքրման ու քթի վրա առկա սև կետերից ազատվելու համար

19:06 • 23/09

Վահանագեղձի հիվանդությունները, դրանց ախտանշանները և սովորություններ, որոնք հանգեցնում են այս օրգանի գործառույթի խանգարումների

18:50 • 23/09

Ակտիվացրած ածխի օգտագործման՝ 5 եղանակ առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու համար

17:21 • 23/09

Որոնք են թոքաբորբի զարգացման պատճառները, ախտանշաներն ու կանխարգելումը

15:36 • 23/09

Ինչո՞ւ են մաշկի վրա առաջանում կարմիր խալեր և ինչպես ազատվել դրանցից

14:26 • 23/09

Ի՞նչ է թրոմբը և ինչո՞ւ է այն պոկվում արյունատար անոթի պատից

13:34 • 23/09

Հագուստի 8 պարագա, որոնք կարող են առաջացնել մեջքի ու պարանոցի մկանային ցավեր

12:00 • 23/09

Ոտնաթաթի սնկախտի ախտանշանները, առաջացման պատճառներն ու տնային պայմաններում բուժելու լավագույն միջոցները

22:09 • 22/09

Ինչպես խուսափել դաշտանային անհարմարավետությունից և ապրելել սովորական առօրյա կյանքով

21:21 • 22/09

Փորկապության դեմ պայքարող պարզ ու արդյունավետ ժողովրդական դեղատոմսեր

20:43 • 22/09

Ինչով է պայմանավորված գիշերը տանջող ծարավի զգացումը

20:38 • 22/09

Ինչ հիվանդությունների մասին կարող է վկայել բերանի տհաճ հոտը և ինչպես պայքարել դրա դեմ

20:13 • 22/09

Որո՞նք են քաղցկեղի զարգացման իրական ու մտացածին պատճառները

18:15 • 22/09

Զարկերակային բարձր ճնշումն ընդամենը 5 րոպեում կարգավորելու արդյունավետ միջոցը

17:21 • 22/09

Սրտի հիվանդությունների զարգացման 6 անսպասելի նախանշան, որոնց վրա մարդիկ հաճախակի ուշադրություն չեն դարձնում

16:15 • 22/09

Մազաթափության դեմ հին և մատչելի միջոց, որը նաև մազերին կհաղորդի ամրություն ու փայլ

15:45 • 22/09

Ինչ չի կարելի անել որովայնի շրջանում առաջացող ցավերի դեպքում

12:53 • 22/09

Ինչպես կանխարգելել վաղ կլիմաքսն ու նվազեցնել դրա ախտանշանները

11:52 • 22/09

Ինչպես փրկել մարդու կյանքը, եթե նրա շնչուղիներում օտար մարմին է հայտնվել (լուսանկարներ)

22:00 • 21/09

Լեղապարկի ջրգողության(լեղապարկի կիստա) ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը

20:40 • 21/09

5-օրյա դիետա, որի շնորհիվ հնարավոր է ազատվել մինչև 5 կիլոգրամ ավելորդ քաշից

20:08 • 21/09

Ինչպես ճիշտ ընդունել դեղամիջոցները. 10 խորհուրդ դեղագործից

18:59 • 21/09

Դիմակ, որը կօգնի ստանալ կատարյալ մաքուր ու առողջ մաշկ և ազատվել մուգ հետքերից

17:18 • 21/09

Մակաբուծային վարակի մասին վկայող 8 ախտանշան

17:05 • 21/09

Ստամոքսի քաղցկեղի վաղ ախտանշաններն ու առաջացման հավանականությունը բարձրացնող գործոնները

15:13 • 21/09

Երեխան ամեն ինչ լսում ու հասկանում է դեռևս չծնված ժամանակ. գիտնականներ

14:15 • 21/09

Զարկերակային ճնշման բարձրացման հիմնական պատճառները

12:00 • 21/09

Ի՞նչ է անել ցիստիտի առաջին ախտանշանների ժամանակ

21:52 • 20/09

Սրտամկանի կաթվածի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

21:15 • 20/09

Առողջականխնդիրներ, որոնք կարող են առաջանալ կանանց մոտ՝ 40 տարեկանից հետո

20:54 • 20/09

Բանանով և կոճապղպեղով դիմակ «- 10 տարի»՝ մաշկը երիտասարդացնելու համար

20:19 • 20/09

Վահանաձև գեղձի ադենոմայի տեսակներն ու դրանց առանձնահատկությունները

18:29 • 20/09

Մասնագետները ներկայացրել են ամենաարդյունավետ դիմակը՝ մազաթափությունից ազատվելու համար

17:23 • 20/09

Որ դեպքերում չի կարելի ջուր խմել և ինչ կարող է տեղի ունենալ հեղուկը չարաշահելու դեպքում

16:29 • 20/09

Մաստոպաթիայի(կրծքագեղձի բարորակ հիվանդություն) զարգացման փուլերն ու ախտանշանները

15:07 • 20/09

Արյունը ջրիկացնող լավագույն բնական միջոցները

13:44 • 20/09

Միկրոտարր, որի դեֆիցիտը կարող է առաջացնել դաշտանային ցիկլի խանգարում և այլ առողջական խնդիրներ

11:53 • 20/09

Վստահեք ինքներդ ձեզ, քանի որ ծնողից լավ երեխային ոչ ոք չի ճանաչում. 11 կանոն հայտնի մանկաբույժից՝ առողջ երեխա մեծացնելու համար

21:59 • 19/09

Մաշկի վրա սև կետերի առաջացման հիմնական պատճառները. խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել այդ խնդրից

21:13 • 19/09

Ինչպե՞ս նիհարել մաքուր ջրի օգնությամբ

20:45 • 19/09

Բլեֆարիտ կամ կոպաբորբ. առաջացման պատճառները, տեսակները, ախտանշաններն ու բուժումը

19:11 • 19/09

Կորյակներից ազատվելու արդյունավետ բաղադրատոմսեր

18:22 • 19/09

Կանանց «թաքնված» ու «ակնհայտ» սեռավարակները, դրանց ախտանշաններն ու բուժման եղանակները

16:30 • 19/09

Ինչպես ճիշտ խնամել և լողացնել մանկանը

15:00 • 19/09

Ինչպես կանխարգելել արգանդի միոմայի (մկանուռուցք) առաջացումը

13:15 • 19/09

10 ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասին

11:51 • 19/09

Սխալ ենթադրություններ, որոնք հաճախ արվում են կրծքագեղձում գոյացություն շոշափելիս

22:00 • 18/09

9 յուրահատուկ փաստ ձկան յուղի մասին. ձկան յուղի ամենաօգտակար հատկությունները

21:07 • 18/09

3 մթերքից բաղկացած դիետա, որի շնորհիվ հնարավոր է մեկ շաբաթում ազատվել 7 կգ ավելորդ քաշից

20:41 • 18/09

Մակաբույծ որդերի առաջացրած հիվանդություններն ու դրանց կանխարգելումը

20:18 • 18/09

Սակավարյունության (անեմիա) ախտանշանները, բուժման եղանակներն ու կանխարգելումը

18:15 • 18/09

Խորհուրդներ աչքերի առողջությունը բարելավելու և տեսողությունը վերականգնելու համար

16:14 • 18/09

Նևրոզի ախտանշանները, պատճառները, հետևանքներն ու բուժումը

15:22 • 18/09

Կատարակտի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

14:00 • 18/09

Որոնք են ավելորդ քաշի առաջացման հոգեբանական պատճառները

13:14 • 18/09

Սուր պիելոնեֆրիտի (երիկամի ավազանի բորբոքում) ախտանշանները, բարդություններն ու բուժումը

12:00 • 18/09

Այրոցի(изжога) առաջացման պատճառները, կանխարգելումն ու բուժումը

21:24 • 17/09

8 խորհուրդ դաշտանադադարի ժամանակ չգիրանալու համար

20:12 • 17/09

Միզարձակման դրիբլինգի առաջացման պատճառները և ինչպես կանխել այդ տհաճ երևույթը

19:00 • 17/09

Ինչպես կարճ ժամանակահատվածում ազատվել մինչև 20 կգ ավելորդ քաշից. քսանօրյա դիետաներ

15:20 • 17/09

Ստամոքսի ցավերի առաջացման 10 հիմնական պատճառ

15:13 • 17/09

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին վկայող ախտանշաններ

14:14 • 17/09

Ցիստիտի ախտանշանները, ախտորոշումն ու բուժումը

13:26 • 17/09

Ճիճվաթափության համար ամենահայտնի ու արդյունավետ ժողովրդական միջոցները

20:55 • 16/09

10 ախտանշան, որոնք վկայում են ձվարանների քաղցկեղի մասին