Վստահեք ինքներդ ձեզ, քանի որ ծնողից լավ երեխային ոչ ոք չի ճանաչում. 11 կանոն հայտնի մանկաբույժից՝ առողջ երեխա մեծացնելու համար

11:53 • 20.09.17



Երեխայի դաստիարակությունը շատ բարդ ու պատասխանատու աշխատանք է, որը հաճախ վախեցնում է նորաթուխ ծնողներին, սակայն մանկաբույժ Սթիվեն Կոուենը ներկայացրել է 11 կանոն, որոնք կօգնեն առողջ ու հաջողակ երեխա մեծացնել:

 

1.      Երեխայի աճն ու զարգացումը մրցույթ չէ

 

Ներկայում շատ ծնողներ ուզում են, որ երեխան հնարավորինս արագ մեծանա, սակայն հաշվի չեն առնում, որ կյանքը շատ դեպքերում նման է լինում պտղի հասունացմանը: Որպեսզի պտուղը քաղցր ու հասած լինի, ծառը պետք է ունենա ամուր արմատներ և լավ սնուցվի: Հարկավոր է երեխայի հետ հաճախ զբոսնել, միասին սնվել ու խաղեր խաղալ, իսկ եթե նա մի փոքր մեծ է, ապա կարելի է պատմել սեփական մանկության մասին:

 

2.      Ընտանեկան ավանդույթները նպաստում են առողջ ու երջանիկ կյանքին

 

Ընտանեկան ավանդույթներն օգնում են ամրապնդել ընտանեկան կապերը, սեր ու կապվածություն են սերմանում, ինչը կմնա փոքրիկի հետ նրա ամբողջ կյանքի ընթացքում և կպաշտպանի բազմաթիվ անհաջողություններից ու դժբախտություններից:

 

3.      Կյանքն ընթանում է գալարագծով

 

Հարկավոր է հաշվի առնել, որ կյանքն ընթանում է գալարագծով, ինչը նշանակում է, որ մարդն ունի մի քանի հնարավորություն որևէ բան սովորելու համար: Կյանքի ամեն նոր փուլում մարդը կրկին ու կրկին բախվում է նույն դասերին, ուստի հարկավոր է ավելի ներողամիտ լինել և չպահանջել, որ երեխաները միշտ ամեն ինչ ճիշտ անեն հենց առաջին անգամից:

 

4.      Աջակցությունն ու ամենաթողությունը նույնը չեն

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաթողությունը ոչ միայն օգտակար չէ, այլև զրկում է երեխային մոտիվացիայից և հաջողության հասնելու ցանկությունից: Հարկ է հիշել, որ աջակցությունը երեխային որևէ բան ինքնուրույն անելու համար ուժ ու ցանկություն տալն է, այլ ոչ թե դա նրա փոխարեն անելը: Երեխան պետք է զգա ծնողի անսահման սերը, ինչի շնորհիվ նա վստահ կլինի, որ սխալվելու դեպքում նրան ոչնչում չեն մեղադրի:

 

Աջակցությունը կարող է դառնալ որևէ մեծ գործի սկիզբ, մինչդեռ ամենաթողությունը երեխայի մեջ սեփական արժեքավորության զգացում է առաջացնում՝ միևնույն ժամանակ զրկելով նրան վճռականությունից ու խոչընդոտները հաղթահարելու ցանկությունից:

 

5.      Ծնողի լավագույն ուսուցիչը երեխան է

 

Փոքրիկ երեխաները հետևում են ծնողների յուրաքանչյուր քայլին՝ փորձելով հասկանալ այս անհասկանալի ու խենթ աշխարհը: Նրանք ուսումնասիրում են ծնողներին և նրանց բոլոր թերությունները, ուստի բարկանալիս հարկ է հիշել, որ այդ զայրույթի հիմքերը ոչ թե երեխայի մեջ են, այլ ծնողի: Նման դեպքերում հարկավոր է հանգստանալ և փորձել հասկանալ, թե ինչ է երեխան սովորեցնում ծնողին: Լավ ծնողների գաղտնիքներից մեկն այն է, որ երեխայի հանդեպ տածած սիրո համար նրանք ցանկանում են փոխել իրենք իրենց:

 

6.      Ախտանշանի միջոցով մարմինը հասկացնում է, որ հարկավոր է որևէ բան փոխել

 

Լավ բժիշկն ախտանշանից ազատվելու փոխարեն փորձում է հասկանալ, թե ինչի մասին է վկայում այդ ախտանշանը: Առհասարակ մարդկային մարմինը բավական խելացի է և կարող է շատ բան պատմել առողջական վիճակի մասին: Հարկ է հիշել, որ, օրինակ, այնպիսի ախտանշանը, ինչպիսին է բարձր ջերմությունը բնավ խնդիր չէ, սակայն այն, ինչի հետևանքով բարձրացել է ջերմությունը, կարող է լինել խնդիր (սակայն կարող է և չլինել): Բարձր ջերմությունը պարզապես միջոց է, որի օգնությամբ մարմինը փորձում է հաղթահարել ստեղծված իրավիճակը: Եթե երեխան բարձր ջերմությունից բացի որևէ այլ ախտանշան չունի, ապա այն իջեցնելու կարիք չկա, քանի որ նրա մարմինը պարզապես փորձում է հավելյալ ջերմության միջոցով ամրապնդել իմունային համակարգը: Այս դեպքում պարզապես հարկավոր է օգնել օրգանիզմին և հնարավորինս շատ տաք հեղուկ ու օգտակար սնունդ տալ փոքրիկին:

 

7.      Պատրաստ եղեք

 

Որպեսզի երեխայի իմունային համակարգն ամուր լինի, այն պետք է «սովորի» հիվանդանալ ու բուժվել, ուստի, երեխային ամեն կերպ հիվանդույթուններից պաշտպանելով, ծնողները զրկում են նրանց բուժվելու ունակությունից: Մշտապես վախի մթնոլորտում ապրելու փոխարեն հարկավոր է պատրաստ լինել հաղթահարել խնդիրները և օգնել երեխային ապաքինվել: Բացի այդ, հիվանդանալու դեպքում տխրելու փոխարեն, հարկավոր է ուրախանալ, երբ փոքրիկն ապաքինվի:

 

8.      Ապաքինման համար ժամանակ է հարկավոր

 

Որոշ հիվանդությունների դեպքում հարկավոր են արագ ազդող արդյունավետ դեղամիջոցներ, սակայն հիմնականում միայն արդյունավետ դեղամիջոցները բավական չեն և փոքրիկի ապաքինման համար ժամանակ է հարկավոր: Հարկ է հիշել, որ ապաքինման համար կան փուլեր, որոնք բոլորն էլ հարկավոր է անցնել: Մարմինը պետք է սովորի ինքնուրույն հաղթահարել հիվանդությունները, ուստի պետք չէ  խոչընդոտել այդ գործընթացին:

 

9.      Ապրելու ունակությունը բաց թողնելու ունակությունն է

 

Որևէ բանից հրաժարվելն ու բաց թողնելը ոչ միշտ է հեշտ լինում, սակայն ամեն երեխա դա անում է յուրովի: Թերևս բաց թողնելու ունակության ամենազարմանալի և յուրահատուկ մեթոդը, որը ծնողը սովորում է երեխայից, խաղերն են, որոնք ազատում են մարդուն՝ օգնելով այդքան լուրջ չվերաբերվել ինքներս մեզ:

 

10.  Վստահեք ինքներդ ձեզ, քանի որ ծնողից լավ երեխային ոչ ոք չի ճանաչում

 

Ծնողներին հաճախ թվում է, թե իրենք միևնույն ժամանակ ամեն ինչ գիտեն և ոչինչ չգիտեն, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոր ինտուիցիան շատ ավելի հզոր է, քան լաբորատոր հետազոտությունները, ուստի անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել երեխայի հանդեպ, լսել նրան, փորձել հասկանալ և միշտ հետևել ինտուիցիային:

 

11.  Աշխատեք տեսնել խնդիրն ամբողջությամբ

 

Հարկ է հիշել, որ կյանքին անհրաժեշտ է նայել որպես ամբողջական երևույթի, այլ ոչ թե ուշադրությունը կենտրոնացնել ներկայում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Կյանքին կողքից նայելը կօգնի հասկանալ, որ իրականում այն իմաստությունն ու կարեկցանքը, որի կարիքը մարդն ունեցել է, միշտ նրա հետ են եղել:

 

Նյութի աղբյուրը՝ podelkidetkam.ru





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:26 • 23/09

Ի՞նչ է թրոմբը և ինչո՞ւ է այն պոկվում արյունատար անոթի պատից

13:34 • 23/09

Հագուստի 8 պարագա, որոնք կարող են առաջացնել մեջքի ու պարանոցի մկանային ցավեր

12:00 • 23/09

Ոտնաթաթի սնկախտի ախտանշանները, առաջացման պատճառներն ու տնային պայմաններում բուժելու լավագույն միջոցները

22:09 • 22/09

Ինչպես խուսափել դաշտանային անհարմարավետությունից և ապրելել սովորական առօրյա կյանքով

21:21 • 22/09

Փորկապության դեմ պայքարող պարզ ու արդյունավետ ժողովրդական դեղատոմսեր

20:43 • 22/09

Ինչով է պայմանավորված գիշերը տանջող ծարավի զգացումը

20:38 • 22/09

Ինչ հիվանդությունների մասին կարող է վկայել բերանի տհաճ հոտը և ինչպես պայքարել դրա դեմ

20:13 • 22/09

Որո՞նք են քաղցկեղի զարգացման իրական ու մտացածին պատճառները

18:15 • 22/09

Զարկերակային բարձր ճնշումն ընդամենը 5 րոպեում կարգավորելու արդյունավետ միջոցը

17:21 • 22/09

Սրտի հիվանդությունների զարգացման 6 անսպասելի նախանշան, որոնց վրա մարդիկ հաճախակի ուշադրություն չեն դարձնում

16:15 • 22/09

Մազաթափության դեմ հին և մատչելի միջոց, որը նաև մազերին կհաղորդի ամրություն ու փայլ

15:45 • 22/09

Ինչ չի կարելի անել որովայնի շրջանում առաջացող ցավերի դեպքում

12:53 • 22/09

Ինչպես կանխարգելել վաղ կլիմաքսն ու նվազեցնել դրա ախտանշանները

11:52 • 22/09

Ինչպես փրկել մարդու կյանքը, եթե նրա շնչուղիներում օտար մարմին է հայտնվել (լուսանկարներ)

22:00 • 21/09

Լեղապարկի ջրգողության(լեղապարկի կիստա) ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը

20:40 • 21/09

5-օրյա դիետա, որի շնորհիվ հնարավոր է ազատվել մինչև 5 կիլոգրամ ավելորդ քաշից

20:08 • 21/09

Ինչպես ճիշտ ընդունել դեղամիջոցները. 10 խորհուրդ դեղագործից

18:59 • 21/09

Դիմակ, որը կօգնի ստանալ կատարյալ մաքուր ու առողջ մաշկ և ազատվել մուգ հետքերից

17:18 • 21/09

Մակաբուծային վարակի մասին վկայող 8 ախտանշան

17:05 • 21/09

Ստամոքսի քաղցկեղի վաղ ախտանշաններն ու առաջացման հավանականությունը բարձրացնող գործոնները

15:13 • 21/09

Երեխան ամեն ինչ լսում ու հասկանում է դեռևս չծնված ժամանակ. գիտնականներ

14:15 • 21/09

Զարկերակային ճնշման բարձրացման հիմնական պատճառները

12:00 • 21/09

Ի՞նչ է անել ցիստիտի առաջին ախտանշանների ժամանակ

21:52 • 20/09

Սրտամկանի կաթվածի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

21:15 • 20/09

Առողջականխնդիրներ, որոնք կարող են առաջանալ կանանց մոտ՝ 40 տարեկանից հետո

20:54 • 20/09

Բանանով և կոճապղպեղով դիմակ «- 10 տարի»՝ մաշկը երիտասարդացնելու համար

20:19 • 20/09

Վահանաձև գեղձի ադենոմայի տեսակներն ու դրանց առանձնահատկությունները

18:29 • 20/09

Մասնագետները ներկայացրել են ամենաարդյունավետ դիմակը՝ մազաթափությունից ազատվելու համար

17:23 • 20/09

Որ դեպքերում չի կարելի ջուր խմել և ինչ կարող է տեղի ունենալ հեղուկը չարաշահելու դեպքում

16:29 • 20/09

Մաստոպաթիայի(կրծքագեղձի բարորակ հիվանդություն) զարգացման փուլերն ու ախտանշանները

15:07 • 20/09

Արյունը ջրիկացնող լավագույն բնական միջոցները

13:44 • 20/09

Միկրոտարր, որի դեֆիցիտը կարող է առաջացնել դաշտանային ցիկլի խանգարում և այլ առողջական խնդիրներ

11:53 • 20/09

Վստահեք ինքներդ ձեզ, քանի որ ծնողից լավ երեխային ոչ ոք չի ճանաչում. 11 կանոն հայտնի մանկաբույժից՝ առողջ երեխա մեծացնելու համար

21:59 • 19/09

Մաշկի վրա սև կետերի առաջացման հիմնական պատճառները. խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել այդ խնդրից

21:13 • 19/09

Ինչպե՞ս նիհարել մաքուր ջրի օգնությամբ

20:45 • 19/09

Բլեֆարիտ կամ կոպաբորբ. առաջացման պատճառները, տեսակները, ախտանշաններն ու բուժումը

19:11 • 19/09

Կորյակներից ազատվելու արդյունավետ բաղադրատոմսեր

18:22 • 19/09

Կանանց «թաքնված» ու «ակնհայտ» սեռավարակները, դրանց ախտանշաններն ու բուժման եղանակները

16:30 • 19/09

Ինչպես ճիշտ խնամել և լողացնել մանկանը

15:00 • 19/09

Ինչպես կանխարգելել արգանդի միոմայի (մկանուռուցք) առաջացումը

13:15 • 19/09

10 ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասին

11:51 • 19/09

Սխալ ենթադրություններ, որոնք հաճախ արվում են կրծքագեղձում գոյացություն շոշափելիս

22:00 • 18/09

9 յուրահատուկ փաստ ձկան յուղի մասին. ձկան յուղի ամենաօգտակար հատկությունները

21:07 • 18/09

3 մթերքից բաղկացած դիետա, որի շնորհիվ հնարավոր է մեկ շաբաթում ազատվել 7 կգ ավելորդ քաշից

20:41 • 18/09

Մակաբույծ որդերի առաջացրած հիվանդություններն ու դրանց կանխարգելումը

20:18 • 18/09

Սակավարյունության (անեմիա) ախտանշանները, բուժման եղանակներն ու կանխարգելումը

18:15 • 18/09

Խորհուրդներ աչքերի առողջությունը բարելավելու և տեսողությունը վերականգնելու համար

16:14 • 18/09

Նևրոզի ախտանշանները, պատճառները, հետևանքներն ու բուժումը

15:22 • 18/09

Կատարակտի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

14:00 • 18/09

Որոնք են ավելորդ քաշի առաջացման հոգեբանական պատճառները

13:14 • 18/09

Սուր պիելոնեֆրիտի (երիկամի ավազանի բորբոքում) ախտանշանները, բարդություններն ու բուժումը

12:00 • 18/09

Այրոցի(изжога) առաջացման պատճառները, կանխարգելումն ու բուժումը

21:24 • 17/09

8 խորհուրդ դաշտանադադարի ժամանակ չգիրանալու համար

20:12 • 17/09

Միզարձակման դրիբլինգի առաջացման պատճառները և ինչպես կանխել այդ տհաճ երևույթը

19:00 • 17/09

Ինչպես կարճ ժամանակահատվածում ազատվել մինչև 20 կգ ավելորդ քաշից. քսանօրյա դիետաներ

15:20 • 17/09

Ստամոքսի ցավերի առաջացման 10 հիմնական պատճառ

15:13 • 17/09

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին վկայող ախտանշաններ

14:14 • 17/09

Ցիստիտի ախտանշանները, ախտորոշումն ու բուժումը

13:26 • 17/09

Ճիճվաթափության համար ամենահայտնի ու արդյունավետ ժողովրդական միջոցները

20:55 • 16/09

10 ախտանշան, որոնք վկայում են ձվարանների քաղցկեղի մասին

19:16 • 16/09

Առողջական լուրջ խնդիրներ, որոնք կարող են երկար ժամանակ ընթանալ առանց ախտանշանների

18:02 • 16/09

Կանանց մոտ մազաթափության առաջացման 10 հիմանական պատճառ

14:40 • 16/09

Գեները չեն ազդում ատամների ու լնդերի առողջության վրա. հետազոտություն

14:22 • 16/09

Ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ հակադեպրեսանտների երկարատև ընդունումը

13:49 • 16/09

Գիտնականները պարզել են, թե որն է լավագույն սննդակարգը ճարպակալումից տառապող մարդկանց համար

13:08 • 16/09

Կրծքով կերակրելը բարելավում է վաղածին երեխաների նյութափոխանակությունը

12:32 • 16/09

Սուրճն օգնում է պահպանել վարսերի փարթամությունն ու ազատվել մազաթափությունից

12:07 • 16/09

Գիտնականները պարզել են, թե ինչպես է վիտամին D-ի դեֆիցիտն ազդում առողջության վրա

11:45 • 16/09

Արհեստական քաղցրացուցիչները կարող են դառնալ շաքարային դիաբետի առաջացման պատճառ

10:46 • 16/09

Օդի աղտոտվածությունը նպաստում է Ալցհեյմերի հիվանդության առաջացմանը. գիտնականներ

21:39 • 15/09

Օմեգա-3-ի նշանակությունն ու 8 առողջական խնդիր, որոնք կարող են առաջանալ դրա դեֆիցիտի պատճառով

20:36 • 15/09

Ինչպես խուսափել օստեոպորոզից. 10 խորհուրդ հենաշարժային համակարգի առողջության պահպանման համար

19:51 • 15/09

Լեղապարկի աշխատանքի խանգարման մասին վկայող վաղ ախտանշաններ

19:36 • 15/09

Ինֆարկտի առաջացմանը նպաստող գործոններն ու 6 ատիպիկ ախտանշան, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

18:06 • 15/09

Առողջության պահպանման մեթոդների վերաբերյալ ամենատարածված «միֆերը», որոնց մարդիկ հավատում են

17:19 • 15/09

2-րդ տիպի շաքարային դիաբետը կարելի է բուժել. հետազոտություն

15:51 • 15/09

Որոնք են գիշերային ջղաձգումների առաջացման պատճառները և ինչպես կարելի է բուժել ու կանխարգելել դրանք

14:52 • 15/09

Տաք շոկոլադի օգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

13:51 • 15/09

Ցրված սկլերոզի զարգացումը կապված է աղիքային բակտերիաների հետ. գիտնականներ

12:48 • 15/09

Գիտնականները պարզել են, թե օրական որքան ջուր պետք է խմի մարդը

12:02 • 15/09

6 թուրմ՝ ավելորդ հեղուկն օրգանիզմից դուրս բերելու համար

10:26 • 15/09

Սինթետիկ անկողնային սպիտակեղենը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար

21:55 • 14/09

Օսլայով դիմակ՝ մանր կնճիռներից ու ծալքերից ազատվելու համար

21:01 • 14/09

Սնունդ ընդունելուց հետո որովայնի շրջանում ցավերի, սրտխառնոցի, գազերի առկայություն և ստամոքսի գռգռոցի հիմնական պատճառը

20:07 • 14/09

Ինչ է ալերգիկ ռինիտը, որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

20:05 • 14/09

Առավոտյան անհանգստացնող գլխացավի առաջացման հիմնական պատճառները

18:04 • 14/09

«Երիտասարդության էլիքսիր», որը կօգնի պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը, բուժել փորկապությունն ու կանխել սկլերոզը

17:38 • 14/09

Ստեղծվել է ՄԻԱՎ-ի դեմ առաջին երկարատև ազդեցությամբ պատվաստանյութը

17:07 • 14/09

Որոնք են կանանց համար ամենակարևոր հորմոնները և ինչ խնդիրներ կարող են առաջանալ դրանց մակարդակի բարձրացման կամ նվազման դեպքում

15:46 • 14/09

Պարզ ու արդյունավետ բաղադրատոմս, որը կօգնի բուժել արթրիտն ու մեղմել հոդացավերը

14:56 • 14/09

Հղիները չունեն մուլտիվիտամինային համալիրների կարիք

13:40 • 14/09

Քաղցը խթանում է մազերի աճը. գիտնականներ

13:12 • 14/09

Գիտնականները պարզել են, թե որոնք են ձվի 4 ամենաօգտակար տեսակները

12:07 • 14/09

Սեպտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 61 երեխա

11:57 • 14/09

Որոնք են խոտաբույսերով լոգանք ընդունելու առավելությունները

11:01 • 14/09

Օմեգա-3 ճարպաթթուները պաշտպանում են աղիների հիվանդություններից

21:41 • 13/09

7- օրյա դիետա 5 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

20:33 • 13/09

Սնկային հիվանդությունների նախանշանները, կանխարգելումն ու բուժումը ավանդական և պայծառատես Վանգայի բաղադրատոմսերով

19:37 • 13/09

Ինտիմ հատվածների սխալ հիգիենան կարող է ճակատագրական լինել. «չի կարելիներ», որոնց մասին շատերը չգիտեն

19:00 • 13/09

Սննդակարգի ազդեցությունը քաղցկեղի զարգացման կամ կանխարգելման վրա