Որոնք են գլխուղեղի անոթների խցանման հիմնական պատճառներն ու ախտանշանները

21:31 • 27.09.17



Գլխուղեղի անոթների խցանումը հաճախ տեղի է ունենում նյութափոխանակության կամ հորմոնալ խանգարումների դեպքում: Խցանման պատճառ կարող են դառնալ խոլեստերինի գնդիկները, թրոմբը, ճարպային գնդիկները կամ արյունատար անոթում հայտնված օդի պղպջակները: Գլխուղեղի անոթների խցանման ախտանշանները կարող են տարբեր լինել, սակայն դրանք բոլորն էլ պայմանավորված են լինում արյան լճացմամբ և թթվածնային քաղցով:

 

Գլխուղեղի անոթների խցանման ախտանշանները

 

Գլխուղեղի զարկերակների, մազանոթներ կամ երակների խցանումը կարող է հանգեցնել բջիջների թթվածնաքաղցի, որի ախտանշանները կարող են տարբեր լինել: Հիպօքսիայի (թթվածնաքաղց) դեպքում կարող է նկատվել.

 

·        տեսողության խանգարում, աչքերի առաջ սև կետի առաջացում,

 

·        զրնգոց ականջների մեջ,

 

·        ուշագնացություն կամ ապշած վիճակ,

 

·        դիմախաղի փոփոխություն՝ լուծանքի կամ դեմքի մկանների սպազմի հետևանքով (իշեմիկ կաթվածի դեպքում),

 

·        քնկոտություն,

 

·        գլխացավեր ու գլխապտույտ,

 

·        լեզվի և շուրթերի թմրածություն,

 

·        դեմքի գունատություն:

 

Գլխացավն ու իշեմիկ կաթվածի այլ ախտանշաններն ի հայտ են գալիս զարկերակի խցանման հետևանքով: Այս դեպքում անոթներում բարձր ճնշումը գրգռում է ցավի հանդեպ զգայուն անոթները և կարող է առաջանալ նաև սրտխառնոց ու փսխում:

 

Ականջներում զրնգոցը պայմանավորված է լինում լսողական ապարատում տեղի ունեցող իշեմիկ գործընթացներով, իսկ գլխապտույտը՝ անդաստակային (վեստիբուլյար) ապարատում: Տրանզիտորային իշեմիկ գրոհը, ինչպես և կաթվածը, հանգեցնում է ուշագնացության:

 

Ճարպային էմբոլիայի դեպքում կարող են ի հայտ գալ էպիլեպտոիդ նոպաներ ու արտաբրգային (էքստրապիրամիդային) խանգարումներ, իսկ այս ամենը հաճախ ուղեկցվում է բարձ ջերմությամբ:

 

Աթերոսկլերոտիկ գործընթացների հետևանքով երկարատև խցանումը հանգեցնում է մտավոր կարողությունների և հիշողության վատացման: Բացի այդ, հիպօքսիայի հետևանքով նյարդային բջիջները մահանում են, ինչը երբեմն հանգեցնում է կոմայի:

 

Գլխուղեղի անոթների խցանման պատճառները

 

Գլխուղեղի անոթների խցանման հիմնական պատճառներն են նյութափոխանակության խանգարումները, արյան մակարդման գործառույթի խանգարումները, որոշ դեղամիջոցների ընդունումն ու բորբոքային գործընթացները: Նման խանգարման առաջացմանը նպաստում են.

 

·        Թրոմբոֆլեբիտի կամ ջրազրկման դեպքում արյան թանձրացումը,

 

·        Անոթների աուտոիմունային հիվանդությունները,

 

·        գլխուղեղի անոթների աթերոսկլերոզը,

 

·        ստերոիդային հորմոնների կամ հակաբեղմնավորիչ դեղամիջոցների ընդունման հետևանքով թրոմբների առաջացումը,

 

·        հղիությունը,

 

·        գլանային ոսկորների կոտրվածքի դեպքում առաջացող ճարպային էմբոլիան,

 

·        օդային էմբոլիան,

 

·        արյան վարակումը,

 

·        նստակյաց կենսակերպը:

 

Արյան մակարդելիության բարձրացում

 

Հիպերկոագուլյացիայի դեպքում խանգարվում է արյան մակարդելիությունը: Սովորաբար թրոմբներն առաջանում են անոթների վնասվածքների դեպքում՝ օգնելով վերականգնել անոթը, որից հետո ֆերմենտների ազդեցության շնորհիվ դրանք ներծծվում են և չեն խոչընդոտում արյան բնականոն հոսքին, սակայն հիպերկոագուլյացիայի դեպքում բարձր է թրոմբոցիտների ագրեգացիայի և ֆերմենտների ակտիվության նվազման հավանականությունը:

 

Արյան մակարդելիության բարձրացման պատճառ կարող է դառնալ.

 

·        հակաբեղմնավորիչների և գլյուկոկորտիկոիդների ընդունումը,

 

·        հղիությունը,

 

·        օրգանիզմի ջրազրկումը (փորլուծությունից, փսխումից, քրտնարտադրությունից հետո),

 

·        օրգանիզմում խոլեստերինի և հոմոցիստեինի բարձր մակարդակը,

 

·        շարակցական հյուսվածքների ռևմատոիդ հիվանդությունները,

 

·        սթրեսը,

 

·        երկարատև անկողնային ռեժիմը, նստակյաց կենսակերպը:

 

Արյան մակարդելիության բարձրացմանն են նպաստում նաև պրոգեստագեններ ու էստրոգեններ պարունակող դեղամիջոցները, ինչով էլ պայմանավորված է թրոմբների գոյացությունը հղիության ժամանակ:

 

Գլյուկոկորտիկոիդները, որոնք կիրառվում են ալերգիկ հիվանդությունների բուժման համար, նույնպես կարող են դառնալ հիպերկոագուլյացիայի առաջացման պատճառ: Արյան հոսքի դանդաղեցումը կարող է պայմանավորված լինել խոլեստերինի բարձր մակարդակով, ինչն էլ, իր հերթին, կարող է պայմանավորված լինել վիտամինների պակասով, սթրեսի ժամանակ կորտիզոլի բարձր մակարդակով կամ նյութափոխանակության խանգարումներով:

 

Շարակցական հյուսվածքների ռևմատոիդ հիվանդությունները, որոնք նույնպես նպաստում են թրոմբների առաջացմանը, հաճախ առաջանում են վարակների (ինչպես բուժված, այնպես էլ չբուժված) հետևանքով:

 

Թրոմբոֆլեբիտը երակների բորբոքային հիվանդություն է, որը խթանում է արյան մակարդուկների առաջացումը: Այս դեպքում թուլանում է անոթների տոնուսը և դանդաղում է արյան հոսքը:

 

Անոթների խցանմանը նպաստող շատ կարևոր գործոն է նաև սթրեսը: Սթրեսի ժամանակ արտազատվող կորտիզոլը նպաստում է լյարդի կողմից խոլեստերինի սինթեզմանը, ինչն էլ հետագայում առաջացնում է անոթների պատերին խոլեստերինային գնդիկների կուտակումներ: Բացի այդ, ադրենալինը նեղացնում է անոթները, իսկ աթերոսկլերոզի հետ համադրվելու դեպքում զարկերակների ստենոզը հանգեցնում է գլխուղեղում արյան շրջանառության սուր խանգարման:

 

Անոթների խցանումը բուժելու համար հարկավոր է մանրակրկիտ բուժզննում անցնել և առաջին հերթին պարզել խցանման պատճառը, քանի որ այս խնդրից կարելի է ազատվել միայն դրա առաջացմանը նպաստող այլ խնդիրները վերացնելու դեպքում:

 

Հարկ է հիշել, որ անոթների խցանումը լուրջ խանգարում է, որը կարող է հանգեցնել առողջական մի շարք խնդիրների առաջացման՝ այդ թվում նաև հիշողության վատացման, իշեմիկ կաթվածի ու հաշմանդամության: Սա է պատճառը, որ գլխուղեղի անոթների խցանման ախտանշանների առկայության դեպքում բուժզննումը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժումը ոչ մի դեպքում չի կարելի հետաձգել:

 

Այս խնդրից խուսափելու համար առաջին հերթին հարկավոր է կարգավորել սննդակարգն ու լինել ֆիզիկապես ակտիվ: Բացի այդ, անհրաժեշտ է նաև ուշադիր լինել առողջական վիճակի հանդեպ, իսկ անոթային քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում պարբերաբար բուժզննում անցնել, լինել նյարդաբանի հսկողության տակ ու հետևել բժշկի բոլոր ցուցումներին:

 

Նյութի աղբյուրը՝ golmozg.ru





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

21:11 • 18/11

Ինչո՞վ կարող են պայմանավորված լինել գլխի տարբեր հատվածների մշտական ցավերը

20:06 • 18/11

Որոնք են կորյակների առաջացման պատճառները և ինչպես կարելի է բուժել ու կանխարգելել դրանք

15:14 • 18/11

5 պարզ քայլ՝ դեմենցիայի (թուլամտություն) առաջացման հավանականությունը նվազեցնելու համար

14:18 • 18/11

Արդյունավետ թուրմ, որը կօգնի բուժել ենթաստամոքսային գեղձի բորբոքումը (պանկրեատիտ)

13:13 • 18/11

Ինչպես մեղմել ատամի ցավը. մի քանի պարզ ու արդյունավետ միջոց

12:15 • 18/11

Շաքարը նպաստում է վերքերի արագ ապաքինմանը. գիտնականներ

10:59 • 18/11

Որոնք են չիչխանի (облепиха) ամենաօգտակար հատկությունները

22:31 • 17/11

Խորհուրդներ կանանց գինեկոլոգներից. ինչպես պահպանել առողջությունը ցուրտ օրերին

21:35 • 17/11

Գեղեցիկ ու պիրկ կուրծք ունենալու համար լավագույն խորհուրդները

20:45 • 17/11

Կիտրոնային դիետա՝ 14 օրում 5 կիլոգրամ ավելորդ քաշից ազատվելու համար

20:18 • 17/11

Ինչպես բուժել ճիճվակրությունը. բաղադրատոմսեր Պայծառատես Վանգայից

19:22 • 17/11

Ասպիրինով դեմքի լավագույն դիմակներն ու դրանց հակացուցումները

19:03 • 17/11

Ինչու մրսածությունից հետո հազը երկար ժամանակ չի անցնում

18:55 • 17/11

Ինչպես բուժել երեխայի հազը. խորհուրդներ փորձառու մանկաբույժից

18:25 • 17/11

Նևրոզի ամենատարածված տեսակներից մեկի՝ նևրասթենիայի ախտանշաներնն ու բուժման համար լավագույն բուսական բաղադրատոմսերը

18:15 • 17/11

«Մարդը կարող է փոխել միայն ինքն իրեն». հայտնի հոգեբան Ալեքսանդր Սվիյաշի ամենասուր ու դիպուկ մտքերը

18:01 • 17/11

Ինչպես է օրական 3 բաժակ սուրճն ազդում գլխուղեղի, լյարդի և մյուս օրգանների վրա

16:12 • 17/11

6 արդյունավետ բնական միջոց՝ ցիստիտի բուժման համար

14:03 • 17/11

Ինչ է հեմանգիոման և որոնք են դրա տեսակները, առաջացման պատճառներն ու բուժման եղանակները

12:33 • 17/11

Նոյեմբերի 16-ին մայրաքաղաքում ծնվել է 58 երեխա

11:12 • 17/11

Բնական դիմակ՝ մաշկի մուգ հետքերից ու սպիներից ազատվելու համար

22:08 • 16/11

Արյան շրջանառությունը կարգավորող լավագույն մթերքները

21:29 • 16/11

Արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական ախտանշաններն ու դրա առաջացման վրա ազդող գործոնները

20:43 • 16/11

Ինչպես բուժել ներաճած եղունգը. 4 արդյունավետ միջոց

19:56 • 16/11

Ինչ ազդեցություն է ունենում ջուրը մարդու օրգանիզմի վրա՝ կախված դրա ընդունման ժամից

19:10 • 16/11

Կնոջ օրգանիզմի վրա ազդող հորմոնները, դրանց նշանակությունն ու խորհուրդներ դրանց դիսբալանսը կարգավորելու համար

18:54 • 16/11

Պարզ մեթոդ՝ ոտքերի կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից ազատվելու համար

18:52 • 16/11

Մատնաշունչ. առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

18:10 • 16/11

Որոնք են քաղցկեղի առաջին ախտանշանները

17:39 • 16/11

Ինչ է սրտամկանի կաթվածը և որոնք են դրա առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

15:36 • 16/11

Երեխայի հիվանդ կոկորդը բուժելու տարածված մեթոդներ, որոնք իրականում անարդյունավետ են

13:47 • 16/11

5 սովորություն, որոնք կարող են կործանարար լինել երիկամների համար

12:59 • 16/11

Կիտրոնով բաղադրատոմսեր՝ մաշկը գունաբացելու և խոնավեցնելու համար

11:41 • 16/11

Նոյեմբերի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 63 երեխա

11:33 • 16/11

6 պարզ միջոց՝ մեջքի ցավից առանց դեղամիջոցների ազատվելու համար

22:18 • 15/11

Կարելի է արդյոք սեքսով զբաղվել հղիության ընթացքում

21:37 • 15/11

Անբավարար արյան շրջանառության ախտանշաններն ու այն բարելավող պարզ խորհուրդներ

20:57 • 15/11

Բնական միջոց՝ ծերացած ու թուլացած մաշկը թարմացնելու և կրկին ձիգ ու առաձգական դարձնելու համար

20:45 • 15/11

Առողջական խնդիրներ, որոնք կարող են կոկորդում «գնդիկի» առկայության զգացում առաջացնել

20:19 • 15/11

Ժողովրդական պարզ միջոց գլխում և ականջներում լսվող աղմուկից ազատվելու համար

20:01 • 15/11

15 մթերք՝ հիշողությունը բարելավելու և գլխուղեղի աշխատանքը խթանելու համար

19:42 • 15/11

Ինչպես ճանաչել կրծքագեղձի քաղցկեղը. 11 վաղ փուլերի ախտանշան, որոնց շատ կանայք ուշադրություն չեն դարձնում

19:31 • 15/11

Ցիստիտն ու ինտիմ կյանքը. ինչ անել, որպեսզի հիվանդությունը սեռական ակտը չվերածի տհաճ փորձության

18:28 • 15/11

Մեկօրյա դիետա՝ կազմվածքն արագ կարգի բերելու և ավելորդ քաշից ազատվելու համար

17:55 • 15/11

Ինչպես կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել փորկապությունից

17:23 • 15/11

Գլխուղեղի հիգիենան. 5 միջոց մտավոր կարողությունները պահպանելու համար

14:26 • 15/11

12 օգտակար սահմանափակում, որոնք կօգնեն առողջ ու երջանիկ երեխա մեծացնել

13:16 • 15/11

Ինչ առողջական խնդիրների մասին կարող է վկայել մեզի գույնը

11:55 • 15/11

Նոյեմբերի 14-ին մայրաքաղաքում ծնվել է 56 երեխա

11:21 • 15/11

Բնական միջոց, որը կօգնի արդյունավետ կերպով բուժել տոնզիլիտը

22:48 • 14/11

Մեղրով ու ալյուրով ժողովրդական բաղադրատոմս ճարպուռուցքից(жировик) ազատվելու համար

21:39 • 14/11

Առողջությանն ու ճիշտ սննդակարգին վերաբերվող խորհուրդներ պայծառատես Վանգայից

20:56 • 14/11

Մազաթափությանը նպաստող գործոններն ու դրանից ազատվելու լավագույն միջոցները

20:29 • 14/11

Օստեոխոնդրոզի առաջացման պատճառներն ու բուժման միջոցները

19:42 • 14/11

Միրգ, որը օգնում է պայքարել շականակագեղձի քաղցկեղի և արյան բարձ ճնշման դեմ. նռան 12 ամենաօգտակար հատկությունները

19:32 • 14/11

Գլխուղեղի քաղցկեղի վաղ փուլերի ախտանշաններն ու ախտորոշման ամենաարդյունավետ մեթոդները

18:59 • 14/11

Ձվարանների բորբոքման տեսակները, ախտանշաններն ու կանխարգելման միջոցները

18:18 • 14/11

Սուրճն օգնում է կանխել գլխուղեղի կաթվածն ու ինֆարկտը. գիտնականներ

17:46 • 14/11

Քացախով աղցաններն օգնում են ազատվել ավելորդ քաշից. հետազոտություն

17:22 • 14/11

Ինչպես ազատվել մակաբույծներից հասարակ կերակրի սոդայի միջոցով

15:27 • 14/11

Ինչ է հարկավոր անել երեխայի ծուռթաթության դեպքում

13:10 • 14/11

Որոնք են գլխուղեղի կաթվածի հիմնական ախտանշանները

11:41 • 14/11

Նոյեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 63 երեխա

11:22 • 14/11

3 բնական ըմպելիք, որոնք նպաստում են արգանդի միոմայի և ձվարանների կիստայի բուժմանը

21:59 • 13/11

5 ախտանշան, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել գինեկոլոգի հետ

21:35 • 13/11

Լավագույն բնական միջոցները՝ սրտամկանի կաթվածի կանխարգելման ու սրտի առողջությության ամրապնդման համար

20:49 • 13/11

7 արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն ազատվել հերպեսից ընդամերը մեկ օրում

20:38 • 13/11

Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

19:57 • 13/11

Հիվանդություններ, որոնք կարող են աչքերի կարմրածության պատճառ դառնալ

18:51 • 13/11

Ինչ է քաղցկեղի մետաստազը, որոնք են դրա առաջացման պատճառները և բուժման ու կանխարգելման միջոցները

18:15 • 13/11

Ոսկեգույն դիմակ՝ դեմքի անցանկալի մազերից ու բշտիկներից ազատվելու համար

17:51 • 13/11

Որոնք են թութքի հիմնական տեսակները և դրանց առաջացման պատճառներն ու ախտանշանները

15:11 • 13/11

6 մթերք՝ լյարդը վերականգնելու և վնասակար տոքսիններից մաքրելու համար

13:44 • 13/11

Եռօրյա արդյունավետ դիետաներ, որոնք կօգնեն ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից

11:47 • 13/11

Նոյեմբերի 10-12-ը մայրաքաղաքում ծնվել է 174 երեխա

11:04 • 13/11

Գիտնականները պարզել են, թե ինչպես են քնի խանգարումներն ազդում շաքարային դիաբետից տառապող կանանց վրա

21:40 • 12/11

Ինչպես բուժել հեշտոցային սնկային հիվանդությունները տնային պայմաններում

21:31 • 12/11

Որ դեղամիջոցներն են հանգեցնում տղամարդկանց մոտ սեռական անկարողության

20:44 • 12/11

Որ դեպքերում չի կարելի ջուր խմել և ինչ կարող է տեղի ունենալ հեղուկը չարաշահելու դեպքում

20:00 • 12/11

Ըստ որոշ մասնագետների ամենաարդյունավետ և արագ գործող դիմակը՝ մազաթափությունից ազատվելու համար

18:59 • 12/11

Հիվանդություններ և ախտանշաններ, որոնք կարող են ի հայտ գալ մակաբուծային վարակի պատճառով

17:31 • 12/11

Հայտնի մաշկաբանը ներկայացրել է առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու հիմնական գաղտնիքները

15:25 • 12/11

Սրտամկանի կաթվածի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

13:55 • 12/11

Նորածինների մոտ կաթնասնկախտի առաջացման պատճառները, ախտանշանները և բուժման ու կանխարգելման միջոցները

12:20 • 12/11

Խնդիրներ, որոնք կարող են առաջանալ սրտանոթային հիվանդություններից տառապողների մոտ ծխելու պատճառով

11:30 • 12/11

Հոդատապի առաջացման պատճառները, ախտանշանները, կանխարգելումն ու դրա դեմ պայքարող  լավագույն բնական միջոցները

22:35 • 11/11

Մաստոպաթիայի(կրծքագեղձի բարորակ հիվանդություն) զարգացման փուլերն ու ախտանշանները

21:19 • 11/11

5-օրյա սննդակարգ՝ մինչև 5 կիլոգրամ ավելորդ քաշից ազատվելու համար

19:53 • 11/11

Ինչով է պայմանավորված ծխելը թողնելուց հետո առաջացած հազը

19:44 • 11/11

Արդյունավետ բնական միջոց, որը կօգնի մեղմել հոդացավերն առաջին իսկ պրոցեդուրայից հետո

19:14 • 11/11

Մարսողության խանգարման մասին վկայող հիմնական ախտանշաններն ու խորհուրդներ այդ խնդրից ազատվելու համար

15:08 • 11/11

15 ախտանշան, որ կարող են վկայել օրգանիզմում ի հայտ եկած տարբեր խնդիրների մասին

14:13 • 11/11

Արդյունավետ բնական միջոց՝ ծնկահոդի ցավից ազատվելու համար

13:30 • 11/11

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է արագ ազատվել ավելորդ քաշից

12:07 • 11/11

Ինչպես խուսափել գրիպից ու մրսածությունից

11:16 • 11/11

4 րոպե տևողությամբ մարզանք, որը կօգնի այրել 600 կալորիա

22:44 • 10/11

Որոնք են դերմատոմիկոզի (սնկային վարակ) առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման և կանխարգելման միջոցները

21:52 • 10/11

Ինչպես մեղմել գլխացավն առանց դեղորայքի

21:06 • 10/11

Թութքի առաջացման պատճառներն ու ախտանշանները. 10 բնական միջոց թութքի բուժման համար

20:17 • 10/11

Արդյունավետ բնական միջոցներ ձգվածքներից ազատվելու համար