Որոնք են գազից թունավորման ախտանշաններն ու ինչ է հարկավոր անել նման դեպքերում
Կենցաղում օգտագործվող գազերից ամենատարածվածը մեթանն է, սակայն այն խիստ թունավոր է ու կարող է դառնալ առողջական լուրջ խնդիրների և անգամ մահվան պատճառ: Նման հետևանքներից խուսափելու համար հարկավոր է իմանալ, թե ինչ հատկություններով է օժտված այդ գազը, որոնք են թունավորման ախտանշանները և ինչ է հարկավոր անել թունավորման դեպքում:
Առաջին հերթին հարկ է հիշել, որ մեթանն անգույն և անհոտ գազ է: Հարկավոր է հաշվի առնել, որ կենցաղում օգտագործվող այս գազին բոնորոշ հոտը պայմանավորված է հավելումով, սակայն վատ հոտառություն ունեցող մարդիկ չեն զգա անգամ այդ հոտը: Այս գազը բնորոշվում է վառվելու ժամանակ առաջացող կապտավուն բոցով: Բացի այդ, օդի հետ խառնվելով այն կարող է դառնալ պայթյունավտանգ:
Մեթանն օդից թեթև է, ուստի ազատ տարածությունում այն վտանգավոր չէ, քանի որ բարձրանում է վերև և չի հայտնվում մարդկանց թոքերում: Սակայն այն կարող է խիստ վտանգավոր լինել փակ տարածությունում, որտեղ այն կարող է կուտակվել: Թունավորվելու համար օդում գազի կոնցենտրացիան պետք է լինի 25-30%:
Մեթանը կարող է հեշտությամբ ներթափանցել գլխուղեղ և ճնշել շնչառական օրգանների աշխատանքը: Բացի այդ, այն կարող է ախտահարել նաև կենտրոնական նյարդային համակարգը: Այս ամենը կարող է հանգեցնել թթվածնային քաղցի, իսկ ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում՝ մահվան:
Մեթանից թունավորման ախտանշաններն ու ծանրության աստիճանները
Գոյություն ունի մեթանից թունավորման ծանրության 4 աստիճան (թեթև, միջին, ծանր, վայրկենական ինտոքսիկացի) և դրանցից յուրաքանչյուրի ախտանշանները տարբեր են լինում: Ձեզ ենք ներկայացնում այդ ախտանշանները.
Թեթև
· գլխացավ,
· արցունքահոսություն,
· ընդհանուր թուլություն,
· սրտամկանի ցավեր,
· գլխապտույտ,
· քնկոտություն:
Միջին
· կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում,
· թմբիր (կոլապս),
· շարժումների կոորդինացիայի խանգարում,
· սրտամկանի կծկումների հաճախականության արագացում:
Ծանր
· սրտամկանի ախտահարում,
· գիտակցության կորուստ,
· գլխուղեղի ախտահարում,
· թոքերի այտուցվածություն:
Վայրկենական ինտոքսիկացիա,
· գիտակցության կորուստ (մի քանի անգամ շնչելուց հետո),
· շնչահեղձություն (ասֆիքսիա),
· սրտի կանգ (5 րոպեում):
Թունավորման մասին վկայող ամենատարածված ախտանշանը մղկտուն ու բութ գլխացավն է, սակայն շատ հաճախ մարդիկ դա վերագրում են հոգնածությանն ու մրսածությանը: Մյուս ախտանշանը, որը սովորաբար անտեսվում է կամ վերագրվում առողջական այլ խնդրին, կրծքավանդակի ցավն է:
Գազից թունավորման մասին վկայող տարածված ախտանշաններ են գլխապտույն ու շարժումների կոորդինացիայի խանգարումը: Այս դեպքում մարդը չի կարողանում ձեռքեում պահել որևէ իր, իսկ նրա քայլվածքն անկայուն է դառնում: Ավելի լուրջ ինտոքսիկացիայի դեպքում նկատվում է գիտակցության խանգարում և մարդը չի կարողանում պատասխանել անգամ ամենապարզ հարցերին:
Բացի այդ, գազի բարձր կոնցենտրացիան սովորաբար նպաստում է սրտխառնոցի նոպաների առաջացմանը և փսխմանը:
Նշված ախտանշանների դեպքում հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել: Հարկ է հիշել, որ մարդը սովորաբար շատ արագ է թունավորվում և կարող է կորցնել գիտակցությունն ընդամենը մի քանի րոպե անց: Թունավորման ախտանշանների առկայության դեպքում մարդը պետք է շտապ դուրս գա մաքուր օդին և շտապ օգնություն կանչի:
Առաջին օգնություն մեթանից թունավորման դեպքում
Հարկ է հիշել, որ տուժածը կարող է մահանալ ոչ միայն վայրկենական ինտոքսիկացիայի դեպքում, ուստի հարկավոր է ժամանակին օգնություն ցուցաբերել:
Առաջին հերթին անհրաժեշտ է տուժածին շտապ մաքուր օդին դուրս բերել, իսկ այնուհետև անհապաղ շտապ օգնություն կանչել: Բացի այդ, հարկավոր է անպայման կանխել մեթանի հետագա արտահոսքը: Եթե տուժածը չի կարողանում տեղաշարժվել, ապա անհրաժեշտ է բացել բոլոր դռներն ու պատուհանները, որպեսզի նա սկսի մաքուր օդ շնչել: Այս ամենից հետո հարկավոր է.
· Ազատել տուժածի մարմնի վերին հատվածը հագուստից,
· Իրականացնել արհեստական շնչառություն,
· Տուժածին պառկեցնել բազմոցին,
· Նրա ճակատին կտորի մեջ փաթաթած սառույց դնել,
· Հիվանդի ծնկների տակ բարձեր դնել, որպեսզի նրա ոտքերը մարմնից բարձր լինեն,
· Տուժածի քթին անուշադրի սպիրտով թրջած տամպոն մոտեցնել,
· Շփել հիվանդի կրծքավանդակն ու վերջույթները,
· Եթե հիվանդը փսխում է, պառկեցնել նրան կողքի վրա, որպեսզի չխեղդվի,
· Թույլ ու ընդհատվող շնչառության դեպքում կրկին արհեստական շնչառություն իրականացնել:
Եթե հիվանդի կյանքին արդեն վտանգ չի սպառնում, հարկավոր է նրան մեծ քանակությամբ հեղուկ (չգազավորված ջուր, թեյ, կեֆիր, կաթ) և սորբենտ տալ: Կախված ինտոքսիկացիայի հետևանքով առաջացած խանգարումների ծանրության աստիճանից՝ բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներ, որոնք կազատեն ացիդոզի դրսևորումներից և կվերականգնեն շնչառական օրգանների, սրտամկանի, անոթների և կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը:
Հարկ է հիշել
· Այն տարածքում, որտեղ մեթան է կուտակվել, չի կարելի որևէ կենցաղային սարք միացնել կամ կրակ վառել, քանի որ անուշադրությունը կհանգեցնի պայթյունի և հրդեհի:
· Նման թունավորումների դեպքում տուժածին չի կարելի մորֆին կամ ադրենալին պարունակող դեղեր ներարկել:
· Արհեստական շնչառությունն իրականացնելիս հարկավոր է տուժածի բերանը ծածկել ջրով թրջված կտորով, այլապես մեծ է տուժածի թոքերում գտնվող գազից թունավորվելու հավանականությունը:
Նյութի աղբյուրը՝ med.vesti.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 12:59 • 16/04 Ինչպես է առաջանում «երջանկության հորմոնը»․ պարզաբանում է բժիշկը Մեր սերոտոնինի 70% արտադրվում է աղեստամոքսային տրակտում: Այն գործընթացները, որոնք հանգեցնում են սերոտոնինի սինթեզի խանգարման, կարող են վնասել մեր տրամադրությունը՝ հանգեցնելով դեպրեսիայի, տագնապի, ուշադրության կորստի:
-
Նորություններ 14:48 • 15/04 Չորս գործոն, որոնք հանգեցնում են տեսողության վատթարացման Երկար ժամանակ համակարգչով աշխատելը կամ սմարթֆոնի էկրանին նայելը տեսողության վրա բացասաբար անդրադարձող ամենահայտնի գործոններն են, բայց իրականում կա առնվազն չորս այլ գործոն, որոնք կարող են հանգեցնել ոչ միայն տեսողության վատթարացման, այլև անգամ դրա ամբողջական կորստի։
-
Նորություններ 12:24 • 17/04 Գիտնականները ներկայացրել են պարզ միջոցներ գլխուղեղի կաթվածի կանխարգելման համար Հետազոտության ընթացքում կամավորների շրջանում գրանցվել է իշեմիկ ինսուլտի, հեմոռագիկ ինսուլտի և ենթաոստայնային արյունազեղման 6983 դեպք: Գործոնների համակցված վերլուծությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվության դեպքում գլխուղեղի կաթվածի վտանգը 17%-ով ցածր է լինում:
-
Նորություններ 15:10 • 17/04 Բուսական ծագման մսի գործածությունը կարող է բարձրացնել շաքարային դիաբետի ու սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում բուսական ծագման սննդամթերքի քանակի ավելացումը կարող է նվազեցնել շաքարային դիաբետի զարգացման վտանգը 25%-ով։
-
Նորություններ 15:06 • 18/04 Հնարավոր է արդյոք կանխել տղամարդու վարակումը չպաշտպանված սեռական ակտից հետո ախտահանիչ լուծույթներով լվացումներ կատարելու դեպքում․ պատասխանում է բժիշկը Անտիսեպտիկ լուծույթներով արտաքին լվացումները գործնականում չեն խոչընդոտում ինֆեկցիայի ներդրմանը միզուկում, և հիմնականում լինում են ոչ արդյունավետ, իսկ ներմիզուկային լվացումները կարող են նպաստել վերընթաց տարածմանը:
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ