Որոնք են երեխաների մոտ փորկապության առաջացման պատճառներն ու դրա բուժման եղանակները

19:08 • 31.10.17



Երեխայի դեֆեկացիան այն հարցն է, որին ծնողները պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենան: Առանց ախտանշաններն իմանալու շատ դժվար է լինում հասկանալ, թե երբ է երեխան տառապում փորկապությունից: Հարկ է հիշել, որ երկու տարեկան երեխայի մոտ փորկապություն կարելի է կասկածել՝ ելնելով դեֆեկացիայի հաճախականությունից (շաբաթական 3-4 անգամից պակաս): Նորածին երեխաների դեպքում դեֆեկացիան պետք է լինի օրական 7 անգամ: Կողմնակի սնունդը նպաստում է արտաթորանքի թանձրացմանը, ուստի մի փոքր ավելի ուշ նվազում է նաև դեֆեկացիայի հաճախականությունը: Սա այն ժամանակահատվածն է, երբ հարկավոր է առանձնահատուկ ուշադիր լինել փոքրիկի հանդեպ:

 

Ախտանշանները

 

Մինչև 1 տարեկան երեխաների դեպում փորկապության առաջին ախտանշանը պահվածքի փոփոխություն է: Փոքրիկն անընդհատ լաց է լինում, անհանգիստ է լինում, իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է՝ հասնելով ենթատենդային ջերմաստիճանի: Տարիքով ավելի մեծ երեխաները կարող են ընդհանրապես գանգատներ չունենալ, ուստի ծնողները պետք է ուշադրություն դարձնեն փոքրիկի պահվածքին, արտաթորանքի բնույթին (շատ թանձր, մանր կտորներով և այլն) ու դեֆեկացիայի հաճախականությանը: Մանկական փորկապությունը սովորաբար ցավոտ է լինում, ուստի դեֆեկացիայից հետո երեխաները սովորաբար լաց են լինում: Արյան հետքերի առկայությունը վկայում է հետանցքային ճաքերի մասին:

 

Էթիոլոգիան ու պաթոգենեզը

 

Երեխաների մոտ փորկապությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով, որոնք կարելի է բաժանել մի քանի խմբի.

 

Օրգանական էթիոլոգիա. այս դեպքում փորկապությունը լինում է հիմնական հիվանդության ախտանշան և կարող է պայմանավորված լինել աղիների զարգացման անոմալիաներով, ախտաբանական վիճակով կամ ձեռքբերովի հիվանդությամբ: Նման դեպքերում կարող է բարձրանալ մարմնի ջերմաստիճանը, իսկ ցավը համարվում է հավելյալ ախտանշան: 1 տարեկան և ավելի մեծ տարիքի երեխաների դեպքում փորկապությունը, որը ոչ մի կերպ չի բուժվում, կարող է պայմանավորված լինել ուռուցքային նորագոյացություններով կամ պոլիպներով: Այս դեպքում, բացի դեֆեկացիայի բացակայությունից, նկատվում է նաև քաշի կտրուկ նվազում, մաշկի գույնի փոփոխություն, բարձր ջերմություն և որովայնի արտաքին պատի տեսանելի փոփոխություն: Սա կարող է ստանալ քրոնիկ բնույթ, իսկ բուժումը հնարավոր կլինի միայն վիրահատական միջամտությամբ:

 

Հոգեբանական էթիոլոգիա. աա պայմանավորված է լինում երեխայի վրա արտաքին հոգեբանական ու սթրեսային գործոնների ազդեցությամբ: Այս էթիոլոգիան ավելի շատ վերաբերում է 1 տարեկանից բարձր նախադպրոցական տարիքի երեխաներին: Փորկապությունը կարող է պայմանավորված լինել հաճախակի տեղափոխություններով, հոսպիտալացմամբ, գիշերանոթի օգտագործմամբ, ընտանիքում հաճախակի վեճերով, ծնողների գործադրած ճնշմամբ, ինչի հետևանքով էլ առաջանում է աղիների սպազմ: Բացի այդ, փորկապության պատճառ կարող է դառնալ որևէ մեկին հյուրընկալվելը կամ մանկապարտեզ հաճախելը, երբ երեխան ինքնակամ կամ ծնողի խնդրանքով զսպում է իրեն, ինչը շատ վնասակար է: Հոգեբանական պատճառներով պայմանավորված փորկապության դեպքում երեխան սովորաբար գանգատներ չի ունենում, իսկ այլ ախտանշաններ չեն լինում: Այս դեպքում պարզապես հարկավոր է ուշադրություն դարձնել դեֆեկացիայի հաճախականությանը:

 

Ֆունկցիոնալ. ֆունկցիոնալ փորկապությունն ամենատարածվածն է: Այս դեպքում փորկապությունը պայմանավորված է լինում սնունդով, վարակներով, մակաբույծներով կամ դեղամիջոցներով: Տարբերվում են հետևյալ էթիոլոգիական գործոնները, որոնք հանգեցնում են ֆունկցիոնալ փորկապության առաջացման.

 

·         Փորկապություն մինչև 1 տարեկան երեխայի մոտ՝ պայմանավորված փոքրիկի սխալ սննդակարգով (անորակ սնունդ, չափազանց շուտ հավելյալ սննդի օգտագործում, սննդի պակաս և այլն): Շատ վնասակար է նաև կովի կաթը, քանի որ այն չի պարունակում անհրաժեշտ քանակությամբ ածխաջրեր, երկաթ ու վիտամիններ, ինչը հանգեցնում է անեմիայի և հիպովիտամինոզի առաջացման: Միևնույն ժամանակ կովի կաթը պարունակում է նյութեր, որոնցից մանկական օրգանիզմը չի կարող ինքնուրույն ազատվել:

 

·         Փորկապություն՝ պայմանավորված կաթի կամ ջրի պակասով, ինչը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման: Այս դեպքում հաստ աղիքը կլանում է հեղուկը, արտաթորանքը թանձրանում է, իսկ աղիները՝ խցանվում:

 

·         Վարակիչ հիվանդությունների դեպքում նշանակված հակաբակտերիալ դեղամիջոցները նույնպես կարող են դառնալ փորկապության պատճառ: Այս դեպքում դիսբակտերիոզից խուսափելու համար հարկավոր է ընդունել պրոբիոտիկներ:

 

·         Ֆերմենտային համակարգի ախտաբանությունների դեպքում խանգարվում է որոշ մթերքների մարսողությունը, իսկ դրանց գործածությունը հանգեցնում է կա՛մ փորլուծության, կա՛մ փորկապության առաջացման: Սա ուղեկցվում է փտման գործընթացներով ու բորբոքումներով, ինչը հանգեցնում է աղիների օրգանական ախտահարման:

 

·         Լուծողական միջոցների ու հոգնայի չարաշահման հետևանքով օրգանիզմը սովորում է դեֆեկացիայի ակտի արտաքին խթանմանը: Այս դեպքում երեխան ինքնուրույն այլևս չի դատարկում աղիները և առաջանում է քրոնիկ փորկապություն:

 

·         Տերմինալ կամ սպաստիկ փորկապությունը միայն մեկ անգամ է լինում: Այն վտանգավոր չի լինում և պայմանավորված է լինում օրգանիզմում հեղուկի պակասով, շոգ եղանակին երկարատև զբոսանքով կամ փորկապություն առաջացնող մթերքի օգտագործմամբ (օրինակ՝ ժելատինային կոնֆետներ):

 

Բուժումը

 

Աղիների օրգանական ախտահարման դեպքում փորկապությունը բուժելու համար սովորաբար առաջին հերթին բուժում են հիմնական հիվանդությունը: Կպումների, նորագոյացությունների կամ նմանատիպ այլ խնդիրների դեպքում լինում է վիրահատական միջամտության անհրաժեշտություն: Շատ փոքր երեխաների դեպքում ինքնաբուժությունը հակացուցված է: Նման դեպքերում ախտորոշումն ու բուժզննումը պետք է իրականացնի միայն որակավորված մասնագետը:

 

Հոգեբանական գործոններով պայմանավորված փորկապությունը կարող է ինքնուրույն անցնել, եթե երեխան ժամանակին հարմարվի արտաքին միջավայրի փոփոխություններին: Երեխայի վիճակի բարելավման համար նաև անհրաժեշտ է խուսափել սթրեսային իրավիճակներից: Անհրաժեշտության դեպքում կարելի է մեղմել փորկապության ախտանշանները հոգնայի միջոցով, որի լուծույթը պատրաստելու համար պարզապես հարկավոր է մի բաժակ գոլ ջրի մեջ լուծել կես թեյի գդալ կերակրի կամ ծովի աղ: Հարկ է հիշել, որ մինչ պրոցեդուրան սկսելը հոգնայի համար նախատեսված տանձիկի ծայրին անհրաժեշտ է վազելին կամ բուսայուղ քսել: Պրոցեդուրայի ընթացքում երեխան պետք է պառկած լինի ձախ կողքի վրա՝ մի կամ երկու ոտքերը ծալած: Լուծույթը ներարկելուց հետո անհրաժեշտ է սպասել առնվազն 10 րոպե, այնուհետև թույլ տալ, որ երեխան դատարկի աղիները: Մինչև մեկ տարեկան երեխաների դեպքում լուծույթը պետք է լինի առավելագույնը 150 գրամ, իսկ 1-5 տարեկան երեխաների դեպքում՝ 200-300 գրամ:

 

Ֆունկցիոնալ փորկապության բուժման համար հարկավոր է կարգավորել սննդակարգը: Անհրաժեշտության դեպքում պետք է նշանակել հատուկ սննդակարգ կամ մաքրել փոքրիկի օրգանիզմը մակաբույծներից:

 

Փորկապության դեպքում շատ արդյունավետ կարող է լինել նաև վազելինի յուղը, որը բարելավում է աղիների անցանելիությունը: Բացի այդ, այն պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամիններ, որոնք նույնպես շատ օգտակար են: Մինչև 3 տարեկան երեխաների դեպքում ցանկալի չափաբաժինը կես թեյի գդալն է, իսկ ավելի մեծ տարիքի երեխաների դեպքում այն կարող է մեծանալ (մինչև 2 թեյի գդալ):

 

Նյութի աղբյուրը՝ gastrosapiens.ru





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

21:11 • 18/11

Ինչո՞վ կարող են պայմանավորված լինել գլխի տարբեր հատվածների մշտական ցավերը

20:06 • 18/11

Որոնք են կորյակների առաջացման պատճառները և ինչպես կարելի է բուժել ու կանխարգելել դրանք

15:14 • 18/11

5 պարզ քայլ՝ դեմենցիայի (թուլամտություն) առաջացման հավանականությունը նվազեցնելու համար

14:18 • 18/11

Արդյունավետ թուրմ, որը կօգնի բուժել ենթաստամոքսային գեղձի բորբոքումը (պանկրեատիտ)

13:13 • 18/11

Ինչպես մեղմել ատամի ցավը. մի քանի պարզ ու արդյունավետ միջոց

12:15 • 18/11

Շաքարը նպաստում է վերքերի արագ ապաքինմանը. գիտնականներ

10:59 • 18/11

Որոնք են չիչխանի (облепиха) ամենաօգտակար հատկությունները

22:31 • 17/11

Խորհուրդներ կանանց գինեկոլոգներից. ինչպես պահպանել առողջությունը ցուրտ օրերին

21:35 • 17/11

Գեղեցիկ ու պիրկ կուրծք ունենալու համար լավագույն խորհուրդները

20:45 • 17/11

Կիտրոնային դիետա՝ 14 օրում 5 կիլոգրամ ավելորդ քաշից ազատվելու համար

20:18 • 17/11

Ինչպես բուժել ճիճվակրությունը. բաղադրատոմսեր Պայծառատես Վանգայից

19:22 • 17/11

Ասպիրինով դեմքի լավագույն դիմակներն ու դրանց հակացուցումները

19:03 • 17/11

Ինչու մրսածությունից հետո հազը երկար ժամանակ չի անցնում

18:55 • 17/11

Ինչպես բուժել երեխայի հազը. խորհուրդներ փորձառու մանկաբույժից

18:25 • 17/11

Նևրոզի ամենատարածված տեսակներից մեկի՝ նևրասթենիայի ախտանշաներնն ու բուժման համար լավագույն բուսական բաղադրատոմսերը

18:15 • 17/11

«Մարդը կարող է փոխել միայն ինքն իրեն». հայտնի հոգեբան Ալեքսանդր Սվիյաշի ամենասուր ու դիպուկ մտքերը

18:01 • 17/11

Ինչպես է օրական 3 բաժակ սուրճն ազդում գլխուղեղի, լյարդի և մյուս օրգանների վրա

16:12 • 17/11

6 արդյունավետ բնական միջոց՝ ցիստիտի բուժման համար

14:03 • 17/11

Ինչ է հեմանգիոման և որոնք են դրա տեսակները, առաջացման պատճառներն ու բուժման եղանակները

12:33 • 17/11

Նոյեմբերի 16-ին մայրաքաղաքում ծնվել է 58 երեխա

11:12 • 17/11

Բնական դիմակ՝ մաշկի մուգ հետքերից ու սպիներից ազատվելու համար

22:08 • 16/11

Արյան շրջանառությունը կարգավորող լավագույն մթերքները

21:29 • 16/11

Արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական ախտանշաններն ու դրա առաջացման վրա ազդող գործոնները

20:43 • 16/11

Ինչպես բուժել ներաճած եղունգը. 4 արդյունավետ միջոց

19:56 • 16/11

Ինչ ազդեցություն է ունենում ջուրը մարդու օրգանիզմի վրա՝ կախված դրա ընդունման ժամից

19:10 • 16/11

Կնոջ օրգանիզմի վրա ազդող հորմոնները, դրանց նշանակությունն ու խորհուրդներ դրանց դիսբալանսը կարգավորելու համար

18:54 • 16/11

Պարզ մեթոդ՝ ոտքերի կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից ազատվելու համար

18:52 • 16/11

Մատնաշունչ. առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

18:10 • 16/11

Որոնք են քաղցկեղի առաջին ախտանշանները

17:39 • 16/11

Ինչ է սրտամկանի կաթվածը և որոնք են դրա առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

15:36 • 16/11

Երեխայի հիվանդ կոկորդը բուժելու տարածված մեթոդներ, որոնք իրականում անարդյունավետ են

13:47 • 16/11

5 սովորություն, որոնք կարող են կործանարար լինել երիկամների համար

12:59 • 16/11

Կիտրոնով բաղադրատոմսեր՝ մաշկը գունաբացելու և խոնավեցնելու համար

11:41 • 16/11

Նոյեմբերի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 63 երեխա

11:33 • 16/11

6 պարզ միջոց՝ մեջքի ցավից առանց դեղամիջոցների ազատվելու համար

22:18 • 15/11

Կարելի է արդյոք սեքսով զբաղվել հղիության ընթացքում

21:37 • 15/11

Անբավարար արյան շրջանառության ախտանշաններն ու այն բարելավող պարզ խորհուրդներ

20:57 • 15/11

Բնական միջոց՝ ծերացած ու թուլացած մաշկը թարմացնելու և կրկին ձիգ ու առաձգական դարձնելու համար

20:45 • 15/11

Առողջական խնդիրներ, որոնք կարող են կոկորդում «գնդիկի» առկայության զգացում առաջացնել

20:19 • 15/11

Ժողովրդական պարզ միջոց գլխում և ականջներում լսվող աղմուկից ազատվելու համար

20:01 • 15/11

15 մթերք՝ հիշողությունը բարելավելու և գլխուղեղի աշխատանքը խթանելու համար

19:42 • 15/11

Ինչպես ճանաչել կրծքագեղձի քաղցկեղը. 11 վաղ փուլերի ախտանշան, որոնց շատ կանայք ուշադրություն չեն դարձնում

19:31 • 15/11

Ցիստիտն ու ինտիմ կյանքը. ինչ անել, որպեսզի հիվանդությունը սեռական ակտը չվերածի տհաճ փորձության

18:28 • 15/11

Մեկօրյա դիետա՝ կազմվածքն արագ կարգի բերելու և ավելորդ քաշից ազատվելու համար

17:55 • 15/11

Ինչպես կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել փորկապությունից

17:23 • 15/11

Գլխուղեղի հիգիենան. 5 միջոց մտավոր կարողությունները պահպանելու համար

14:26 • 15/11

12 օգտակար սահմանափակում, որոնք կօգնեն առողջ ու երջանիկ երեխա մեծացնել

13:16 • 15/11

Ինչ առողջական խնդիրների մասին կարող է վկայել մեզի գույնը

11:55 • 15/11

Նոյեմբերի 14-ին մայրաքաղաքում ծնվել է 56 երեխա

11:21 • 15/11

Բնական միջոց, որը կօգնի արդյունավետ կերպով բուժել տոնզիլիտը

22:48 • 14/11

Մեղրով ու ալյուրով ժողովրդական բաղադրատոմս ճարպուռուցքից(жировик) ազատվելու համար

21:39 • 14/11

Առողջությանն ու ճիշտ սննդակարգին վերաբերվող խորհուրդներ պայծառատես Վանգայից

20:56 • 14/11

Մազաթափությանը նպաստող գործոններն ու դրանից ազատվելու լավագույն միջոցները

20:29 • 14/11

Օստեոխոնդրոզի առաջացման պատճառներն ու բուժման միջոցները

19:42 • 14/11

Միրգ, որը օգնում է պայքարել շականակագեղձի քաղցկեղի և արյան բարձ ճնշման դեմ. նռան 12 ամենաօգտակար հատկությունները

19:32 • 14/11

Գլխուղեղի քաղցկեղի վաղ փուլերի ախտանշաններն ու ախտորոշման ամենաարդյունավետ մեթոդները

18:59 • 14/11

Ձվարանների բորբոքման տեսակները, ախտանշաններն ու կանխարգելման միջոցները

18:18 • 14/11

Սուրճն օգնում է կանխել գլխուղեղի կաթվածն ու ինֆարկտը. գիտնականներ

17:46 • 14/11

Քացախով աղցաններն օգնում են ազատվել ավելորդ քաշից. հետազոտություն

17:22 • 14/11

Ինչպես ազատվել մակաբույծներից հասարակ կերակրի սոդայի միջոցով

15:27 • 14/11

Ինչ է հարկավոր անել երեխայի ծուռթաթության դեպքում

13:10 • 14/11

Որոնք են գլխուղեղի կաթվածի հիմնական ախտանշանները

11:41 • 14/11

Նոյեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 63 երեխա

11:22 • 14/11

3 բնական ըմպելիք, որոնք նպաստում են արգանդի միոմայի և ձվարանների կիստայի բուժմանը

21:59 • 13/11

5 ախտանշան, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել գինեկոլոգի հետ

21:35 • 13/11

Լավագույն բնական միջոցները՝ սրտամկանի կաթվածի կանխարգելման ու սրտի առողջությության ամրապնդման համար

20:49 • 13/11

7 արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն ազատվել հերպեսից ընդամերը մեկ օրում

20:38 • 13/11

Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

19:57 • 13/11

Հիվանդություններ, որոնք կարող են աչքերի կարմրածության պատճառ դառնալ

18:51 • 13/11

Ինչ է քաղցկեղի մետաստազը, որոնք են դրա առաջացման պատճառները և բուժման ու կանխարգելման միջոցները

18:15 • 13/11

Ոսկեգույն դիմակ՝ դեմքի անցանկալի մազերից ու բշտիկներից ազատվելու համար

17:51 • 13/11

Որոնք են թութքի հիմնական տեսակները և դրանց առաջացման պատճառներն ու ախտանշանները

15:11 • 13/11

6 մթերք՝ լյարդը վերականգնելու և վնասակար տոքսիններից մաքրելու համար

13:44 • 13/11

Եռօրյա արդյունավետ դիետաներ, որոնք կօգնեն ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից

11:47 • 13/11

Նոյեմբերի 10-12-ը մայրաքաղաքում ծնվել է 174 երեխա

11:04 • 13/11

Գիտնականները պարզել են, թե ինչպես են քնի խանգարումներն ազդում շաքարային դիաբետից տառապող կանանց վրա

21:40 • 12/11

Ինչպես բուժել հեշտոցային սնկային հիվանդությունները տնային պայմաններում

21:31 • 12/11

Որ դեղամիջոցներն են հանգեցնում տղամարդկանց մոտ սեռական անկարողության

20:44 • 12/11

Որ դեպքերում չի կարելի ջուր խմել և ինչ կարող է տեղի ունենալ հեղուկը չարաշահելու դեպքում

20:00 • 12/11

Ըստ որոշ մասնագետների ամենաարդյունավետ և արագ գործող դիմակը՝ մազաթափությունից ազատվելու համար

18:59 • 12/11

Հիվանդություններ և ախտանշաններ, որոնք կարող են ի հայտ գալ մակաբուծային վարակի պատճառով

17:31 • 12/11

Հայտնի մաշկաբանը ներկայացրել է առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու հիմնական գաղտնիքները

15:25 • 12/11

Սրտամկանի կաթվածի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

13:55 • 12/11

Նորածինների մոտ կաթնասնկախտի առաջացման պատճառները, ախտանշանները և բուժման ու կանխարգելման միջոցները

12:20 • 12/11

Խնդիրներ, որոնք կարող են առաջանալ սրտանոթային հիվանդություններից տառապողների մոտ ծխելու պատճառով

11:30 • 12/11

Հոդատապի առաջացման պատճառները, ախտանշանները, կանխարգելումն ու դրա դեմ պայքարող  լավագույն բնական միջոցները

22:35 • 11/11

Մաստոպաթիայի(կրծքագեղձի բարորակ հիվանդություն) զարգացման փուլերն ու ախտանշանները

21:19 • 11/11

5-օրյա սննդակարգ՝ մինչև 5 կիլոգրամ ավելորդ քաշից ազատվելու համար

19:53 • 11/11

Ինչով է պայմանավորված ծխելը թողնելուց հետո առաջացած հազը

19:44 • 11/11

Արդյունավետ բնական միջոց, որը կօգնի մեղմել հոդացավերն առաջին իսկ պրոցեդուրայից հետո

19:14 • 11/11

Մարսողության խանգարման մասին վկայող հիմնական ախտանշաններն ու խորհուրդներ այդ խնդրից ազատվելու համար

15:08 • 11/11

15 ախտանշան, որ կարող են վկայել օրգանիզմում ի հայտ եկած տարբեր խնդիրների մասին

14:13 • 11/11

Արդյունավետ բնական միջոց՝ ծնկահոդի ցավից ազատվելու համար

13:30 • 11/11

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է արագ ազատվել ավելորդ քաշից

12:07 • 11/11

Ինչպես խուսափել գրիպից ու մրսածությունից

11:16 • 11/11

4 րոպե տևողությամբ մարզանք, որը կօգնի այրել 600 կալորիա

22:44 • 10/11

Որոնք են դերմատոմիկոզի (սնկային վարակ) առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման և կանխարգելման միջոցները

21:52 • 10/11

Ինչպես մեղմել գլխացավն առանց դեղորայքի

21:06 • 10/11

Թութքի առաջացման պատճառներն ու ախտանշանները. 10 բնական միջոց թութքի բուժման համար

20:17 • 10/11

Արդյունավետ բնական միջոցներ ձգվածքներից ազատվելու համար