Արգանդի վզիկի քաղցկեղ. վտանգը, զարգացման պատճառները, ախտանշաններն ու կանխարգելումը

20:58 • 22.11.17



Ինչպես գրում է oncology.am-ը , կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ինչպե՞ս պաշտպանվել այս վտանգավոր հիվանդությունից և ժամանակին ախտորոշել արգանդի վզիկի քաղցկեղը:


Ի՞նչ է իրենից ներկայացնում արգանդի վզիկի քաղցկեղը


Արգանդի վզիկի քաղցկեղն արգանդի վզիկի շրջանում չարորակ նորագոյացություն է: Մասնագետները տարբերում են տվյալ հիվանդության երկու հիմնական տեսակ՝ ադենոկարցինոմա և տափակ բջջային քաղցկեղ:


Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 500 հազար կնոջ մոտ առաջին անգամ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ, և 280 հազար կին մահանում է այս հիվանդությունից:


Ինչու՞մ է կայանում արգանդի վզիկի քաղցկեղի վտանգը


Գլխավոր խնդիրն այն է, որ տվյալ հիվանդությունը վաղ շրջանում ընդհանրապես որևէ կերպ չի դրսևորվում: Արգանդի վզիկի քաղցկեղը կամ նախաքաղցկեղային վիճակը կարելի է հայտնաբերել միայն բժիշկ-գինեկոլոգի մոտ զննման ժամանակ: Հաճախ կինը սխալմամբ կարծում է, որ եթե ոչինչ չի անհանգստացնում, ապա բժշկին դիմելու կարիք չկա, իսկ ժամանակին հիվանդությունը չհայտնաբերելու դեպքում հետևանքները կարող են ծանր լինել: Հիվանդության ախտանիշները կարող են արտահայտվել  արգանդի վզիկի քաղցկեղի վերջին փուլում միայն, երբ հաջող բուժման և ապաքինման հավանականությունը շատ փոքր է:


Որպեսզի դա տեղի չունենա, բժիշկները բոլոր կանանց կոչ են անում կանոնավոր հաճախել բժշկի և բջջաբանական հետազոտություն անցնել:


Բացի այդ, արգանդի վզիկի քաղցկեղը վտանգավոր է նաև նրանով, որ հիմնականում ախտահարում է պտղաբեր տարիքում գտնվող` 35-55 տարեկան երիտասարդ կանանց: Զգալիորեն հազվադեպ՝ միայն 20% դեպքերում, այս հիվանդությունը հայտնաբերվում է 65 տարեկանն անց կանանց մոտ: Ավելի երիտասարդ կանանց մոտ` մինչև 35 տարեկան, ևս այն հարաբերականորեն հազվադեպ է հանդիպում:


Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման պատճառները


Վերջին տարիներին մանկաբարձ-գինեկոլոգները նշում են, որ գնալով ավելի են  «երիտասարդանում» այն հիվանդները, որոնց մոտ արգանդի վզիկի դիսպլազիա (նախաքաղցկեղային վիճակ), կամ արգանդի վզիկի քաղցկեղի բազմաբնույթ ձևեր են հայտնաբերվում: Ամենայն հավանականությամբ, սա պայմանավորված է կամ նրանով, որ ժամանակակից աղջիկները շատ շուտ են սկսում սեռական կյանքով ապրել՝ հաճախ անտեսելով հակաբեղմնավորման պատնեշային եղանակները, կամ կյանքի տեմպով, որը ոչ մի կերպ չի ենթադրում սթրեսների, անքնության և առողջության վրա բացասաբար ազդող այլ գործոնների բացակայություն:


Արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական պատճառ է մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ): Գոյություն ունի ՄՊՎ հսկայական քանակություն, սակայն հենց թիվ 16 և 18 տեսակներն են պայմանավորում դրսևորվող ուռուցքի տարատեսակը: Թիվ 16 տեսակով վարակման հետևանքով զարգանում է տափակ բջջային քաղցկեղ, իսկ թիվ 18 տեսակն առաջացնում է ադենոկարցինոմա:


ՄՊՎ-ով վարակման պահից մինչև չարորակ ուռուցքի զարգացումը կարող է տարիներ տևել:


Գոյություն ունեն նաև այլ ռիսկի գործոններ, որոնք բարձրացնում են արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկը.

 

  • սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություն կամ զուգընկեր, ով հաճախակի փոխում է իր զուգընկերներին,
  • սեռական կյանքի վաղ սկիզբ,
  • տարբեր սեռավարակներ (քլամիդիոզ, գոնոռեա, սիֆիլիս, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ),
  • մեծ քանակությամբ ծննդաբերություններ (5-ից ավելի),
  • թույլ իմունիտետ կամ իմունային անբավարարության առկայություն (օրինակ, օրգանի փոխպատվաստումից կամ տարած քիմիաբուժությունից հետո),
  • նախկինում կրած կրծքագեղձերի, հեշտոցի կամ արտաքին սեռական օրգանների քաղցկեղ,
  • ծխելը:

 

Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման փուլերը


Արգանդի վզիկի քաղցկեղը «ոչնչից» և հանկարծակի չի առաջանում: 

Մասնագետները տարբերում են հիվանդության զարգացման հետևյալ փուլերը.

 

  • արգանդի վզիկի նորմալ էպիթել,
  • էպիթելի դիսպլազիա (թեթև, չափավոր, ծանր),
  • ներէպիթելային քաղցկեղ (կամ քաղցկեղ 0 շրջանում, ոչ ինվազիվ քաղցկեղ),
  • միկրոինվազիվ քաղցկեղ,
  • ինվազիվ կամ կլինիկորեն արտահայտված քաղցկեղ:

 

Ինչպես ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը


Արգանդի վզիկի նախաքաղցկեղային հիվանդությունները (դիսպլազիա), ինչպես նաև  արգանդի վզիկի քաղցկեղը, հաճախ ոչ մի կերպ չեն արտահայտվում վաղ շրջանում: Հազվադեպ կարող է լինել մուգ շագանակագույն կամ արյունային արտադրություն, երբեմն աննշան ցավ սեռական հարաբերությունից հետո: Սակայն որևէ հստակ ախտանիշ, որը կվկայի ուռուցքային հիվադության մասին, վաղ շրջանում չի լինում: Անհանգստացնում և ակնհայտ գանգատներ առաջացնում է հասուն ուռուցքը, որն արդեն ներաճել է հարևան օրգաններ: Համապատասխանաբար ի հայտ են գալիս ճնշող, ձգող ցավեր շեքի շրջանում, միզարձակման և կղազատման խանգարում:


Արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշում


Եթե փորձենք հասկանալ, թե որն է արգանդի վզիկի հիվանդությունների ախտորոշման գլխավոր խնդիրը, ապա պատասխանը կլինի անսպասելի. որևէ խնդիր չկա: Գինեկոլոգին կանոնավոր այցելելու, սովորական բջջաբանական հետազոտություն իրականացնելու դեպքում որևէ ուռուցքաբանական հիվանդություն տեսադաշտից դուրս չի մնա: Իսկ ահա սեփական առողջության համար ժամանակի մշտական անբավարարության, կանխարգելիչ զննումներն անտեսելու դեպքում, կամ արդեն հիվանդության ախտորոշումից հետո նշանակված բուժման նկատմամբ վախը և արհամարհանքը անպայման խնդիրներ կստեղծեն:


Նախաքաղցկեղային փոփոխությունների (դիսպլազիա) և սկզբնական շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերմանն օգնում է արգանդի վզիկի և պարանոցային խողովակի մակերեսից քսուկի բջջաբանական հետազոտությունը:


Կարևոր նշանակություն ունի նաև կոլպոսկոպիան, որը բժշկին հնարավորություն է տալիս մանրամասն զննել արգանդի վզիկը և 90% դեպքերում հայտնաբերել դիսպլազիան, ինչը կարող է գնահատվել որպես նախաքաղցկեղային վիճակ:


Անկախ բջջաբանական հետազոտության տվյալներից՝ արգանդի վզիկի քաղցկեղի կասկածի դեպքում, իրականացվում է բիոպսիա արգանդի վզիկի բոլոր կասկածելի հատվածներից:


Հետազոտման եղանակներից է նաև պարույրաձև համակարգչային տոմոգրաֆիան կրկնակի կոնտրաստավորումով:
Արգանդի վզիկի քաղցկեղի բուժումը


Արգանդի վզիկի քաղցկեղի փուլով պայմանավորված` ընտրվում է բուժում, երբեմն` համակցված:


Հնարավոր է արգանդի վզիկի կոնիզացիայի իրականացում՝ արգանդի վզիկի ախտահարված շրջանի հեռացում:

Հաճախ նշանակվում է վիրահատական բուժում՝ արգանդի վզիկի, արգանդի, ավշային հանգույցների և որոշ դեպքերում նույնիսկ հավելումների հեռացում:
Քիմիա-ճառագայթային բուժումը կարող է բուժման ինքնուրույն կամ լրացուցիչ եղանակ լինել՝ որպես հետվիրահատական բուժում:


Բրախիթերապիան արգանդի վզիկի տեղային ճառագայթման եղանակ է և հաճախ արմատական ճառագայթային բուժման կուրսի մի մասն է:


Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումը


Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումն առաջին հերթին ենթադրում է ՄՊՎ-ով վարակման կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումներ: Պահպանակների կանոնավոր կիրառումը զգալիորեն նվազեցնում է սեռավարակներով, այդ թվում ՄՊՎ-ով վարակման ռիսկը: Ապացուցված է, որ հակաբեղմնավորիչների պատնեշային մեթոդներն արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցնում են 60%-ով: Բացի այդ, կարելի է հետաձգել սեռական կյանքի սկիզբը, սահմանափակել սեռական զուգընկերների քանակը, ինչպես նաև հրաժարվել ծխելուց:

 





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:32 • 23/01

Ինչ կլինի, եթե թողնեք ծխելը. 5 փաստ, որ անհրաժեշտ է իմանալ

21:45 • 23/01

Քաղցկեղի 20 անհանգստացնող ախտանշան, որոնք կանայք հաճախ անտեսում են

20:12 • 23/01

Անհանգստացնող ախտանշաններ, որոնք վկայում են օրգանիզմում երկաթի դեֆիցիտի մասին

19:48 • 23/01

6 խորհուրդ ավելորդ քաշից ավելի արագ ազատվելու համար

19:06 • 23/01

Ինչպե՞ս ազատվել հորմոնների պատճառով ձեռք բերված ավելորդ քաշից

19:02 • 23/01

Բնական ըմպելիք, որը կօգնի ազատվել կիստաներից ու միոմաներից և կանխել դրանց առաջացումը

17:35 • 23/01

Լավագույն վարժությունները հարթ որովայն ու սլացիկ կազմվածք ունենալու համար

16:37 • 23/01

Ջրածնի պերօքսիդի օգտագործման այլընտրանքային 20 տարբերակ, որոնց մասին շատերը չգիտեն

14:32 • 23/01

Գիտնականները պարզել են, թե ինչպես է տարածվում գրիպի վիրուսը

12:29 • 23/01

Ինչ առողջական խնդիրներով կարող է պայմանավորված լինել որովայնի տարբեր հատվածների ցավը

11:38 • 23/01

Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա

11:01 • 23/01

Մինչև 1 տարեկան երեխաների սննդակարգում չի կարելի մրգային հյութեր ներառել. մանկաբույժներ

22:55 • 22/01

Ինչպես ազատվել ավելորդ քաշից ջրի օգնությամբ. 3 պարզ ու արդյունավետ խորհուրդ

22:09 • 22/01

Եղունգների փխրունության հիմնական պատճառը

21:30 • 22/01

Ինչպես ապահովել ոտքերին ճիշտ հիգիենա. կոշիկի տհաճ հոտից ազատվելու արդյունավետ ու պարզ մեթոդներ

20:43 • 22/01

Սթրեսի ազդեցությունը տղամարդու և կնոջ կյանքի ու սեռական հարաբերությունների վրա

20:11 • 22/01

Ինչու չի կարելի իջեցնել երեխայի ջերմությունը. 12 փաստ բարձր ջերմության մասին

19:27 • 22/01

Ռիսկի գործոններ և նախազգուշացնող նշաններ, որոնց իմացությունը կօգնի ժամանակին հայտնաբերել ու բուժել կրծքագեղձի քաղցկեղը

18:57 • 22/01

Խորհուրդներ՝ տոքսիկ հղիության տհաճ ախտանշանները մեղմելու համար

18:15 • 22/01

7 ախտանշան, որոնք վկայում են սրտի կաթվածի բարձր հավանականության մասին

17:45 • 22/01

Որոնք են սինուսիտի տեսակները, առաջացման պատճառներն ու ախտանշանները

17:01 • 22/01

7 մթերք ավելորդ հեղուկն օրգանիզմից դուրս բելերու և այտուցներից ազատվելու համար

15:05 • 22/01

Կաթնաշոռով դիմակ, որը կօգնի ազատվել մազաթափությունից ու կսնուցի վարսերը

14:21 • 22/01

Ինչ է քրոնիկական հոգնածության համախտանիշը և որոնք են դրա առաջացման հիմնական պատճառներն ու ախտանշանները

12:53 • 22/01

Գիտնականները նշել են, թե ինչը կարող է դառնալ վարսերի վաղաժամ ճերմակելու պատճառ

11:54 • 22/01

Գիտնականները ստեղծել պատվաստանյութ ծաղկափոշուց առաջացած ալերգիայի դեմ

11:27 • 22/01

Հունվարի 19-21-ը մայրաքաղաքում ծնվել է 147 երեխա

10:22 • 22/01

Արդյունավետ դիետա 7 օրում 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

22:00 • 21/01

Ձերբազատվեք ավելորդ ճարպերից պարզապես գոլ ջրի օգնությամբ

21:14 • 21/01

Ինչպես կարգավորել սրտի զարկերի հաճախականությունը

20:00 • 21/01

Ինչպես բուժել նշիկաբորբը(անգինա), գլխացավը և հազը նռան օգնությամբ

19:00 • 21/01

7 ախտանշան, որոնք վկայում են մակերիկամների հոգնածության համախտանիշի առկայության մասին

17:30 • 21/01

Գործոններ և հիվանդություններ, որոնցով կարող են պայմանավորված լինել պարանոցի ցավերը

16:20 • 21/01

Ոտքերի և ձեռքերի թմրածության առաջացման պատճառներն ու դրա դեմ պայքարող ժողովրդական միջոցներ

13:23 • 21/01

Պսորիազի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

12:00 • 21/01

Սրտի հիվանդությունների 6 նախանշան, որոնց վրա մարդիկ հաճախակի ուշադրություն չեն դարձնում

22:19 • 20/01

Հակացուցված է արդյոք սեքը սրտանոթային հիվանդություններ ունեցողներին

21:19 • 20/01

Ինչպես նիհարել ծիրանաչրի օգնությամբ

19:50 • 20/01

Որոնք են գլխուղեղում արյան շրջանառության խանգարման ախտանշանները

18:44 • 20/01

Ինչպես 4 րոպեում ազատվել ճնշման հետ կապված խնդիրներից

18:20 • 20/01

Ինչի մասին կարող են վկայել կրծքերի չափերի,ձևի ու գույնի փոփոխությունները

15:34 • 20/01

Մեղրով դիմակ մազաթափությունից ազատվելու և վարսերի աճը խթանելու համար

15:11 • 20/01

Ինչ է դեպրեսիան և որոնք են դրա հիմնական ախտանշանները

13:44 • 20/01

Լավագույն բնական միջոցները գորտնուկներից, պապիլոմաներից և մաշկային այլ խնդիրներից ազատվելու համար

11:48 • 20/01

Ստեղծվել է արյան անալիզի նոր տեսակ որը թույլ կտա հայտնաբերել քաղցկեղը զարգացման վաղ փուլում

11:02 • 20/01

Լավագույն նախաճաշն ավելորդ քաշից ազատվելու և արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակները կարգավորելու համար

22:11 • 19/01

Որո՞նք են կնոջ սեռական ցանկության նվազման պատճառները

21:46 • 19/01

Ձմռանը թոքերը լորձից մաքրելու և հազից ազատվելու լավագույն միջոցը

20:59 • 19/01

Ինչպես մաքրել օրգանիզմը մակաբույծներից. բաղադրատոմսեր Վանգայից

20:11 • 19/01

Առողջական լուրջ խնդիրներ, որոնք կարող են առաջանալ գիշերն էլեկտրական սարքեր օգտագործելու պատճառով

19:44 • 19/01

Քաղցկեղի մասին վկայող 15 վաղ ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են

18:15 • 19/01

15-օրյա սննդակարգ հարթ որովայն ու սլացիկ կազմվածք ունենալու համար

16:47 • 19/01

Արդյունավետ դիմակներ աչքերի այտուցվածությունից ու մուգ շրջանակներից ազատվելու համար

15:26 • 19/01

Որոնք են ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի հիմնական ախտանշանները և լավագույն դեղաբույսերն այս խնդրից ազատվելու համար

13:48 • 19/01

Խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել սրտամկանի առողջությունը

12:02 • 19/01

Հունվարի 18-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա

11:42 • 19/01

10 մթերք, որոնք կօգնեն այրել կալորիաներն ու ազատվել ավելորդ քաշից

10:35 • 19/01

Լնդերի հիվանդությունները կարող են դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ. գիտնականներ

22:17 • 18/01

10 տարածված սովորություն, որոնք խիստ բացասաբար են ազդում գլխուղեղի առողջության ու հիշողության վրա

21:16 • 18/01

Լյարդի ցիռոզի առաջացման ամենատարածված պատճառները

20:31 • 18/01

Ըմպելիք, որը թույլ կտա մեկ շաբաթում ազատվել 10 կգ ավելորդ քաշից՝ առանց մարզումների ու խիստ դիետաների

20:00 • 18/01

Կանանց մոտ անցանկալի մազածածկույթի առաջացման պատճառներն ու այդ խնդրից ազատվելու միջոցները

19:18 • 18/01

Հորմոնալ խանգարումների առաջացման պատճառները, տեսակները, ախտանշաններն ու կանխարգելման միջոցները

19:03 • 18/01

5 արտասովոր ախտանշան, որոնք կարող են վկայել թոքերի քաղցկեղի մասին

17:44 • 18/01

Ինչ է անքնությունը և որոնք են դրա տեսակները, առաջացման պատճառներն ու հիմնական ախտանշանները

16:37 • 18/01

Կեֆիրով կոկտեյլներ նյութափոխանակությունը բարելավելու և իմունային համակարգն ամրապնդելու համար

14:04 • 18/01

8 սովորություն, որոնք խիստ բացասաբար են ազդում երիկամների առողջության վրա

12:03 • 18/01

Հունվարի 17-ին մայրաքաղաքում ծնվել է 52 երեխա

11:44 • 18/01

Վիրահատական ճանապարհով ավելորդ քաշից ազատվելն ավելի անվնաս է. գիտնականներ

10:56 • 18/01

Գիտնականները ստեղծել են պեպտիդներ, որոնք նպաստում են քաղցկեղի բջիջների ինքնաոչնչացմանը

22:54 • 17/01

Նորմալ և ախտածին հեշտոցային արտադրության վրա ազդող պատճառներն ու դրա միջոցով վարակի հայտնաբերման նշանները

22:09 • 17/01

Որոնք են շագանակագեղձի բորբոքման հիմնական ախտանշանները

21:16 • 17/01

Որոնք են մազերի վաղաժամ ճերմակելու հիմնական պատճառները

20:48 • 17/01

Ինչով կարող է պայմանավորված լինել վերջույթների թմրածությունը և ինչպես կարելի է ազատվել այդ խնդրից

20:14 • 17/01

Կանանց մոտ ի հայտ եկող առողջական խնդիրներ, որոնք կարող են պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով

19:38 • 17/01

Ինչպես է սննդակարգն ազդում քաղցկեղի զարգացման կամ կանխարգելման վրա

18:45 • 17/01

Մեղրով բնական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն մաքրել ու ամրապնդել սրտանոթային համակարգը

18:25 • 17/01

Բաղադրատոմսեր ծերացող մաշկը տնային պայմաններում խնամելու համար

17:47 • 17/01

Արդյունավետ սկրաբ շուրթերը խոնավեցնելու և մահացած բջիջները հեռացնելու համար

17:23 • 17/01

Պարզ պրոցեդուրա նստանյարդի ցավն ընդամենը մի քանի րոպեում մեղմելու համար

16:38 • 17/01

Ինչ է գրիպը և որոնք են դրա առաջացման պատճառներն ու ախտանշանները

15:18 • 17/01

Դիետա «Տեսողական խաբկանք». ինչպես մեկ ամսում ազատվել 10 կգ ավելորդ քաշից

14:06 • 17/01

Արդյունավետ ըմպելիք, որը կօգնի բուժել միգրենը, սինուսիտն ու ռինիտը

12:59 • 17/01

Գիտնականները նշել են, թե որոնք են գրիպի ու մրսածության դեմ պայքարի ամենաանարդյունավետ մեթոդները

11:42 • 17/01

Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 63 երեխա

11:17 • 17/01

Աղի չարաշահումը խանգարում է կոգնիտիվ ֆունկցիաները. գիտնականներ

10:31 • 17/01

Արդյունավետ բաղադրատոմսեր կապտուկների բուժման համար

23:29 • 16/01

Ինչ է էրեկտիլ դիսֆունկցիան, որ դեպքերում է այն առաջանում և ինչպես խուսափել այս խնդրից

22:24 • 16/01

Հնդկաձավարով ու ընկուզով բաղադրատոմս, որը կօգնի բուժել վահանաձև գեղձի հիվանդությունները

22:22 • 16/01

Ինչով է վտանգավոր նիկոտինի և կոֆեինի համադրությունը

22:21 • 16/01

Արդյունավետ ժողովրդական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել ծնկահոդի ցավերց

21:38 • 16/01

Ինչ խնդիրներ կարող են առաջանալ կանանց մոտ հետծննդաբերական շրջանում

20:56 • 16/01

Ամենատարածված բժշկական «միֆերը», որոնց հավատում են ոչ միայն հիվանդները, այլև բժիշկներից շատերը

20:18 • 16/01

Բժիշկ Պիտեր Դ’Ադամոյի մշակած սննդակարգը արյան տարբեր խմբերի համար

19:42 • 16/01

7 ախտանշան, որոնք կարող են վկայել օրգանիզմում վիտամին E-ի դեֆիցիտի մասին

18:50 • 16/01

Որոնք են զարկերակային գերճնշման վաղ ախտանշանները

18:20 • 16/01

Արդյունավետ բաղադրատոմս ոտքերի առատ քրտնարտադրությունից ազատվելու համար

17:30 • 16/01

Ինչ է ցիստիտը և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

16:37 • 16/01

3 մթերք, որոնք համարվում են առողջարար, մինչդեռ իրականում կարող են վնասակար լինել

15:32 • 16/01

Որ վիտամիններն ու հանքանյութերն են պարտադիր 40 տարեկանից բարձ կանանց համար