Ինչ է բլեֆարիտը և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

22:46 • 14.12.17



Բլեֆարիտը կամ կոպաբորբը մի հիվանդություն է, որն առաջացնում է տհաճ զգացողություններ աչքերի շրջանում։ Դրա ախտանշաններից են կարմրությունն ու այտուցվածությունը։ Այն կարող է կրկնվել և հանգեցնել բազմաթիվ խնդիրների։

 

Կոպաբորբը կարող է ոչ միայն պայմանավորված լինել հիվանդության առկայությամբ, այլև լինել աչքի ախտաբանության առաջացման ախտանշան։ Ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում այն կարող է դառնալ քրոնիկ բնույթի և այդ ժամանակ դրանից ազատվելը շատ ավելի բարդ կլինի։

 

Բլեֆարիտը և դրա տեսակները

 

Բլեֆարիտը աչքի բորբոքումն է, որն ուղեկցվում է ցավի ու աչքերում փոշու առկայության զգացողությամբ և, որպես կանոն, արտահայտվում է կոպի եզրերի բորբոքումով։ Սա այդքան էլ լուրջ հիվանդություն չի, սակայն պատճառում է բազմաթիվ խնդիրներ և հաճախ լինում է քրոնիկական։

 

Սովորաբար հիվանդությունն արտահայտվում է երկու աչքերին էլ։ Այն կարող է պայմանավորված լինել բակտերիաների, սնկային վարակների կամ տիզերի առկայությամբ։ Բացի այդ, այն կարող է առաջանալ նաև ալերգիկ ռեակցիայի, սակավարյունության, շաքարային դիաբետի, տուբերկուլյոզի, վարակիչ հիվանդությունների և մի շարք այլ խնդիրների հետևանքով։

 

Գոյություն ունի բլեֆարիտի 3 հիմնական տեսակ, որոնց առաջացման պատճառները լինում են տարբեր.

 

·         ստաֆիլոկոկային բլեֆարիտ,

 

·         սեբորեիկ բլեֆարիտ,

 

·         մեյբոմիտ բլեֆարիտ։

 

Ինչո՞ւ է առաջանում ստաֆիլոկոկային բլեֆարիտ

 

Բլեֆարիտի այս տեսակը պայմանավորված է լինում ստաֆիլոկոկ բակտերիայի առկայությամբ։ Որպես կանոն այս բակտերիաները քիչ քանակությամբ ապրում են մարդկանց մաշկի վրա՝ առանց որևէ խնդիր առաջացնելու։ Սակայն դրանք կարող են սկսել ակտիվություն ցուցաբերել՝ առաջացնելով բլեֆարիտ։ Հիվանդության այս տեսակի դեպքում տուժում են կոպի թարթիչներին մոտ գտնվող հատվածները։ Ամենածանր դեպքերում այն կարող է ուղեկցվել թարթիչների ֆոլիկուլների թարախակալմամբ։ Ստաֆիլոկոկի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ.

 

·         թույլ իմունիտետը,

 

·         տարբեր վարակները,

 

·         դիսբակտերիոզը։

 

Ինչո՞ւ է առաջանում սեբորեիկ բլեֆարիտ

 

Սեբորեիկ բլեֆարիտը անմիջականորեն կապված է սեբորեիկ դերմատիտ մաշկային հիվանդության հետ, որի ժամանակ մաշկը դառնում է ճարպոտ ու թեփոտված, սակայն սեբորեիկ դերմատիտը վարակիչ չէ, ուստի հնարավոր չէ դրանով վարակվել։ Այս տեսակի առաջացումը պայմանավորված է Malasseziafurfur սնկերով, որնոնք ապրում են մարդկանց 90%-ի մաշկի վրա և հարմար պայմանների դեպքում առաջացնում են բորբոքային ռեակցիա, ինչն էլ հանգեցնում է բլեֆարիտի։ Սեբորեիկ բլեֆարիտը հաճախ ուղեկցվում է գլխամաշկի, հոնքերի և ականջների ետևի հատվածի սեբորեիկ դերմատիտով։ Բացի այդ, հիվանդության ընթացքում կարող է նկատվել թարթիչների մասնակի կորուստ։

 

Ինչո՞ւ է առաջանում մեյբոմիտ բլեֆարիտ

 

Բլեֆարիտի այս տեսակը հայտնի է նաև որպես մեյբոմիտ գեղձերի ֆունկցիայի խանգարում։ Յուրաքանչյուր վերին ու ստորին կոպի թարթիչների ետևի մասում կա 25-30 մեյբոմիկ գեղձ, որոնք արտադրում են քիչ քանակությամբ ճարպոտ հեղուկ, որը կազմում է աչքի առաջնային հատվածը պաշտպանող արցունքային թաղանթի մի մասը։ Ենթադրվում է, որ մեյբոմիտ բլեֆարիտով տառապողների մոտ այդ գեղձերի գործառույթը խանգարված է, ինչը հանգեցնում է կոպի բորբոքման։ Սրանով է բացատրվում նաև բլեֆարիտի ժամանակ նկատվող աչքի չորությունը։

 

Իրականում բավական բարդ է տարբերել բլեֆարիտի վերոնշյալ տեսակները։ Սեբորեիկ բլեֆարիտը հաճախ առաջանում է մեյբոմիկի հետ մեկտեղ։ Բացի այդ, բորբոքված մաշկը կարող է վարակվել ստաֆիլոկոկով, ուստի բլեֆարիտը կարող է պայմանավորված լինել բոլոր երեք պատճառներով։ Սա է պատճառը, որ բլեֆարիտի բուժումը իրականացվում է դրա ախտանշաններին համապատասխան։

 

Բլեֆարիտի հիմնական ախտանշանները

 

Բլեֆարիտի հիմնական ախտանշաններն են թարթիչների կորուստը, լույսի հանդեպ զգայունությունը, հոգնածությունը, ինչպես նաև.

 

•           կոպերի ցավը, 

•           աչքերի քորն ու այրոցը, կամ աչքերում փոշու առկայության զգացողությունը, 

•           բորբոքված կամ ճարպոտ աչքերը, 

•           առավոտյան աչքերի կպչունությունը, 

•           կոպերի թեփոտությունը, 

•           թարթիչների արմատների մոտ կոշտ շերտի առաջացումը։

 

Բլեֆարիտի ախտանշանները կարող են պարբերաբար ի հայտ գալ, փոփոխվել կամ առհասարակ վերանալ, ուստի դրա բուժումն ավելի լավ է սկսել, երբ ախտանշաններն արտահայտված են առավել ցայտուն։ Գոյություն ունեն բլեֆարիտի հետ կապված այլ հիվանդություններ.

 

•           չոր կերատիտ (աչքերի չորություն), 

•           սեբորեիկ դերմատիտ, 

•           ռոզացեա։

 

Բլեֆարիտի բուժումը

 

Բլեֆարիտի բուժումը բավական երկարաժամկետ է, քանի որ բուժման գրաֆիկին չհետևելու դեպքում հիվանդությունը կարող է անընդհատ կրկնվել։ Սակայն պատշաճ բուժման դեպքում բլեֆարիտի ախտանշանները, որպես կանոն, չեն արտահայտվում, ինչը հնարավորություն է տալիս կանխել հիվանդության սրումը։

 

Բուժման հիմնական մասը կոպերի հիգիենայի պահպանումն է, սակայն բժիշկը կարող է նաև նշանակել հակաբիոտիկներ, աչքի կաթիլներ ու դրան ուղեկցող հիվանդությունների բուժում։

 

Բուժման ընթացքում հիմնական շեշտը դրվում է հետևյալ առանցքային կետերի վրա.

 

•           իմունիտետի բարձրացում, 

•           վիտամինային թերապիաների անցկացում, 

•           սննդակարգի կարգավորում, 

•           ախտաբանական գործընթացների վերացում։

 

Բացի այդ, կարող են նաև նշանակվել հակմիկրոբային ու հակամակաբույծային միջոցներ կաթիլների ու քսուքների տեսքով և այլն։

 

Հարկ է հիշել, որ ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է վտանգավոր լինել առողջության համար, ուստի կոպի բորբոքման պատճառը պարզելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի։ Միայն մասնագետը կարող է ախտորոշիչ բոլոր թեստերից հետո նշանակել անհրաժեշտ բուժումն ու տալ կոպի պատշաճ խնամքն իրականացնելու խորհուրդներ։

 

Նյութի աղբյուրը՝ estet-portal.com





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

10:35 • 19/01

Լնդերի հիվանդությունները կարող են դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ. գիտնականներ

22:17 • 18/01

10 տարածված սովորություն, որոնք խիստ բացասաբար են ազդում գլխուղեղի առողջության ու հիշողության վրա

21:16 • 18/01

Լյարդի ցիռոզի առաջացման ամենատարածված պատճառները

20:31 • 18/01

Ըմպելիք, որը թույլ կտա մեկ շաբաթում ազատվել 10 կգ ավելորդ քաշից՝ առանց մարզումների ու խիստ դիետաների

20:00 • 18/01

Կանանց մոտ անցանկալի մազածածկույթի առաջացման պատճառներն ու այդ խնդրից ազատվելու միջոցները

19:18 • 18/01

Հորմոնալ խանգարումների առաջացման պատճառները, տեսակները, ախտանշաններն ու կանխարգելման միջոցները

19:03 • 18/01

5 արտասովոր ախտանշան, որոնք կարող են վկայել թոքերի քաղցկեղի մասին

17:44 • 18/01

Ինչ է անքնությունը և որոնք են դրա տեսակները, առաջացման պատճառներն ու հիմնական ախտանշանները

16:37 • 18/01

Կեֆիրով կոկտեյլներ նյութափոխանակությունը բարելավելու և իմունային համակարգն ամրապնդելու համար

14:04 • 18/01

8 սովորություն, որոնք խիստ բացասաբար են ազդում երիկամների առողջության վրա

12:03 • 18/01

Հունվարի 17-ին մայրաքաղաքում ծնվել է 52 երեխա

11:44 • 18/01

Վիրահատական ճանապարհով ավելորդ քաշից ազատվելն ավելի անվնաս է. գիտնականներ

10:56 • 18/01

Գիտնականները ստեղծել են պեպտիդներ, որոնք նպաստում են քաղցկեղի բջիջների ինքնաոչնչացմանը

22:54 • 17/01

Նորմալ և ախտածին հեշտոցային արտադրության վրա ազդող պատճառներն ու դրա միջոցով վարակի հայտնաբերման նշանները

22:09 • 17/01

Որոնք են շագանակագեղձի բորբոքման հիմնական ախտանշանները

21:16 • 17/01

Որոնք են մազերի վաղաժամ ճերմակելու հիմնական պատճառները

20:48 • 17/01

Ինչով կարող է պայմանավորված լինել վերջույթների թմրածությունը և ինչպես կարելի է ազատվել այդ խնդրից

20:14 • 17/01

Կանանց մոտ ի հայտ եկող առողջական խնդիրներ, որոնք կարող են պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով

19:38 • 17/01

Ինչպես է սննդակարգն ազդում քաղցկեղի զարգացման կամ կանխարգելման վրա

18:45 • 17/01

Մեղրով բնական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն մաքրել ու ամրապնդել սրտանոթային համակարգը

18:25 • 17/01

Բաղադրատոմսեր ծերացող մաշկը տնային պայմաններում խնամելու համար

17:47 • 17/01

Արդյունավետ սկրաբ շուրթերը խոնավեցնելու և մահացած բջիջները հեռացնելու համար

17:23 • 17/01

Պարզ պրոցեդուրա նստանյարդի ցավն ընդամենը մի քանի րոպեում մեղմելու համար

16:38 • 17/01

Ինչ է գրիպը և որոնք են դրա առաջացման պատճառներն ու ախտանշանները

15:18 • 17/01

Դիետա «Տեսողական խաբկանք». ինչպես մեկ ամսում ազատվել 10 կգ ավելորդ քաշից

14:06 • 17/01

Արդյունավետ ըմպելիք, որը կօգնի բուժել միգրենը, սինուսիտն ու ռինիտը

12:59 • 17/01

Գիտնականները նշել են, թե որոնք են գրիպի ու մրսածության դեմ պայքարի ամենաանարդյունավետ մեթոդները

11:42 • 17/01

Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 63 երեխա

11:17 • 17/01

Աղի չարաշահումը խանգարում է կոգնիտիվ ֆունկցիաները. գիտնականներ

10:31 • 17/01

Արդյունավետ բաղադրատոմսեր կապտուկների բուժման համար

23:29 • 16/01

Ինչ է էրեկտիլ դիսֆունկցիան, որ դեպքերում է այն առաջանում և ինչպես խուսափել այս խնդրից

22:24 • 16/01

Հնդկաձավարով ու ընկուզով բաղադրատոմս, որը կօգնի բուժել վահանաձև գեղձի հիվանդությունները

22:22 • 16/01

Ինչով է վտանգավոր նիկոտինի և կոֆեինի համադրությունը

22:21 • 16/01

Արդյունավետ ժողովրդական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել ծնկահոդի ցավերց

21:38 • 16/01

Ինչ խնդիրներ կարող են առաջանալ կանանց մոտ հետծննդաբերական շրջանում

20:56 • 16/01

Ամենատարածված բժշկական «միֆերը», որոնց հավատում են ոչ միայն հիվանդները, այլև բժիշկներից շատերը

20:18 • 16/01

Բժիշկ Պիտեր Դ’Ադամոյի մշակած սննդակարգը արյան տարբեր խմբերի համար

19:42 • 16/01

7 ախտանշան, որոնք կարող են վկայել օրգանիզմում վիտամին E-ի դեֆիցիտի մասին

18:50 • 16/01

Որոնք են զարկերակային գերճնշման վաղ ախտանշանները

18:20 • 16/01

Արդյունավետ բաղադրատոմս ոտքերի առատ քրտնարտադրությունից ազատվելու համար

17:30 • 16/01

Ինչ է ցիստիտը և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

16:37 • 16/01

3 մթերք, որոնք համարվում են առողջարար, մինչդեռ իրականում կարող են վնասակար լինել

15:32 • 16/01

Որ վիտամիններն ու հանքանյութերն են պարտադիր 40 տարեկանից բարձ կանանց համար

13:28 • 16/01

4 թարմացնող ըմպելիք առավոտյան թեյի կամ սուրճի փոխարեն խմելու համար

12:14 • 16/01

Թեյը կարող է վնասակար լինել առողջության համար. գիտնականներ

11:19 • 16/01

Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա

10:19 • 16/01

Տագնապը կարող է վկայել առողջական լուրջ խնդրի մասին. հետազոտություն

22:05 • 15/01

Կանանց որովայնի ստորին հատվածի ցավերի առաջացման պատճառները

20:39 • 15/01

Ինչպես դադարել բղավել երեխայի վրա. հոգեբանի խորհուրդները

19:59 • 15/01

15 մթերք՝ հիշողությունը բարելավելու և գլխուղեղի աշխատանքը խթանելու համար

19:05 • 15/01

Ինչպես 7 օրում ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից. հնդկաձավարով դիետայի առավելություններն ու հակացուցումները

18:15 • 15/01

Արդյունավետ բնական դիմակ՝ մաշկը սնուցելու և մաքրելու համար

17:53 • 15/01

Ինչպես պատրաստել մազահեռացման մածուկ տնային պայմաններում

17:12 • 15/01

Ստամոքսի քաղցկեղի առաջին ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել

15:33 • 15/01

Ինչ չպետք է անեն կանայք դաշտանի ժամանակ

14:26 • 15/01

Ինչպես ազատվել գլխամաշկի թեփից բնական միջոցներով

12:50 • 15/01

Կարող է արդյոք սթրեսը դառնալ բշտիկների առաջացման պատճառ

12:17 • 15/01

Հունվարի 12-14-ը մայրաքաղաքում ծնվել է 138 երեխա

11:48 • 15/01

Գիտնականները պարզել են, թե ինչ փոփոխություններ կարող են ի հայտ գալ օրգանիզմում սուրճից հրաժարվելու դեպքում

10:25 • 15/01

Աղիքային բակտերիաները կարող են նվազեցնել քաղցկեղի առաջացման հավանականությունը. գիտնականներ

21:29 • 14/01

Կանացի առողջություն. հեշտոցային քորի և արտադրության հիմնական պատճառները

20:59 • 14/01

Երբ է ճիշտ ջուր խմել` ուտելուց առաջ, թե՞ հետո

20:00 • 14/01

6 ախտանշան, որոնք վկայում են արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի մասին

19:00 • 14/01

Արագ և արդյունավետ դիետա, որը կօգնի նիհարել մինչև 4,5 կգ մեկ շաբաթում

18:45 • 14/01

Սրտային անբավարարության պատճառները, ախտանշաններն ու բուժումը

15:30 • 14/01

Տարեց մարդկանց մոտ գլխապտույտի առաջացման հիմնական պատճառները

13:59 • 14/01

Վահանագեղձի քաղցկեղի ախտանշաններն ու հիմնական տեսակները

12:21 • 14/01

5 բնական միջոց՝ օրգանիզմում հորմոնների մակարդակն առանց դեղամիջոցների կարգավորելու համար

22:17 • 13/01

Որոնք են դաշտանի ընթացքում ցավերի առաջացման պատճառներն ու կանխարգելումը

21:18 • 13/01

Որ վիտամինների դեֆիցիտն է հանգեցնում գլխացավերի ու միգրենի առաջացմանը

21:12 • 13/01

Ինչպես իջեցնել ճնշումը ընդամենը մեկ կետի վրա սեղմելով

20:04 • 13/01

Ինչպես ազատվել որովայնի ճարպաշերտերից

18:36 • 13/01

Կանանց մոտ հորմոնալ դիսբալանսի մասին վկայող ակնհայտ ախտանշաններ

15:53 • 13/01

Ինչպես ազատվել ավելորդ քաշից դդմի միջոցով

15:11 • 13/01

Գիտնականները պարզել են, թե ում մոտ է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունն ավելի բարձր

14:04 • 13/01

Հղիության ընթացքում պարացետամոլի ընդունումը կարող է վտանգավոր լինել երեխայի համար. հետազոտություն

13:26 • 13/01

Ինչպես է եղունգի լաքն ազդում մարդու օրգանիզմի վրա

11:31 • 13/01

4 բաղադրատոմս՝ գեղեցիկ, երիտասարդ ու խնամված ձեռքեր ունենալու համար

22:53 • 12/01

Երևանի հիվանդանոցներում գրիպով և սուր շնչառական վարակներով դիմելիությունը կայունացել է. ԱՆ

22:33 • 12/01

Ամենավտանգավոր մաշկային հիվանդությունները

21:52 • 12/01

Ինչպե՞ս ազատվել հորմոնների պատճառով ձեռք բերված ավելորդ քաշից

21:32 • 12/01

Ի՞նչ է իրենից ներկայացնում ստոմատիտը. առաջացման պատճառները, նախանշանները, բուժումն ու կանխարգելումը

21:02 • 12/01

Ինչպես մեղմել դաշտանադադարի տհաճ ախտանշանները

19:55 • 12/01

Ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների հիմանական ախտանշանները

18:20 • 12/01

Օրգանիզմում յոդի դեֆիցիտը նվազեցնում է հղիանալու հավանականությունը. հետազոտություն

17:52 • 12/01

Ինչ առողջական խնդիրներ կարող են առաջանալ պրոբիոտիկների ընդունման հետևանքով

17:12 • 12/01

Արդյունավետ ըմպելիք, որը կօգնի ազատվել որովայնի ճարպաշերտերից և ձեռք բերել սլացիկ կազմվածք

16:30 • 12/01

Ինչ է ներգանգային բարձր ճնշումը և ինչ կարող է անել մարդն այս խնդրից ազատվելու համար

14:41 • 12/01

Ինչ է մենինգիտը և որոնք են դրա հիմնական ախտանշանները

12:32 • 12/01

Գիտնականները մշակել են ՄԻԱՎ-ի դեմ պայքարի նոր մեթոդ

11:41 • 12/01

Հունվարի 11-ին Երևանում ծնվել է 64 երեխա

11:32 • 12/01

6 ախտանշան, որոնք վկայում են թրոմբի առկայության մասին

22:14 • 11/01

Բնական միջոցներ՝ արյան շրջանառությունը բարելավելու և ոտքերի սառնությունից ազատվելու համար

21:45 • 11/01

Հորմոնալ հակաբեղմնավորիչները 20%-ով բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը

20:16 • 11/01

Խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից նույնիսկ երեկոյան և քնած ժամանակ

19:48 • 11/01

Առողջական ինչ խնդիրների ախտանշան կարող է լինել կրծքավանդակի ցավը

18:28 • 11/01

Եգիպտացորենի ալյուրով բնական սկրաբ, որը կօգնի խնամել ու սնուցել չոր մաշկը

18:01 • 11/01

Ինչ առողջական խնդիրներ կարող են առաջանալ սեքսի բացակայության դեպքում

17:14 • 11/01

Ինչ է հաստ աղիքի գրգռման համախտանիշը և որոնք են դրա ախտանշաններն ու առաջացման պատճառները

16:49 • 11/01

Ինչպես կարող է մարդը փրկել իր կյանքը սրտի նոպայի դեպքում