Ինչու չի կարելի իջեցնել երեխայի ջերմությունը. 12 փաստ բարձր ջերմության մասին
Երեխայի հիվանդանալու դեպքում առաջին հարցը, որ տալիս են բժիշկները, լինում է ջերմության առկայությունը: Առհասարակ ցանկացած ստուգում մանկական կլինիկաներում սկսվում է երեխայի ջերմությունը չափելուց: Սա վատ չէ, քանի որ բարձր ջերմությունն իսկապես կարող է շատ կարևոր ախտանշան լինել, սակայն խնդիրը նրանում է, որ բժիշկները դրան չափազանց մեծ նշանակություն են տալիս և փորձում են ամեն կերպ իջեցնել այն:
Հարկ է հիշել, որ բարձր ջերմությունը պետք չէ իջեցնել: Ջերմությանն ուղեկցող այլ ախտանշանների բացակայության դեպքում (արտասովոր պահվածք, թուլություն, վատ շնչառություն և այլն), որոնք կհուշեն լուրջ խնդրի առկայությանն մասին, բժիշկը պետք է պարզապես նշի, որ անհանգստանալու կարիք չկա, և երեխային ու նրա ծնողներին տուն ուղարկի:
Բժիշկների նման վերաբերմունքը անհանգստություն է առաջացնում ծնողների մոտ, ինչի հետևանքով նրանք խուճապի են մատնվում ջերմաչափի բարձր ցուցանիշը տեսնելիս: Այդ իսկ պատճառով՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 12 փաստ մարմնի ջերմաստիճանի մասին, որոնք կօգնեն խուսափել անկարևոր անալիզներից:
Փաստ № 1.
Նորմա համարվող 37 աստիճանը ոչ բոլորի համար է նորմա: Իրականում «նորմա» հասկացությունը պայմանական է, քանի որ այն տարբեր մարդկանց մոտ (հատկապես երեխաների) տարբեր է լինում՝ 35,9-37,5 աստիճան: Ընդ որում՝ օրվա ընթացքում երեխայի մարմնի ջերմաստիճանի տատանումները կարող են բավական ակնհայտ լինել:
Փաստ № 2.
Մարմինի ջերմաստիճանի բարձրացումը կարող է պայմանավորված չլինել որևէ հիվանդությամբ: Դրա պատճառ կարող է դառնալ դժվարամարս սնունդը կամ աղջիկների սեռական հասունացման ժամանակ ձվազատման պահը: Երբեմն էլ այդ խնդիրը կարող է պայմանավորված լինել դեղորայքով, օրինակ՝ հակահիստամինայիններով:
Փաստ № 3.
Չափազանց վտանգավոր ջերմությունն առհասարակ ունենում է իր ակնհայտ պատճառը: Սովորաբար կյանքի համար վտանգավոր աստիճանի ջերմաստիճանը բարձրանում է թունավորումների կամ գերտաքացման ժամանակ: Ընդ որում՝ նման դեպքերում ջերմությունը կարող է հասնել մինչև 41,5 և ավել աստիճանի:
Եթե երեխան որևէ թունավոր բան է կուլ տվել, ապա հարկավոր է անմիջապես շտապ օգնություն կանչել կամ անձամբ տանել նրան հիվանդանոց՝ նախապես այդ նյութից նմուշ վերցնելով:
Սովորաբար երեխաների կուլ տված նյութերը շատ վտանգավոր չեն լինում, սակայն ժամանակին հասցրած բուժօգնությունն անչափ կարևոր է:
Բացի այդ, հարկավոր է շատ ուշադիր լինել նաև գիտակցության կորստի դեպքում և հնարավորինս արագ հասցնել երեխային հիվանդանոց, քանի որ արտաքին ազդեցությունը կարող է խիստ վտանգավոր լինել:
Փաստ № 4.
Մարմինի ջերմաստիճանը կարող է տարբեր լինել՝ կախված չափման ձևից: Հետանցքային ջերմությունը մեկ աստիճանով բարձր է, քան օրալ ջերմաստիճանը և մեկ աստիճանով ցածր, քան թևատակայինը: Սակայն նորածինների մոտ դրանց միջև տարբերությունն այդքան էլ մեծ չէ, ուստի ավելի լավ կլինի չափել նրանց թևատակային ջերմությունը:
Բացի այդ, շատերը կարծում են, որ երեխայի ջերմությունը կարելի է չափել պարզապես նրա ճակատին կամ կրծքին հպվելով, ինչը, սակայն, նույնպես թյուր կարծիք է:
Փաստ № 5.
Մարմնի ջերմաստիճանը պետք չէ իջեցնել: Բացառություն կարող են լինել միայն նորածինները, որոնց մոտ որևէ վարակ կա: Վարակման պատճառները կարող են տարբեր լինել, ուստի եթե կյանքի առաջին ամիսների ժամանակ երեխայի ջերմությունը կտրուկ բարձրանում է, հարկավոր է ամիջապես դիմել բժշկին:
Փաստ № 6.
Երեխայի ջերմությունը կարող է բարձրանալ նաև գերտաքացումից, ուստի պետք չէ չափազանց շատ հագուստ հագցնել: Եթե երեխան արդեն իսկ հիվանդ է (ջերմություն, տենդ), ապա տաք հագուստը կարող է էլ ավելի վատացնել իրավիճակը:
Փաստ № 7.
Մեծ մասամբ՝ բարձր ջերմությունը պայմանավորված է լինում վիրուսներով ու բակտերիալ վարակներով, որոնց դեմ օրգանիզմը կարող է պայքարել առանց որևէ կողմնակի օգնության, ուստի դեղամիջոցների կամ նույնիսկ բժշկի օգնության անհրաժեշտություն չկա: Պետք չէ նաև երեխային հակաբիոտիկներ տալ, քանի որ եթե դրանք նույնիսկ օգնում են շուտ ազատվել բակտերիալ վարակից, միևնույն է բավական շատ բարդություններ կարող են առաջացնել:
Երեխաների մոտ բարձր ջերմության ամենատարածված պատճառները մրսածությունն ու գրիպն են: Ջերմությունը կարող է հասնել 40,5 աստիճանի, սակայն նույնիսկ այս դեպքում անհանգստանալու պատճառ չկա: Միակ վտանգը բարձր ջերմությանն ուղեկցող գործընթացների հետևանքով ջրազրկման հավանականությունն է, ուստի հնարավորության դեպքում հարկավոր է հիվանդին անընդհատ հեղուկ տալ (ցանկացած հեղուկ):
Փաստ № 8.
Գոյություն չունի ուղիղ կապ երեխայի մարմնի ջերմաստիճանի և հիվանդության ծանրության միջև: Բացի այդ, չկա նաև հստակ կարծիք այն մասին, թե որն է կոչվում «բարձր ջերմություն»: Բացի այդ, վարակների առկայության դեպքում հիվանդության ծանրությունը կախված չէ ջերմության աստիճանից:
Որոշ ոչ վտանգավոր հիվանդություններ կարող են նպաստել ջերմության բարձրացմանը, մինչդեռ կան բավական շատ լուրջ հիվանդություններ, որոնք ընթանում են առանց մարմնի ջերմնաստիճանի բարձրացման: Հարկավոր է պահպանել հանգստությունը, նույնիսկ 40,5 աստիճան ջերմության դեպքում:
Հարկ է հիշել, որ հիվանդության ծանրության աստիճանը որոշելու համար պետք է ուշադրություն դարձնել երեխայի ընդհանուր առողջական վիճակին, նրա պահվածքին ու արտաքին տեսքին:
Փաստ № 9.
Վիրուսներով կամ բակտերիալ վարակներով պայմանավորված ջերմությունը չիջացնելու դեպքում այն երբեք 41 աստիճանից ավել չի բարձրանա, ուստի մանկաբույժների նշանակած ջերմիջեցնողներն օգուտ չեն տալիս: Այս դեպքում ծնողներն ավելի շատ են խուճապի մատնվում, իսկ բժիշկները չեն զգուշացնում, որ օրգանիզմն օժտված է մի մեխանիզմով, որը թույլ չի տալիս, որ ջերմաստիճանը 41 աստիճանից ավել բարձրանա: Ընդ որոմ՝ այս մեխանիզմը կարող է խանգարվել միայն արտաքին ազդեցության հետևանքով (ջերմային հարված, թունավորում և այլն):
Փաստ № 10.
Ջերմիջեցնող միջոցները ոչ միայն օգտակար չեն, այլև վնաս են հասցնում: Վարակների դեպքում բարձր ջերմությունն անհրաժեշտություն է: Ջերմությունը բարձրանում է ջերմածին նյութերի հետևանքով, որոնք տենդ են առաջացնում: Սա հիվանդությունից պաշտպանվելու բնական միջոց է և խոսում է այն մասին, որ օրգանիզմն աշխատում է այդ ուղղությամբ:
Հարկ է հիշել, որ վարակների հետևանքով բարձրացած ջերմությունը պետք չէ իջեցնել: Ծայրահեղ դեպքում երեխային կարելի է տալ նրա տարիքին համապատասխան չափաբաժնով պարացետամոլ և շփել մարմինը գոլ ջրով (ջերմությունն իջնում է ջրի գոլորշիացման շնորհիվ և դրա ջերմաստիճանը նշանակություն չունի, ուստի սառը ջուրը ոչ մի առավելություն չի ունենա): Ոչ մի դեպքում չի կարելի է ջերմությունն իջեցնելու համար փոքրիկի մարմինը շփել սպիրտով, քանի որ դրա գոլորշիները թունավոր են երեխայի համար: Բժշկի միջամտության անհրաժեշտություն կծագի միայն այն դեպքում, եթե բարձր ջերմությունը պահպանվում է երեք օրից ավել, ի հայտ են եկել նաև այլ ախտանշաններ կամ փոքրիկի վիճակը շատ վատ է:
Երեխայի վիճակը բարելավելու համար ջերմությունն իջեցնելով՝ ծնողը միջամտում է բուժման բնական գործընթացին: Եթե հարկավոր է անպայման իջեցնել ջերմությունը, ապա ասպիրինի և պարացետամոլի փոխարել շատ ավելի նախընտրելի է գոլ ջրով շփում անելը, քանի որ դա շատ ավելի անվնաս է: Հարկ է հիշել, որ չնայած իր տարածվածությանը, ասպիրինն ամեն տարի ավելի շատ երեխա է թունավորում, քան որևէ թույն: Սա սալիցիլաթթվի նույն տեսակն է, որն օգտագործվում է առնետներին թունավորելու համար:
Բացի այդ, ասպիրինը կարող է առաջացնել մի շարք կողմնակի բարդություններ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ: Օրինակ՝ կարող են առաջանալ աղիների արյունահոսություններ, իսկ գրիպի կամ ջրծաղիկի ժամանակ ընդունելու դեպքում երեխայի մոտ կարող է առաջանալ Ռեյի համախտանիշ, որը մանկական մահացության հաճախակի պատճառներից մեկն է: Սա է պատճառը, որ բժիշկներից շատերը սկսել են ասպիրինի փոխարել պարացետամոլ օգտագործել:
Սակայն պարացետամոլը նույնպես բացարձակապես անվնաս չէ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարացետամոլի մեծ չափաբաժինը թունավոր է լյարդի ու երիկամների համար: Բացի այդ, հղիության ընթացքում ասպիրին ընդունած մայրերի երեխաները հետագայում ավելի հաճախ են տառապում կեֆալոհեմատոմայով, որի ժամանակ գլխի վրա առաջանում են հեղուկով լցված ուռուցքներ:
Փաստ № 11.
Վիրուսային կամ բակտերիալ վարակների հետևանքով բարձրացած ջերմությունը չի ախտահարում գլխուղեղը և ոչ մի բացասական հետևանք չի ունենում: Հարկ է հիշել, որ մրսածության, գրիպի կամ ցանկացած այլ վարակի դեպքում երեխայի մարմնի ջերմաստիճանը ոչ մի դեպքում 41 աստիճանից ավել չի բարձրանա, իսկ դրանից ցածր որևէ ջերմաստիճան չի կարող լուրջ վնաս հասցնել:
Պետք չէ անընդհատ անհանգստանալ, քանի որ օրգանիզմի պաշտպանական ուժերը թույլ չեն տա, որ ջերմությունը 41 աստիճանից ավել բարձրանա: Նույնիսկ փորձառու բժիշկներն իրենց կարիերայի ընթացքում նման դեպքերին բախվում են 1-2 անգամից ոչ ավել:
Փաստ № 12.
Բարձր ջերմությունը չի առաջացնում ջղաձգումներ: Ջղաձգումների պատճառ է դառնում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը: Բացի այդ, ջղաձգումները լուրջ հետևանքներ չեն ունենում և նկատվում են հիվանդների ընդամենը 4%-ի մոտ: Ուսումնասիրությունները, որոնց մասնակցել է ֆեբրիլային ջղաձգումներ ունեցած 1706 երեխա, ցույց են տվել, որ այդ ջղաձգումները չեն առաջացնում շարժունակության խանգարումներ կամ որևէ մահացու ախտաբանություն:
Բացի այդ, ջղաձգումները կանխելու համար միջոցները միշտ շատ ուշ են ձեռնարկվում, ուստի բացարձակապես անիմաստ են, քանի որ եթե ջերմությունն արդեն կտրուկ բարձրացել է, նշանակում է ջղաձգումները կա՛մ արդեն տեղի են ունեցել, կա՛մ հիվանդը խուսափել է դրանցից:
Ֆեբրիլային ջղաձգումները սովորաբար ի հայտ են գալիս մինչև հինգ տարեկան երեխաների մոտ: Այդ տարիքում ջղաձգումներ ունեցած երեխաները հետագայում հազվադեպ են բախվում այս խնդրին: Ջղաձգումների կրկնությունից խուսափելու համար հաճախ բժիշկները նշանակում են երկարատև բուժում հատուկ հակաջղաձգումային դեղորայքով: Նման դեպքերում հարկավոր է անպայման տեղեկանալ դեղամիջոցի առաջացրած հնարավոր հետևանքների մասին: Առհասարակ այս հարցում բժիշկները միակարծիք չեն, քանի որ նման բուժման ժամանակ օգտագործվող դեղամիջոցները կարող են ախտահարել լյարդը և նույնիսկ բացասաբար ազդել գլխուղեղի վրա: Բացի այդ, դրանք կարող են նաև ազդել երեխայի պահվածքի և ակտիվության վրա, ուստի որոշ բժիշկներ կարծում են, որ շատ ավելի լավ կլինի երբեմն հրաժարվել նման բուժումից: Ինչևէ՝ բուժումից հրաժարվելու որոշումն ամեն դեպքում պետք է կայացնեն ծնողները:
Եթե երեխայի մոտ ջերմության կտրուկ բարձրացման հետևանքով ջղաձգումներ են առաջանում, ապա հարկավոր է հանգստանալ ու խուճապի չմատնվել: Հարկ է հիշել, որ ջղաձգումները ոչ մի լուրջ վտանգ չեն ներկայացնում, ուստի անհրաժեշտ է պարզապես անել ամեն բան, որպեսզի երեխան չտուժի նոպաների ժամանակ:
Առաջին հերթին՝ հարկավոր է երեխային կողքի պառկեցնել, որպեսզի նա չխեղդվի թքից: Այնուհետև անհրաժեշտ է նրա մոտից հեռացնել բոլոր վտանգավոր առարկաները, որոնք կարող են դառնալ վնասվածքի պատճառ: Հարկավոր է համոզվել, որ երեխայի շնչառությանը ոչինչ չի խանգարում և որևէ պինդ բան դնել նրա ատամների միջև (կաշվե ձեռնոց, դրամապանակ և այլն), որպեսզի նա պատահաբար լեզուն չկծի:
Մեծ մասամբ՝ ջղաձգումները տևում են մի քանի րոպե: Եթե դրանք ավելի երկար են տևում, հարկավոր է հեռախոսով խորհրդակցել բժշկի հետ: Բացի այդ, հարկ է հիշել, ոչ ջղաձգումներից հետո մեկ ժամ երեխային չի կարելի ո՛չ սնունդ տալ, ո՛չ էլ հեղուկ, քանի որ ուժեղ քնկոտության պատճառով նա կարող է խեղդվել:
Ամփոփում.
Բարձր ջերմությունը երեխաների մոտ հաճախ հանդիպող ախտանշան է, որը կապված չէ ծանր հիվանդությունների հետ և չի հանդեսանում հիվանդության ծանրության աստիճանի ցուցանիշ:
Վարակների հետևանքով երեխայի ջերմությունը երբեք չի կարող հասնել այն աստիճանի, որը կարող է անդառնալիորեն ախտահարել երեխայի օրգանները:
Բարձր ջերմության դեպքում, ստորև բերված խորհուրդներից բացի, բժշկական այլ միջամտության կարիք չկա: Հարկ է հիշել, որ ջերմությունը պետք չէ իջեցնել, քանի որ այն պաշտպանում է օրգանիզմը վարակներից և օգնում է արագ ապաքինվել:
- Եթե մինչև երկու ամսական երեխայի ջերմությունը բարձրացել է 37,7 աստիճանից բարձր, ապա հարկավոր է դիմել բժշկի օգնությանը, քանի որ նման վիճակը կարող է պայմանավորված լինել վարակներով:
- Երկու ամսականից բարձր երեխաների համար բժշկի անհրաժեշտություն չկա: Բացառություն հարկավոր է անել միայն այն դեպքում, եթե այս վիճակը պահպանվում է երեք օրից ավել կամ ուղեկցվում է լուրջ ախտանշաններով:
- Երեխայի շնչառության վատացման, փսխումի, մկանների թրթռոցի կամ անհանգստացնող այլ ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ՝ անկախ ջերմաչափի ցույց տված տվյալներից:
- Տենդով ուղեկցվող ջերմության ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի իջեցնել երեխայի ջերմությունը ծածկոցների միջոցով: Հարկ է հիշել, որ տենդը օրգանիզմի բնական արձագանքն է բարձր ջերմութանը, մինչդեռ տաք ծածկոցները միայն էլ ավելի կվատացնեն իրավիճակը:
- Հիվանդ երեխային հարկավոր է պառկեցնել անկողին, սակայն ոչ ստիպողաբար: Մաքուր օդն ու չափավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են շատ օգտակար լինել նրա համար, ուստի պետք չէ զրկել նրան դրանից:
- Եթե կան կասկածներ, որ բարձր ջերմությունը պայմանավորված է ոչ թե վարակներով, այլ որևէ այլ խնդրով (թունավորում, գերտաքացում և այլն), ապա հարկավոր է հիվանդին անմիջապես հիվանդանոց տեղափոխել կամ շտապ օգնություն կանչել:
- Ոչ մի դեպքում չի կարելի ժողովրդական սովորությունների համաձայն «բուժել» տենդը «քաղցով»: Ցանկացած հիվանդության դեպքում էլ առողջ սնունդը շատ կարևոր է, ուստի եթե նույնիսկ երեխան հրաժարվում է սննդից, ապա հարկավոր է նրան սննդարար հեղուկներ տալ (օրինակ՝ մրգային հյութեր կամ հավի արգանակ): Հարկ է հիշել, որ բարձ ջերմությունն ու դրան ուղեկցող ախտանշանները սովորաբար հանգեցնում են հեղուկի կորստի ու ջրազրկման, ուստի դրա պակասը լրացնելու համար անհրաժեշտ է ժամը մեկ երեխային մի բաժակ որևէ հեղուկ տալ:
Նյութի աղբյուրը՝ soznatelno.ru
Հատված Ռոբերտ Մենդելսոնի «Ինչպես երեխային առողջ մեծացնել՝ ի հեճուկս բժիշկների» գրքից
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 12:59 • 16/04 Ինչպես է առաջանում «երջանկության հորմոնը»․ պարզաբանում է բժիշկը Մեր սերոտոնինի 70% արտադրվում է աղեստամոքսային տրակտում: Այն գործընթացները, որոնք հանգեցնում են սերոտոնինի սինթեզի խանգարման, կարող են վնասել մեր տրամադրությունը՝ հանգեցնելով դեպրեսիայի, տագնապի, ուշադրության կորստի:
-
Նորություններ 14:48 • 15/04 Չորս գործոն, որոնք հանգեցնում են տեսողության վատթարացման Երկար ժամանակ համակարգչով աշխատելը կամ սմարթֆոնի էկրանին նայելը տեսողության վրա բացասաբար անդրադարձող ամենահայտնի գործոններն են, բայց իրականում կա առնվազն չորս այլ գործոն, որոնք կարող են հանգեցնել ոչ միայն տեսողության վատթարացման, այլև անգամ դրա ամբողջական կորստի։
-
Նորություններ 12:24 • 17/04 Գիտնականները ներկայացրել են պարզ միջոցներ գլխուղեղի կաթվածի կանխարգելման համար Հետազոտության ընթացքում կամավորների շրջանում գրանցվել է իշեմիկ ինսուլտի, հեմոռագիկ ինսուլտի և ենթաոստայնային արյունազեղման 6983 դեպք: Գործոնների համակցված վերլուծությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվության դեպքում գլխուղեղի կաթվածի վտանգը 17%-ով ցածր է լինում:
-
Նորություններ 15:10 • 17/04 Բուսական ծագման մսի գործածությունը կարող է բարձրացնել շաքարային դիաբետի ու սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում բուսական ծագման սննդամթերքի քանակի ավելացումը կարող է նվազեցնել շաքարային դիաբետի զարգացման վտանգը 25%-ով։
-
Նորություններ 15:06 • 18/04 Հնարավոր է արդյոք կանխել տղամարդու վարակումը չպաշտպանված սեռական ակտից հետո ախտահանիչ լուծույթներով լվացումներ կատարելու դեպքում․ պատասխանում է բժիշկը Անտիսեպտիկ լուծույթներով արտաքին լվացումները գործնականում չեն խոչընդոտում ինֆեկցիայի ներդրմանը միզուկում, և հիմնականում լինում են ոչ արդյունավետ, իսկ ներմիզուկային լվացումները կարող են նպաստել վերընթաց տարածմանը:
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ