Սեռական կյանքը կլիմաքսից հետո
Կլիմաքսը կամ վերարտադրողական կյանքի ավարտը ամենևին չի նշանակում սեքսուալ կյանքի դադար: Ինչպես գրում է sexology.am-ը, դաշտանադադարով կանայք և անդրոպաուզայով տղամարդիկ շարունակում են ունենալ սեռական պահանջ, որն իր ուժգնությամբ բոլորովին չի զիջում ավելի երիտասարդ տարիքում այդ պահանջի դրսևորմանը: Տարբերությունը այդ պահանջի առաջացման հաճախականության մեջ է, տարիքի հետ այդ հաճախականությունը նվազում է: Այլ խնդիր է այդ պահանջի բավարարումը: Այստեղ դեր են խաղում մի շարք գործոններ` ընդհանուր առողջական վիճակը, զուգընկերոջ ներկայությունը, սեփական սեռական պահանջի հանդեպ վերաբերմունքը, սոցիալական ստատուսի փոփոխությունը /թոշակի անցնելը/:
Սովորաբար տարիքի հետ ծագում են առողջական խնդիրներ, օրինակ սիրտանոթային, ստամոքսաղիքային, հենաշարժիչ ապարատի հետ կապված, շաքարային դիաբետ, տարբեր վիրահատական միջամտություններ, որոնք անուղղակի ձևով ազդում են սեռական ֆունկցիայի վրա: Շատ դեպքերում այդ հիվանդությունը բուն սեռական օրգանների և դրանց ֆունկցիայի խանգարմանը չի բերում, սակայն հոգեբանորեն ընկճելով մարդուն` ստիպում է հրաժարվել սեռական կյանքից: Այստեղ պետք է նշել, որ սեռական կյանքիցհրաժարումը կամ այլ կերպ ասած իբրև կին կամ տղամարդ սեռական ինքնադրսևորումից հրաժարումը, ոչ մի դրական արդյունքի չի կարող բերել, այլ հակառակը` էլ ավելի է իջեցնում սեփական ինքագնահատականը և տանում է արագընթաց ծերացման:
Մինչդեռ ընտրելով սեռական կյանքը պահպանելու որոշումը` զույգերը նոր ասպարեզ են բացում իրենց փոխհարաբերություների վերակառուցման համար, և այդ նոր փոխհարաբերությունները սովորաբար տարբերվում են նախկինից է՛լ ավելի խորը և է՛լ ավելի հարուստ բնույթով: Բացի այդ, սեռական կյանքի պահպանումը միանշանակ լավ է անդրադառնում ընդհանուր առողջական վիճակի վրա` կազդուրելով հիմնական հիվանդությունից վատթարացած առողջական վիճակը:
Ինչ վերաբերում է սեռական օրգանների հետ կապված հիվանդություններին և հատկապես` այդ օրգանների վիրահատական միջամտությանը /արգանդի միոմա և այլ նորագոյացություններ,ձվարանի կիստաներ, շագանակագեղձի ադենոմա, միզապարկի նորգոյացություններ և այլն/ ապա դարձյալ պետք է ասել, որ սեռական պահանջի և սեռական հաճույքի վերապրումը այս պարագայում ևս պահպանվում են: Թերևս կարող են ծագել որոշակի դժվարություններ սեռական գրգռման առաջացման և պահպանման հետ կապված, բայց դա միանշանակ և գրեթե ամբողջովին լուծելի խնդիր է: Ընդ որում ինչքան շուտ է խնդրին լուծում տրվում, այնքան հեշտ և լիարժեք է դառնում սեռական կյանքի և սեքսուալության վերականգնումը:Մյուս խնդիրը, որը լուծում է պահանջում զուգընկեր/ուհի գտնելն է: Ցավոք ամուսիններից որևէ մեկի մահը կարող է պատճառ դառնալ սեռական կյանքից հարկադիր կերպով զրկման: Այս տարիքում նոր ամուսնություն և առավել ևս նոր սիրային կապ ստեղծելը իսկապես դժվար խնդիր է: Երբեմն իհարկե, որոշում է կայացվում հանուն հանգուցյալ ամուսնու/կնոջ հանդեպ տածած սիրո հիշատակի հրաժարվել սեռական կյանքից և պահպանել ամուսնական հավատարմություն: Իհարկե վեհ գաղափար է և ուժեղ մարդու բնութագիր, խոսք չկա: Բայց այնուհանդերձ սեռական պահանջը երբեմն այնքան հզոր է լինում, որ ուղղակի անհնար է դիմակայելը և ակամայից միտք է առաջանում նոր սեռական զուգնըկեր/ուհի գտնելու և սեռական հարաբերության մեջ ընդգրկվելու մասին:Պետք է նշել, որ սեռական կյանքի երկարատևությունը, այսինքն թե ինչքան երկար կշարունակվի սեռական կյանքը տվյալ անձնավորության կյանքում, կախված է սեռական պահանջի կանոնավոր բավարարումից: Ինչքան կանոնավոր է սեռական կյանքը մարդու կյանքում, այնքան երկարատև էսեռական կիրքը բավարարելու հնարավորության պահպանումը: Այնպես որ եթե տարեց անձնավորությունը ուզում է պահել իր սեռական կարողությունը, ապա հարկավոր է հնարավորինս շուտ նոր սեռական զուգընկեր գտնելը:Լինում է և հակառակը:
Ամուսնու(կնոջ) մահից հետո հանկարծակի արթնանում է երկար տարիներ քուն մտած սեռական պահանջը: Այս երևույթը հանդիպում է նաև տարեց հասակում ամուսնալուծության պարագայում: Ամուսնական շրջանակներում ընկճված և արգելակված սեռական պահանջը վերջապես ազատության ելք է գտնում և բավարարման պահանջ ներկայացնում:Բայց սա այլ թեմա է:Հասարակությունը տարեց մարդկանց սեռական դրսևորումներին մեղմ ասած անբարյացկամ է վերաբերվում: Երբեմն ծայրահեղ անբարյացկամ վերաբերմունքը կարող է զզվանքի աստիճանի հասնել: Հաճախ ամուսինները երբ ծերանում են` լռելյայն որոշում են կայացնում սեռական կյանքիցհրաժարվելու` պահպանելով իրենց "բարոյական դիմակը": Կան դեպքեր, հատկապես երբ կինը սեռական ցանկության խնդիր ունի` ամուսնու ծերանալը կամ որևէ հիվանդություն ձեռք բերելը դառնում է իսկական արդարացում և համոզիչ փաստարկ սեռական կյանքին ց'տեսություն ասելու, թեև այդ տղամարդը դեռ երկար կարող էր վայելել սեռական կյանքիհաճույքը: Մեկ այլ պարագայում, երբ խնդիր ունի տղամարդը, տարիքը և/կամ հիվանդությունը դառնում է թանկարժեք "ալիբի" կնոջ սեռական պահանջներից "վերջապես" փախնելու համար: Կարճ ասած, քանի որ տարածված է այն համոզմունքը, որ "բարոյական" տարեցները սեռական պահանջներ չեն ունենում, տարիքը դառնում է սեռական կյանքի առաջին թշնամին:
Տարիքի հետ կապված մյուս խնդիրը մարդու արտաքին տեսքի մեջ է: Մաշկը թուլանում է` կորցնելով իր առաձգականությունը, հայտնվում են կնճիռներ, հղիություններից և տարած վիրահատություններից հետո ձևախեղվում են մարմնի և մաշկի երբեմնի սեքսուալ ուրվագծերը, գիրության հետ կապված հայտնվում են ավելորդ ճարպի կուտակումներ, սպիտակ մազեր, մի խոսքով տարիքով մարդու մարմինը կարելի է ասել հակաէսթետիկ տեսք է ստանում ևսեքսուալ առումով վանող է թվում:Սակայն, այս բոլորի հետ մեկտեղսեռական պահանջը այնուամենայնիվ շարունակում է ապրել և սեռական հաճույքի վերապրումը միանգամայն պահպանվում է: Ավելին, տարիների կուտակված սեռական փորձը և կյանքի փորձը սեռական հարաբերությունը կարող են դարձնել անզուգական և իր խորությամբ երբեմն անհասանելի:Այս տարիքում վերապրած սեռական հաճույքիուժգնությունը կարող է մի քանի անգամ գերազանցել երիտասարդ տարիքի օրգազմի ուժգնությանը, քանի որ այս տարիքում միանում է նաև օրգազմի փսիխոէմոցիոնալ բաղադրիչը, որը կարող է հասցնել իսկական սեքսուալ էքստազի: Ցավոք այդ էքստազը չափազանց թանկ գին է պահանջում, ծերության և մահվան գիտակցման գինը:
Այսպիսով` սեռական կյանքը տարիքային սահմանափակում չունի, ցանկացած տարիքում հնարավոր է ապրել սեռական կյանքով և վայելելսեռական հաճույքի երանություն:
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 12:24 • 17/04 Գիտնականները ներկայացրել են պարզ միջոցներ գլխուղեղի կաթվածի կանխարգելման համար Հետազոտության ընթացքում կամավորների շրջանում գրանցվել է իշեմիկ ինսուլտի, հեմոռագիկ ինսուլտի և ենթաոստայնային արյունազեղման 6983 դեպք: Գործոնների համակցված վերլուծությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվության դեպքում գլխուղեղի կաթվածի վտանգը 17%-ով ցածր է լինում:
-
Նորություններ 15:10 • 17/04 Բուսական ծագման մսի գործածությունը կարող է բարձրացնել շաքարային դիաբետի ու սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում բուսական ծագման սննդամթերքի քանակի ավելացումը կարող է նվազեցնել շաքարային դիաբետի զարգացման վտանգը 25%-ով։
-
Նորություններ 15:06 • 18/04 Հնարավոր է արդյոք կանխել տղամարդու վարակումը չպաշտպանված սեռական ակտից հետո ախտահանիչ լուծույթներով լվացումներ կատարելու դեպքում․ պատասխանում է բժիշկը Անտիսեպտիկ լուծույթներով արտաքին լվացումները գործնականում չեն խոչընդոտում ինֆեկցիայի ներդրմանը միզուկում, և հիմնականում լինում են ոչ արդյունավետ, իսկ ներմիզուկային լվացումները կարող են նպաստել վերընթաց տարածմանը:
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ