Կանանց հեշտանք(օրգազմ). խանգարման պատճառները, ախտորոշումն ու բուժումը

22:21 • 28.03.18



Հեշտանքի փուլի խանգարումները լայնորեն տարածված են: Կլինիկական փորձը վկայում է, որ 40-ից ցածր այցելուների մեջ կանանց հեշտանքի խանգարումները և տղամարդկանց վաղաժամ սերմնաժայթքումը, ըստ էության, ամենից հաճախ հանդիպող սեռական գանգատներն են:

Նկարագրությունը

Կանանց հեշտանքի խանգարումները, որոնք պայմանավորված են հոգեբանական գործոններով, բնութագրվում են հետևյալ ձևով. «Հեշտանքի պարբերաբար կամ մշտական արգելակում, որը դրսևորվում է սեռական գործողության ժամանակ հեշտանքի ուշացումով կամ լրիվ բացակայությամբ, երբ դրան նախորդում է բժշկի կողմից իբրև ադեկվատ գնահատված գրգռանքի փուլը»:

Այս վիճակը չի համապատասխանում նախկինում լայնորեն կիրառվող «ֆրիգիդություն» ախտորոշմանը, քանի որ նման կանայք ունեն սեռական ցանկություն, հետաքրքրված են տղամարդկանցով և սեռական կյանքով, ընդունակ են էրոտիկ հաճույք զգալու: Սիրախաղի ժամանակ նրանք ի վիճակի են գրգվելու ու ունենալու հեշտոցի խոնավացում` իբրև սեռական գրգռմանը տրվող պատասխան ռեակցիա: Այլ խոսքով ասած, սեռական ցիկլի սկզբնական երկու, այն է` ցանկության և գրգռման փուլերը, խանգարված չեն, և միակ ներկայացվող գանգատը հեշտանքի հասնելու դժվարությունը կամ անկարողությունն է:

Կանանց հեշտանքի շեմը ունի տարբեր մակարդակներ.

1. Փոքր թիվ կազմող որոշ կանայք կարող են հեշտանք ունենալ առանց սեռական օրգանների անմիջական տակտիլ գրգռման. բավարար է էրոտիկ երևակայությունը կամ կրծքագեղձերի համբուրումը և գրգռող շոշափումը:
2. 20-30% կանայք ունեն սեռական հարաբերության ընթացքում հասնելու հեշտանքի միայն հեշտոցային գրգիռների կուտակման արդյունքում (հեշտոցային հեշտանք) առանց ծլիկի որևէ գրգռման:
3. Հաջորդաբար գալիս են այն կանանց խումբը, ովքեր ի վիճակի են հասնելու հեշտանքի, եթե սեռական հարաբերությունը պարտադիր ուղեկցվի ծլիկի անմիջական գրգռմամբ (խառը` հեշտոցա-ծլիկային կամ միայն ծլիկային հեշտանք):
4. Հետևյալ խմբի կանայք չեն կարող հասնել հեշտանքի սեռական հարաբերության ժամանակ, նույնիսկ եթե այն ուղեկցվում է ծլիկի գրգռմամբ: Սակայն առանձին լինելու դեպքում, առանց զուգընկերոջ ներկայության, էրոտիկ երևակայությունների և ձեռնաշարժության միջոցով նրանք կարող են հեշտանք ունենալ:
5. Վերջին խմբի կանայք բացարձակ անօրգաստիկ են և երբևէ հեշտանք չեն ունեցել:

Վերջին երկու տարբերակները որոշակի վերապահումով համարվում են ախտաբանական, և այդ կանանց կարելի է առաջարկել բուժում: Բուժման ենթակա են նաև հեշտանքի այն խանգարումները, որոնք իրավիճակային են, այսինքն հեշտանք առաջանում է միայն որոշակի պայմաններում: Հոգեվերլուծաբանությամբ զբաղվող որոշ մասնագետներ գտնում են, որ բուժման անհրաժեշտություն կա նաև այն դեպքերում, երբ առնանդամի ներթափանցման ժամանակ հեշտանքն անհնարին է առանց ծլիկի լրացուցիչ գրգռման: Այսուհանդերձ, ժամանակակից սեքսոլոգիայում մասնագետների միջև գոյություն ունի փոխհամաձայնություն այն հարցի շուրջ, որ հեշտանքի հասնելու համար ծլիկի լրացուցիչ գրգռման պահանջը նորմայի սահմաններում է, և նմանատիպ կանայք ենթակա չեն բուժման:

Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ սեռական հարաբերության ժամանակ հեշտանք չունեցող որոշ կանայք համապատասխան բուժման արդյունքում կարող են ձեռք բերել այդ ունակությունը, ուստի պետք է ստանան համապատսխան բուժման հնարավորություն, մինչդեռ որոշներին բուժելը իմաստ չունի: Այսինքն, հեշտանքի խանգարումը բուժելու նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը պարք է դառնում այցելուի հետազոտության ժամանակ:

Կանանց և տղամարդկանց կողմից հեշտանքի խանգարումներին տրվող հուզական պատասխանները տարբեր են: Ի տարբերություն տղամարդկանց, որոնց մեծ մտահոգություն է պատճառում սերմնաժայթքման բացակայությունը սեռական գրգռվածության գագաթնակետին, որոշ կանանց մոտ, հեշտանքի բացակայությունը ամենևին չի առաջացնում դժգոհության և սեռական անբավարարվածության զգացում. նրանց չի անհանգստացնում սեռական գրգռման հետևանքով փոքր կոնքում ի հայտ եկած լարվածության և անհարմարավետության զգացումը:

Իհարկե, որոշ դեպքերոմ սա մերժողական պատասխանի արդյունք է, սակայն կան նաև կանայք, որոնք իսկապես սեռական բավարարվածություն են ապրում հեշտանքի բացակայության պարագայում:

Սա չի կարելի միանշանակ գնահատել որպես ախտաբանական պասիվության նշան: Կնոջ կարծիքը այս հարցի շուրջ պետք է հաշվի առնել և հարգել: Այս կանայք ոչ մի դեպքում չպետք է պարտադրվեն բուժման իրենց ամուսինների կամ ″լավագիտակ″ մասնագետների կողմից: Ինչևիցե, որոշ կանայք այն աստիճան են սևեռվում իրենց այս վիճակի վրա, որ երբեմն հասնում են հուսահատության: Նրանք գանգատվում են փոքր կոնքում անհարմարավետության, լարվածության զգացումից և բարկանում են իրենց զուգընկերոջ վրա, քանի որ սեռական հարաբերությունը վերջինիս համար միշտ ավարտում է հեշտանքի բերկրալից զգացումը, ինչից իրենք անարդարացիորեն զրկված են:

Երբեմն զուգընկերը կարող է ավելի մտահոգված լինել կնոջ հեշտանքի խանգարման կապակցությամբ, քան ինքը` կինը: Զուգընկերը կարող է եզրակացնել, որ դրանում կա իր մեղքի բաժինը: Սա հաճախ է պատահում այն դեպքերում, երբ տղամարդը հանիրավի կարծում է, որ կնոջ հեշտանքի պատասխանատուն ինքն է և չի կարողացել կնոջը տալ այն, ինչ պարտավոր է: Նման մտածելակերպը հղի է տղամարդու մոտ թերարժեքության բարդույթի առաջացման վտանգով և սեռական խանգարման զարգացման համար նպաստավոր հող է ստեղծում:

Քուգընկերոջ վերաբերմունքը կարևոր ախտորոշիչ չափանիշ է: Թեև նա մեղվար չէ զուգընկերուհու հեշտանքի խանգարման համար, բայց նրա բացասական և ճնշող վարքը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ բուժման ճանապարհին, մինչդեռ նրա աջակցությունը և համագործակցությունը արժեքավոր ներդրում կլինեն բուժման մեջ: Տարբերում են հեշտանքի առաջնային և երկրորդային խանգարումներ: Առաջնայինն այն է, որ կինը երբևիցե հեշտանք չի ունեցել, իսկ երկրորդայինի դեպքում` նախկինում առանց որևէ դժվարության հեշտանքի հասնող կինը ինչ-որ պատճառներով զրկվել է այդ ունակությունից:

Տարբերակիչ ախտորոշումը

Ընդհանուր առմամբ, կնոջ հեշտանքը կարող է խանգարվել միայն եզակի հիվանդությունների և դեղամիջոցների պատճառով: Այս համախտանիշը հիմնականում ունի հոգեբանական արմատներ:

Հեշտանքի խանգարումից գանգատվող կանանց համարյա կեսը ի վիճակի են հեշտանք ունենալ ձեռնաշարժության ժամանակ և չեն հաջողում հեշտանքի հասնել զուգընկերոջ հետ սեռական հարաբերության ընթացքում: Այս դեպքերում ֆիզիկական պատճառներ փնտրելը նպատակահարմար չէ: Սակայն կինը, որ երբևիցե որևէ պայմանում չի հաջողել հեշտանք ունենալ, պետք է բժշկական հետազոտություն անցնի բացառելու համար այն հիվանդագին վիճակները, որոնք կարող են բերել դրան: Ախտածին գործոնների դերը չի բացառվում նաև հեշտանքի երկրորդային խանգարման պարագայում:

Դեղամիջոցներից հեշտանքի խանգարում կարող են առաջացնել այնպիսիները, ինչպիսիք են ՄԱՕ-ինհիբիտորները (հակադեպրեսանտներ) և ալֆա-ադրենոբլոկատորները (հակահիպերտենզիվներ): Հեշտանքը կարող են ուշացնել կամ անհնարին դարձնել հետևյալ ախտաբանական վիճակները.

- ծլիկի բնածին անոմալիաները,
- ծլիկի ֆիմոզը,
- նյարդային դեգեներատիվ հիվանդությունների, տրավմաների, ուռուցքային պրոցեսների հետևանքով հեշտանքի ռեֆլեքսն ապահովող նյարդային ուղիների և ողնուղեղային կենտրոնների ախտահարումը,
- սեռական օրգանների վիրահատական վնասումները,
- շաքարային դիաբետի հետևանքով ծլիկի նյարդերի դեգեներատիվ փոփոխությունները:

Վերոհիշյալ դեպքերում հիվանդության հիմնական նշանների առկայությունը տարբերակիչ ախտորոշման հավաստի հիմք են հանդիսանում:

Պատճառագիտությունը

Հեշտանքի առաջնային խանգարման գործում օրգանական գործոնը ցածր հավանականություն ունի: Ուստի, երբ հետազոտության ընթացքում բացառվում է որևէ սպեցիֆիկ հիվանդության կամ դեղորայքի հնարավոր ազդեցությունը, և սեռական օրգանների անատոմիան նորմայի սահմաններում է, հիվանդին անմիջապես ցուցվում է հոգեթերապիայի կուրս, որն այս պարագայում ամենաարդյունավետ բուժական միջոցն է: Իսկ եթե կինը նախկինում հեշտանքի հետ կապված խնդիրներ չի ունեցել և այժմ էլ չկա հեշտանքը խաթարող հոգեբանական որևէ լուրջ պատճառ, ապա ամենայն հավանականությամբ հեշտանքի խանգարումը հետևանք է որևէ բժշկական խնդրի: Այս դեպքում զգուշորեն պետք է բացառվեն վերոնշյալ օրգանական պատճառները, ներառյալ շաքարային դիաբետը, բազմակի սկլերոզը, ողնուղեղի ուռուցքային և դեգեներատիվ հիվանդությունները:

Կնոջ հեշտանքի խանգարման հիմնական հոգեբանական հիմնական մեխանիզմը սեռական հարաբերության ժամանակ օբսեսիվ ինքնազննումն է, որը հեշտությամբ արգելակում է հեշտանքի ռեֆլեքսի թողարկումը:

Մյուս հիմնական պատճառն այն է, որ կինը չի ստանում բավարար սեռական գրգռում, հատկապես ծլիկի շրջանում: Սա պատահում է այն զույգերի մոտ, ովքեր սխալմամբ կարծում են, թե կնոջ հեշտանքի առաջացման համար բավարար է ընդամենը առնանդամի ներթափանցումը հեշտոց, առանց սիրային նախերգանքի և ծլիկի գրգռման: Այլ դեպքերում, ամոթի և անապահովության զգացումից դրդված կինը չի ասում զուգընկերոջը, թե հատկապես ի՞նչ է իրեն հարկավոր սեռական գրգռման և հեշտանքի հասնելու համար:

Հեշտանքի խանգարում ունեցող որոշ կանայք ի վիճակի չեն էրոտիկ երևակայության: Մյուսները նշում են, որ սեռական հարաբերության ժամանակ տարվում են անցանկալի և անիմաստ մտքերով: Այլ դեպքերում` ծլիկի շոշափումը չեզոք և նույնիսկ տհաճ զգացողություններ է առաջ բերում, որը նյարդայնացնում է կնոջը: Կարելի է եզրակացնել, որ նման կանայք էրոտիկ զգացողությունների դեմ զարգացրել են պաշտպանական մեխանիզմներ և վախենում են իրենց ազատություն տալ` սեռական գրգռմանը տրվելու և անկաշկանդորեն վայելելու սեռական հաճույքը: Զուգընկերոջ հետ հաղորդակցվելու անկարողությունը նույնպես խոչընդոտում է հեշտանքի առաջացմանը: Հաղորդակցության անկարողության հիմքում ընկած խորը ներհոգեբանական կոնֆլիկտները կարելի է բացահայտել տվյալ կնոջ հայրական տանը տիրած բարքերի, նրա հոգեսեռական զագացման ընթացքի, ինչպես նաև զուգընկերոջ հետ ունեցած միջանձնային հարաբերությունների մասին զրույցների միջոցով:

Մանկության տարիներին ձեռնաշարժության և սեռական այլ դրսևորումների դեմ ծնողների խստիվ արգելները և բացասական վերաբերմունքը ներհոգեբանական կոնֆլիկտների աղբյուր են: Այդպիսի կոնֆլիկտներ հաճախ են տեղ գտնում սեռական խանգարումով կանանց փսիխոսեքսուալ զարգացման պատմության մեջ: Այս կանանցից շատերը թշնամական կամ օտարոտի հարաբերություններ ունեն իրենց մայրերի հետ, որոնց կողմից նրանք երբեք խրախուսանք չեն ստացել իրենց մեջ արթնացող սեռականության վերաբերյալ:

Կանանց սեռական խանգարումների առաջացման հիմքում հոգեվերլուծությունը նշանակալի դեր է տալիս անգիտակից նևրոտիկ գործընթացներին (Էդիպյան բարդույթ): Ըստ հոգեվերլուծական տեսանկյունի, սեռականության դեմ պաշտպանական մեխանիզմների հիմքում ընկած են ″հայրական արտացոլանքները″, որի արդյունքում կինը զուգընկերոջ մեջ տեսնում է իր հորը: Իրականում, շփման և սեռական խանգարումներ ունեցող որոշ կանանց հարաբերությունները իրենց հայրերի հետ ակնհայտորեն փակ են կամ կրում են երկակի բնույթ:

Հաճախ տղամարդկանց հետ այս կանանց ընթացիկ հարաբերություններում նկատվում են հաճույքի զգացման արգելակումներ, մտերմության և հավատի դրսևորման ամբիվալենտություն: Որոշ կանայք տղամարդկանց հետ մրցակցության մեջ են մտնում և զուգընկերոջ նկատմամբ ունենում են անվստահության, վախի և երկմտանքի պահեր: Սա կարող է արդյունք լինել կանանց ձեռբերումների հանդեպ հասարակության, հատկապես տղամարդկանց անարդարացի վերաբերմունքի, ինչը կնոջ մոտ ծնում է բարկության և ագրեսիայի դրսևորումներ դեպի տղամարդը: Հեշտանքի խանգարման պատճառ է նաև ինքնակառավարումը ոչ մի գնով չթուլացնելու հակվածությունը, ինչը թույլ չի տալիս կնոջը անմնացորդ տրվել տղամարդուն:

Բուժումը

Հեշտանքի խանգարման բուժումը պետք է նպատակաուղղված լինի անհիմն վախերի և սխալ պատկերացումների ուղղմանը: Այն պետք է օգնի կնոջը բարձրացնելու իր հաստատակամությունը և սեռական նախաձեռնությունը: Կնոջ մեջ պետք է ամրացնել այն համոզմունքը, որ սեռական ակտիվությունը հավասարապես ծառայում է իր հաճույքին: Մի քանի սեռական վարժությունների միջոցով կինը կարող է ճանաչել իր սեռական նախընտրությունները և պատասխանները, սեռական բավարարվածության հասնելու միջոցները:

Հեշտանքի խամգարումները կանանց մոտ բուժվում են մեծ արդյունվետությամբ: Գրեթե բոլոր ընդհանրապես անօրգաստիկ կանայք կարող են տիրապետել հեշտանքի հասնելու ″գաղտնիքին″, նույնիսկ եթե խանգարման հիմքում ընկած են խորը ներհոգեբանական և միջանձնային խնդիրներ: Բուժման արդյունավետության կանխատեսումը փոքր-ինչ դժվար խնդիր է, քանի որ այն կախված է զույգի փոխհարաբերությունների բնույթից և երբեմն կարող է պահանջել ավելի բարդ և երկարատև բուժում` ընդգրկելով նաև զուգընկերոջը:

 

Նյութի սկզբնաղբյուր՝ sexology.am

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:29 • 28/05

Գիտնականները նշել են, թե ինչպես կարելի է կանխարգելել քաղցկեղը

21:15 • 27/05

Կարելի է արդյոք սեքսով զբաղվել հղիության ընթացքում

20:00 • 27/05

Հոդատապի առաջացման պատճառները, ախտանշանները, կանխարգելումն ու դրա դեմ պայքարող  լավագույն բնական միջոցները

18:49 • 27/05

Ինչ է այրոցը (изжога), որոնք են դրա առաջացման պատճառներն ու բուժման եղանակները

17:20 • 27/05

Ինչպես ժամանակին հայտնաբերել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները և բուժել դրանք

15:50 • 27/05

Խպիպի(զոբ) բուժման ամենաարդյունավետ ժողովրդական միջոցները

14:20 • 27/05

Մաստոպաթիայի(կրծքագեղձի բարորակ հիվանդություն) զարգացման փուլերն ու ախտանշանները

13:00 • 27/05

Ինչ է օստեոխոնդրոզը, որոնք են դրա առաջացման պատճառներն ու բուժման միջոցները

22:07 • 26/05

Ինչպես բուժել ճիճվակրությունը. բաղադրատոմսեր Պայծառատես Վանգայից

21:22 • 26/05

Ինչպես բուժել հեշտոցային սնկային հիվանդությունները տնային պայմաններում

20:30 • 26/05

Բնական միջոց՝ ծերացած ու թուլացած մաշկը թարմացնելու և կրկին ձիգ ու առաձգական դարձնելու համար

19:46 • 26/05

5-օրյա սննդակարգ՝ մինչև 5 կիլոգրամ ավելորդ քաշից ազատվելու համար

19:27 • 26/05

Արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական ախտանշաններն ու դրա առաջացման վրա ազդող գործոնները

15:30 • 26/05

Որոնք են երկաթի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները

15:01 • 26/05

6 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն պահպանել ողնաշարի առողջությունը

13:35 • 26/05

Հակադեպրեսանտները կարող են նպաստել քաշի ավելացմանը. գիտնականներ

12:15 • 26/05

Կանաչ թեյը կարող է վտանգավոր լինել լյարդի ու երիկամների համար

11:29 • 26/05

Կլիմայական փոփոխությունները նպաստում են վտանգավոր բակտերիաների տարածմանը

22:20 • 25/05

Լավագույն բնական միջոցները՝ աչքերի շուրջը մաշկը ձգելու, հարթեցնելու և թարմացնելու համար

21:45 • 25/05

Ինչպե՞ս է ջուրն օգնում ազատվել ավելորդ քաշից

21:10 • 25/05

Հղիության վաղ փուլերում որովայնի ստորին հատվածի ցավերի առաջացման պատճառները

20:30 • 25/05

Երեխաների մոտ ծուռթաթության առաջացման պատճառները․ որ դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի

19:45 • 25/05

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են պատմել մարդու լեզվի գույնն ու դրա վրա առաջացած փառը

19:18 • 25/05

Ինչու է տարիքի հետ մարդկանց զարկերակային ճնշումը բարձրանում

19:04 • 25/05

Եռօրյա սննդակարգ՝ ամռանն ընդառաջ կազմվածքը կարգի բերելու համար

18:56 • 25/05

Իգական սեռի համար ամենակարևոր հորմոնները և խնդիրներ, որոնք կարող են առաջանալ դրանց մակարդակի բարձրացման կամ նվազման դեպքում

18:19 • 25/05

Ինչ է երակների վարիկոզ լայնացումը և որոնք են դրա բուժման հիմնական մեթոդները

15:31 • 25/05

5 խորհուրդ, որոնք կօգնեն պահպանել թոքերի առողջությունը

13:24 • 25/05

Քթի «խցանները» կօգնեն հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից

11:23 • 25/05

Մայիսի 24-ին մայրաքաղաքում ծնվել է 45 երեխա

11:09 • 25/05

Էկզեման բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը. գիտնականներ

23:05 • 24/05

Աչքերի տակ պարկերի առաջացման հիմնական պատճառները

22:15 • 24/05

Պարանոցի, արմունկների, ծնկների ու թևատակերի շրջանում առաջացած մուգ գունակների ազատվելու արդյունավետ մեթոդ

21:51 • 24/05

Զարկերակային բարձր ճնշումն ընդամենը 5 րոպեում կարգավորելու արդյունավետ միջոցը

20:55 • 24/05

Բնական բաղադրատոմսեր ականջներում լսվող աղմուկից ազատվելու համար

20:03 • 24/05

Ինչու է թրթռում աչքը. հիվանդություններ, որոնք կարող են այդ երևույթի պատճառ դառնալ

18:41 • 24/05

Կաթնաշոռային դիետաներ. կազմվածքը կարգի բերելու և օրգանիզմը մաքրելու լավագույն միջոցը

18:23 • 24/05

Հակատարիքային դիմակներ՝ կնճիռներից ազատվելու և մաշկը սնուցելու համար

17:22 • 24/05

Առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել լնդերի արյունահոսությունը

15:30 • 24/05

5 արտասովոր ախտանշան, որոնք կարող են վկայել դեմենցիայի մասին

13:28 • 24/05

Մայիսի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 57 երեխա

12:34 • 24/05

Գիշերային քնի բացակայությունը խիստ բացասաբար է ազդում օրգանիզմի վրա

11:17 • 24/05

Մարդկությանը սպասվում է ճարպակալման համաճարակ. գիտնականներ

22:25 • 23/05

Ինչպես մեղմել վաղաժամ դաշտանադադարի ախտանշաններն առանց դեղամիջոցների

22:11 • 23/05

Ըստ հոգեբանների, որոնք են ընտանեկան զույգերին անհանգստացնող ամենատարածված «անկողնային» խնդիրները

21:34 • 23/05

Առաջին օգնություն սրտի նոպայի դեպքում. խորհուրդներ, որոնք կօգնեն մարդուն փրկել սեփական կյանքը

20:45 • 23/05

14 ախտանշան, որոնք վկայում են վահանագեղձի աշխատանքի խանգարման մասին, և բաղադրատոմս նման խնդիրներից ազատվելու համար

20:13 • 23/05

Ինչ է ցիստիտը և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

19:11 • 23/05

Բնական դիմակ՝ մազաթափությունը դադարեցնելու և մազերի աճը խթանելու համար

18:53 • 23/05

6 մթերք, որոնք կօգնեն բարելավել ենթաստամոքսային գեղձի աշխատանքը

17:31 • 23/05

Արդյունավետ բնական ըմպելիք՝ օրգանիզմը տոքսիններից մաքրելու և ավելորդ քաշից ազատվելու համար

16:34 • 23/05

Որոնք են էնդոմետրիումի քաղցկեղի ախտանշանները, բուժման մեթոդներն ու հիվանդության առաջացմանը նպաստող ռիսկային գործոնները

14:14 • 23/05

Առողջական ինչ խնդիրների մասին կարող է վկայել քաշի անբացատրելի կորուստը

11:37 • 23/05

Մայիսի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա

11:20 • 23/05

Գիտնականները պարզել են, թե որ մթերքն է նվազեցնում վաղաժամ մահվան հավանականությունը

22:09 • 22/05

Արդյունավետ մեթոդ՝ ձիգ ու գրավիչ նստատեղ ունենալու համար

21:00 • 22/05

Որքան ջուր է անհրաժեշտ օգտագործել. օրական չափաբաժինը ըստ մարմնի զանգվածի

20:48 • 22/05

Հեշտ պատրաստվող սկրաբի և դիմակի բաղադրատոմսեր դեմքի սև կետերից ազատվելու համար

19:24 • 22/05

Վիտամին, որի պակասը հանգեցնում է մեջքի ու հոդերի սարսափելի ցավերի

18:51 • 22/05

Ախտանշաններ, որոնք կարող են պայմանավորված լինել աղիների քաղցկեղով

17:11 • 22/05

Ինչպես կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և ազատվել հազից, այտուցներից ու ավելորդ քաշից դափնու տերևների միջոցով

15:31 • 22/05

5 մթերք, որոնք կարող են դառնալ գլխացավի առաջացման պատճառ

14:07 • 22/05

Մաքրությունը կարող վտանգավոր լինել. գիտնականներ

12:58 • 22/05

5 խորհուրդ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից և խուսափել քաշի ավելացումից

11:24 • 22/05

Մայիսի 21-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա

11:15 • 22/05

Գարեջուրը պաշտպանում է կանանց ռևմատոիդ արթրիտից. գիտնականներ

22:09 • 21/05

Ինչպես հասկանալ երեխաների «լեզուն». ինչ են նշանակում փոքրիկների այս կամ այն արարքները

21:29 • 21/05

4 բաղադրիչ, որոնք կօգնեն կարճ ժամանակահատվածում ազատվել որովայնի ճարպաշերտերից

20:50 • 21/05

Պարզ միջոց արդյունավետ կերպով հերպեսն ու ստոմատիտը բուժելու համար

19:43 • 21/05

Բանջարեղենային դիետա. կազմվածքը կարգի բերելու և օրգանիզմը մաքրելու լավագույն միջոցը

19:39 • 21/05

Oմեգա-3 դեֆիցիտի մասին վկայող ակնհայտ ախտանշաններ

17:49 • 21/05

Մասնագետները նշել են, թե որ սովորությունները կօգնեն ավելի երկար ապրել

17:02 • 21/05

Գիտնականները կանաչ թեյի հյութահանուկը վերածել են քաղցկեղի դեմ հզոր դեղամիջոցի

16:18 • 21/05

Բերանի խոռոչի տհաճ հոտի առաջացման պատճառներն ու խնդրից ազատվելու եղանակները

14:10 • 21/05

Որ ախտանշաններն են վկայում վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին

11:50 • 21/05

Գազավորված քաղցր ըմպելիքները չեն հանգեցնում ճարպակալման. գիտնականներ

11:42 • 21/05

Մայիսի 18-ից 20-ը մայրաքաղաքում ծնվել է 124 երեխա

21:30 • 20/05

Կանանց մոտ անցանկալի մազերի, պզուկների, դաշտանային ցիկլի խանգարումների և մի շարք այլ կանացի խնդիրների առաջացման պատճառները

20:26 • 20/05

Ի՞նչ է թրոմբը և ինչո՞ւ է այն պոկվում արյունատար անոթի պատից

19:10 • 20/05

Ասկարիդոզի ախտանշանները, բարդություններն ու կանխարգելումը

18:35 • 20/05

Շրթնաբորբ. առաջացման պատճառները, բուժումն ու կանխարգելումը

17:45 • 20/05

Ավելի քան 13 տեսակի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառը

15:59 • 20/05

5 զարմանալի ու հետաքրքիր փաստ մարդու արյան մասին

14:30 • 20/05

Էքստրեմալ դիետա 5 օրում մինչև 5 կիլոգրամ նիհարելու համար

13:00 • 20/05

Գլխուղեղի արյան շրջանառության խանգարման հիմնական պատճառներն ու հիվանդության տեսակները

22:06 • 19/05

Թայլանդական դիետա` 7 օրում մինչև 5 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

21:19 • 19/05

Կնոջ ինտիմ կյանքն ու հոգեկան վիճակը դաշտանադադարի ժամանակ

20:20 • 19/05

Արգանդի վզիկի քաղցկեղի մասին վկայող ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

19:37 • 19/05

Գլխի ճակատային հատվածի ցավերի առաջացման հիմնական պատճառները

18:58 • 19/05

Որոնք են գաստրիտի ախտանշաններն ու առաջացման ամենատարածված պատճառները

15:34 • 19/05

Պարզ ու արդյունավետ միջոց՝ հոդերը բուժելու և ցավը մեղմելու համար

15:21 • 19/05

Կիտրոնով դիմակներ՝ մաշկը թարմացնելու և գունաբացելու համար

15:03 • 19/05

Երկշաբաթյա դիետա՝ 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

13:27 • 19/05

Ինչպես է մարդու օրգանիզմն արձագանքում սթրեսին. 8 տհաճ ախտանշան

11:34 • 19/05

Գիտնականները հայտնաբերել են երիտասարդության պահպանման պարզ ու արդյունավետ միջոց

22:10 • 18/05

Ինչպես այրել որովայնի ճարպերը առավոտյան 1 բաժակ բանանի հյութ ըմպելով

21:32 • 18/05

Կանանց մոտ 7 անհանգստացնող նախանշան, որ կարող են պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով

20:59 • 18/05

4 բնական ըմպելիք՝ դաշտանադադարի ախտանշանները մեղմելու համար

20:01 • 18/05

Պարզ ու արդյունավետ միջոց, որը կօգնի վերականգնել ծերացած ու թուլացած մաշկի առաձգականությունը և թարմությունը

19:10 • 18/05

10 ախտանշան, որոնք վկայում են վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին