Առաջին օգնություն երեխաների շնչուղիների մասնակի կամ լրիվ խցանման ժամանակ. ցուցումներ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ծնող

20:42 • 01.06.18



Շնչուղիների` օտար մարմիններով խցանումը շատ հաճախ է պատահում փոքր երեխաների մոտ, և որպես կանոն` լինում է ծնողների անուշադրության պատճառով, երբ նրանք չեն նկատում, որ երեխան փոքր առարկաներ է տանում բերանը: Ինչպես գրում է doctors.am-ը, շնչուղիները կարող են խցանվել նաև այն դեպքում, երբ լացող երեխային ստիպողաբար կերակրում են կամ դեղ խմեցնում:
 
Շնչուղիների խցանումը վտանգավոր վիճակ է, քանի որ այդ ժամանակ խանգարվում է օդի մուտքը թոքեր: Եթե ժամանակին և ճիշտ օգնություն չցուցաբերվի, երեխան կարող է շնչահեղձ լինել և մահանալ:
 
Ծնողները պետք է ուշադիր լինեն և լավ հիշեն այս դեպքերում օգնության ցուցաբերման քայլերը: Երբ երեխային շնչուղիների խցանման պատճառով սպառնում է շնչահեղձ լինելու վտանգը, ծնողը, բնականաբար, ժամանակ չի ունենա այդ պահին որևէ մասնագիտական գրականության օգնությանը դիմելու: Նա պետք է նախապես պատրաստ լինի դրան: Այսպիսի պատահարների դեպքում առաջին օգնության ցուցաբերման և երեխայի կյանքը փրկելու համար միայն հաշված րոպեներ են լինում:
 
Շնչուղիների խցանման կանխարգելումը
 
Երեխաների մոտ շնչուղիների խցանումների դեպքերի մեծ մասը ծնողների (մեծահասակների) անզգուշության և անուշադրության հետևանք է: Հետևելով մի շարք պարզ կանոնների` հիմնականում կարելի է կանխել այդ դժբախտ պատահարները:
 
- Երեխային ստիպողաբար կամ լացի ժամանակ ոչինչ մի՛ տվեք ուտելու կամ խմելու, նույնիսկ` դեղ:
- Մի՛ կերակրեք երեխային, երբ նա խաղում կամ թռչկոտում է:
- Մի՛ տվեք երեխաներին մանր խաղալիքներ կամ այնպիսիք, որոնց մանր մասերը հեշտությամբ կարող են պոկվել:
- Թույլ մի՛ տվեք երեխային խաղալ կոճակներով, լոբու հատիկներով կամ նման մանր առարկաներով: Պահեք դրանք երեխային անհասանելի տեղում:
- Մինչև մեկ տարեկան երեխային մեծերի հետ սեղան մի՛ նստեցրեք կամ շատ ուշադիր եղեք, որ նա սեղանից որևէ բան չտանի բերանը:
- Մինչև մեկ տարեկան երեխայի ձեռքը հացի, շաքարի, մրգի կամ բանջարեղենի կտոր մի՛ տվեք: Միրգը կամ բանջարեղենը տվեք նրան համասեռ տրորված վիճակում: Եթե երեխան ատամներ հանելիս որևէ բան կրծելու կարիք ունի, տվեք նրան ռետինե խաղալիքներ:
- Փոքր երեխաներին կոնֆետ կամ կորիզներով պտուղներ մի՛ տվեք:
 
Շնչուղիների խցանում
 
Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել
 
Երբ երեխան ինչ-որ բան կուլ տալիս միաժամանակ ներշնչում է, օտար մարմինները (սննդի մասնիկներ, փոքր իրեր և այլն) կարող են անցնել շնչուղիները և առաջացնել խցանում: Շնչառական ուղիները կարող են փակվել լրիվ կամ մասնակի:
Շնչուղիների մասնակի խցանման ժամանակ որոշ քանակով օդ անցնում է շնչուղիները: Մասնակի խցանման դեպքում երեխան հանկարծակի սկսում է հազալ, անբնական ձայներ հանել, անհանգիստ շարժումներ անել:
Շնչուղիների լրիվ խցանման ժամանակ օդ ընդհանրապես չի անցնում թոքերը, և եթե խցանումը չբացվի, երեխան կարճ ժամանակում կարող է մահանալ: Շնչուղիների լրիվ խցանման ժամանակ երեխան չի կարողանում ո՛չ շնչել, ո՛չ էլ հազալ կամ որևէ ձայն հանել: Մաշկը կապտում է, աչքերը չռվում են, երեխան անհանգիստ շարժումներ է անում և ցնցվում:
Շնչուղիների խցանման դեպքում օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է խուճապի չմատնվել և ճիշտ գործել:
 
Շնչուղիների մասնակի խցանում
 
Ի՞նչ անել
 
1. Վերցրեք երեխային, պառկեցրեք նրան ձեր ձեռքի նախաբազկի վրա այնպես, որ նրա գլուխը ավելի ցածր լինի, քան մարմինը: Անպայման բութ մատով և ցուցամատով պահեք երեխայի գլուխը ստորին ծնոտից: Զգույշ եղեք, որ կոկորդի վրա չսեղմեք:
2. Մյուս ձեռքով հարվածեք երեխայի թիկունքին` նրա թիակների միջև այնքան, մինչև օտար մարմինը դուրս գա, երեխան դադարի հազալ և սկսի նորմալ շնչել:
 
Շնչուղիների լրիվ խցանում
 
Ի՞նչ անել
 
1. Անմիջապես օգնության կանչեք որևէ մեկին և ուղարկեք նրան ահազանգելու շտապ օգնություն:
 
2. Պառկեցրեք երեխային ձեր նախաբազկի վրա և թիկունքին 5 հարված հասցրեք:
 
3. Շրջեք երեխային ձեր մյուս ձեռքի նախաբազկին: Երեխան պետք է լինի գլուխը մարմնից ցածր դիրքով: Պահեք երեխայի գլուխը ձեռքով: Ձեր ազատ ձեռքի մատնեմատը դրեք երեխայի կրծոսկրի վրա (դա այն ուղղահայաց ոսկրն է, որին կրծքավանդակի վրա միանում են կողերը)` պտուկները միացնող գծի մեջտեղում: Կատարեք կրծքավանդակի 5 սեղմում 1,5-2 սմ խորությամբ
 
4. Բացեք երեխայի բերանը, և եթե օտար մարմինը երևում է, ճկույթով զգուշությամբ հանեք այն բերանից:
 
5. Ընդգրկելով երեխայի բերանն ու քիթը ձեր բերանով` կատարեք ներփչում:
 
Եթե օդը չի գնում, կրկնեք վերը թվարկված գործողությունները ներկայացված հերթականությամբ`
 
1. Թիկունքին 5 հարված,
2. Կրծքավանդակի 5 սեղմում,
3. Բերանի ստուգում և ճկույթով մաքրում,
4. Ներփչում:
 
Այս գործողությունները կրկնեք այնքան, մինչև օտար մարմինը դուրս գա, և երեխան սկսի շնչել:
 




Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:45 • 19/08

Շուրթերի հերպեսի առաջացման պատճառն ու միջոց՝ կարճ ժամանակում դրնաից ազատվելու համար

20:00 • 19/08

Մատնաշունչի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

19:11 • 19/08

15-օրյա սննդակարգ հարթ որովայն ու սլացիկ կազմվածք ունենալու համար

22:28 • 18/08

Ո՞րն է կանանց մոտ անցանկալի մազերի, պզուկների, դաշտանային ցիկլի խանգարումների և մի շարք այլ կանացի խնդիրների առաջացման պատճառը

21:13 • 18/08

Ինչպես հաղթահարել մանկական կամակորությունները. անտեսելու կանոնը

20:50 • 18/08

Կանանց մոտ անմիզապահության տեսակները, առաջացման պատճառներն ու բուժումը

20:01 • 18/08

Որն է սրտի նոպայի բարձր հավանականության մասին վկայող հիմնական ախտանշանը

19:32 • 18/08

Ճարպերն այրող ըմպելիք, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից ու կարգի բերել կազմվածքը

19:11 • 18/08

Ստամոքսի խոցի ախտանշաններն ու դրա առաջացման կանխարգելումը

22:24 • 17/08

Ինչով կարող է պայմանավորված լինել սեռական ակտից հետո որովայնի ստորին հատվածի ցավը

21:25 • 17/08

Ճարպն այրող լավագույն դիետան. հատուկ սննդակարգ՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար

20:31 • 17/08

7 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել ձեռքերի թմրածությունը

19:43 • 17/08

Կանանց մոտ հաճախակի հանդիպող առողջական խնդիրներ, որոնք կարող են պայմանավորված լինել էստրոգեն հորմոնի ցածր մակարդակով

19:08 • 17/08

Ինչպես տարբերել դիաթեզը դերմատիտից

18:24 • 17/08

Որոնք են ճակատային հատվածի գլխացավի առաջացման հիմնական պատճառները

22:23 • 16/08

Վեցօրյա դիետա, որը կօգնի ձեռք բերել գեղեցիկ ու սլացիկ կազմվածք

21:23 • 16/08

13 գործոն, որոնք կարող են նպաստել հիշողության վատացմանը

20:50 • 16/08

Պետք է արդյոք երեխային օրորել. մի քանի «կողմ» և «դեմ» փաստարկ

20:03 • 16/08

Հաստ աղիքի քաղցկեղի մասին վկայող արտասովոր ախտանշաններ և խորհուրդներ՝ խնդրի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար

19:47 • 16/08

Կաթվածի (ինսուլտի) տեսակները, առաջին օգնությունն ու ռիսկի հիմնական գործոնները

21:42 • 15/08

Տարածված առողջական խնդիրներ, որոնք առաջանում են կալցիումի դեֆիցիտի պատճառով

21:29 • 15/08

Բերանի խոռոչի հիգիենան. ինչպես խուսափել լուրջ հիվանդություններից ու տհաճ հոտից

20:56 • 15/08

Ոտքերի ջղաձգումների առաջացման պատճառներն ու դրանցից ազատվելու եղանակները

20:46 • 15/08

Ինչպես ժամանակին հայտնաբերել նախադիաբետի ախտանշաներն ու վերադարձնել առողջությունը

20:09 • 15/08

Լավագույն ժողովրդական միջոցները` լնդերի իջեցումը բուժելու համար

20:00 • 15/08

Ջրի ընդունման ամենաարդյունավետ ժամերը առողջությունը պահպանելու և քաշը վերահսկելու համար

22:20 • 14/08

Քրոնիկ հոգնածության առաջացման հիմնական պատճառները

21:31 • 14/08

Գիշերային ակամամիզության (էնուրեզ) առաջացման պատճառներն ու բուժումը

20:40 • 14/08

Որն է եղունգների փխրունության պատճառը և ինչպես կարելի է ազատվել այդ խնդրից

20:00 • 14/08

Պարզ միջոց դեմքի անցանկալի մազերից, սև կետերից ու բշտիկներից ազատվելու համար

19:10 • 14/08

Խոցային կոլիտի ախտանշաններն ու բուժումը տնային պայմաններում

18:42 • 14/08

Էկզեմայի տեսակները, ախտանշաններն ու բուժման եղանակները

18:39 • 14/08

Ձվարանների բորբոքման տեսակները, ախտանշաններն ու կանխարգելման միջոցները

22:13 • 13/08

Ըմպելիք, որը քնած ժամանակ այրում է որովայնի ճարպերը

21:32 • 13/08

Շաքարային դիաբետի 4 վաղ անսովոր ախտանշան, որոնց մասին շատերը չգիտեն

21:01 • 13/08

Առաջին օգնություն արյան բարձր ճնշման դեպքում. ինչպես կարգավորել այդ խնդիրը առանց դեղամիջոցների

20:17 • 13/08

Պատճառներ, որոնք կանանց թույլ չեն տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից

20:15 • 13/08

Որովայնի ցավերի պատճառները ըստ հատվածների

22:02 • 11/08

Դաշտանադադարի 6 ախտանշան, որոնք կարող են լինել լուրջ հիվանդությունների նշան

21:20 • 11/08

Կոֆեինի գերդոզավորման մասին վկայող ախտանշաններ

20:52 • 11/08

Առատ քրտնարտադրության առաջացման պատճառներն ու տհաճ ախտանշաններից ազատվելու միջոցները

20:00 • 11/08

Գեղեցկության և առողջության էլիքսիր. խմելու ջրի ամենաօգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

19:21 • 11/08

Կարտոֆիլով դիմակներ՝ մաշկի անցանկալի հետքերից ազատվելու համար

18:54 • 11/08

Առիթմիայի առաջացման պատճառներն ու բուժման եղանակները

22:36 • 10/08

Որոնք են կանանց մազաթափության պատճառները

22:03 • 10/08

2-րդ տիպի շաքարային դիաբետի 8 թաքնված ախտանշան, որոնց մասին բոլորը պետք է իմանան

21:28 • 10/08

Առողջական 7 լուրջ խնդիր, որոնք կարող են առաջանալ արյան գերճնշման հետևանքով

20:59 • 10/08

Հղիության ժամանակ հանդիպող հնարավոր խնդիրներն ու կնոջ մարմնի փոփոխությունները 9 ամիսների ընթացքում

20:14 • 10/08

Ինչպես ընդամենը 5 օրում ազատվել 10 կգ ավելորդ քաշից. դիետա, որը մշակել է Եվրոպայի լավագույն սրտաբաններից մեկը

19:30 • 10/08

Հիվանդություններ, որոնց վաղ ախտանշան կարող է լինել լնդերի արնահոսությունը

22:16 • 09/08

Գլխուղեղի անոթները մաքրող լավագույն բնական միջոցները

21:09 • 09/08

Ինչի մասին կարող են վկայել կրծքերի չափերի, ձևի, գույնի փոփոխություններն ու ցավը

20:26 • 09/08

Բնական միջոցներ՝ արյան շրջանառությունը բարելավելու և ոտքերի սառնությունից ազատվելու համար

19:44 • 09/08

Ի՞նչ է իրենից ներկայացնում ստոմատիտը. առաջացման պատճառները, նախանշանները, բուժումն ու կանխարգելումը

19:14 • 09/08

Պարզ պրոցեդուրա, որը կօգնի երիտասարդացնել ու թարմացնել դեմքի և պարանոցի ծերացող մաշկը

18:34 • 09/08

Արգանդի վզիկի քաղցկեղով պայմանավորված 6 հիմանկան ախտանշան

22:20 • 08/08

Փորափքանքի առաջացման հիմնական պատճառներն ու դրանցից ազատվելու միջոցները

21:38 • 08/08

Խորհուրդներ և բաղադրատոմսեր ոտքերի տհաճ հոտից ազատվելու և կանխելու համար

21:05 • 08/08

Լայնորեն կիրառվող բանանով դիետա, որի օգնությամբ հնարավոր է 1 շաբաթում նիհարել 5 կգ

20:42 • 08/08

Ստամոքսի քաղցկեղի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

20:29 • 08/08

Հորմոններ, որոնք ստիպում են կնոջը գիրանալ

19:25 • 08/08

Ինչ է վահանագեղձի տոքսիկ ադենոման և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

22:51 • 07/08

Ու՞մ են ավելի հաճախ խայթում մոծակները

22:00 • 07/08

Խորհուրդներ՝ մինչ ծերություն կրծքերի գեղեցկությունն ու ձևը պահպանելու համար

21:10 • 07/08

Ռուսական ժողովրդական հակամակաբուծային միջոցների բաղադրատոմսեր

20:36 • 07/08

Առողջական ինչ խնդիրներով կարող են պայմանավորված լինել ոտքերի ջղաձգումները

20:00 • 07/08

6 ախտանշան, որոնք վկայում են աղիների միկրոֆլորայի հետ կապված խնդիրների մասին

19:11 • 07/08

Վահանագեղձի դիսֆունկցիայի մասին վկայող 8 ախտանշան և 8 միջոց գեղձի աշխատանքի կարգավորման համար

22:45 • 06/08

Երկաթով հարուստ 9 մթերք, որոնք կօգնեն խուսափել երկաթի դեֆիցիտից և բարելավել մաշկի վիճակը

21:54 • 06/08

Լավագույն բնական միջոցներն արյունը ջրիկացնելու և արյան շրջանառությունը բարելավելու համար

21:19 • 06/08

Որոնք են ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի վաղ ախտանշաններն ու դրանցից ազատվելու եղանակները

20:40 • 06/08

6-օրյա դիետա, որը կօգնի ազատվել 6 կգ ավելորդ քաշից

19:56 • 06/08

Որոնք են խլամիդիայի առաջացման պատճառներն ու հիմնական ախտանշանները

19:06 • 06/08

Ախտանշաններ, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

18:35 • 06/08

Նորածինների մոտ առավել հաճախ հանդիպող հիվանդություններն ու դրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ միջոցառումները

21:40 • 05/08

Որքա՞ն պետք է լինի նորմալ սեռական ակտի տևողությունը

20:30 • 05/08

Բնական ու անվտանգ միջոցներ՝ թևատակերի տհաճ հոտից ու առատ քրտնարտադրությունից ազատվելու համար

19:00 • 05/08

5 պարզ միջոց՝ պարանոցի մաշկի թարմությունն ու երիտասարդությունը պահպանելու համար

18:48 • 05/08

Շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտանշաններ, որոնք պետք չէ աչքաթող անել

22:38 • 04/08

Ձգում, լիֆտինգ ու մաքրում. ձվով 3-ը 1-ում թաղանթ-դիմակ

21:43 • 04/08

Ականջներում լսվող աղմուկը կարող է լինել լուրջ հիվանդությունների ախտանշան

20:54 • 04/08

7 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել առատ քրտնարտադրությունը

20:30 • 04/08

Ինչպես պահել արյան ճնշումը նորմայի սահմաններում. ժողովրդական 3 բաղադրատոմս

19:44 • 04/08

10 բնական միջոց՝ թուլացած ու ծերացած մաշկը ձգելու և երիտասարդացնելու համար

19:40 • 04/08

7 ախտանշան, որոնք վկայում են որդանման ելունի(ապենդիքս) բորբոքման մասին

23:08 • 03/08

Աղիների պոլիպների առաջին ախտանշանները, վտանգն ու կանխարգելումը

21:25 • 03/08

Առողջական ինչ խնդիրների հետ կարող են բախվել կանայք ծննդաբերությունից հետո

20:58 • 03/08

Սպիտակուցային դիետա` 14 օրում մինչև 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

20:13 • 03/08

7 շատ արժեքավոր խորհուրդ՝ երեխայի մտավոր կարողությունները զարգացնելու համար

19:49 • 03/08

Որոնք են սրտանոթային հիվանդությունների վաղ ախտանշանները

19:46 • 03/08

Ինչպես խուսափել քաղցկեղից. 10 խորհուրդ որակավորված մասնագետից

21:25 • 01/08

Ինչպես ճիշտ բուժել երեխայի աչքին առաջացած ակնագարիկը (տիկնակլունձ)

20:37 • 01/08

Կիտրոնի օգտագործման 6 յուրահատուկ եղանակ, որոնք կօգնեն միշտ գեղեցիկ ու խնամված տեսք ունենալ

19:58 • 01/08

Ինչով է պայմանավորված հղիության ժամանակ առաջացող սրտխառնոցը

19:40 • 01/08

Ախտանշաններ, որոնք կարող են 30 օր առաջ հուշել սրտամկանի կաթվածի մասին

19:03 • 31/07

Ինչ է պարօդոնտիտը և ինչ խնդիրներ այն կարող է առաջացնել ժամանակին չբուժելու դեպքում

19:02 • 31/07

Կանանց մոտ սեքսուալ ցանկության կորստի պատճառներն ու վերականգնումը

18:58 • 31/07

Ծերունական ծանրալսություն. ինչպես խուսափել հիվանդության զարգացումից

21:10 • 28/07

Արդյունավետ բնական միջոց՝ մաշկի մուգ հետքերից ազատվելու համար

20:10 • 28/07

Խանգարումներ, որոնք հանգեցնում են ավելորդ քաշի կուտակման. 3 օգտակար խորհուրդ հորմոնների հետևանքով առաջացած կիլոգրամներից ազատվելու համար