Օստեոմալյացիայի(ոսկրակակղանք) առաջացման պատճառները, ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը

19:37 • 11.06.18



Ոսկրակակղանքը համակարգային հիվանդությունը է, որը բնորոշվում է ոսկրային հյուսվածքների ախտահարմամբ: Այս հիվանդության ժամանակ հանքանյութերի փոխանակման խանգարման հետևանքով փափկում են ոսկորները:

 

Օստեոմալյացիայի տեսակները

 

·         Մանկական ու պատանեկան. հիմնականում ախտահարվում են վերջույթները:

·         Հղիների օստեոմալյացիա. նկատվում է 20-40 տարեկան կանանց մոտ և հաճախ երկրորդ հղիության ընթացքում: Հիմնականում ախտահարվում է կոնքոսկրը:

·         Դաշտանադադարային:

·         Ծերունական:

·         Էքսկրետորային օստեոմալյացիա. սա հանդիպում է երիկամների քրոնիկ հիվանության դեպքում, երբ օրգանիզմից «լվացվում» է կալցիումը:

 

Օստեոմալյացիայի առաջացման ռիսկի գործոնները

 

Կանանց մոտ օստեոմալյացիան 10 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց: Ռիսկի գործոններն են.

 

·         վատ սոցիալական ու կենցաղային պայմանները,

·         սխալ սննդակարգը,

·         ծանր աշխատանքը,

·         հղիությունը:

 

Օստեոմալյացիայի առաջացումը պայմանավորված է օրգանիզմում վիտամին D-ի պակասով, երբ մարդը չի ստանում այդ վիտամինի բավարար քանակությունը սննդի միջոցով և քիչ ժամանակ է անցկացնում արևի տակ: Վիտամին D-ն ոսկրային հյուսվածքների համար շատ անհրաժեշտ տարր է, ուստի դրա պակասի դեպքում նկատվում է հանքանյութերի փոխանակության խանգարումներ և արդյունքում ոսկորները փափկում են:

 

Օստեոմալյացիայի ախտանշանները

 

Մանկական ու պատանեկան օստեոմալյացիա

- անորոշ ցավեր (ամենից հաճախ ոտքերի և ձեռքերի հատվածում),
- ոտքերի աննշան կորացում,
- շարժումների սահմանափակում:

Հղիների օստեոմալյացիա

- կոնքի դեֆորմացիա,
- անորոշ ցավեր մեջքի և կոնքի հատվածում,
- «բադի» քայլվածք:

Դաշտանադադարային ու ծերունական օստեոմալյացիա

- Մարմնի երկարության նվազում,
- ոսկորների բազմաթիվ կոտրվածքներ,
- մեջքի ցավեր,
- մանր քայլերով քայլվածք,
- դժվարություններ աստիճանների վրա քայլելու հետ կապված:

Օստեոմալյացիայի բուժումը

- կանոնավոր սնուցում,
- վիտամին D-ի ընդունում,
- կալցիումի և ֆոսֆորի ընդունում,
- բուժիչ մարմնամարզություն (բուժիչ գիմնաստիկա),
- ոսկորների դեֆորմացիայի դեպքում անհրաժեշտ է նաև վիրահատական միջամտություն,
- հղի կնոջ կոնքոսկրի դեֆորմացիայի դեպքում անհրաժեշտ է կեսարյան հատում:

Օստեոմալյացիայի կանխարգելումը

- վիտամին D-ի ընդունում,
- սննդակարգի կանոնավորում,
- կյանքի որակի բարձրացում:
Օստեոպորոզը և օստեոմալյացիան շատ դժվար են բուժվում, ուստի կանխարգելիչ միջոցները շատ կարևոր են: Մանկահասակ ու դեռահաս աղջիկների ծնողները պետք է մտածեն այս հիվանդությունների կանխարգելման մասին, քանի որ այդ տարիքում են ընթանում ոսկրային հյուսվածքների զարգացման վերջին փուլերը:

 

Երիտասարդ տարիքի ցուցանիշներից է կախված ոսկորների ծավալն ու ամրությունը տարեց հասակում:

 

Շատ կարևոր է նաև կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև դաշտանադադարային և հետդաշտանադադարային շրջանում:

 

Երկրորդական կանխարգելումը նախատեսված է օստոպորոզով տառապողների համար:

 

Ձեռնարկվող միջոցներն ուղղված են կոտրվածքները կանխելուն:

 

Այսպիսով՝ օստեոպորոզի և օստեոմալյացիայի կանխարգեման միջոցներն են.

 

1.      Կալցիումի պակասի լրացում՝ լիարժեք սննդի միջոցով (կալցիումով, ֆոսֆորով, մագնեզիումով և վիտամիններով (հատկապես К և С) հարուստ սնունդ):

 

2.      Վիտամին D-ի պակասի ախտորոշում և բուժում վիտամին D-ի ակտիվ մետաբոլիտներ ու կալցիում պարունակող դեղորայքի միջոցով (հատկապես երեխաների ու տարեցների մոտ):

 

3.      Ակտիվ ապրելակերպ ու ֆիզիկական ծանրաբեռնվածություն՝ տարիքին ու առողջական վիճակին համապատասխան:

 

4.      Ծխախոտի, ալկոհոլի, սուրճի մեծ չափաբաժինների, ինչպես նաև սպտակուցային սննդի չարաշահման բացառում:

 

5.      Ուղեկցող ախտաբանությունների վերահսկում (անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր ընդունվող դեղամիջոցների ազդեցությունը ոսկորների ամրության վրա):

 

Բացի այդ, օստեոպորոզի և օստեոմալյացիայի կանխարգեման համար անհրաժեշտ է ամրապնդել առողջությունը: Շատ հեքիմներ պնդում են, որ օստեոմալյացիայի բուժման համար կարելի է օգտագործել արտաքին ազդեցության մեթոդներ: Այդպես բավական լավ արդունք կարող են ապահովել բուժիչ վաննաները: Դրանցից մեկը պատրաստելու համար անհրաժեշտ է 200 կղմուխը (девясил) խառնել նույնքան կռատուկի (лопух) արմատի հետ, թրմել մի դույլ (10 լիտր) եռման ջրում և 15 րոպե եփել միջին կրակի վրա: Պատրաստի միջոցը քամել և ավելացնել վաննայի ջրին:

 

Բացի այդ, օստեոմալյացիայի բուժման համար կարելի է պատրաստել ճահճային խնկեղեգի (болотный аир) և եղինջի արմատների թուրմ, որը նույնպես կարելի է ավելացնել վաննաներին: Անհրաժեշտ է 150-ական գրամ ճահճային խնկեղեգնին ու եղինջի արմատներին ավելացնել մի դույլ եռման ջուր և եփել 10 րոպե: Այնուհետև անհրաժեշտ է ծածկել թուրմը և թողնել 15 րոպե թրմվի:

 

Օստեոմալյացիայով տառապող հիվանդները պետք է ուշադրություն դարձնեն կատվալեզվիկի (череда)(400 գրամ) և հազարատերևուկի (тысячелистник) (100 գրամ) խառնուրդին, որն անհրաժեշտ է թրմել 10 լիտր եռման ջրով և 5 րոպե եփել միջին կրակի վրա: Այնուհետև անհրաժեշտ է 50 րոպե թրմել եփուկը, քամել և ավելացնել վաննայի ջրին:

 

Օստեոմալյացիայի դեպքում վաննաները պետք է տաք լինեն՝ գրեթե մարմնի ջերմաստիճանին հավասար կամ նույնիսկ բարձր: Վաննայի ընդունման տևողությունը 15-20 րոպե է, որից հետո անհրաժեշտ է մի փոքր չորացնել մարմինը սրբիչով (առանց տրորելու) և պառկել: Պրոցեդուրան պետք է անել 2 օրը մեկ անգամ, իսկ բուժման կուրսը բաղկացած է նվազագույնը 10 պրոցեդուրայից:

 

Հաճելի բուրավետ վաննան, որը շատ հեշտ է պատրաստել, մեղմացնում է ցավը, ազատում մկանային լարվածությունից ու հոգնածությունից, հանգստացնում նյարդային համակարգը, երիտասարդացնում ու մաքրում մաշկը, բարելավում քնի որակը և նյութափոխանակությունը:

 

Հարկ է հիշել, որ վաննաները ազդեցություն են ունենում միայն այն դեպքում, երբ ընդունվում են որպես բուժման կուրս (առնվազն 10-15 անգամ, 1-2 օր դադարներով, 36–38 °C ջերմաստիճանում):

 

1.      Երիցուկ (ցողունն ու ծաղիկները). 300 գրամ երիցուկին ավելացնել 5 լիտր եռման ջուր, 2 ժամ թրմել, քամել և ավելացնել վաննայի ջրին:

 

2.      Եղեսպակ (Шалфей) (տերևները). 200 գրամ եղեսպակի տերևներին ավելացնել 5 լիտր եռման ջուր, 2 ժամ թրմել, քամել և ավելացնել վաննայի ջրին:

 

3.      Փշատերև (փշատերևի հյութահանուկ) և ծովի աղ. 150 գրամ հյութահանուկը և 2-2,5 կգ ծովի աղն ավելացնել վաննայի ջրին: Ծովի աղի փոխարեն կարելի է օգտագործել նաև կերակրի աղ:

 

4.      Չոր խոտ. չթե պարկի մեջ լցնել 800 գրամ չոր խոտ և եռացնել 30 րոպե 2 լիտր ջրում: Ստացված եփուկը լցնել վաննայի մեջ և ավելացնել այնքան ջուր, որ այն կիսով չափ լցվի:

 

Հարկավոր է նստել վաննայի մեջ և ծածկել այն բրեզենտով կամ թաղանթով (այնպես, որ դրա ծայրերը կախվեն ներքև) և ծայրերն ամրացնել ռետինե առաձգական թելով: Ծածկոցի մեջ անհրաժեշտ է նախորոք գլխի համար նախատեսված անցք բացել:  Չոր խոտի փշրանքները պարունակում են մեծ քանակությամբ եթերայուղ, որը ուժեղ բուժիչ միջոց է:



Վաննան բրեզենտով կամ տաղանթով չծածկելու դեպքում եթերայուղը կցնդի գոլորշու հետ: Վաննայի ջուրը պետք է լինի առավելագույնս բարձր (այնքան, որ հիվանդը ի վիճակի լինի դիմանալ): Այն չպետք է լինի 37 °C-ից ցածր: Եթե ջուրը սկսի սառել, ապա անհրաժեշտ է տաք ջուր ավելացնել: Խորհուրդ է տրվում վաննայում մնալ բավական երկար ժամանակ (հնարավորության դեպքում՝ ցանկալի է մեկ ժամ):

 

Վաննայի ընդունումից հետո անհրաժեշտ է պառկել և լավ ծածկվել՝ ստացած ջերմությունը պահպանելու համար:

 

Նյութի աղբյուրը՝ med2.ru





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:23 • 16/08

Վեցօրյա դիետա, որը կօգնի ձեռք բերել գեղեցիկ ու սլացիկ կազմվածք

21:23 • 16/08

13 գործոն, որոնք կարող են նպաստել հիշողության վատացմանը

20:50 • 16/08

Պետք է արդյոք երեխային օրորել. մի քանի «կողմ» և «դեմ» փաստարկ

20:03 • 16/08

Հաստ աղիքի քաղցկեղի մասին վկայող արտասովոր ախտանշաններ և խորհուրդներ՝ խնդրի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար

19:47 • 16/08

Կաթվածի (ինսուլտի) տեսակները, առաջին օգնությունն ու ռիսկի հիմնական գործոնները

21:42 • 15/08

Տարածված առողջական խնդիրներ, որոնք առաջանում են կալցիումի դեֆիցիտի պատճառով

21:29 • 15/08

Բերանի խոռոչի հիգիենան. ինչպես խուսափել լուրջ հիվանդություններից ու տհաճ հոտից

20:56 • 15/08

Ոտքերի ջղաձգումների առաջացման պատճառներն ու դրանցից ազատվելու եղանակները

20:46 • 15/08

Ինչպես ժամանակին հայտնաբերել նախադիաբետի ախտանշաներն ու վերադարձնել առողջությունը

20:09 • 15/08

Լավագույն ժողովրդական միջոցները` լնդերի իջեցումը բուժելու համար

20:00 • 15/08

Ջրի ընդունման ամենաարդյունավետ ժամերը առողջությունը պահպանելու և քաշը վերահսկելու համար

22:20 • 14/08

Քրոնիկ հոգնածության առաջացման հիմնական պատճառները

21:31 • 14/08

Գիշերային ակամամիզության (էնուրեզ) առաջացման պատճառներն ու բուժումը

20:40 • 14/08

Որն է եղունգների փխրունության պատճառը և ինչպես կարելի է ազատվել այդ խնդրից

20:00 • 14/08

Պարզ միջոց դեմքի անցանկալի մազերից, սև կետերից ու բշտիկներից ազատվելու համար

19:10 • 14/08

Խոցային կոլիտի ախտանշաններն ու բուժումը տնային պայմաններում

18:42 • 14/08

Էկզեմայի տեսակները, ախտանշաններն ու բուժման եղանակները

18:39 • 14/08

Ձվարանների բորբոքման տեսակները, ախտանշաններն ու կանխարգելման միջոցները

22:13 • 13/08

Ըմպելիք, որը քնած ժամանակ այրում է որովայնի ճարպերը

21:32 • 13/08

Շաքարային դիաբետի 4 վաղ անսովոր ախտանշան, որոնց մասին շատերը չգիտեն

21:01 • 13/08

Առաջին օգնություն արյան բարձր ճնշման դեպքում. ինչպես կարգավորել այդ խնդիրը առանց դեղամիջոցների

20:17 • 13/08

Պատճառներ, որոնք կանանց թույլ չեն տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից

20:15 • 13/08

Որովայնի ցավերի պատճառները ըստ հատվածների

22:02 • 11/08

Դաշտանադադարի 6 ախտանշան, որոնք կարող են լինել լուրջ հիվանդությունների նշան

21:20 • 11/08

Կոֆեինի գերդոզավորման մասին վկայող ախտանշաններ

20:52 • 11/08

Առատ քրտնարտադրության առաջացման պատճառներն ու տհաճ ախտանշաններից ազատվելու միջոցները

20:00 • 11/08

Գեղեցկության և առողջության էլիքսիր. խմելու ջրի ամենաօգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

19:21 • 11/08

Կարտոֆիլով դիմակներ՝ մաշկի անցանկալի հետքերից ազատվելու համար

18:54 • 11/08

Առիթմիայի առաջացման պատճառներն ու բուժման եղանակները

22:36 • 10/08

Որոնք են կանանց մազաթափության պատճառները

22:03 • 10/08

2-րդ տիպի շաքարային դիաբետի 8 թաքնված ախտանշան, որոնց մասին բոլորը պետք է իմանան

21:28 • 10/08

Առողջական 7 լուրջ խնդիր, որոնք կարող են առաջանալ արյան գերճնշման հետևանքով

20:59 • 10/08

Հղիության ժամանակ հանդիպող հնարավոր խնդիրներն ու կնոջ մարմնի փոփոխությունները 9 ամիսների ընթացքում

20:14 • 10/08

Ինչպես ընդամենը 5 օրում ազատվել 10 կգ ավելորդ քաշից. դիետա, որը մշակել է Եվրոպայի լավագույն սրտաբաններից մեկը

19:30 • 10/08

Հիվանդություններ, որոնց վաղ ախտանշան կարող է լինել լնդերի արնահոսությունը

22:16 • 09/08

Գլխուղեղի անոթները մաքրող լավագույն բնական միջոցները

21:09 • 09/08

Ինչի մասին կարող են վկայել կրծքերի չափերի, ձևի, գույնի փոփոխություններն ու ցավը

20:26 • 09/08

Բնական միջոցներ՝ արյան շրջանառությունը բարելավելու և ոտքերի սառնությունից ազատվելու համար

19:44 • 09/08

Ի՞նչ է իրենից ներկայացնում ստոմատիտը. առաջացման պատճառները, նախանշանները, բուժումն ու կանխարգելումը

19:14 • 09/08

Պարզ պրոցեդուրա, որը կօգնի երիտասարդացնել ու թարմացնել դեմքի և պարանոցի ծերացող մաշկը

18:34 • 09/08

Արգանդի վզիկի քաղցկեղով պայմանավորված 6 հիմանկան ախտանշան

22:20 • 08/08

Փորափքանքի առաջացման հիմնական պատճառներն ու դրանցից ազատվելու միջոցները

21:38 • 08/08

Խորհուրդներ և բաղադրատոմսեր ոտքերի տհաճ հոտից ազատվելու և կանխելու համար

21:05 • 08/08

Լայնորեն կիրառվող բանանով դիետա, որի օգնությամբ հնարավոր է 1 շաբաթում նիհարել 5 կգ

20:42 • 08/08

Ստամոքսի քաղցկեղի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

20:29 • 08/08

Հորմոններ, որոնք ստիպում են կնոջը գիրանալ

19:25 • 08/08

Ինչ է վահանագեղձի տոքսիկ ադենոման և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

22:51 • 07/08

Ու՞մ են ավելի հաճախ խայթում մոծակները

22:00 • 07/08

Խորհուրդներ՝ մինչ ծերություն կրծքերի գեղեցկությունն ու ձևը պահպանելու համար

21:10 • 07/08

Ռուսական ժողովրդական հակամակաբուծային միջոցների բաղադրատոմսեր

20:36 • 07/08

Առողջական ինչ խնդիրներով կարող են պայմանավորված լինել ոտքերի ջղաձգումները

20:00 • 07/08

6 ախտանշան, որոնք վկայում են աղիների միկրոֆլորայի հետ կապված խնդիրների մասին

19:11 • 07/08

Վահանագեղձի դիսֆունկցիայի մասին վկայող 8 ախտանշան և 8 միջոց գեղձի աշխատանքի կարգավորման համար

22:45 • 06/08

Երկաթով հարուստ 9 մթերք, որոնք կօգնեն խուսափել երկաթի դեֆիցիտից և բարելավել մաշկի վիճակը

21:54 • 06/08

Լավագույն բնական միջոցներն արյունը ջրիկացնելու և արյան շրջանառությունը բարելավելու համար

21:19 • 06/08

Որոնք են ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի վաղ ախտանշաններն ու դրանցից ազատվելու եղանակները

20:40 • 06/08

6-օրյա դիետա, որը կօգնի ազատվել 6 կգ ավելորդ քաշից

19:56 • 06/08

Որոնք են խլամիդիայի առաջացման պատճառներն ու հիմնական ախտանշանները

19:06 • 06/08

Ախտանշաններ, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

18:35 • 06/08

Նորածինների մոտ առավել հաճախ հանդիպող հիվանդություններն ու դրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ միջոցառումները

21:40 • 05/08

Որքա՞ն պետք է լինի նորմալ սեռական ակտի տևողությունը

20:30 • 05/08

Բնական ու անվտանգ միջոցներ՝ թևատակերի տհաճ հոտից ու առատ քրտնարտադրությունից ազատվելու համար

19:00 • 05/08

5 պարզ միջոց՝ պարանոցի մաշկի թարմությունն ու երիտասարդությունը պահպանելու համար

18:48 • 05/08

Շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտանշաններ, որոնք պետք չէ աչքաթող անել

22:38 • 04/08

Ձգում, լիֆտինգ ու մաքրում. ձվով 3-ը 1-ում թաղանթ-դիմակ

21:43 • 04/08

Ականջներում լսվող աղմուկը կարող է լինել լուրջ հիվանդությունների ախտանշան

20:54 • 04/08

7 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել առատ քրտնարտադրությունը

20:30 • 04/08

Ինչպես պահել արյան ճնշումը նորմայի սահմաններում. ժողովրդական 3 բաղադրատոմս

19:44 • 04/08

10 բնական միջոց՝ թուլացած ու ծերացած մաշկը ձգելու և երիտասարդացնելու համար

19:40 • 04/08

7 ախտանշան, որոնք վկայում են որդանման ելունի(ապենդիքս) բորբոքման մասին

23:08 • 03/08

Աղիների պոլիպների առաջին ախտանշանները, վտանգն ու կանխարգելումը

21:25 • 03/08

Առողջական ինչ խնդիրների հետ կարող են բախվել կանայք ծննդաբերությունից հետո

20:58 • 03/08

Սպիտակուցային դիետա` 14 օրում մինչև 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

20:13 • 03/08

7 շատ արժեքավոր խորհուրդ՝ երեխայի մտավոր կարողությունները զարգացնելու համար

19:49 • 03/08

Որոնք են սրտանոթային հիվանդությունների վաղ ախտանշանները

19:46 • 03/08

Ինչպես խուսափել քաղցկեղից. 10 խորհուրդ որակավորված մասնագետից

21:25 • 01/08

Ինչպես ճիշտ բուժել երեխայի աչքին առաջացած ակնագարիկը (տիկնակլունձ)

20:37 • 01/08

Կիտրոնի օգտագործման 6 յուրահատուկ եղանակ, որոնք կօգնեն միշտ գեղեցիկ ու խնամված տեսք ունենալ

19:58 • 01/08

Ինչով է պայմանավորված հղիության ժամանակ առաջացող սրտխառնոցը

19:40 • 01/08

Ախտանշաններ, որոնք կարող են 30 օր առաջ հուշել սրտամկանի կաթվածի մասին

19:03 • 31/07

Ինչ է պարօդոնտիտը և ինչ խնդիրներ այն կարող է առաջացնել ժամանակին չբուժելու դեպքում

19:02 • 31/07

Կանանց մոտ սեքսուալ ցանկության կորստի պատճառներն ու վերականգնումը

18:58 • 31/07

Ծերունական ծանրալսություն. ինչպես խուսափել հիվանդության զարգացումից

21:10 • 28/07

Արդյունավետ բնական միջոց՝ մաշկի մուգ հետքերից ազատվելու համար

20:10 • 28/07

Խանգարումներ, որոնք հանգեցնում են ավելորդ քաշի կուտակման. 3 օգտակար խորհուրդ հորմոնների հետևանքով առաջացած կիլոգրամներից ազատվելու համար

19:10 • 28/07

Ինչպես դանդաղեցնել արթրոզի զարգացումն ու բարելավել հոդերի վիճակը

21:23 • 27/07

Որոնք են վիտամին D-ի օգտակար հատկությունները և ինչ խնդիրներ են առաջանում այս տարրի դեֆիցիտի դեպքում

20:10 • 27/07

Որոնք են լյարդի հետ կապված խնդիրների մասին վկայող հիմնական ախտանշանները

21:09 • 26/07

3 պարզ ու արդյունավետ մեթոդ՝ սրտի զարկերի հաճախականությունը դանդաղեցնելու համար

20:09 • 26/07

Կրունկների ճաքերի առաջացման հիմնական պատճառը

19:53 • 25/07

Ինչով կարող է պայմանավորված լինել սրտի հատվածի ցավը

19:52 • 25/07

Պարզ միջոց աչքերի կարմրությունից ու հոգնածությունից ազատվելու համար

21:11 • 24/07

Արյան բարձր ճնշումն արագ իջեցնող 4 տարբերակ

20:30 • 24/07

Սրտի կաթվածի ժամանակ մարդ 10 վայրկյան ունի ինքն իրեն փրկելու համար, ահա թե ինչպես

19:57 • 24/07

Ինչի մասին է վկայում մեզի գույնն ու խտությունը

22:17 • 18/07

Խոլեստերինի օգտակար ու վնասակար հատկությունները. խորհուրդներ՝ օրգանիզմում խոլեստերինի մակարդակը կարգավորելու համար

20:40 • 18/07

Որովայնի շրջանում առաջացող ցավերի հիմնական պատճառները

19:48 • 15/07

Ի՞նչ է կրծքագեղձի կիստան և արդյո՞ք այն իրենից վտանգ է ներկայացնում

21:47 • 14/07

25 տարածված սխալ կարծիք կրծքագեղձի քաղցկեղի մասին

20:45 • 14/07

Երեխայի զարգացման «օրացույցը». ինչ հմտություններ է ունենում փոքրիկը 3.5 տարեկանում