Որոնք են դաշտանի ուշացման ամենատարածված պատճառները

22:09 • 21.06.18



Վաղ թե ուշ բոլոր կանանց մոտ էլ լինում են դաշտանի ուշացումները: Սովորաբար դաշտանային ցիկլի խանգարումը պայմանավորված է լինում հղիությամբ, սակայն հղիությունը բնավ դաշտանի ուշացման միակ պատճառը չէ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դաշտանի ուշացման ամենատարածված պատճառները:

 

Ձվարայի ֆոլիկուլային կիստա

 

Դաշտանի ուշացման տարածված պատճառներից մեկը ձվարանի ֆոլիկուլային կիստան է, որն առաջանում է հորմոնալ խանգարման պատճառով ձվազատման բացակայության հետևանքով, որի դեպքում ֆոլիկուլը շարունակում է դաշտանն արգելակող հորմոններ արտադրել:

 

Նման կիստաների մեծ մասը մեկ ամիս անց անհետանում են առանց որևէ միջամտության, սակայն երբեմն դրանց ներծծման համար նշանակվում են հորմոնալ դեղամիջոցներ: Մեծ կիստաները (8 սմ-ից ավել) կարող են ոլորվել կամ պայթել, ուստի ձվարանի հատվածի ցավերը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

 

Դեղին մարմնի կիստա

 

Դեղին մարմինն առաջանում է ֆոլիկուլի տեղում անմիջապես ձվաբջջի դուրս գալուց հետո: Եթե ձվազատումից հետո ֆոլիկուլը չի լցվում դեղին մարմնի բջիջներով, այլ լցվում է հեղուկով, ձևավորվում է դեղին մարմնի կիստա: Այս տիպի կիստաները կարող են ինքնուրույն ներծծվել դաշտանային երեք ցիկլի ընթացքում, սակայն որոշ դեպքերում լինում է վիրահատական միջամտության կարիք:

 

Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ

 

Այս հիվանդությունը բնորոշվում է բազմաթիվ կիստաների առաջացմամբ և գրեթե միշտ առաջացնում է խնդիրներ՝ կապված դաշտանային ցիկլի հետ: Հորմոնալ խանգարման հետևանքով ձվարաններում խանգարվում է ձվաբջիջների հասունացման գործընթացը, ինչի պատճառով էնդոմետրիումը չի պատրաստվում բեղմնավորմանը: Այս ամենի հետևանքով դաշտանը բացակայում է: Սովորաբար ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի դեպքում դաշտանը կարող է բացակայել մի քանի ամիս:

 

Ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ

 

Բորբոքումները, այդ թվում նաև վարակիչ հիվանդությունները, այդքան անվնաս չեն, որքան թվում է առաջին հայացքից: Հաճախ դրանք դառնում են հորմոնալ խանգարման պատճառ, խոչընդոտում են ֆոլիկուլի հասունացմանն ու ձվաբջջի դուրս գալուն: Եթե դաշտանի ուշացումն ուղեկցվում է որովայնի ստորին հատվածի ցավով ու հեշտոցային արտադրությամբ, ապա հարկավոր է շտապ խորհրդակցել բժշկի հետ: Ժամանակին հիվանդությունը չբուժելը կարող է դառնալ արգանդափողերի անանցանելիության պատճառ, ինչն էլ հանգեցնում է անպտղության: Բացի այդ, ժամանակին միջոցներ չձեռնարկելու պատճառով հիվանդությունը կարող է ստանալ քրոնիկական բնույթ:

 

Վահանագեղձի աշխատանքի խանգարումներ

 

Այս գեղձը ղեկավարում է մարդու օրգանիզմում ընթացող գրեթե բոլոր գործընթացները՝ այդ թվում նաև վերարտադրողական օրգանների աշխատանքը: Վահանագեղձի հիվանդությունները հաճախ առաջացնում են խնդիրներ՝ կապված նաև դաշտանային ցիկլի հետ (առատ արյունահոսություն, դաշտանի ուշացում և այլն): Սակայն վահանագեղձի աշխատանքի խանգարումներից շատերից կարելի է հեշտությամբ ազատվել դեղամիջոցների օգնությամբ, որոնք անհրաժեշտ բուժզննումից հետո կնշանակի ներզատաբանը:

 

Սթրեսներ

 

Սթրեսային իրավիճակները, անհանգստությունն ու քնի խանգարումները երբեք անհետևանք չեն անցնում կանանց օրգանիզմի համար: Նյարդային լարվածությամբ պայմանավորված փոփոխությունները նպաստում են պրոլակտին հորմոնի առատ արտադրությանը, որն արգելակում է ձվազատման գործընթացը: Այս դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանն ու անհրաժեշտության դեպքում ընդունել հանգստացնող միջոցներ: Սակայն հարկավոր է նաև հաշվի առնել, որ հակադեպրեսանտները նույնպես կարող են նպաստել դաշտանի ուշացմանը:

 

Կլիմայական կտրուկ փոփոխություններ

 

Կլիմայական կտրուկ փոփոխությունները նույնպես կարող են սթրես լինել օրգանիզմի համար, ինչի հետևանքով կարող է աննշան հորմոնալ խանգարում լինել: Բացի այդ, դաշտանի ուշացման պատճառ կարող է դառնալ երկար ժամանակ արևի ճառագայթների ներքո կամ սառը ջրում մնալը:

 

Ծանրաբեռնվածության ավելացում

 

Նման խնդիրները շատ լավ ծանոթ են պրոֆեսիոնալ մարզիկներին ու ծանր ֆիզիկական աշխատանք կատարող կանանց: Նման ծանրաբեռնվածությունը հաճախ բարձրացնում է արյան մեջ ադրենալինի մակարդակը, ինչը ստիպում է օրգանիզմին արտադրել տեստոստերոն, որն էլ ճնշում է կանանց հորմոնները:

 

Քաշի չափազանց մեծ կորուստ ու խիստ դիետաներ

 

Այս դեպքում օրգանիզմը չի ստանում նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ կարևոր վիտամիններն ու սննդարար նյութերը: Բացի այդ, կանանց օրգանիզմի գլխավոր հորմոնի՝ էստրոգենի արտադրության համար ճարպային շերտ է հարկավոր, իսկ դրա պակասը խանգարում է օրգանիզմում հորմոնալ բալանսն ու հանգեցնում ձվազատման բացակայության:

 

Բացի այդ, դաշտանի ուշացման պատճառ կարող է դառնալ տոկոֆերոլի՝ կանանց օրգանիզմի ամենակարևոր վիտամինի պակասը:

 

Ճարպակալում

 

Ճարպաշերտերի ավելցուկի հետևանքով էստրոգենը սկսում է վերափոխվել անդրոգենների, ինչի հետևանքով կանանց օրգանիզմում սկսում են գերիշխել տղամարդկանց հատուկ հորմոնները: Այս ամենի ֆոնին խանգարվում է դաշտանային ցիկլը, իսկ դաշտանը բացակայում է: Այս դեպքում մարմնի զանգվածի նվազեցումը կօգնի կարգավորել և՛ հորմոնալ ֆոնը, և՛ դաշտանային ցիկլը:

 

Հարկ է հիշել, որ դաշտանի կարճատև ուշացումները (մինչև 5 օր) չպետք է դառնան տագնապի ու անհանգստության պատճառ, սակայն միևնույն ժամանակ դրանք պետք չէ անուշադրության մատնել:  Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է էլ ավելի վատացնել վիճակը:

 

Նյութի աղբյուրը՝ lisavika.ru





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

19:25 • 18/09

Խորհուրդներ աչքերի առողջությունը բարելավելու և տեսողությունը վերականգնելու համար

18:28 • 18/09

8 սովորություն, որոնք խիստ վնասակար են երիկամների համար

22:14 • 17/09

«Վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ իջացնելու բնական ու արդյունավետ միջոցներ

21:39 • 17/09

Ինչպես ընդամենը 4 օրում ազատվել մինչև 3 կգ ավելորդ քաշից

21:18 • 17/09

Ախտանշաններ, որոնք կանայք ոչ մի դեպքում չպետք է անտեսեն

21:06 • 17/09

Բանանով դիմակ ծերացող մաշկը սնուցելու, խոնավեցնելու և երիտասարդացնելու համար

19:35 • 17/09

Երբ է ակտիվանում հերպեսի վիրուսը և ինչպես կարելի է ազատվել դրանից ու պաշտպանել օրգանիզմը

19:22 • 17/09

Լեյկոզի մասին վկայող 10 ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են

22:18 • 15/09

Որոնք են կանանց համար ամենակարևոր հորմոնները և ինչ խնդիրներ կարող են առաջանալ դրանց մակարդակի բարձրացման կամ նվազման դեպքում

21:21 • 15/09

Եռօրյա սննդակարգ, որը կօգնի ազատվել 2 կգ ավելորդ քաշից

20:24 • 15/09

Դեղնած ու փխրուն եղունգները վերականգնող դիմակի բաղադրատոմս

19:30 • 15/09

Ծնոտի ցավի առաջացման հիմնական պատճառներն ու լավագույն տարբերակները՝ այն մեղմելու համար

17:58 • 15/09

Արյան շրջանառության խանգարման մասին վկայող 14 հիմնական ախտանշաններն ու բնական միջոց, որը կօգնի կարգավորել արյան հոսքը

16:35 • 15/09

Ախտանշաններ, որոնք կարող են պայմանավորված լինել աղիների բորբոքային հիվանդություններով

22:28 • 14/09

Հղիության վաղ փուլերում ինքնաբեր վիժման հիմնական պատճառներն ու ախտանշանները

21:27 • 14/09

Ի՞նչ է ցիստիտը, արդյո՞ք այն սեքսով զբաղվելու հետևանք է և ի՞նչ պետք է իմանա կինն այս հիվանդության մասին

21:08 • 14/09

Դիետա, որը կօգնի 15 օրում ազատվել մինչև 15 կգ ավելորդ քաշից

20:18 • 14/09

Այրոցի(изжога) առաջացման պատճառները, կանխարգելումն ու բուժումը

19:16 • 14/09

9 յուրահատուկ փաստ ձկան յուղի մասին. ձկան յուղի ամենաօգտակար հատկությունները

19:10 • 14/09

Ոտքերի և ձեռքերի թմրածության առաջացման պատճառներն ու միջոցներ այդ խնդրից ազատվելու համար

22:10 • 13/09

Ինչով կարող է պայմանավորված լինել քթային արյունահոսությունը

21:28 • 13/09

Կիտրոնով սկրաբ՝ առողջ, փայլուն ու գեղեցիկ մաշկ ունենալու համար

21:07 • 13/09

Ինչպես 5 օրում ազատվել 5-10 կգ ավելորդ քաշից. ալկոհոլային դիետայի սկզբունքներն ու առանձնահատկությունները

20:36 • 13/09

Որ խալերն են համարվում վտանգավոր և ինչպես ժամանակին հայտնաբերել դրանք

20:00 • 13/09

Ինչ է գլոսիտը (լեզվաբորբ) և որոնք են դրա բուժման ու կանխարգելման միջոցները

19:21 • 13/09

Պարզ մեթոդ՝ ոտքերի կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից ազատվելու համար

19:06 • 13/09

Հնարավոր է արդյոք բուժել փսորիազը. հիվանդության առաջացման պատճառներն ու նպաստող գործոնները

22:16 • 12/09

Բժիշկների կողմից մշակված դիետա, որը կօգնի վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը հիպերխոլեստերինեմիայի դեպքում

21:19 • 12/09

Հազի առաջացման անսովոր պատճառներն ու դրանցից ազատվելու մեթոդները

20:47 • 12/09

Առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ նորածին երեխաների մոտ

20:18 • 12/09

Ստոմատիտի առաջացման պատճառները, ախտանշաններն ու արդյունավետ ու պարզ միջոցներ դրանցից ազատվելու համար

19:16 • 12/09

Ինչ է արգանդի արտանկումը և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

19:04 • 12/09

Առողջական տարածված խնդիրներ, որոնք կարող են պայմանավորված լինել կալցիումի դեֆիցիտով

22:33 • 11/09

Առողջական 7 խնդիր, որոնք կարող են առաջանալ խոնավ վարսերով քնելու հետևանքով

21:36 • 11/09

Առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել ցավը թևատակերի հատվածքում

20:22 • 11/09

Ինչու են առաջին կարգի արյուն ունեցողները համարվում «յուրահատուկ»

19:40 • 11/09

Հնդկական ժողովրդական դեղամիջոց, որը կօգնի ազատվել հոդերի, մեջքի և վնասվածքների հետևանքով առաջացած ցավերից

19:13 • 11/09

Գլխուղեղի քաղցկեղով պայմանավորված հնարավոր 7 ախտանշան

18:42 • 11/09

Սրտի հիվանդությունների զարգացման 6 անսպասելի նախանշան, որոնց վրա մարդիկ հաճախակի ուշադրություն չեն դարձնում

22:28 • 10/09

2 պարզ մեթոդ  քթի վրա առկա սև կետերից ազատվելու համար

21:53 • 10/09

Ասկարիդոզի ախտանշանները, բարդություններն ու կանխարգելումը

21:18 • 10/09

Որովայնի ճարպաշերտերից ազատվելու պարզ ու արդյունավետ եղանակ

20:33 • 10/09

Ստամոքսի խոցի հիմնական ախտանշանները, առաջացման պատճառներն ու կանխարգելման միջոցները

19:50 • 10/09

Ախտանշաններ, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել գինեկոլոգի հետ

19:41 • 10/09

Ինչպես ազատվել կնճիռներից ու ձգել ծերացած մաշկը ժելատինի միջոցով

21:01 • 08/09

Ինչ կարող է անել կինը դաշտանադադարի ախտանշանները մեղմելու և ինքնազգացողությունը բարելավելու համար

18:00 • 08/09

Մթերքներ, որոնք շատ կարևոր են շաքարային դիաբետից տառապողների համար

14:08 • 08/09

Առաջին օգնություն սրտի նոպայի դեպքում. անհրաժեշտ քայլեր, որոնք կօգնեն մարդուն փրկել սեփական կյանքը

13:23 • 08/09

Որոնք են թութքի հիմնական տեսակները և դրանց առաջացման պատճառներն ու ախտանշանները

21:55 • 07/09

Արյան բարձր ճնշումից ազատվելու գիտականորեն ապացուցված 6 կանոն

21:26 • 07/09

Եռօրյա արդյունավետ դիետաներ, որոնք կօգնեն ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից

20:59 • 07/09

Թուրմի բաղադրատոմս, որը կօգնի բուժել ենթաստամոքսային գեղձի բորբոքումը (պանկրեատիտ)

20:24 • 07/09

Շագանակագեղձի քաղցկեղի և այլ հիվանդությունների ախտանշաններ, որոնք պետք չէ աչքաթող անել

19:39 • 07/09

Կնոջ օրգանիզմի վրա ազդող հորմոնները, դրանց նշանակությունն ու խորհուրդներ դրանց դիսբալանսը կարգավորելու համար

18:59 • 07/09

Հեմանգիոմայի(բարորակ անոթային ուռուցք) տեսակները, առաջացման պատճառներն ու բուժման եղանակները

22:00 • 06/09

Հնարքներ, որոնք կօգնեն ազատվել աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից

21:00 • 06/09

Պատճառներ, որոնցով կարող է պայմանավորված լինել ավելորդ քաշը

20:00 • 06/09

Ինչով է պայմանավորված ծխելը թողնելուց հետո առաջացած հազը

19:00 • 06/09

Օրգանիզմում այս վիտամինի պակասը հանգեցնում է մեջքի ու հոդերի սարսափելի ցավերի

22:39 • 05/09

Ըստ հոգեբանների ինչը կօգնի ամուսիններին խուսափել բաժանություններից և ավելի երջանիկ ու ամուր ընտանիք ստեղծել

21:35 • 05/09

Արդյունավետ դիետա, որը կօգնի շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից և կարգի բերել կազմվածքը

20:37 • 05/09

8 հետաքրքիր փաստ արյան խմբերի մասին

20:01 • 05/09

Որոնք են ձեռքերի թմրածության հիմնական պատճառները

19:30 • 05/09

Դերմատիտի առաջացման հիմնական պատճառները, ախտանշանները, ախտորոշումն ու անհրաժեշտ սննդակարգը

19:30 • 05/09

Վահանաձև գեղձի առողջական խնդիրների մասին վկայող վաղ ախտանշաններ

21:51 • 03/09

Որ ծնողից է կախված ապագա երեխայի սեռը և հնարավոր է արդյոք այն նախապես հաշվարկել

21:11 • 03/09

Ինչն է նպապստում այրոցի(изжога) առաջացմանը և կարելի է արդյոք այն բուժել կերակրի սոդայով

20:38 • 03/09

Որոնք են մեղրի օգտակար ու վնասակար հատկությունները

20:02 • 03/09

Աչքերի 8 առողջական խնդիր, որոնք կարող են տարբեր հիվանդությունների ախտանշան լինել

19:48 • 03/09

Մասուրով ու մեղրով բաղադրատոմսեր արյան բարձր ճնշումն իջեցնելու համար

19:23 • 03/09

Ինչ լուրջ խնդիրներ կարող է առաջանալ ենթաստամոքսային գեղձի բորբոքումն անտեսելու դեպքում

21:30 • 01/09

Ինչպես սկսել նիհարել 25 կգ ավելորդ քաշի դեպքում

21:09 • 01/09

Ոտքերի արյան շրջանառության առաջացման պատճառները, ախտանշանները և խորհուրդներ ընդամենը 20 օրում խնդիրը բարելավելու համար

20:54 • 01/09

Ինչ է կատարակտը, որոնք են դրա առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

19:47 • 01/09

Աչքերի տակի այտուցների առաջացման պատճառը և ինչպես կարելի է ազատվել այդ խնդրից

19:08 • 01/09

Որոնք են շագանակագեղձի կարևոր ու կենսական ֆունկցիաները

17:59 • 01/09

Օստեոպորոզի առաջացման պատճառները, ախտանշանները, բուժման միջոցներն ու կանխարգելումը

22:08 • 31/08

Պարզ ու արդյունավետ միջոցներ սթրեսից և նյարդային լարվածությունից ազատվելու համար

21:41 • 31/08

Թոքաբորբի զարգացման պատճառները, ախտանշաներն ու կանխարգելումը

20:50 • 31/08

Կանանց մոտ մազաթափության 10 պատճառ, որոնց մասին շատերը չգիտեն

19:56 • 31/08

Նռան օգտակար հատկությունները, օգտագործման եղանակներն ու հակացուցումները

19:23 • 31/08

Ինչպես առանց հատուկ սննդակարգերի ընդամենը 7 օրում ազատվել մինչև 7 կգ ավելորդ քաշից

18:54 • 31/08

Արթրիտի մասին վկայող 7 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել

22:12 • 30/08

Անկարևոր թվացող 10 ախտանշան, որոնք կարող են վկայել լուրջ հիվանդությունների մասին

21:29 • 30/08

Ինչ խնդիրներ կարող են առաջանալ սրտանոթային հիվանդություններից տառապողների մոտ ծխախոտի գործածության դեպքում

20:26 • 30/08

7 արտասովոր ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել արգանդի վզիկի քաղցկեղով

20:00 • 30/08

Ինչպես ազատվել ավելորդ քաշից ջրի օգնությամբ. 3 պարզ ու արդյունավետ խորհուրդ

19:21 • 30/08

Նևրոզի ամենատարածված տեսակի` նևրասթենիայի ախտանշաներնն ու բուժման համար լավագույն բուսական բաղադրատոմսերը

18:46 • 30/08

Քնի ընթացքում ձեռքերի թմրածության պատճառները. արդյունավետ վարժություններ և բաղադրատոմսեր՝ խնդրից ազատվելու համար

22:19 • 29/08

Որոնք են կանանց մոտ ի հայտ եկող սեռական խանգարումները, դրանց առաջացման պատճառներն ու բուժման եղանակները

21:15 • 29/08

12 ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել լյարդի ախտահարմամբ

20:41 • 29/08

Որոնք են գոտկային շրջանում առաջացող ցավի պատճառները

19:42 • 29/08

Բնական միջոցներ՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորելու և անոթները մաքրելու համար

19:30 • 29/08

12 առողջական խնդիր, որ կարող է առաջանալ վիտամին D-ի պակասի պատճառով

19:14 • 29/08

Կանանց մոտ կրծքի ցավերի առաջացման հիմնական պատճառները

22:17 • 28/08

Միկրոտարր, որի դեֆիցիտը կարող է առաջացնել դաշտանային ցիկլի խանգարում և այլ առողջական խնդիրներ

21:19 • 28/08

Ինչպես ազատվել ավելորդ կիլոգրամներից և պահպանել արդյունքը. 11 խորհուրդ հայտնի սննդաբանից

20:17 • 28/08

Ինչպես օգտագործել գերչակի յուղը՝ վարսերը, հոնքերն ու թարթիչները խնամելու համար

19:34 • 28/08

Որն է գլխացավի ամենատարածված տեսակը և որոնք են դրա բուժման ու կանխարգելման միջոցները

19:00 • 28/08

Ինչ առողջական խնդիրների մասին կարող են վկայել շերտավորվող եղունգները