25 տարածված սխալ կարծիք կրծքագեղձի քաղցկեղի մասին

21:47 • 14.07.18



Պրակտիկորեն ամեն օր հանդիպում են հիվանդների, որոնք վստահ են կրծքագեղձի քաղցկեղին վերաբերող որոշ «փաստերի» ճշմարտության մեջ, մինչդեռ դրանք իրականությանը չեն համապատասխանում: breast.am կայքը ներկայացրել է կրծքագեղձի քաղցկեղի միֆերի մասին մի հետաքրքիր շարք՝ փորձելով փոխել հանրության պատկերացումն այս հիվանդության մասին:

ՄԻՖ 1. Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են միայն այն կանայք, ովքեր ունեն նման հիվանդության պատմություն իրենցհարազատների շրջանում:

 

Ո՛չ: Կրծքագեղձի քաղցկեղի միայն 10%-ն է զարգանում ժառանգական նախատրամադրվածությամբ պայմանավորված: Ավելին, 70% դեպքերում կանանց շրջանում կարելի է անգամ չգտնել կրծքագեղձի քաղցկեղի հիմնական ռիսկի գործոնների առկայությունը: Միաժամանակ հարկ է նշել, որ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը կրկնապատկվում է, եթե ընտանեկան պատմության մեջ առկա է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ հարազատ (ծնող, քույր, եղբայր, երեխա): Ռիսկը է՛լ ավելի բարձր է, եթե այդպիսիք երկուսն են, օրինակ՝ երկու քույր:

 

ՄԻՖ 2. Երկաթե բռնակներ ունեցող կրծկալները բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:

 

Ո՛Չ: Սա ընդամենը վարկած է, որը, սակայն, մի շարք հետազոտությունների արդյունքում այդպես էլ չի հաստատվել: Այսինքն, չկա որևէ ապացույց, որ սեղմող կրծկալները կամ, առհասարակ, որևէ հագուստ կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ երկաթե բռնակներով կրծկալները կամ կրծկալի սխալ ընտրած չափը կարող են հանգեցնել կրծքում խրոնիկական ցավի։

 

ՄԻՖ 3. Կրծքագեղձում շոշափվող ցանկացած գոյացություն քաղցկեղ է:

 

Ո՛Չ: Կրծքագեղձում շոշափվող գոյացությունների 80%-ից ավելին բարորակ է (ֆիբրոզ փոփոխություններ, կիստաներ և այլն): Այնուամենայնիվ, բժիշկները խրախուսում են բժշկի դիմել կրծքագեղձում ցանկացած բան շոշափելիս, քանի որ վաղ փուլում հայտնաբերված քաղցկեղի լիովին բուժման հավանականությունը մեծ է: Բժշկի ցուցումով կատարվում է կրծքագեղձի ուլտրաձայնային կամ մամոգրաֆիկ հետազոտություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բիոպսիա՝ գոյացության բնույթը վերջնականապես որոշելու համար:

 

ՄԻՖ 4. Վիրահատությունը նպաստում է ուռուցքի տարածմանը:

 

Ո՛Չ: Կրծքագեղձի վիրահատությունը չի կարող դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ կամ հանգեցնել առկա ուռուցքի տարածմանը: Համենայն դեպս, այսօրվա դրությամբ, գիտնականները այդպիսի կապ չեն գտել: Կան հետազոտություններ կենդանիների շրջանում, երբ հիմնական ուռուցքը հեռացնելուց հետո կարճ ժամանակում աճում է արդեն առկա մետաստատիկ օջախների զարգացման տեմպը: Սակայն նման բան չի նկատվել մարդկանց մոտ:

 

ՄԻՖ 5. Կրծքագեղձի սիլիկոնե իմպլանտները բարձրացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը:

 

Ո՛Չ: Կատարվել են բազմաթիվ հետազոտություններ այս խնդրի շուրջ, և չի հայտնաբերվել որևէ կապ սիլիկոնե իմպլանտների ու կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև: Սակայն պետք է նշել, որ իմպլանտների առկայությունը դժվարացնում է ստանդարտ մամոգրաֆիան, և լրացուցիչ ինֆորմացիայի համար հնարավոր է նաև կրծքագեղձի մագնիս-ռեզոնանսային հետազոտության անհր
աժեշտություն:

 

ՄԻֆ 6. Ամեն 8-րդ կին հիվանդանում է կրծքագեղձի քաղցկեղով:

 

Հաճախ կարելի է նման ինֆորմացիա հանդիպել հանրային հոդվածներում, երբ լուսաբանվում է խնդրի արդիականությունը և հիվանդության տարածվածությունը: Սակայն մոռանում են նշել, որ դա հավաքական ռիսկն է: Այսինքն՝ հիվանդության առաջացման ռիսկը մեծանում է տարիքին զուգահեռ: Տարբեր հետազոտությունների տվյալներով մինչև 30-40 տարեկան կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում է միջինում 250-500 կանանցից 1-ը, իսկ արդեն մինչև 85 տարեկան ապրած կանանց շրջանում ռիսկը չափազանց մեծանում է` միջինում 8-ից 1-ը:

 

ՄԻՖ 7. Հակաքրտնարտադրության միջոցների օգտագործումը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:

 

Իրականում այս խնդրի շուրջ ԱՄՆ-ում կատարվել են լուրջ հետազոտություններ: The American Cancer Society-ն հերքել է կապը հակապերսպերանտների և կրծքագեղձի քաղցկեղի միջև՝ ավելացնելով սակայն, որ նման հետազոտությունները դեռ կշարունակվեն: Բանն այն է, որ մի փոքր հետազոտության ժամանակ կրծքագեղձի ուռուցքի մեջ հայտնաբերվել էին պարաբեններ: Դրանք նյութեր են, որոնք օգտագործվում են հակաքրտնարտադրության միջոցների արտադրության մեջ և ունեն թույլ արտահայտված էստրոգենային (էստրոգեններ՝ կանացի հորմոններ) հատկություն: Խորացված հետազոտությունների արդյունքում դրանց օգտագործումից որևէ վտանգ չեն հայտնաբերել: Ավելին, կասկածի տակ է դրվել պարաբենների՝ ուռուցքում հայտնվելու աղբյուրը: Իրարամերժ արդյունքներով բազմաթիվ հետազոտություններ կան նաև ալյումինում պարունակող հակաքրտինքային միջոցների և կրծքագեղձի քաղցկեղի միջև կապի վերաբերյալ, բայց դեռևս չկա որևէ հստակ պատասխան: Այնուամենայնիվ խրախուսելի չէ օգտագործել այնպիսիք, որոնց բաղադրության մեջ առկա է որևէ երկաթի, և հատկապես ալյումինումի պարունակություն:

 

ՄԻֆ 8. Մեծ կրծքագեղձ ունեցող կանանց մոտ այդ օրգանի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը բարձր է, և հակառակը:

 

Իրականում կրծքագեղձի չափերը չունեն որևէ կապ քաղցկեղի առաջացման ռիսկի հետ: Իհարկե, մեծ կուրծքը դժվարացնում է կրծքագեղձի ինքնազննումը և կլինիկական քննությունը բժշկի կողմից, երբեմն դժվարացնում է անգամ մամոգրաֆիկ կամ մագնիս-ռեզոնանսային հետազոտությունը, բայց ոչ ավելին: Սակայն, միաժամանակ պետք է նշել նաև, որ չափազանց փոքր կուրծքը ևս դժվարացնում է մամոգրաֆիկ հետազոտության ընթացքը: Բոլոր կանանց պրոֆիլակտիկ հետազոտությունների ժամանակացույցը կազմվում է առանց կրծքագեղձի չափերը հաշվի առնելու:

 

ՄԻՖ 9. Կրծքագեղձի քաղցկեղը հայտնվում է կրծքում միայն շոշափվող գոյացության տեսքով: (Նշենք, որ կրծքագեղձում շոշափվողգոյացությունների մեծ մասը բարորակ է):

 

Այո, մեծամասամբ քաղցկեղը հայտնվում է գոյացության տեսքով, սակայն կարող է ոչինչ չշոշափվել, և հիվանդությունը կարող է ի հայտ գալ, օրինակ` մաշկի այտուցով, մաշկի ծածանք-կարմրությամբ, մաշկի փոփոխությամբ` «լիմոնի կեղևի» տեսքով, պտուկի հաստացմամբ կամ թեփոտմամբ, պտուկի ներքաշվածությամբ, պտուկից առատ արտադրությամբ: Հազվադեպ, բայց պատահում են դեպքեր, երբ կրծքագեղձի առաջնային քաղցկեղը հայտնաբերվում է անութափոսի (թևատակի) ավշային հանգույցների ախտահարմամբ: Այսինքն՝ հայտնաբերվում են զգալի մեծացած ավշային հանգույցներ, սակայն կրծքում ոչինչ չի հայտնաբերվում: Սա կոչվում է օկկուլտ քաղցկեղ:

 

ՄԻՖ 10. Կուրծքը ամբողջովին հեռացնելուց հետո այլևս հնարավոր չէ քաղցկեղի տեղային զարգացումը:

 

Իրականում փոքր հավանականությամբ, բայց կուրծքը հեռացնելուց հետո կրծքագեղձի քաղցկեղը կարող է հայտնվել հետվիրահատական սպիի շրջանում հիվանդության կրկնության կամ տարածվածության տեսքով, իսկ շատ հազվադեպ՝ կրծքագեղձի մնացորդային ու չհեռացված հյուսվածքից՝ որպես առաջնային, այսինքն` նոր ուռուցք: Նման բան հանդիպում է (մոտ 5% դեպքերում) BRCA1 և BRCA2 գեների մուտացիայով պայմանավորված պրոֆիլակտիկ կրծքագեղձերի հեռացումից հետո: Հիշեցնենք, որ այս գեների մուտացիայի առկայության դեպքում բավական բարձր է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

 

ՄԻՖ 11. Հայրական կողմից քաղցկեղով հիվանդ հարազատ ունենալը չի ազդում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոնի վրա:

 

Իրականում ռիսկի գործոնը մեծանում է նաև, եթե կնոջ հայրն է տառապել կրծքի քաղցկեղով (այո, նաև տղամարդկանց մոտ է հանդիպում կրծքագեղձի քաղցկեղ, բայց համեմատաբար ավելի հազվադեպ): Սակայն առավել մեծ ուշադրություն է պետք դարձնել հայրական կողմում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կին-հարազատներ ունենալու հանգամանքին: Կա նաև ինֆորմացիա, որ այս հիվանդության ընտանեկան նախատրամադրվածությունը մեծանում է, եթե հայրական կողմի տղամարդկանց մոտ հանդիպել է շագանակագեղձի կամ հաստ աղիքի քաղցկեղ, բայց երիտասարդ տարիքում:

 

ՄԻՖ 12. Կոֆեինը նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը:

 

Ո՛չ: Գիտնականները չեն գտել որևէ պատճառահետևանքային կապ սննդային կոֆեինի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջև: Ավելին, կան որոշ հետազոտություններ, որ կոֆեինը չնչին մակարդակով, բայց իջեցնում է այդ հիվանդության ռիսկը: Վերջերս գրականությունում սկսել են կասկածի տակ դնել այն տարածված միտքը՝ իբր կոֆեինը նպաստում է կրծքագեղձի ցավին:

 

ՄԻՖ 13. Եթե կինն ունի կրծքագեղձի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկ, ապա դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ:

 

Ո՛չ իհարկե: Կինը շատ բան կարող է անել: Օրինակ՝ իջեցնել քաշը, եթե գեր է, կանոնավոր կատարել մարմնամարզություններ, հաճախել լողի, հրաժարվել ալկոհոլային խմիչքներից կամ նվազեցնել օգտագործումը, պարբերաբար հետազոտվել, ինչպես նաև կանոնավոր կատարել ինքնազննում: Ցանկալի է նաև ծխախոտից հրաժարվելը: Որոշ դեպքերում՝ շատ բարձր ռիսկի ժամանակ, պրոֆիլակտիկ նկատառումներով բժշկի հսկողության տակ կարելի է օգտագործել որոշ դեղամիջոցներ: Արևմտյան երկրներում քննարկում են նաև կրծքագեղձերի պրոֆիլակտիկ ենթամաշկային հեռացումը:

 

ՄԻՖ 14. Օջախային մաստոպատիան (կրծքագեղձում շոշափվող ֆիբրոզ–կիստոզ փոփոխությունները) անպայման համարվում էնախաքաղցկեղային հիվանդություն:

 

Նախկինում համարվում էր, որ օջախային մաստոպատիան քաղցկեղի վերածվելու շատ բարձր ռիսկ ունի, սակայն հետագայում հետազոտություններն ապացուցեցին, որ այդ միտքը շատ չափազանցված է: Հետևաբար կրծքագեղձում ինքնազննման ժամանակ հաճախ շոշափվող կոշտուկները կարող են անհիմն անհանգստության առիթ լինել: Պետք չէ ժամանակից շուտ խուճապի մատնվել, բայց ՀԱՐԿԱՎՈՐ Է ՊԱՐՏԱԴԻՐ դիմել կրծքագեղձի մասնագետի կամ կատարել կրծքագեղձի մամոգրաֆիկ կամ ուլտրաձայնային հետազոտություն:

 

Միֆ 15. Ամենամյա մամոգրաֆիան այնքան է ճառագայթում, որ դա կարող է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:

 

Ո՛չ: Չնայած այն փաստին, որ ռադիացիոն ճառագայթը բարձրացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը, ճառագայթի այն չափը, որը կիրառվում է մամոգրաֆիկ քննության ժամանակ, ծայրահեղ չնչին է այդ հետազոտման պրոֆիլակտիկ օգտակարության համեմատ: Մամոգրաֆիան կարող է հայտնաբերել վտանգավոր հիվանդությունը դեռ չշոշափվող փուլում, ինչը շատերի մոտ զգալի բարձրացնում է լիովին բուժվելու հավանականությունը:

 

Միֆ 16. Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում բիոպսիան (բարակ կամ հաստասեղային ճանապարհով ուռուցքի նմուշի ստացումը) կարող էնպաստել ուռուցքի տարածմանը:

 

Իրականում չկա որևէ ապացույց դրա մասին:
Դեռևս 2004 թվականին ամերիկացի գիտնականները լայնածավալ հետազոտության արդյունքում ապացուցվեց, որ բիոպսիայի ենթարկված հիվանդների մոտ չի բարձրանում ուռուցքի տարածման ռիսկը (թե՛ տեղային, թե՛ դեպի հեռակա օրգաններ)՝ ի տարբերություն հիվանդների, որոնց դեպքում չի կատարվել այդ միջամտությունը:

 

Միֆ 17. Սիրտ–անոթային հիվանդություններից հետո կրծքագեղձի քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ որպես մահացության պատճառ:

 

Իրականում կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը որոշ երկրներում, հատկապես զարգացած երկրներում (Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Դանիա, անգամ Հունգարիա) ունի իջնելու միտում: Օրինակ ԱՄՆ-ում այդ հիվանդությունից մահացության ցուցանիշը իջնում է տարեկան 1.7%-ով: ԱՄՆ-ն այդ հիվանդության պատճառով տարեկան կորցնում է մոտ 40 000 կին: Իսկ այդ երկրում դժբախտ պատահարներից մահանում է 96 000 կին, թոքի քաղցկեղից՝ 71 000, խրոնիկական ռեսպիրատոր հիվանդություններից՝ 67 000:

 

Միֆ 18. Եթե մամոգրաֆիկ քննությամբ կրծքագեղձում չի հայտնաբերվել քաղցկեղային գոյացություն, այլևս անհանգստանալու և բժշկի մոտ հետազոտվելու կարիք չկա:

 

Չնայած մամոգրաֆիկ քննության բարձր նշանակությանը՝ կրծքագեղձի քաղցկեղը կարող է բաց թողնվել անգամ 10%-ից ավել դեպքերում: Դրա պատճառները տարբեր են՝ քաղցկեղի տեսակը, նրա կլինիկական դրսևորումը, տեղակայումը կրծքագեղձում և այլն: Ահա թե ինչու է կարևոր ստուգումը անցկացնել համալիր ձևով, որի մեջ անպայման պետք է ընդգրկվեն ինքնազննումը, մասնագետ-մամոլոգի զննումը և այդ ամենի կանոնավոր պարբերականությունը:

 

Միֆ 19. Եթե կինը կրծքով կերակրելու ընթացքում ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ, ապա նրա կաթը վնասել է նորածնին: 

 

Ո՛չ իհարկե: Հաճախ այս հարցը բարձրաձայնում են երիտասարդ պացիենտները, որոնց մոտ գոյացությունը հայտնաբերվել է կերակրելու ընթացքում: Նույնիսկ այդ դեպքերում մայրական կաթը բացարձակ անվնաս է երեխայի համար, եթե իհարկե այդ ընթացքում մայրը չի ստանում հակաուռուցքային քիմիաթերապիա կամ հորմոնոթերապիա: Որպես կանոն՝ սպեցիֆիկ բուժումն սկսելուց առաջ բժիշկը խորհուրդ է տալիս դադարեցնել կրծքով կերակրելը:

 

Միֆ 20. Կրծքագեղձի ամբողջական հեռացումը բարձրացնում է լիովին բուժվելու հավանականությունը՝ ի տարբերություն կրծքագեղձից միայն գոյացության լայնակի հեռացման՝հետվիրահատական ճառագայթային բուժման հետ միասին:

 

Բազմաթիվ հետազոտություններ արդեն վաղուց ապացուցել են, որ եթե կրծքագեղձից հեռացվում է միայն ուռուցքը (առողջ հյուսվածքների սահմանում), և այնուհետև կատարվում է ճառագայթային բուժում, ապա բուժման արդյունքները նույնն են, ինչ սպասվում է կրծքագեղձի ամբողջական հեռացումից հետո: Միաժամանակ կարևոր եմ համարում նշել, որ կան ուռուցքի տեսակներ, որոնց դեպքում կրծքագեղձի ամբողջական հեռացումը գերադասելի է: Այսօր գիտությունը կրծքագեղձը պահպանելու մեծ հնարավորություն է տալիս, և իր ուժերի վրա վստահ ու բանիմաց ուռուցքաբան-վիրաբույժը հիվանդին ճիշտ ուղղություն կտա:

 

Միֆ 21. Կա թյուր կարծիք՝ իբրև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նորմալ քաշ ունեցող և ծանրաքաշ կանանց մոտ հավասար է:

 

Իրականում գեր կանանց մոտ ավելի մեծ է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը, մանավանդ եթե կինը գիրացել է դաշտանադադարի ձևավորման ընթացքում կամ դրանից հետո: Հետևե՛ք Ձեր քաշին:

 

Միֆ 22. Կա կարծիք՝ իբր անպտղության դեմ երկարատև բուժումը մեծ հավանականությամբ կհանգեցնի կրծքագեղձի քաղցկեղիառաջացման:

 

Այս ենթադրության համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ անպտղության բուժման մեջ կիրառվում է կանացի հորմոն էստրոգենը: Այդ իսկ պատճառով կատարվել են բազմաթիվ հետազոտություններ այս ոլորտում, սակայն այդ կապն ապացուցել չի հաջողվել: Միայն մի փոքր ռիսկ է նկատվել այն կանանց շրջանում, ովքեր սկսում են էքստրակորպորալ բեղմնավորման փորձերը մինչև 24 տարեկանը: Այս ոլորտում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկերի գիտական ուսումնասիրությունները շարունակվում են:

 

Միֆ 23. Կա կարծիք՝ իբրև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը բարձր է այն կանանց շրջանում, որոնց բնակության վայրը մոտ է բարձրլարում ունեցող էլեկտրակայաններին կամ լարանցումներին:

 

ԱՄՆ-ում անցկացված մի քանի ծավալուն հետազոտություններ հերքել են այդ կարծիքը՝ չգտնելով որևէ կապ դրանց միջև:

 

Միֆ 24. Հղիության արհեստական ընդհատումները բերում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացմանը:

Նման հայտարարությամբ հաճախ հանդես են գալիս այն կազմակերպությունները, որոնք պայքարում են հղիության արհեստական ընդհատման դեմ: Անգամ դատական ատյաններում վերոնշյալ կապն ապացուցելու փորձեր են արվել: Սակայն բազմաթիվ լուրջ հետազոտություններ չեն կարողացել գտնել պատճառահետևանքային կապ հղիության արհեստական ընդհատման և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև: Այս միջազգային կոնսենսուսի հետ համաձայն են մի շարք հեղինակավոր բժշկական կառույցներ, որոնց թվում են Առողջապաhության համաշխարհային կազմակերպությունը (WHO), Ամերիկյան ուռուցքաբանական միությունը, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի մի շարք հեղինակավոր կազմակերպություններ:

Միֆ 25. Կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր է ամբողջովին կանխարգելել:

Ցավոք, ոչ: Իհարկե, կարելի է որոշել և նշել ռիսկի գործոնները (օրինակ՝ ընտանեկան պատմություն, գենային մուտացիաներ), փոխել կենսաձևը (ալկոհոլի և ծխախոտի օգտագործման նվազեցում, քաշի նվազեցում, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն), ինչը կիջեցնի կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց գրեթե 70%-ի մոտ չի հայտնաբերվում որևէ ռիսկի գործոն: Սա նշանակում է, որ հիվանդությունը կարող է առաջանալ հանկարծակի, սպոնտան և դեռևս անհայտ պատճառներով:

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:13 • 13/08

Ըմպելիք, որը քնած ժամանակ այրում է որովայնի ճարպերը

21:32 • 13/08

Շաքարային դիաբետի 4 վաղ անսովոր ախտանշան, որոնց մասին շատերը չգիտեն

21:01 • 13/08

Առաջին օգնություն արյան բարձր ճնշման դեպքում. ինչպես կարգավորել այդ խնդիրը առանց դեղամիջոցների

20:17 • 13/08

Պատճառներ, որոնք կանանց թույլ չեն տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից

20:15 • 13/08

Որովայնի ցավերի պատճառները ըստ հատվածների

22:02 • 11/08

Դաշտանադադարի 6 ախտանշան, որոնք կարող են լինել լուրջ հիվանդությունների նշան

21:20 • 11/08

Կոֆեինի գերդոզավորման մասին վկայող ախտանշաններ

20:52 • 11/08

Առատ քրտնարտադրության առաջացման պատճառներն ու տհաճ ախտանշաններից ազատվելու միջոցները

20:00 • 11/08

Գեղեցկության և առողջության էլիքսիր. խմելու ջրի ամենաօգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

19:21 • 11/08

Կարտոֆիլով դիմակներ՝ մաշկի անցանկալի հետքերից ազատվելու համար

18:54 • 11/08

Առիթմիայի առաջացման պատճառներն ու բուժման եղանակները

22:36 • 10/08

Որոնք են կանանց մազաթափության պատճառները

22:03 • 10/08

2-րդ տիպի շաքարային դիաբետի 8 թաքնված ախտանշան, որոնց մասին բոլորը պետք է իմանան

21:28 • 10/08

Առողջական 7 լուրջ խնդիր, որոնք կարող են առաջանալ արյան գերճնշման հետևանքով

20:59 • 10/08

Հղիության ժամանակ հանդիպող հնարավոր խնդիրներն ու կնոջ մարմնի փոփոխությունները 9 ամիսների ընթացքում

20:14 • 10/08

Ինչպես ընդամենը 5 օրում ազատվել 10 կգ ավելորդ քաշից. դիետա, որը մշակել է Եվրոպայի լավագույն սրտաբաններից մեկը

19:30 • 10/08

Հիվանդություններ, որոնց վաղ ախտանշան կարող է լինել լնդերի արնահոսությունը

22:16 • 09/08

Գլխուղեղի անոթները մաքրող լավագույն բնական միջոցները

21:09 • 09/08

Ինչի մասին կարող են վկայել կրծքերի չափերի, ձևի, գույնի փոփոխություններն ու ցավը

20:26 • 09/08

Բնական միջոցներ՝ արյան շրջանառությունը բարելավելու և ոտքերի սառնությունից ազատվելու համար

19:44 • 09/08

Ի՞նչ է իրենից ներկայացնում ստոմատիտը. առաջացման պատճառները, նախանշանները, բուժումն ու կանխարգելումը

19:14 • 09/08

Պարզ պրոցեդուրա, որը կօգնի երիտասարդացնել ու թարմացնել դեմքի և պարանոցի ծերացող մաշկը

18:34 • 09/08

Արգանդի վզիկի քաղցկեղով պայմանավորված 6 հիմանկան ախտանշան

22:20 • 08/08

Փորափքանքի առաջացման հիմնական պատճառներն ու դրանցից ազատվելու միջոցները

21:38 • 08/08

Խորհուրդներ և բաղադրատոմսեր ոտքերի տհաճ հոտից ազատվելու և կանխելու համար

21:05 • 08/08

Լայնորեն կիրառվող բանանով դիետա, որի օգնությամբ հնարավոր է 1 շաբաթում նիհարել 5 կգ

20:42 • 08/08

Ստամոքսի քաղցկեղի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

20:29 • 08/08

Հորմոններ, որոնք ստիպում են կնոջը գիրանալ

19:25 • 08/08

Ինչ է վահանագեղձի տոքսիկ ադենոման և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

22:51 • 07/08

Ու՞մ են ավելի հաճախ խայթում մոծակները

22:00 • 07/08

Խորհուրդներ՝ մինչ ծերություն կրծքերի գեղեցկությունն ու ձևը պահպանելու համար

21:10 • 07/08

Ռուսական ժողովրդական հակամակաբուծային միջոցների բաղադրատոմսեր

20:36 • 07/08

Առողջական ինչ խնդիրներով կարող են պայմանավորված լինել ոտքերի ջղաձգումները

20:00 • 07/08

6 ախտանշան, որոնք վկայում են աղիների միկրոֆլորայի հետ կապված խնդիրների մասին

19:11 • 07/08

Վահանագեղձի դիսֆունկցիայի մասին վկայող 8 ախտանշան և 8 միջոց գեղձի աշխատանքի կարգավորման համար

22:45 • 06/08

Երկաթով հարուստ 9 մթերք, որոնք կօգնեն խուսափել երկաթի դեֆիցիտից և բարելավել մաշկի վիճակը

21:54 • 06/08

Լավագույն բնական միջոցներն արյունը ջրիկացնելու և արյան շրջանառությունը բարելավելու համար

21:19 • 06/08

Որոնք են ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի վաղ ախտանշաններն ու դրանցից ազատվելու եղանակները

20:40 • 06/08

6-օրյա դիետա, որը կօգնի ազատվել 6 կգ ավելորդ քաշից

19:56 • 06/08

Որոնք են խլամիդիայի առաջացման պատճառներն ու հիմնական ախտանշանները

19:06 • 06/08

Ախտանշաններ, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

18:35 • 06/08

Նորածինների մոտ առավել հաճախ հանդիպող հիվանդություններն ու դրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ միջոցառումները

21:40 • 05/08

Որքա՞ն պետք է լինի նորմալ սեռական ակտի տևողությունը

20:30 • 05/08

Բնական ու անվտանգ միջոցներ՝ թևատակերի տհաճ հոտից ու առատ քրտնարտադրությունից ազատվելու համար

19:00 • 05/08

5 պարզ միջոց՝ պարանոցի մաշկի թարմությունն ու երիտասարդությունը պահպանելու համար

18:48 • 05/08

Շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտանշաններ, որոնք պետք չէ աչքաթող անել

22:38 • 04/08

Ձգում, լիֆտինգ ու մաքրում. ձվով 3-ը 1-ում թաղանթ-դիմակ

21:43 • 04/08

Ականջներում լսվող աղմուկը կարող է լինել լուրջ հիվանդությունների ախտանշան

20:54 • 04/08

7 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել առատ քրտնարտադրությունը

20:30 • 04/08

Ինչպես պահել արյան ճնշումը նորմայի սահմաններում. ժողովրդական 3 բաղադրատոմս

19:44 • 04/08

10 բնական միջոց՝ թուլացած ու ծերացած մաշկը ձգելու և երիտասարդացնելու համար

19:40 • 04/08

7 ախտանշան, որոնք վկայում են որդանման ելունի(ապենդիքս) բորբոքման մասին

23:08 • 03/08

Աղիների պոլիպների առաջին ախտանշանները, վտանգն ու կանխարգելումը

21:25 • 03/08

Առողջական ինչ խնդիրների հետ կարող են բախվել կանայք ծննդաբերությունից հետո

20:58 • 03/08

Սպիտակուցային դիետա` 14 օրում մինչև 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

20:13 • 03/08

7 շատ արժեքավոր խորհուրդ՝ երեխայի մտավոր կարողությունները զարգացնելու համար

19:49 • 03/08

Որոնք են սրտանոթային հիվանդությունների վաղ ախտանշանները

19:46 • 03/08

Ինչպես խուսափել քաղցկեղից. 10 խորհուրդ որակավորված մասնագետից

21:25 • 01/08

Ինչպես ճիշտ բուժել երեխայի աչքին առաջացած ակնագարիկը (տիկնակլունձ)

20:37 • 01/08

Կիտրոնի օգտագործման 6 յուրահատուկ եղանակ, որոնք կօգնեն միշտ գեղեցիկ ու խնամված տեսք ունենալ

19:58 • 01/08

Ինչով է պայմանավորված հղիության ժամանակ առաջացող սրտխառնոցը

19:40 • 01/08

Ախտանշաններ, որոնք կարող են 30 օր առաջ հուշել սրտամկանի կաթվածի մասին

19:03 • 31/07

Ինչ է պարօդոնտիտը և ինչ խնդիրներ այն կարող է առաջացնել ժամանակին չբուժելու դեպքում

19:02 • 31/07

Կանանց մոտ սեքսուալ ցանկության կորստի պատճառներն ու վերականգնումը

18:58 • 31/07

Ծերունական ծանրալսություն. ինչպես խուսափել հիվանդության զարգացումից

21:10 • 28/07

Արդյունավետ բնական միջոց՝ մաշկի մուգ հետքերից ազատվելու համար

20:10 • 28/07

Խանգարումներ, որոնք հանգեցնում են ավելորդ քաշի կուտակման. 3 օգտակար խորհուրդ հորմոնների հետևանքով առաջացած կիլոգրամներից ազատվելու համար

19:10 • 28/07

Ինչպես դանդաղեցնել արթրոզի զարգացումն ու բարելավել հոդերի վիճակը

21:23 • 27/07

Որոնք են վիտամին D-ի օգտակար հատկությունները և ինչ խնդիրներ են առաջանում այս տարրի դեֆիցիտի դեպքում

20:10 • 27/07

Որոնք են լյարդի հետ կապված խնդիրների մասին վկայող հիմնական ախտանշանները

21:09 • 26/07

3 պարզ ու արդյունավետ մեթոդ՝ սրտի զարկերի հաճախականությունը դանդաղեցնելու համար

20:09 • 26/07

Կրունկների ճաքերի առաջացման հիմնական պատճառը

19:53 • 25/07

Ինչով կարող է պայմանավորված լինել սրտի հատվածի ցավը

19:52 • 25/07

Պարզ միջոց աչքերի կարմրությունից ու հոգնածությունից ազատվելու համար

21:11 • 24/07

Արյան բարձր ճնշումն արագ իջեցնող 4 տարբերակ

20:30 • 24/07

Սրտի կաթվածի ժամանակ մարդ 10 վայրկյան ունի ինքն իրեն փրկելու համար, ահա թե ինչպես

19:57 • 24/07

Ինչի մասին է վկայում մեզի գույնն ու խտությունը

22:17 • 18/07

Խոլեստերինի օգտակար ու վնասակար հատկությունները. խորհուրդներ՝ օրգանիզմում խոլեստերինի մակարդակը կարգավորելու համար

20:40 • 18/07

Որովայնի շրջանում առաջացող ցավերի հիմնական պատճառները

19:48 • 15/07

Ի՞նչ է կրծքագեղձի կիստան և արդյո՞ք այն իրենից վտանգ է ներկայացնում

21:47 • 14/07

25 տարածված սխալ կարծիք կրծքագեղձի քաղցկեղի մասին

20:45 • 14/07

Երեխայի զարգացման «օրացույցը». ինչ հմտություններ է ունենում փոքրիկը 3.5 տարեկանում

19:57 • 14/07

Ինչպես մեկ շաբաթում ազատվել 10 կգ ավելորդ քաշից. բժիշկների մշակած արդյունավետ դիետան

19:15 • 14/07

Կանանց օրգանիզմի համար ամենակարևոր ու օգտակար 4 մթերքը

18:52 • 14/07

Արյան հետքեր մեզի մեջ. ինչի մասին կարող են վկայել արնահոսության 5 տեսակները

22:24 • 13/07

Սեքսի ազդեցությունը մարդու ֆիզիկական ու մտավոր առողջության վրա․ ճիշտ և սխալ փաստարկներ

21:27 • 13/07

Ցելյուլիտի առաջացման 3 հիմնական պատճառները

21:04 • 13/07

Որոնք են վարսերի վաղաժամ ճերմակելու հիմնական պատճառները

19:44 • 13/07

Ոտքերի այտուցվածությունից ազատվելու ժողովրդական բաղադրատոմսեր

18:58 • 13/07

Երբ սիրտը վտանգված է. ո՞ր դեպքերում է շոգը դառնում վտանգավոր

18:40 • 13/07

Արյունատար անոթները մաքրող շատ պարզ բաղադրատոմս

18:11 • 13/07

«Կանացի» 7 հիվանդություն, որոնցով տառապում են նաև տղամարդիկ

22:30 • 12/07

3 արդյունավետ բնական միջոց ծխելը հեշտությամբ թողնելու համար

21:59 • 12/07

Ախտանշան, որոնք վկայում են միգրենի առկայության մասին

21:08 • 12/07

Մկանային ջղաձգումների(սպազմեր) առաջացման պատճառներն ու բուժման ժողովրդական բաղադրատոմսեր

20:21 • 12/07

Ինչպես խուսափել օստեոպորոզից. 10 խորհուրդ հենաշարժային համակարգի առողջության պահպանման համար

19:14 • 12/07

Կրծքագեղձի ամենատարածված հիվանդության՝ մաստոպաթիայի((կրծքագեղձախտ) առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

18:51 • 12/07

Որոնք են սրտային անբավարարության առաջացման պատճառները, ախտանշաններն ու կանխարգելման միջոցները

22:15 • 11/07

Երակների վարիկոզ լայնացումից ազատվելու ժողովրդական 11 լավագույն միջոցները

21:33 • 11/07

Արդյունավետ միջոց՝ ձգվածքներից ու ցելյուլիտից ազատվելու համար