Որ հիվանդությունների ախտանշան կարող է լինել քրոնիկ հոգնածությունը

19:40 • 09.03.18



Մարդիկ իրենց հոգնածության մեջ հաճախ մեղադրում են լարված ապրելակերպը և սովորաբար դա իսկապես այդպես է լինում: Սակայն ինչ անել, եթե հոգնածությունը դարձել է մարդկանց կյանքի անբաժանելի մասը:

 

Գերհոգնածության դեպքում առաջինը, որը մարդը պետք է անի, հանգստանալն է, սակայն ոչ բոլորն են հետևում այս պարզ խորհրդին: Ընդ որում՝ պարտադիր չէ արձակուրդ կազմակերպել և քնել օրեր շարունակ: Բավական է մի քանի շաբաթ սովորականից 90 րոպե ավել քնել, ուտել առողջ սնունդ, օգտագործել ավելի շատ հեղուկ, հրաժարվել ալկոհոլից ու կոֆեինից և ընդունել վիտամիններ: Եթե այդ ընթացքում հոգնածության զգացողությունը չանցնի, ապա այն ամենայն հավանականությամբ  որևէ հիվանդության ախտանշան է և բժշկին այցելելու ժամանակն է:

 

Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը, նույնիսկ այս հոդվածի վրա հիմնվելու դեպքում, կարող է լուրջ հետևանքներ ունենալ, ուստի խորհուրդ է տրվում խորհրդակցել միայն բանիմաց բժշկի հետ:

 

Անեմիա (սակավարյունություն)

 

Անեմիայի հետևանքով առաջացած հոգնածությունը պայմանավորված է լինում արյան մեջ կարմիր գնդիկների ցածր մակարդակով, որոնք հագեցնում են օրգանիզմի հյուսվածքներն ու բջիջները թթվածնով: Անեմիայի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած վիտամինների ու երկաթի պակասից, արյան կորստից, մինչև լուրջ քրոնիկ հիվանդությունները: Երկաթի պակասն ամենից հաճախ հանդիպում է կանանց մոտ դաշտանի, հղիության կամ երեխային կերակրելու ընթացքում:

 

Ախտանշանները

 

Հիմնական ախտանշանն է մշտական հոգնածությունը: Կարող են նաև նկատվել սրտի զարկերի ռիթմի արագացում, ուշադրության կենտրոնացնման կորուստ և քնի խանգարումներ: Ընդ որում՝ նույնիսկ պարզ վարժությունները, ինչպիսիք են աստիճաններով բարձրանալը կամ երկար քայլելը, կարող են տրվել մեծ դժվարությամբ:

 

Ախտորոշումը

 

Արյան մեջ կարմիր գնդիկների մակարդակը պարզելու համար հարկավոր է արյան ընդհանուր անալիզ հանձնել:

 

Վահանաձև գեղձի հիվանդություններ

 

Վահանաձև գեղձի արտադրած հորմոնները կարգավորում են նյութափոխանակությունը, ուստի երբ դրանց արտադրությունը խանգարվում է, խանգարվում է նաև ամբողջ օրգանիզմի նյութափոխանակությունը:

 

Ախտանշանները

 

Հիպերթիրիոզի (վահանաձև գեղձի հորմոնների չափազանց առատ արտադրություն) դեպքում նկատվում են մկանային հոգնածություն ու թուլություն ազդրերի հատվածում: Բացի այդ, կարող են նկատվել նաև քաշի կորուստ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, մշտական ծարավի զգացողություն և դաշտանային ցիկլի հաճախականության նվազում: Այս խնդիրը հիմնականում հանդիպում է 20-30 տարեկան կանանց մոտ, սակայն կարող է առաջանալ նաև ավելի տարեց կանանց և տղամարդկանց մոտ:

 

Հիպոթիրիոզը (վահանաձև գեղձի հորմոնների պակաս) առաջացնում է հոգնածություն, կենտրոնացման վատացում և մկանային ցավեր նույնիսկ աննշան ֆիզիական ծանրաբեռնվածության դեպքում: Հորմոնների պակասի դեպքում մարմնի քաշն ավելանում է, դաշտանային ցիկլերը դառնում են ավելի հաճախակի և հիվանդը մրսում է նույնիսկ տաք եղանակին:

 

Ախտորոշումը.

 

Մեկ կամ մի քանի ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ և հանձնել արյան համապատասխան անալիզները: Վահանաձև գեղձի հիվանդությունները բավական հեշտ են բուժվում, եթե բուժումը ժամանակին է իրականացվում:

 

Շաքարայի դիաբետ

 

Ամեն տարի աշխարհում ավելի քան մեկ միլիոն մարդու մոտ ախտորոշվում է երկրորդ տիպի շաքարային դիաբետ: Այս հիվանդության դեպքում մարդու օրգանիզմը սխալ է օգտագործում գլյուկոզան՝ կուտակելով այն օրգանիզմում: Երբ գլյուկոզայի անհրաժեշտ քանակությունը չի վերարտադրվում, օրգանիզմը չի ստանում այդքան անհրաժեշտ էներգիան, ինչի հետևանքով էլ առաջանում է հոգնածության զգացողությունը:

 

Ախտանշանները

 

Բացի մշտական հոգնածության զգացողությունից, երկրորդ տիպի շաքարային դիաբետի ախտանշաններից են հաճախակի միզելու ցանկությունը, ծարավի ու քաղցի զգացողությունը, դյուրագրգիռությունն ու մշուշոտ տեսողությունը:

 

Ախտորոշումը

 

Հիվանդությունը կարելի է ախտորոշել արյան անալիզի միջոցով:

 

Դեպրեսիա

 

Դեպրեսիան այն հիվանդություններից է, որոնք ազդում են ախորժակի, օրակարգի, քնի որակի, ինչպես նաև կյանքի հանդեպ մարդու վերաբերմունքի և շրջապատի հետ նրա շփման վրա: Առանց համապատասխան բուժման դեպրեսիան կարող է տևել երկար տարիներ:

 

Ախտանշանները

 

Յուրաքանչյուր մարդու մոտ դեպրեսիան տարբեր կերպ է դրսևորվում, սակայն կան որոշ ընդհանուր ախտանշաններ: Դրանք են քնի խանգարումները, ախորժակի, հիշողության ու ուշադրության կենտրոնացման վատացումը, հետաքրքրության կորուստը, կյանքից հաճույք ստանալու ունակության կորուստը, ինչպես նաև անօգնականությունն ու շրջապատի հանդեպ մշտապես բացասական տրամադրվածությունը:

 

Ախտորոշումը

 

Դեպրեսիաների դեպքում արյան անալիզը բացարձակապես ապարդյուն կլինի: Վերոնշյալ ախտանշանների հայտնաբերման դեպքում, եթե դրանք երկու շաբաթից ավել են տևում, հարկավոր է խորհրդակցել հոգեբանի հետ: Կարճատև զրույցի ընթացքում մասնագետը կարող է տալ հստակ ախտորոշումն ու նշանակել անհատական բուժման կուրսը:

 

Ռևմատոիդ արթրիտ

 

Սա աուտոիմունային հիվանդություն է, որը ոչ միշտ է հնարավոր ախտորոշել վաղ փուլերում: Սակայն կան որոշ ախտանշաններ, որոնց դեպքում հարկավոր է անմիջապես բուժզննում անցնել: Ռևմատորիդ արթրիտն առաջանում է իմունային համակարգի սխալ աշխատանքի պատճառով, ինչի հետևանքով վտանգվում են ոսկորների ու հոդերի առողջ հյուսվածքները:

 

Ախտանշանները

 

Եթե, հոգնածությունից բացի, մարդն ամեն առավոտ առնվազն մեկ ժամվա ընթացքում զգում է հոդերի աշխատանքի ու շարժունության վատացում, ինչպես նաև զույգ միանման հոդերի, ինչպիսիք են ծնկահոդերը, արմունկներն ու դաստակները, բորբոքումներ ու ուռածություն, ապա նրա մոտ հնարավոր է առաջանում են լուրջ խնդիրներ:

 

Ախտորոշումը

 

Հիվանդության առկայությունը կարող է որոշել բժիշկ-ռևմատոլոգը, ինչպես նաև արյան հատուկ անալիզը, որը որոշում է ռևմատոիդ գործոնի առկայությունը: Անալիզի դրական արդյունքով մարդկանց մոտ 80%-ի մոտ հետագայում կարող է առաջանալ ռևմատոիդ արթրիտ, սակայն ինքնուրույն ախտորոշել ոչ մի դեպքում չի կարելի:

 

Քնի օբստրուկտիվ ապնոէ

 

Այս հիվանդության դեպքում հիվանդը հաճախ արթնանում է գիշերվա ընթացքում և առավոտյան իրեն հանգստացած չի զգում: Ապնոէն բնորոշվում է քնի ընթացքում շնչառության կարճ ընդհատումներով: Խնդիրը վերին շնչառական ուղիների յուրահատուկ կառուցվածքի մեջ է, որոնք քնած ժամանակ կարող են խանգարել գլխուղեղը թթվածնով հագեցնելուն: Ռեֆլեքսների շնորհիվ մարդն արթնանում է, որպեսզի կրկին շնչի և սա կարող է տեղի ունենալ գիշերվա ընթացքում մի քանի անգամ:

 

Ախտանշանները

 

Առավոտյան հոգնածությունն ու առույգության բացակայությունը քնի ընթացքում ապնոէին բնորոշ ախտանշաններից են, սակայն ոչ հիմնականները: Առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել ուժեղ խռմփոցին, քանի որ հենց այն է համարվում այս հիվանդության հիմնական ախտանշանը:

 

Ախտորոշումը

 

Ապնոէն ախտորոշելու համար սովորաբար հիվանդը քնում է մասնագետների ու հատուկ սարքավորումների հսկողության տակ, որոնք վերահսկում են նրա գլխուղեղի ակտիվությունն ու շնչառությունը քնի ընթացքում:

 

Նյութի աղբյուրը՝ med2.ru





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:11 • 09/12

5 միրգ, որոնք կօգնեն կարգավորել օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը

19:21 • 09/12

Բնական միջոցներ, որոնք կօգնեն ձեռք բերել առողջ ու ձյունաճերմակ ատամնաշար

16:37 • 09/12

3 բնական արդյունավետ միջոց՝ դաշտանադադարի ախտանշանները մեղմելու համար

13:54 • 09/12

Որ ախտանշաններն են վկայում երիկամների հիվանդությունների մասին

22:17 • 07/12

9 վտանգավոր խնդիր, որոնցով կարող է պայմանավորված լինել հազը

19:21 • 07/12

Կիվիով դիետաներ. ավելորդ քաշից ազատվելու և օրգանիզմը մաքրելու լավագույն միջոցը

16:26 • 07/12

Արտասովոր ախտանշաններ, որոնք վկայում են լյարդի աշխատանքի խանգարման մասին

13:54 • 07/12

Որ գործոններ են նպաստում իմունային համակարգի թուլացմանը

22:17 • 06/12

5 փորձված հնարք՝ խումարից խուսափելու համար

20:13 • 06/12

Բնական արդյունավետ ըմպելիք՝ լյարդը մաքրելու և օրգանի աշխատանքը խթանելու համար

18:19 • 06/12

4 մթերք, որոնք կարող են կախվածություն առաջացնել

16:23 • 06/12

Հիանալի բնական շիճուկ, որը կազատի կնճիռներից ու պիգմենտային հետքերից

14:21 • 06/12

6 օգտակար բանջարեղեն, որոնք թույլ չեն տալիս ազատվել ավելորդ քաշից

12:27 • 06/12

Գիտնականները նշել են՝ որ ըմպելիքն է «ոչնչացնում» լյարդը

22:09 • 05/12

Ճարպերն այրող բնական ըմպելիք՝ հարթ որովայն ու սլացիկ կազմվածք ձեռք բերելու համար

19:16 • 05/12

Որդանման ելունի բորբոքման մասին վկայող 5 վտանգավոր ախտանշան, որոնք չի կարելի անուշադրության մատնել

16:23 • 05/12

Որոնք են ալերգիաների առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

13:31 • 05/12

3 կարևոր նյութ՝ օրգանիզմի ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար

22:17 • 04/12

5 տհաճ ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել շաքարային դիաբետով

20:12 • 04/12

Որ սովորությունները կարող են դառնալ առավոտյան գլխացավերի առաջացման պատճառ

18:11 • 04/12

8 մթերք, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից

16:17 • 04/12

Սննդամթերքի 4 տեսակ, որոնք կարող են դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ

14:23 • 04/12

Պարզ խորհուրդներ՝ թոքերի հիվանդություններից խուսափելու համար

12:16 • 04/12

5 փոփոխություն, որոնք կօգնեն ավելի երկար ապրել

22:17 • 03/12

Նեխուրի ամենաօգտակար հատկությունները. 9 պատճառ ամենօրյա սննդակարգում նեխուր ներառելու համար

19:23 • 03/12

Լավագույն բնական միջոցները ալոպեցիայի (մազաթափություն) բուժման համար

16:19 • 03/12

11 արտասովոր ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել օրգանիզմի ջրազրկմամբ

13:21 • 03/12

ԲՆական արդյունավետ դիմակներ՝ մաշկը սնուցելու և թեփոտվածությունից ազատվելու համար

22:19 • 01/12

7 արդյունավետ վարժություն՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու և կազմվածքը կարգի բերելու համար

19:23 • 01/12

Լավագույն բնական միջոցները՝ հազից ազատվելու համար

16:17 • 01/12

Խորամանկություններ, որոնք օգնում են ճապոնուհիներին պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը

13:21 • 01/12

6 տարածված մանկական հիվանդություն, որոնց մասին ծնողները հաճախ լռում են

22:31 • 30/11

4 պարզ ու արդյունավետ միջոց՝ օրգանիզմը մաքրելու և ավելորդ քաշից ազատվելու համար

20:27 • 30/11

Վիտամիններով հարուստ երկու թեյ՝ իմունային համակարգի ամրապնդման համար

18:35 • 30/11

5 մթերք, որոնք մաքրում են զարկերակները ճարպերից և այլ վնասակար նյութերից

16:37 • 30/11

Որ դեպքերում է կոճապղպեղը հակացուցված

14:24 • 30/11

5 մթերք, որոնք արագացնում են ծերացման գործընթացը

12:33 • 30/11

Գիտնականները ստեղծել են սարք, որը կօգնի հաղթահարել անքնությունը

22:06 • 29/11

5 հետաքրքիր փաստ ծխախոտի չարաշահման և գլխուղեղի առողջության մասին

19:14 • 29/11

Ինչ նշանակություն ունի օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը տղամարդկանց առողջության համար

16:24 • 29/11

Երեք անչափ կարևոր նախապայման՝ երեխայի ամուր իմունիտետի ձևավորման համար

13:33 • 29/11

Արդյունավետ բնական դիմակ համակցված (комбинированная) մաշկի խնամքի համար

22:21 • 28/11

Արդյունավետ բնական սկրաբ, որը կօգնի ազատվել մաշկի ձգվածքներից

20:19 • 28/11

Պարզ բնական միջոց՝ իմունային համակարգի աշխատանքը խթանելու համար

18:09 • 28/11

6 արտասովոր ախտանշան, որոնք վկայում են թրոմբների առկայության մասին

16:17 • 28/11

Թոքերի հիվանդությունները կապված են թուլամտության զարգացման հետ. հետազոտություն

14:13 • 28/11

9 կարևոր փաստ վահանաձև գեղձի մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

12:09 • 28/11

Պարզ ու հասանելի բնական միջոց անքնությունից ազատվելու համար

21:57 • 27/11

Մեկշաբաթյա հիանալի սննդակարգ՝ մինչև 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

19:14 • 27/11

Սրոհունդով 4 բաղադրատոմս, որոնք կօգնեն բուժել դերմատիտն ու մեղմել հիվանդության ախտանշանները

16:18 • 27/11

6 վտանգավոր ախտանշան, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել գինեկոլոգին

13:25 • 27/11

Ինչ կարող է պատմել մարդու աչքերի գույնը նրա օրգանիզմի առանձնահատկությունների մասին

22:32 • 26/11

Բնական ըմպելիք՝ զարկերակները տոքսիններից, քիմիական նյութերից ու ճարպերից մեքրելու համար

20:12 • 26/11

Բնական դիմակ՝ ձմռան ցուրտ եղանակին մաշկը պաշտպանելու և խնամելու համար

18:19 • 26/11

Առողջական 7 խնդիր, որոնք կարող են պայմանավորված լինել քնի դեֆիցիտով

16:23 • 26/11

Արդյունավետ բնական միջոցներ՝ բորբոքված ու այտուցված լնդերը բուժելու համար

14:37 • 26/11

Որ մթերքն է օգնում խթանել նյութափոխանակության համակարգի աշխատանքը

12:21 • 26/11

Ըմպելիքների 4 տեսակ, որոնք խիստ վնասակար են ստամոքսի համար

22:07 • 25/11

Նռան ամենաօգտակար հատկությունները. 10 պատճառ հաճախ նուռ ուտելու համար

19:13 • 25/11

Լավագույն բնական միջոցները՝ գորտնուկներից տան պայմաններում ազատվելու համար

16:09 • 25/11

Բնական արդյունավետ քսուք՝ մաշկի սպիներից ու ձգվածքներից ազատվելու համար

13:16 • 25/11

Ինչպես ինքնուրույն ստուգել վահանաձև գեղձը

22:17 • 23/11

6 անչափ հետաքրքիր փաստ գինու մասին, որոնք ոչ բոլորին են հայտնի

19:14 • 23/11

Որքան պետք է ուտի երեխան. փոքրիկների սնվելու նորմերը մինչև 5 տարեկան

16:09 • 23/11

Արդյունավետ բաղադրատոմս՝ անոթների նեղացման դեմ պայքարելու և գլխացավերը մեղմելու համար

13:17 • 23/11

5-օրյա արդյունավետ մրգային դիետա՝ օրգանիզմը մաքրելու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար

22:19 • 22/11

Լավագույն բնական միջոցները՝ աչքերի այտուցներից ու մուգ շրջանակներից ազատվելու համար

20:17 • 22/11

5 արդյունավետ բնական միջոց՝ ստամոքսի այրոցից ազատվելու համար

18:14 • 22/11

Սրտանոթային հիվանդությունների մասին նախազգուշացնող ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

16:07 • 22/11

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են պատմել կնճիռները

14:09 • 22/11

7 տարածված մթերք, որոնք կարող են դառնալ փորլուծության պատճառ

12:06 • 22/11

Ինչ հաճախականությամբ է հարկավոր փոխել ատամի խոզանակը

22:19 • 21/11

7 կարևոր փաստ եղունգների սնկային հիվանդության մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

19:15 • 21/11

12 օգտակար խորհուրդ՝ սրտխառնոցից ազատվելու և ինքնազգացողությունը բարելավելու համար

16:09 • 21/11

Բնական արդյունավետ դիմակ՝ վարսերն ու գլխամաշկը սնուցելու և թեփից ազատվելու համար

13:06 • 21/11

Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել ցանով չուղեկցվող քորը

22:32 • 20/11

Սոխի կեղևով բաղադրատոմսեր, որոնք կօգնեն բուժել ու կանխարգելել նշիկաբորբը (անգինա)

20:25 • 20/11

Հացահատիկներով դիետա. հիանալի միջոց մեկ շաբաթում 5 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

18:22 • 20/11

Որոնք են սրտամկանի ինֆարկտի մասին հուշող նախանշանները

16:19 • 20/11

6 մթերք, որոնք կարող են դառնալ շաքարային դիաբետի զարգացման պատճառ

14:16 • 20/11

Ջրի չարաշահումը նույնքան վտանգավոր է, որքան օրգանիզմի ջրազրկումը. գիտնականներ

12:11 • 20/11

5 խորհուրդ՝ գլխուղեղի կաթվածից խուսափելու համար

22:16 • 19/11

Ինչ է խուճապային գրոհը և որոնք են դրա հիմնական ախտանշանները

19:13 • 19/11

Պարզ ու արդյունավետ ամենօրյա պրոցեդուրաներ, որոնք կօգնեն ավելի երիտասարդ ու թարմ տեսք ունենալ

16:11 • 19/11

Ատամի ցավն առանց դեղամիջոցների մեղմելու մի քանի պարզ ու արդյունավետ միջոց

13:09 • 19/11

Ինչ է վագինիտը (հեշտոցաբորբ) և որոնք են դրա հիմնական ախտանշաններն ու առաջացման պատճառները

22:23 • 17/11

Սննդամթերքի տեսակներ, որոնք ոչ միայն կարելի է, այլև պետք է ուտել քնելուց առաջ

19:49 • 17/11

4 պարզ բնական միջոց՝ օրգանիզմը տոքսիններից մաքրելու համար

17:18 • 17/11

Խորհուրդներ գինեկոլոգներից, որոնք կօգնեն կանանց պահպանել առողջությունը ցուրտ օրերին

14:42 • 17/11

5 տարածված «միֆ» գրիպի ու սուր շնչառական վիրուսային վարակների մասին

22:44 • 16/11

Սննդամթերքի լավագույն տեսակները՝ վիրուսների դեմ պայքարելու համար

20:42 • 16/11

Լավագույն վարժությունները հարթ որովայն ու սլացիկ կազմվածք ունենալու համար

18:38 • 16/11

Արտասովոր ախտանշաններ, որոնք վկայում են սրտանոթային համակարգի հիվանդությունների մասին

16:34 • 16/11

5 պատճառ, որոնցով կարող են պայմանավորված լինել մեջքի ցավերը

14:27 • 16/11

10 հասանելի միջոց՝ քթի փակվածությունից ազատվելու համար

12:23 • 16/11

Ինչպես հայտնաբերել բերանի խոռոչի քաղցկեղը վաղ փուլերում. ամենատարածված ախտանշանները

22:17 • 15/11

4 պարզ միջոց՝ տեսողությունն առանց վիրահատական միջամտության բարելավելու համար

19:13 • 15/11

10-օրյա էքսպրես-դիետաներ՝ մինչև 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

16:11 • 15/11

7 նախանշան, որոնք վկայում են՝ գլխացավը լուրջ հիվանդության հետևանք է

13:07 • 15/11

Գոյություն ունի ճարպակալման 4 տեսակ, որոնցից էլ կախված է բուժման արդյունավետությունը. գիտնականներ