7 պարզ քայլ, որոնք կօգնեն նվազեցնել գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը

20:45 • 17.05.18



Վիճակագրական տվյալներով՝ տարեկան աշխարհում գրանցվում է գլխուղեղի կաթվածի մոտ 12 միլիոն դեպք: Սա այն խնդիրն է, որին մարդը կարող է բախվել ցանկացած տարիքում, սակայն կան պարզ քայլեր, որոնք կօգնեն զգալիորեն նվազեցնել հետագայում գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը:

 

1.      Պարբերաբար բուժզննում անցնել

 

Պարբերաբար բուժզննում անցնելը շատ կարևոր է՝ հատկապես, եթե մարդը ռիսկային խմբում է: Նման դեպքերում հարկավոր է պարբերաբար խորհրդակցել նյարդաբանի հետ և կատարել պարանոցի անոթների ուլտրաձայնային հետազոտություն:

 

2.      Նվազեցնել զարկերակային ճնշումը

 

Զարկերակային գերճնշումը մի քանի անգամ բարձրացնում է գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը, ուստի ռիսկային խմբում գտնվող մարդիկ պետք է շաբաթական գոնե մեկ անգամ չափեն իրենց զարկերակային ճնշումը: Հարկ է հիշել, որ անգամ լավ ինքնազգացողության ու զարկերակային գերճնշմանը հատուկ ախտանշանների բացակայության դեպքում հանգստի ժամանակ ճնշման բարձրացումը (140/90 մմ ս.ս.-ից ավել) անհապաղ բժշկին դիմելու լուրջ պատճառ է:

 

Փորձը ցույց է տվել, որ միայն զարկերակային ճնշումը վերահսկողության տակ պահելն օգնում է նվազեցնել գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը 50%-ով, ուստի ճնշման բարձրացումներից խուսափելու համար հարկավոր է անպայման կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել.

 

·        սահմանափակել աղի գործածությունը (օրական 1500 մգ՝ մոտ կես թեյի գդալ),

 

·        բացառել խոլեստերինով հարուստ սննդամթերքը,

 

·        հարստացնել սննդակարգը մրգերով, բանջարեղենով, ամբողջահատիկ սննդամթերքով, յուղազրկված կաթնամթերքով ու ձկով (շաբաթական 2-3 անգամ),

 

·        լինել ֆիզիկապես ավելի ակտիվ և օրական առնվազն 30 րոպե տրամադրել վարժություններ կատարելուն:

 

3.      Վերահսկողության տակ պահել քաշը

 

Նյարդաբանները նշում են, որ քաշի նվազեցումը գլխուղեղի կաթվածի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Այս պարզ միջոցն օգնում է զգալիորեն նվազեցնել հիվանդության առաջացման հավանականությունը կամ առհասարակ բացառել այն, քանի որ հաճախ քաշի նվազեցման շնորհիվ կարգավորվում է նաև զարկերակային ճնշումը և արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակները, ինչը պայմանավորված է նրանով, որ ավելորդ քաշից ազատվելու համար մարդը ստիպված է հրաժարվել վնասակար սննդամթերքից:

 

Բացի այդ, ավելորդ քաշը նպաստում է զարգերակային գերճնշման ու շաքարային դիաբետի զարգացմանը, ինչպես նաև մեծացնում է սրտամկանի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը:

 

4.      Լինել ֆիզիկապես ակտիվ

 

Ներկայում նստակյաց կենսակերպն ու ֆիզիկական ակտիվության պակասն ամենատարածված խնդիրներից են, սակայն գլխուղեղի կաթվածի կանխարգելման համար հարկավոր է շաբաթական առնվազն 5 անգամ գոնե 30 րոպե ժամանակ տրամադրել ֆիզիկական վարժություններին:

 

Գլխուղեղի կաթվածի կանխարգելման համար լավագույն տարբերակն աերոբային վարժություններն են, որոնք օգնում են հագեցնել օրգանիզմը թթվածնով: Սակայն հարկ է հիշել, որ վարժությունները պետք է ընտրի միայն բժիշկը՝ հաշվի առնելով հիվանդի տարիքն ու առողջական վիճակը:

 

5.      Բուժել շաքարային դիաբետը

 

Շաքարային դիաբետը զգալիորեն բարձրացնում է գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքարային դիաբետի դեպքում մարդիկ ավելի մեծ դժվարությամբ են հաղթահարում գլխուղեղի կաթվածը, ինչը պայմանավորված է նրանով, որ աթերոսկլերոզի պատճառով զարկերակները չեն կարողանում տեղափոխել թթվածինը: Սա է պատճառը, որ շաքարային դիաբետի դեպքում կաթվածի հետևանքները շատ ավելի լուրջ են լինում:

 

6.      Սահմանափակել ալկոհոլի գործածությունը

 

Ալկոհոլի չարաշահման և գլխուղեղի կաթվածի միջև կապը երկար ժամանակ հաստատված չէր, սակայն այժմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ալկոհոլը զգալիորեն բարձրացնում է կաթվածի առաջացման հավանականությունը:

 

7.      Հրաժարվել ծխախոտից

 

Ծխող մարդիկ 2-3 անգամ ավելի հաճախ են բախվում գլխուղեղի կաթվածի խնդրին, քան չծխողները: Սա նշանակում է, որ որքան շատ է մարդը ծխում, այնքան բարձր է կաթվածի առաջացման հավանականությունը: Բացի այդ, շատ մեծ նշանակություն ունի նաև ծխող մարդու տարիքը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինչև 55 տարեկան կանանց ու տղամարդկանց մոտ ծխախոտի չարաշահումը համարվում է գլխուղեղի կաթվածի զարգացմանը նպաստող հիմնական ռիսկային գործոնը:

 

Ծխող մարդկանց մոտ գլխուղեղի կաթվածի առաջացմանը նպաստող հիմնական գործոններն են.

 

·        Անոթի վնասված պատին աթերոսկլերոզի զարգացումը, ինչն էլ բարձրացնում գլխուղեղի անոթներում թրոմբի առաջացման հավանականությունը,

 

·        Ծխելու հետևանքով գլխուղեղին ու սրտամկանին արյուն հասցնող խոշոր զարկերակներում թրոմբների առաջացումը:

 

·        Ծխախոտի չարաշահման պատճառով զարկերակային ճնշման բարձրացումը:

 

Նյութի աղբյուրը՝ med2.ru





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:01 • 18/10

Մեղրով բնական դեղամիջոցներ լյարդը մաքրելու և օրգանի առողջությունը պահպանելու համար

19:16 • 18/10

Որոնք են շագանակագեղձի բորբոքման ախտանշաններն ու որ դեպքերում է հարկավոր դիմել մասնագետին

16:44 • 18/10

Կիտրոնով արդյունավետ բաղադրատոմսեր մաքուր ու անթերի մաշկ ունենալու համար

13:58 • 18/10

Գիտնականները նշել են՝ որ մթերքը կօգնի խուսափել սրտանոթային հիվանդություններից

22:06 • 17/10

Ականջներում աղմուկի առաջացման պատճառներն ու բնական դեղամիջոցներ խնդրից ազատվելու համար

19:17 • 17/10

10 արտասովոր ախտանշան, որոնք վկայում են սթրեսի ու գերհոգնածության մասին

16:36 • 17/10

Բեռնաթափման օրվա 5 տարբերակ ընդամենը մեկ օրում օրգանիզմը մաքրելու և ավելորդ քաշից ազատվելու համար

14:05 • 17/10

Երեխայի վրա հաճախ բղավելը կարող է դառնալ առողջական լուրջ խնդիրների առաջացման պատճառ

21:59 • 16/10

Որոնք են ընկճախտի (դեպրեսիա) մասին վկայող հիմնական ախտանշանները

19:07 • 16/10

Լավագույն բնական միջոցները՝ բերանի խոռոչի տհաճ հոտից ազատվելու և շնչառությունը թարմացնելու համար

16:08 • 16/10

Ցելյուլիտի առաջացման հիմնական պատճառներն ու լավագույն հակացելյուլիտային սննդակարգը

13:38 • 16/10

Ամենակարևոր անալիզները, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել ու կանխարգելել բազմաթիվ լուրջ հիվանդություններ

22:08 • 15/10

Բոտուլիզմի ախտանշանները, առաջացման պատճառներն ու առաջին օգնությունը թունավորման դեպքում

19:18 • 15/10

Որոնք են օրգանիզմում որոշ վիտամինների դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները

16:48 • 15/10

Բնական դեղամիջոց, որը կօգնի մի քանի ժամում բուժել ցանկացած աղիքային վարակ

14:04 • 15/10

Արդյունավետ մեկօրյա դիետաներ, որոնք կօգնեն կարճ ժամանակահատվածում մաքրել օրգանիզմն ու ազատվել ավելորդ քաշից

21:56 • 13/10

Ակնամոմով 3 արդյունավետ բնական դեղամիջոց ֆարինգիտի բուժման համար

19:02 • 13/10

Ախտանշաններ, որոնք են հուշում օրգանիզմում մակաբույծների առկայության մասին և պարզ քայլեր դրանցից ազատվելու համար

16:22 • 13/10

Ինչ է վահանաձև գեղձի ադենոման և որոնք են դրա հիմնական տեսակներն

13:30 • 13/10

Նշի յուղով բաղադրատոմսեր թարթիչները խնամելու և դրանք ավելի խիտ, երկար ու գրավիչ դրաձնելու համար

22:01 • 12/10

Պարզ «հուշաթերթիկ» գրիպը մրսածությունից հեշտությամբ տարբերելու համար

19:04 • 12/10

Արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն սպիտակեցնել ատամնաշարն ու պահպանել բերանի խոռոչի առողջությունը

16:19 • 12/10

Որոնք են հոդացավերի բուժման հիմնական միջոցներն ու դրանց առանձնահատկությունները

13:35 • 12/10

15 ախտանշան, որոնք վկայում են քաղցկեղի վաղ փուլերի մասին

21:59 • 11/10

Արդյունավետ ժողովրդական բաղադրատոմսեր արյունը մաքրելու և ինքնազգացողությունը բարելավելու համար

19:11 • 11/10

Ախտանշաններ, որոնք վկայում են լյարդի ճարպակալման և վնասակար տոքսինների կուտակման մասին

16:07 • 11/10

Առողջական ինչ լուրջ խնդիրների մասին կարող են հուշել փոքրիկի եղունգները

13:21 • 11/10

Ինչ է հետակնեն և որոնք են դրա առաջացման հիմնական պատճառներն ու բուժման ամենաարդյունավետ միջոցները

22:04 • 10/10

Ճապոնուհիների գեղեցկության գաղտնիքը. երկու պարզ միջոց երիտասարդ ու անթերի մաշկ ունենալու համար

19:12 • 10/10

Լավագույն բնական դեղամիջոցը հազն ու մրսածությունը բուժելու համար

16:21 • 10/10

Սննդակարգում կալորիաների քանակության կտրուկ նվազեցում կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել. գիտնականներ

13:38 • 10/10

Ինչ է ցիստիտը և ինչ է անհրաժեշտ անել հիվանդության առաջին ախտանշանների ժամանակ

21:58 • 09/10

Առողջական 5 խնդիր, որոնցից կարելի է ազատվել կիտրոնի հյութի միջոցով

19:02 • 09/10

Սպիտակուցային դիետա. ընդամենը 2 շաբաթում ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցը

16:07 • 09/10

Երեխաների մոտ մենինգիտի առաջացման պատճառները, հիմնական ախտանշաններն ու բարդությունները

13:14 • 09/10

Ընդամենը մեկ մթերք, որը կօգնի պահպանել բոլոր կենսական նշանակություն ունեցող օրգանների առողջությունը

22:00 • 06/10

Ձվարանի կիստաների առկայության 9 ախտանշան

21:20 • 06/10

Գլխուղեղի կաթվածի տեսակները, ախտանշաններն ու կանխարգելման լավագույն միջոցները

19:50 • 06/10

Պարզ ու արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել աչքերի տակի մուգ շրջանակներից ու այտուցներից

19:00 • 06/10

Ոտքերի և ձեռքերի թմրածության առաջացման պատճառներն ու դրա դեմ պայքարող ժողովրդական միջոցներ

21:02 • 05/10

Արդյունավետ դիետա 7 օրում 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

20:11 • 05/10

Որոնք են «գինեկոլոգիական» քաղցկեղի հիմնական ախտանշանները

19:32 • 05/10

8 ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել օրգանիզմում էստրոգենի ցածր մակարդակով

19:26 • 05/10

Ականջաբորբը (օտիտ) երեխաների մոտ. ախտանշաններն ու բուժումը

22:19 • 04/10

Ինչով են պայմանավորված դաշտանային ցավերը և ինչպես կարելի է մեղմել տհաճ զգացողությունները

21:00 • 04/10

Պարզ խորհուրդներ արյան շրջանառությունը բարելավելու համար

20:10 • 04/10

Ինչ հիվանդությունների մասին կարող են «պատմել» եղունգները

19:00 • 04/10

Ինչով կարող են պայմանավորված լինել գլխի տարբեր հատվածների մշտական ցավերը

22:10 • 03/10

Գինեկոլոգիական հիվանդությունների ախտանշաններն ու խորհուրդներ՝ դրանցից ազատվելու և պաշտպանվելու համար

21:15 • 03/10

Առաջին օգնություն երեխաների շնչուղիների մասնակի կամ լրիվ խցանման ժամանակ. ցուցումներ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ծնող

20:46 • 03/10

Որոնք են արյունատար անոթներում թրոմբների առաջացման հիմնական պատճառներն ու ախտանշանները

20:41 • 03/10

8 պատճառ, որոնցով կարող են պայմանավորված լինել մեջքի ցավերը

20:40 • 03/10

Դիետա՝ ընդամենը 10 օրում 4 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

20:40 • 03/10

Երակների վարիկոզ լայնացման բուժման համար ամենաարդյունավետ 10 բնական միջոցները

20:39 • 03/10

Պրոստատիտի(շագանակագեղձի բորբոքում) զարգացման պատճառները, ախտանշաններն ու  բուժումը

21:38 • 01/10

Քաղցկեղի մետաստազ. առաջացման պատճառներ, բուժման և կանխարգելման միջոցները

21:30 • 01/10

Մեկշաբաթյա դիետա, որը կօգնի շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից

21:08 • 01/10

Ինչ պետք է ուտեն կանայք 40 տարեկանից հետո՝ առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու համար

20:01 • 01/10

Ստամոքսի քաղցկեղի մասին վկայող ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

19:34 • 01/10

Որոնք են բերանի տհաճ հոտի առաջացման ամենատարածված պատճառները

22:10 • 29/09

10 կողմնակի «ազդանշան», որոնք կարող են քաղցկեղի առկայության նշան լինել

21:21 • 29/09

Կարտոֆիլային դիետաներ, որոնց օգնությամբ հնարավոր է 1 օրում ազատվել 0.5 կգ ավելորդ քաշից

20:00 • 29/09

Հեշտ պատրաստվող կոլագենային դիմակ՝ երիտասարդ, թարմ ու հարթ մաշկ ունենալու համար

19:34 • 29/09

Ուղիղ աղիքի ճաքի առաջացման պատճառները ախտանշաններն ու բուժումը

19:00 • 29/09

9 միջոց նյութափոխանակությունն արագացնելու և ճարպերն ավելի արագ այրելու համար

17:40 • 29/09

Մակաբույծներով վարակվածության 10 ախտանաշաններն ու դրանցից ազատվելու լավագույն բուսական միջոցները

22:10 • 28/09

Ինչ չի կարելի անել «կրիտիկական օրերին». փաստեր, որ պետք է իմանա յուրաքանչյուր կին

21:29 • 28/09

Ճարպերն այրող լավագույն դիետաներից մեկը. հատուկ սննդակարգ՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար

20:40 • 28/09

Դիմակ՝ մազերը սնուցելու և դրանց աճը խթանելու համար

19:05 • 28/09

Լյարդի ճարպակալման ախտանշաններն ու 5 բնական միջոց՝ այս խնդրից ազատվելու համար

19:03 • 28/09

Սխալներ, որոնք մարդիկ հաճախ թույլ են տալիս դեղամիջոցներ ընդունելիս

18:52 • 28/09

4 անչափ կարևոր հանքանյութ՝ վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար

18:47 • 28/09

Ինչ լուրջ հիվանդությունների ախտանշան կարող է լինել ականջներում լսվող աղմուկը

20:49 • 27/09

7 խորհուրդ մամոլոգից, որոնք կօգնեն պահպանել կրծքի առողջությունը

20:13 • 27/09

Արյան բարձր ճնշումն իջեցնող 19 արդյունավետ ժողովրդական բաղադրատոմս

19:18 • 27/09

Ինչպես է արյան խումբն ազդում մարդու կենսակերպի ու բնավորության վրա. 5 հետաքրքիր փաստ արյան խմբերի մասին

18:53 • 27/09

Առավել հաճախ տղամարդկանց մոտ հանդիպող քաղցկեղի 5 տեսակ և դրանց ախտանշանները

22:05 • 26/09

Կակաոյով դիմակ՝ մաշկը երիտասարդացնելու և կնճիռներից ազատվելու համար

20:55 • 26/09

Ինչպե՞ս է ջուրն օգնում ազատվել ավելորդ քաշից

20:15 • 26/09

Հղիության վաղ փուլերում որովայնի ստորին հատվածի ցավերի առաջացման պատճառները

19:04 • 26/09

Երեխաների մոտ ծուռթաթության առաջացման պատճառները․ որ դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի

18:51 • 26/09

Ինչ է օստեոխոնդրոզը, որոնք են դրա առաջացման պատճառներն ու բուժման միջոցները

18:36 • 26/09

Մաստոպաթիայի(կրծքագեղձի բարորակ հիվանդություն) զարգացման փուլերն ու ախտանշանները

22:15 • 25/09

Մարմնի տարբեր հատվածներում սնկային վարակի(դերմատոմիկոզ) առաջացման պատճառները, ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը

21:50 • 25/09

Մկանուռուցքի (միոմա) առաջացման պատճառներն ու ախտանշանները

21:00 • 25/09

Բնական դեղամիջոց՝ հոդացավերը մեղմելու և ռևմատիզմը բուժելու համար

20:15 • 25/09

6 խորհուրդ՝ գեղեցիկ ու հարթ որովայն ունենալու և ավելորդ ճարպաշերտերից ազատվելու համար

19:20 • 25/09

Որոնք են խոսքի խանգարման տեսակները և որ հիվանդությունների դեպքում են դրանք առաջանում

18:39 • 25/09

Երեխայի զարգացման օրացույցը. ինչ է կարողանում մինչև մեկ տարեկան երեխան

18:23 • 25/09

Ի՞նչ է քաղցկեղը, ինչպե՞ս է այն առաջանում ու տարածվում և ինչով է տարբերվում բարորակ ուռուցքից

22:12 • 24/09

Որոնք են չիչխանի (облепиха) ամենաօգտակար հատկությունները

21:12 • 24/09

Կրծքագեղձի կիստայի տեսակները, դրա առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

20:19 • 24/09

Ախտանշաններ, որոնք վկայում են գլխուղեղի կաթվածի առաջացման բարձր հավանականության մասին

19:20 • 24/09

3 մթերքից բաղկացած դիետա, որի շնորհիվ հնարավոր է մեկ շաբաթում ազատվել 7 կգ ավելորդ քաշից

18:54 • 24/09

Առավոտյան անհանգստացնող գլխացավի առաջացման հիմնական պատճառները

22:10 • 22/09

Ստամոքսի ցավերի առաջացման 10 հիմնական պատճառ

21:12 • 22/09

Գինեկոլոգիական հիվանդություններն ու միզասեռական համակարգի ախտաբանությունները

20:28 • 22/09

Դիետա, որի շնորհիվ հնարավոր է 14 օրում ազատվել 11 կգ ավելորդ քաշից

19:53 • 22/09

Դեղաբույսեր, որոնք կօգնեն բուժել շաղկապենաբորբը (կոնյունկտիվիտ)

19:32 • 22/09

Ինչ կարող են ասել մարդու ոտքերին ի հայտ եկած խնդիրները նրա սրտանոթային համակարգի և վահանաձև գեղձի առողջության մասին