Գիշերային առատ քրտնարտադրության պատճառները և բուժման ու կանխարգելման միջոցները
Մարդկային օրգանիզմի համար կենսական նշանակություն ունի մարմնի միևնույն ջերմաստիճանը պահպանելը (37 աստիճանից ոչ ավել), իսկ ջերմակարգավորումն իրականացվում է քրտնարտադրության միջոցով:
Սակայն հաճախ մարդկանց անհանգստացնում է գիշերային առատ քրտնարտադրությունը՝ հիպերհիդրոզը: Նման խնդրի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ գիշերվա ժամերին 5 րոպեի ընթացքում արտազատվում է ավելի քան 100 մգ քրտինք: Առավել հաճախ հիպերհիդրոզից տառապում են 18-30 տարեկան անձիք:
Հիպերհիդրոզի առաջացման պատճառները
Հիպերհիդրոզը բնորոշվում է քնած ժամանակ չափազանց առատ քրտնարտադրությամբ: Այս հիվանդությունը կարող է բացասաբար ազդել հիվանդի աշխատունակության ու կենտրոնացման վրա, քանի որ այն ստիպում է անընդհատ մտածել արտաքին տեսքի և մարդկանց կարծիքի մասին:
Հիպերհիդրոզի առաջամանն ամենից հաճախ նպաստում են տարբեր հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները և հորմոնալ դիսբալանսը: Բացի այդ, այն կարող է լինել սթրեսի և հոգեկան հիվանդությունների ախտանշաններից մեկը: Ընդ որում՝ հիպերհիդրոզը ոչ մի կապ չունի օդի բարձր ջերմաստիճանով պայմանավորված քրտնարտադրության հետ:
Գիշերային հիպերհիդրոզի առաջացմանը կարող են նպաստել.
· Գրիպը, վարակիչ մոնոնուկլեոզը, քրոնիկական էոզինոֆիլային թոքաբորբը և այլ սուր վարակիչ հիվանդությունները, որոնք ուղեկցվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ,
· Տուբերկուլյոզը, որի դեպքում նույնպես բարձրանում է մարմնի ջերմաստիճանը,
· Շաքարային դիաբետը, որի դեպքում դեղամիջոցներով շաքարի մակարդակի իջեցումը հանգեցնում է առատ քրտնարտադրության,
· Լիմֆոման ու լեյկիմիան, որոնց ժամանակ քրտնարտադրությունը վկայում է քաղցկեղի առկայության մասին,
· Արյան գերճնշումը, որի ժամանակ ճնշման տատանումներն ուղեկցվում են քրտնարտադրությամբ,
· Սրտի հիվանդությունները, որոնց դեպքում քրտնարտադրությունն ուղեկցվում է սրտխփոցով, ծանր շնչառությամբ ու հոգնածությամբ,
· Ուռուցքներն ու օնկոլոգիական հիվանդույթունները,
· Հիպերթիրեոզը, որի ժամանակ վահանագեղձի գերակտիվությունն ուղեկցվում է հորմոնալ դիսբալանսով և, որպես հետևանք, առատ քրտնարտադրությամբ,
· Սրթրեսը, քրոնիկական հոգնածության համախտանիշն ու տագնապը,
· Դեղամիջոցները, որոնց բաղադրության մեջ կան տամոքսիֆեն, նիտրոգլիցերին, հիդրալազին, նիկոտինաթթու կամ նիացին,
· Նյարդային համակարգի խանգարումները (ցրված սկլերոզ, էպիլեպսիա, կաթված և այլն),
· Հոգեկան հիվանդությունները (ֆոբիաներ, դեպրեսիա, նյարդային հյուծվածություն և այլն),
· Նյութափոխանակության խանգարումները (ճարպակալում, հյուծվածություն, Իցենկո-Կուշինգի հիվանդություն և այլն),
· Ալերգիաները, աբսցեցը, աուտոիմունային հիվանդությունները (ռևմատոիդ արթրիտ, պոլիարթրիտ և այլն),
· Թմրամոլությունն ու ալկոհոլային կախվածությունը:
Գիշերային հիպերհիդրոզի առաջացման այլ հնարավոր պատճառների շարքին կարող են դասվել.
1. Իդեոպաթիկ հիպերհիդրոզ
Այս դեպքում քրտնարտադրությունը կապված է հոգեբանական գործոնների հետ:
2. Սննդամթերքի, ըմպելիքների և թմրանյութերի որոշ տեսակներ.
· թթու սննդամթերքը,
· տաք և կծու սնունդը,
· տաք ըմպելիքները,
· տեոբրոմին և կոֆեին պարունակող սննդամթերքը,
· համեմունքներով հարուստ սնունդը,
· հիդրոգենացված ու հարստացված ճարպերը,
· ծխախոտն ու մարիխուանան,
· ալկոհոլը:
Այս դեպքում գիշերային առատ քրտնարտադրությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում բացառել կամ գոնե սահմանափակել սննդամթերքի նշված տեսակները:
3. Քնի խանգարումներ
Առողջ քունը նպաստում է իմունային համակարգի նորմալ աշխատանքին, վերքերի ապաքինմանը, նյութափոխանակության գործընթացներին ու ճարպերի ակտիվ այրման գործընթացին, մինչդեռ քնի խանգարումների դեպքում խանգարվում է նաև որոշակի համակարգերի աշխատանքը:
4. Շնչառական անբավարարություն
Առատ քրտնարտադրության պատճառ կարող է դառնալ նաև շնչառական անբավարարությունը: Ընդ որում՝ այս դեպքում հարկավոր է շտապ դիմել բժշկին՝ առողջական լուրջ հետևանքներից խուսափելու համար:
5. Գիշերային հիպերհիդրոզ կանանց մոտ
Կանանց մոտ գիշերային հիպերհիդրոզի ամենատարածված պատճառը դաշտանադադարն է: Բացի այդ, նման խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև հղիությամբ և նախադաշտանային համախտանիշով:
6. Գիշերային հիպերհիդրոզ երեխաների մոտ
Երեխաների դեպքում քրտնարտադրությունը կարող է պայմանավորված լինել վարակիչ հիվանդությամբ, տարիքային փոփոխություններով և անգամ հասակակիցների հետ շփման մեջ ունեցած խնդիրներով: Երեխաների մոտ նման խնդրի առկայության դեպքում խորհուրդ է տրվում հետևել սենյակներում օդի ջերմաստիճանին (18-20 աստիճանից ոչ բարձր), երեխայի համար գնել միայն բնական կտորներից կարված հագուստ և առհասարակ շատ ուշադիր լինել երեխայի նկատմամբ:
7. Նստակյաց կենսակերպ
Ֆիզիկական ակտիվության պակասի դեպքում օրգանիզմն ավելորդ էներգիայից ազատվում է քրտնարտադրության միջոցով, ուստի նման խնդրից խուսափելու համար հարկավոր է վարել ակտիվ կենսակերպ:
Գիշերային հիպերհիդրոզի կանխարգելման միջոցները
Հիվանդության ախտորոշումից ու դրա առաջացման պատճառը պարզելուց հետո հարկավոր է միջոցներ ձեռնարկել խնդրից ազատվելու և այն կանխարգելելու համար:
Գիշերային հիպերհիդրոզի բուժման մեթոդի ընտրությունը կախված է հիվանդության առաջացման պատճառից, դրա հաճախականությունից և խնդրի լրջության աստիճանից: Եթե քրտնարտադրությունը պայմանավորված է դաշտանադադարով, ապա բուժման ամենաարդյունավետ միջոցը հորմոնալ թերապիան է:
Եթե գիշերային հիպերհիդրոզը պայմանավորված է հորմոնալ դիսբալանսով, որևէ հիվանդությամբ կամ որոշ դեղամիջոցների ընդունումով, ապա քրտնագեղձերի աշխատանքը կարգավորելու համար հարկավոր է.
· Կարգավորել սննդակարգը և հրաժարվել քրտնարտադրությանը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ տատանումներին, զարկերակային ճնշման բարձրացմանը և սրտի զարկերի արագացմանը նպաստող սննդամթերքից:
· Ազատվել երեկոյան ուշ ժամերին ուտելու սովորությունից, քանի որ այդ դեպքում խանգարվում է շնչառությունը և կարող է առաջանալ գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս, որը նույնպես հանգեցնում է առատ քրտնարտադրության:
· Հրաժարվել քիզիկական ակտիվությունից ու տաք ըմպելիքներից քնելուց առաջ առնվազն 3 ժամվա ընթացում:
· Հետևել մարմնի հիգենային: Շատ օգտակար կլինի քնելուց որոշ ժամանակ առաջ կոնտրաստային ցնցուղ ընդունելը: Արդյունավետ է նաև բույսերով ու եղեսպակի եփուկով հանգստացնող լոգանքը:
· Օգտագործել ալյումինի քլորիդ պարունակող հակաքրտինքային միջոցներ, որոնք նախատեսված են երկար ժամանակ քրտինքից ու տհաճ հոտից պաշտպանելու համար:
· Կարգավորել ննջասենյակի օդի ջերմաստիճանը (21 աստիճանից ոչ բարձր) և հնարավորության դեպքում պատուհանը բաց թողնել:
· Կրել հարմարավետ ու թեթև բամբակյա գիշերազգեստ և օգտագործել բնական կտորից կարված ոչ շատ տաք ծածկոց:
· Օգտագործել ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն կարգավորել և իջեցնել մարմնի ջերմաստիճանը (մանուշակ, խատուտիկ, ավելուկ, բզրուկ և այլն):
Նյութի աղբյուրը՝ econet.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հիվանդություններ 12:41 • 28/03 Որ դեպքերում հերպեսը կարող է կյանքի համար վտանգավոր լինել Հերպեսի վիրուսները բավական տարածված են մարդկանց շրջանում, սակայն ամենատարածվածներն են առաջին և երկրորդ տիպի հասարակ հերպեսի վիրուսները (ՀՀՎ-1 և ՀՀՎ-2), որոնցով կարելի է վարակվել տեսանելի ախտանշաններ ունեցող հիվանդի հետ սերտ շփման դեպքում։
-
Նորություններ 12:49 • 26/03 Արտասովոր ախտանշան, որը կարող է վկայել օրգանիզմում վիտամին D-ի պակասի մասին Բացի այդ, այս սննդային բաղադրիչի անբավարարության մասին վկայող այլ ախտանշանների թվին են դասվում գլխի, մկանների, ոսկորների և հոդերի հատվածի ցավը, ինչպես նաև ձեռքերում և ոտքերում ծակծկոցի զգացողությունը։
-
Հիվանդություններ 12:41 • 28/03 Որ դեպքերում հերպեսը կարող է կյանքի համար վտանգավոր լինել Հերպեսի վիրուսները բավական տարածված են մարդկանց շրջանում, սակայն ամենատարածվածներն են առաջին և երկրորդ տիպի հասարակ հերպեսի վիրուսները (ՀՀՎ-1 և ՀՀՎ-2), որոնցով կարելի է վարակվել տեսանելի ախտանշաններ ունեցող հիվանդի հետ սերտ շփման դեպքում։
-
Հիվանդություններ 14:25 • 25/03 Որ դեպքերում է մեջքի ցավը հուշում շտապ բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին Եթե ցավն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, տեղակայված է մի հատվածում ու չի մեղմվում, ի հատ է գալիս քնած ժամանակ, չի մեղմվում պառկած դիրք ընդունելիս, ուղեկցվում է թմրածությամբ, մկանների լարվածությամբ կամ վերջույթների թուլության զգացողությամբ, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի։
-
Հետազոտություն 14:29 • 26/03 Քաշի տատանումները կարող են վտանգավոր հետևանքների հանգեցնել․ հետազոտություն Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են Million Veteran Program խմբից 92,363 մարդու առողջական վիճակի մասին տվյալները և ևս 65,047 մարդու տվյալները, որոնք տրամադրել էր Մեծ Բրիտանիայի կենսաբանկը:
-
Հիվանդություններ 14:51 • 27/03 Որոնք են երիկամների քաղցկեղի մասին հուշող ախտանշաններն ու հիվանդության զարգացմանը նպաստող գործոնները Ինչպես ընդգծել է մասնագետը, հիվանդության զարգացման հետ մեկտեղ հիվանդի մոտ նկատվում է քաշի անբացատրելի կորուստ, ինչպես նաև քրոնիկ հոգնածություն, առատ քրտնարտադրություն ու տենդ։
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ