Կրծքագեղձի կիստայի տեսակները, դրա առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

21:12 • 24.09.18



Ինչ է կրծքագեղձի կիստան

Կրծքագեղձի կիստան բավական տարածված ախտաբանություն է, որն իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչ կրծքագեղձի մեջ: Որպես կանոն այս հիվանդությունը բավական երկար ժամանակ չի անհանգստացնում կնոջը, իսկ տհաճ զգացողությունները, ցավն ու այրոցն ի հայտ են գալիս բավական ուշ: Դաշտանից առաջ ու դրա ընթացքում այդ զգացողությունները, որպես կանոն, ուժեղանում են:

Խոռոչն առաջանում է գեղձի ծորանի մեծացման հետևանքով, որում կուտակվում է գեղձազատուկը և աստիճանաբար առաջանում է ֆիբրոզային պատիճ: Այս նորագոյացությունները լինում են կլորավուն, օվալաձև կամ տձև:

Այս հիվանդության դեպքում կարող են նկատվել կոստոզային խոռոչի բորբոքում ու թարախակալում: Կրծքագեղձի կիստան հազվադեպ է վերածվում քաղցկեղի, սակայն միևնույն ժամանակ այն բարձրացնում է չարորակ նորագոյացությունների առաջացման հավանականությունը: Հաճախ հիվանդությունն ուղեկցվում է կանանց հորմոնալ ֆոնի և սեռական կյանքի խանգարումներով: Բացի այդ, շատ մեծ չափերի դեպքում կիստան կարող է նաև փոխել կրծքի ձևը:

Կրծքագեղձի կիստայի առաջացման պատճառներն ու զարգացման գործոնները

Կրծքագեղձի կիստայի առաջացման հիմնական պատճառը հորմոնալ դիսբալանսն է, որը որպես կանոն զարգանում է, երբ ձվարանները սկսում են չափազանց շատ էստրոգեն արտադրել: Կանանց սեռական հորմոնների բարձր մակարդակի հետևանքով կրծքագեղձի էպիթելի հյուսվածքները սկսում են տարածվել և այն այտուցվում է: Այս կերպ խցանվում են կրծքագեղձերի ծորանները և առաջանում է կիստա:

Սակայն եթե հիվանդությունը կրում դիֆուզային բնույթ, ապա կրծքագեղձի կիստան լինում է բազմաթիվ մանր կիստաների տեսքով:

Որոշ արտաքին խթանիչներ կարող են նպաստել կնոջ հորմոնալ ֆոնի խանգարմանը: Մասնավորապես՝ կրծքագեղձի կիստայի առաջացմանը կարող են նպաստել.

·         երկարատև մտավոր ծանրաբեռնվածությունը,

·         հաճախակի հուզական գերծանրաբեռնվածությունները,

·         սթրեսները,

·         հաճախակի գերհոգնածությունը:

Կանանց էնդոկրին համակարգի համար ամենավտանգավոր երևույթը հղիության արհեստական ընդատումներն են: Հաճախակի աբորտների դեպքում ձվարանների գործառույթները խանգարվում են, ինչի հետևանքով ավելի շատ էստրոգեն է ատադրվում և առաջանում է կիստա:

Կրծքագեղձի կիստայի արտադրման վրա ազդում են հետևյալ գործոնները.


·         Ավելորդ քաշ. ճարպային հյուսվածքները կուտակում են պրոգեստերոն հորմոնը, որն այնտեղ վերածվում է էստրոգենի: Սա է պատճառը, որ ավելորդ քաշի խնդիր ունեցող կանանց մոտ բարձր է լինում արյան մեջ էստրոգենի բարձր մակարդակի հետ կապված հորմոնալ հիվանդությունների առաջացման հավանականությունը:

·         Անառողջ սնունդ. անառողջ սննդակարգի հետևանքով խանգարվում է նյութափոխանակությունը, ինչը վաղ թե ուշ ազդում է կնոջ նեյրոէնդոկրին համակարգի վրա:

·         Ջերմային ներգործություն. ջերմային պրոցեդուրաներն ու ուլտրամանուշակագույն ճառագայթները բարձրացնում են էստրոգենի արտադրությունը, ինչն էլ մեծացնում է կիստայի առաջացման հավանականույթունը:

·         Վնասվածքներ. ցանկացած վնասվածք կարող է դառնալ կրծքագեղձի կիստայի առաջացման պատճառ:

Հիվանդությունների տեսակները. կրծքագեղձի կիստայի դասակարգումը

Գոյություն ունեն կրծքագեղձի կիստայի հետևյալ տեսակները.

·         Կրծքագեղձի ատիպիկ կիստա. այս դեպքում կիստան առաջանում է ծորանում հեղուկի կուտակման հետևանքով: Այն ունենում է տարբեր տրամագծով կլորավուն կամ օվալաձև ֆիբրոզային պատիճ: Կրծքագեղձի ատիպիկ կիստան լինում է բարորակ և ունենում է դեպի խոռոչի ներս ձգվող ճյուղավորումներ:

·         Ֆիբրոզային կիստա. այս տեսակը շատ մեծ դեր է խաղում օնկոլոգիայի մեջ: Այն լինում է պրոլիֆերատիվ և ոչ պրոլիֆերատիվ: Որպես կանոն, նման կիստաներն առաջանում են դաշտանադադարի ժամանակահատվածում՝ հորմոնալ խանգարումների հետևանքով: Ֆիբրոզային կիստայի առաջացման գործոն կարող են դառնալ ինչպես իմունային համակարգի աշխատանքի խանգարումը, այնպես էլ առանձին օրգանների և համակարգերի աշխատանքի խանգարումները:

·         Սոլիտար կիստա. սա բարորակ կիստա է, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում: այն լինում է կլորավուն և ունենում է առաձգական կազմություն: Սա հեղուկով լցված ուռածություն, որի պատիճը ժամանակի ընթացքում ավելի է կարծրանում: Այն դրսևորվում է դաշտանային ցիկլի երկրորդ շրջանում նկատվող ցավոտ զգացողություններով, որոնք անհետանում են դաշտանի ավարտվելուն պես:

·         Ծորանային կիստա. կիստայի այս տեսակը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն ամենից հաճախ ի հայտ է գալիս 48 տարեկանից հետո: Սա նախաքաղցկեղային վիճակն է և կազմում է կրծքագեղձի նորագոյացությունների 1%-ը: Սա կրծքագեղձի ներծորանային պապիլոման է, որը դրսևորվում է կրծքագեղձի ներսում առաջացած փոքրիկ պալարներով:

·         Բազմախոռոչ կիստա. այս դեպքում կիստան սկզբնական շրջանում ձևավորվում է որպես մեկ գոյացություն, սակայն հետագայում դրա մոտ սկսում են առաջանալ նոր կիստաներ: Սա շատ վտանգավոր հիվանդություն է, որը կարող է վերածվել քաղցկեղի:

Կրծքագեղձի կիստայի ախտանշանները

Որպես կանոն՝ ոչ շատ մեծ կիստաները հազվադեպ են անհանգստացնում հիվանդին և հայտնաբերվում են պատահաբար, սակայն հիվանդության զարգացման ու կիստաների մեծացման հետ մեկտեղ առաջանում են ցավոտ զգացողություններ: Կարող է նկատվել կրծքագեղձի կոշտացում, որն ի հայտ է գալիս դաշտանից մի քանի օր առաջ:

Խոշոր կիստաների դեպքում ցավոտ զգացողությունները կրում են մշտական բնույթ: Բացի այդ, նկատվում են նաև այրոց ու անհամաչափ կոշտացումներ:

Կրծքագեղձի կիստան առաջանում է անկախ դաշտանային ցիկլից: Չափազանց մեծ կիստաների դեպքում կրծքագեղձը կարող է դեֆորմացվել: Նկատվում է կարմրություն, իսկ երբեմն նույնիսկ մաշկի կապտածություն: Այս հիվանդությունն ուղեկցվում է նաև թևատակերի ավշային հանգույցների մեծացմամբ:

Ինչ պետք է անի հիվանդը կրծքագեղձի կիստայի ախտորոշման դեպքում

Կանայք պետք է ամեն տարի առնվազն մեկ անգամ բուժզննում անցնեն համապատասխան մասնագետի մոտ, իսկ կոշտացումների և այլ կասկածելի ախտանշանների հայտնաբերման դեպքում հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել:

Կրծքագեղձի կիստայի ախտորոշումը

Որպես կանոն՝ խոշոր կիստաները կարելի է ախտորոշել նույնիսկ շոշափելով, սակայն մանր կիստաների դեպքում հարկավոր է կատարել ուլտրաձայնային հետազոտություն և մամոգրաֆիա:

Որոշ դեպքերում կարող է լինել մագնիսառեզոնանսային շերտագրության անհրաժեշտություն, սակայն ախտորոշման այս մեթոդը կիրառվում է միայն բացառիկ դեպքերում:

Եթե գոյացության ներսում հայտնաբերվում են պապիլոմաներ, ապա կատարվում է նաև բիոպսիա՝ պարզելու համար, թե ինչ բնույթի են նորագոյացությունները (բարորակ կամ չարորակ):

Կրծքագեղձի կիստայի բուժումը

Հիվանդության բուժումն իրականացվում է բժիշկ-մամոլոգի հսկողության տակ: Պահպանողական բուժման դեպքում հիվանդին նշանակվում են հատուկ դեղամիջոցներ՝ հորմոնալ ֆոնի կարգավորման համար: Որոշ դեպքերում իրականացվում է պունկցիա, որի ժամանակ կիստայի խոռոչից դուրս է բերվում հեղուկը, այնուհետև ներարկվում է հատուկ լուծույթ, որը ոչնչացնում է կիստայի պատիճը:

Եթե կիստան արտահայտված ատիպիկ բնույթի է, ապա կարող է նշանակվել վիրահատական բուժում:

Ինչ բարդություններ կարող են առաջանալ կրծքագեղձի կիստայի դեպքում

Կրծքագողձի կիստայի որոշ տեսակներ կարող են վերածվել չարորակ ուռուցքի: Սա է պատճառը, որ այս ախտաբանությունը հարկավոր է հնարավորինս շուտ բուժել:

Կրծքագեղձի կիստայի կանխարգելումը

Հարկ է հիշել, որ կրծքագեղձի կիստայի կանխարգելման որևէ հատուկ մեթոդ գոյություն չունի: Պարզապես հարկավոր է ժամանակին բուժզննում անցնել, վարել առողջ ապրելակերպ և հրաժարվել վատ սովորություններից ու հորմոնալ դեղամիջոցների հաճախակի կիրառումից:

  

Նյութի աղբյուրը՝ likar.info

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:07 • 18/12

8 սովորություն, որոնք կարող են կործանարար լինել երիկամների համար

16:12 • 18/12

Լավագույն յուղերը՝ կնճիռներից ազատվելու համար

14:19 • 18/12

Արդյունավետ բուսական թուրմ՝ դաշտանադադարի ախտանշանները մեղմելու համար

12:28 • 18/12

4 արդյունավետ բնական միջոց՝ ալերգիաների դեմ պայքարի համար

22:19 • 17/12

Սխտորի օգտագործման այլընտրանքային տարբերակներ, որոնք ոչ բոլորին են հայտնի

19:14 • 17/12

Արդյունավետ բնական միջոց՝ ոսկորներն ու հոդերն ամրապնդելու և ցավը մեղմելու համար

16:09 • 17/12

Ախտանշաններ, որոնք վկայում են լյարդի բորբոքման մասին և բնական միջոցներ խնդրի բուժման համար

13:03 • 17/12

15-օրյա արդյունավետ սննդակարգ, որը կօգնի ձեռք բերել հարթ որովայն ու սլացիկ կազմվածք

22:09 • 15/12

Ինչպես նիհարել կոճապղպեղով թեյի օգնությամբ. 3 արդյունավետ բաղադրատոմս

19:17 • 15/12

Առողջական ինչ խնդիրների մասին վկայող ախտանշան կարող է լինել ծարավի զգացումը

16:34 • 15/12

Սննդամթերքի տեսակներ՝ ձմռանն օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելու համար

13:49 • 15/12

8 պատճառ` օրը մարմնամարզությամբ սկսելու համար

22:21 • 14/12

Ախտանշաններ, որոնք վկայում են որոշ վիտամինների դեֆիցիտի մասին

20:19 • 14/12

Արդյունավետ բնական դեղամիջոց, որը կօգնի բուժել շնչառական ուղիների հիվանդությունները

18:09 • 14/12

Ինչպիսին պետք է լինի հիվանդի սննդակարգը վիրահատությունից առաջ և հետո

16:21 • 14/12

Գիտնականները պարզել են՝ ինչպես կարելի է պահպանել առողջությունը նստակյաց կենսակերպ վարելու դեպքում

14:15 • 14/12

Սմարթֆոններն ու այլ գաջեթները նպաստում են մաշկի ծերացման գործընթացի արագացմանը

12:32 • 14/12

Լավագույն ըմպելիքները սրտամկանի առողջության համար

22:14 • 13/12

Ամենակարևոր տարրերը վահանաձև գեղձի առողջության պահպանման համար

19:07 • 13/12

Որոնք են դեպրեսիայի (ընկճախտ) մասին վկայող հիմնական ախտանշանները

16:11 • 13/12

6 բան, որ չի կարելի անել մեջքի քրոնիկ ցավերի դեպքում. խորհուրդներ բժիշկներից

13:21 • 13/12

5 անվտանգ բնական միջոց` ատամի ցավն արդյունավետ կերպով մեղմելու համար

22:04 • 12/12

6 պատճառ՝ դեմքի մաշկն ամեն օր սառույցով մերսելու համար

20:08 • 12/12

Լավագույն խոտաբույսերն ու համեմունքները` ձմռանն առողջական տարբեր խնդիրներից խուսափելու համար

18:11 • 12/12

5-օրյա սպիտակուցային դիետա՝ 6 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

16:17 • 12/12

Կեֆիրի ամենաօգտակար հատկությունները. 7 պատճառ հաճախ կեֆիր խմելու համար

14:23 • 12/12

5 մթերք, որոնք շատ ավելի հարուստ են կալցիումով, քան կաթը

12:26 • 12/12

Ինչ է հալիտոզը և որոնք են դրա ախտանշաններն ու առաջացման հիմնական պատճառները

22:06 • 11/12

Առողջական ինչ վտանգավոր խնդիրների ախտանշան կարող է լինել արցունքահոսությունը

19:13 • 11/12

5 ախտանշան, որոնք վկայում են ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների մասին

16:19 • 11/12

Պարզ, արդյունավետ ու հասանելի բնական միջոցներ` լյարդի աշխատանքը կարգավորելու և լեղուղիները մաքրելու համար

13:27 • 11/12

Բնական դիմակ, որը կօգնի ազատվել մաշկի պիգմենտային հետքերից ու կնճիռներից

22:12 • 10/12

Գազարով դիետա՝ օրգանիզմը մաքրելու, ավելորդ քաշից ազատվելու և կազմվածքը կարգի բերելու համար

20:25 • 10/12

6 տարածված մթերք, որոնք խիստ վտանգավոր են գլխուղեղի համար

18:21 • 10/12

Ինչ է հազը և ինչպես ազատվել դրանից բնական միջոցների օգնությամբ

16:17 • 10/12

6 ախտանշան, որոնք կարող են վկայել սրտային անբավարարության մասին

14:15 • 10/12

Պարզ ու արդյունավետ խորհուրդներ՝ իմունային համակարգի ամրապնդման համար

12:09 • 10/12

6 ըմպելիք, որոնք ոչ մի դեպքում չի կարելի խմել դեղորայքի հետ

22:11 • 09/12

5 միրգ, որոնք կօգնեն կարգավորել օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը

19:21 • 09/12

Բնական միջոցներ, որոնք կօգնեն ձեռք բերել առողջ ու ձյունաճերմակ ատամնաշար

16:37 • 09/12

3 բնական արդյունավետ միջոց՝ դաշտանադադարի ախտանշանները մեղմելու համար

13:54 • 09/12

Որ ախտանշաններն են վկայում երիկամների հիվանդությունների մասին

22:17 • 07/12

9 վտանգավոր խնդիր, որոնցով կարող է պայմանավորված լինել հազը

19:21 • 07/12

Կիվիով դիետաներ. ավելորդ քաշից ազատվելու և օրգանիզմը մաքրելու լավագույն միջոցը

16:26 • 07/12

Արտասովոր ախտանշաններ, որոնք վկայում են լյարդի աշխատանքի խանգարման մասին

13:54 • 07/12

Որ գործոններ են նպաստում իմունային համակարգի թուլացմանը

22:17 • 06/12

5 փորձված հնարք՝ խումարից խուսափելու համար

20:13 • 06/12

Բնական արդյունավետ ըմպելիք՝ լյարդը մաքրելու և օրգանի աշխատանքը խթանելու համար

18:19 • 06/12

4 մթերք, որոնք կարող են կախվածություն առաջացնել

16:23 • 06/12

Հիանալի բնական շիճուկ, որը կազատի կնճիռներից ու պիգմենտային հետքերից

14:21 • 06/12

6 օգտակար բանջարեղեն, որոնք թույլ չեն տալիս ազատվել ավելորդ քաշից

12:27 • 06/12

Գիտնականները նշել են՝ որ ըմպելիքն է «ոչնչացնում» լյարդը

22:09 • 05/12

Ճարպերն այրող բնական ըմպելիք՝ հարթ որովայն ու սլացիկ կազմվածք ձեռք բերելու համար

19:16 • 05/12

Որդանման ելունի բորբոքման մասին վկայող 5 վտանգավոր ախտանշան, որոնք չի կարելի անուշադրության մատնել

16:23 • 05/12

Որոնք են ալերգիաների առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

13:31 • 05/12

3 կարևոր նյութ՝ օրգանիզմի ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար

22:17 • 04/12

5 տհաճ ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել շաքարային դիաբետով

20:12 • 04/12

Որ սովորությունները կարող են դառնալ առավոտյան գլխացավերի առաջացման պատճառ

18:11 • 04/12

8 մթերք, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից

16:17 • 04/12

Սննդամթերքի 4 տեսակ, որոնք կարող են դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ

14:23 • 04/12

Պարզ խորհուրդներ՝ թոքերի հիվանդություններից խուսափելու համար

12:16 • 04/12

5 փոփոխություն, որոնք կօգնեն ավելի երկար ապրել

22:17 • 03/12

Նեխուրի ամենաօգտակար հատկությունները. 9 պատճառ ամենօրյա սննդակարգում նեխուր ներառելու համար

19:23 • 03/12

Լավագույն բնական միջոցները ալոպեցիայի (մազաթափություն) բուժման համար

16:19 • 03/12

11 արտասովոր ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել օրգանիզմի ջրազրկմամբ

13:21 • 03/12

ԲՆական արդյունավետ դիմակներ՝ մաշկը սնուցելու և թեփոտվածությունից ազատվելու համար

22:19 • 01/12

7 արդյունավետ վարժություն՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու և կազմվածքը կարգի բերելու համար

19:23 • 01/12

Լավագույն բնական միջոցները՝ հազից ազատվելու համար

16:17 • 01/12

Խորամանկություններ, որոնք օգնում են ճապոնուհիներին պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը

13:21 • 01/12

6 տարածված մանկական հիվանդություն, որոնց մասին ծնողները հաճախ լռում են

22:31 • 30/11

4 պարզ ու արդյունավետ միջոց՝ օրգանիզմը մաքրելու և ավելորդ քաշից ազատվելու համար

20:27 • 30/11

Վիտամիններով հարուստ երկու թեյ՝ իմունային համակարգի ամրապնդման համար

18:35 • 30/11

5 մթերք, որոնք մաքրում են զարկերակները ճարպերից և այլ վնասակար նյութերից

16:37 • 30/11

Որ դեպքերում է կոճապղպեղը հակացուցված

14:24 • 30/11

5 մթերք, որոնք արագացնում են ծերացման գործընթացը

12:33 • 30/11

Գիտնականները ստեղծել են սարք, որը կօգնի հաղթահարել անքնությունը

22:06 • 29/11

5 հետաքրքիր փաստ ծխախոտի չարաշահման և գլխուղեղի առողջության մասին

19:14 • 29/11

Ինչ նշանակություն ունի օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը տղամարդկանց առողջության համար

16:24 • 29/11

Երեք անչափ կարևոր նախապայման՝ երեխայի ամուր իմունիտետի ձևավորման համար

13:33 • 29/11

Արդյունավետ բնական դիմակ համակցված (комбинированная) մաշկի խնամքի համար

22:21 • 28/11

Արդյունավետ բնական սկրաբ, որը կօգնի ազատվել մաշկի ձգվածքներից

20:19 • 28/11

Պարզ բնական միջոց՝ իմունային համակարգի աշխատանքը խթանելու համար

18:09 • 28/11

6 արտասովոր ախտանշան, որոնք վկայում են թրոմբների առկայության մասին

16:17 • 28/11

Թոքերի հիվանդությունները կապված են թուլամտության զարգացման հետ. հետազոտություն

14:13 • 28/11

9 կարևոր փաստ վահանաձև գեղձի մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

12:09 • 28/11

Պարզ ու հասանելի բնական միջոց անքնությունից ազատվելու համար

21:57 • 27/11

Մեկշաբաթյա հիանալի սննդակարգ՝ մինչև 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

19:14 • 27/11

Սրոհունդով 4 բաղադրատոմս, որոնք կօգնեն բուժել դերմատիտն ու մեղմել հիվանդության ախտանշանները

16:18 • 27/11

6 վտանգավոր ախտանշան, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել գինեկոլոգին

13:25 • 27/11

Ինչ կարող է պատմել մարդու աչքերի գույնը նրա օրգանիզմի առանձնահատկությունների մասին

22:32 • 26/11

Բնական ըմպելիք՝ զարկերակները տոքսիններից, քիմիական նյութերից ու ճարպերից մեքրելու համար

20:12 • 26/11

Բնական դիմակ՝ ձմռան ցուրտ եղանակին մաշկը պաշտպանելու և խնամելու համար

18:19 • 26/11

Առողջական 7 խնդիր, որոնք կարող են պայմանավորված լինել քնի դեֆիցիտով

16:23 • 26/11

Արդյունավետ բնական միջոցներ՝ բորբոքված ու այտուցված լնդերը բուժելու համար

14:37 • 26/11

Որ մթերքն է օգնում խթանել նյութափոխանակության համակարգի աշխատանքը

12:21 • 26/11

Ըմպելիքների 4 տեսակ, որոնք խիստ վնասակար են ստամոքսի համար

22:07 • 25/11

Նռան ամենաօգտակար հատկությունները. 10 պատճառ հաճախ նուռ ուտելու համար

19:13 • 25/11

Լավագույն բնական միջոցները՝ գորտնուկներից տան պայմաններում ազատվելու համար

16:09 • 25/11

Բնական արդյունավետ քսուք՝ մաշկի սպիներից ու ձգվածքներից ազատվելու համար

13:16 • 25/11

Ինչպես ինքնուրույն ստուգել վահանաձև գեղձը