Ամենակարևոր անալիզները, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել ու կանխարգելել բազմաթիվ լուրջ հիվանդություններ

13:38 • 16.10.18



Անալիզների պատասխանները թույլ են տալիս ոչ միայն ախտորոշել արդեն իսկ ի հայտ եկած հիվանդություններն ու փոփոխությունները, այլև կանխարգելել դրանց առաջացումը: Սակայն հարկ է հիշել, որ անկախ անալիզների արդյունքից, ախտորոշումը պետք է անի միայն բժիշկը, քանի որ այդ անալիզների պատասխանները հաճախ փոխվում են արտաքին գործոնների ազդեցության հետևանքով (օրինակ՝ որոշ դեղամիջոցների ընդունման կամ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում):

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենակարևոր անալիզները, որոնք թույլ կտան ժամանակին հայտնաբերել ու բուժել մի շարք հիվանդություններ:

 

Սրտանոթային հիվանդությունների ախտորոշման ու կանխարգելման համար հարկավոր է տարեկան երկու անգամ արյան ընդհանուր և կենսաքիմիական անալիզներ հանձնել:

 

Այս անալիզի դեպքում ամենակարևոր ցուցանիշն արյան մեջ խոլեստերինի մակարդակն է, որի բարձր լինելը վկայում է աթերոսկլերոզի և սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հավանականության մասին:

 
 

 

Ընդհանուր խոլեստերինի համար սահմանված նորման 3.61-5.21 մմոլ/լ-ն է: «Վատ» խոլեստերինի (ցածր խտությամբ լիպոպրոտեիններ) նորման 2.250-4.820 մմոլ/լ-ն է, իսկ «լավ» խոլեստերինի (բարձր խտությամբ լիպոպրոտեիններ) նորման՝ 0.71-1.71-ը:

 

Նաև շատ կարևոր են ալանինամինոտրանսֆերազի (ԱԼՏ) և ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) ցուցանիշները, քանի որ դրանց մակարդակի բարձրացումը խոսում է սրտամկանի բջիջների հետ առկա խնդիրների և սրտամկանի ինֆարկտի զարգացման մասին:

 

ԱԼՏ-ի նորման կանանց համար մինչև 31 Մ/լ-ն է, իսկ տղամարդկանց համար՝ մինչև 41 Մ/լ:

 

ԱՍՏ-ի նորման կանանց համար մինչև 31 Մ/լ-ն է, իսկ տղամարդկանց համար՝ 35-41 Մ/լ:

 

Թրոմբոզի դեպքում անհրաժեշտ անալիզը կոագուլոգրաման է, որը թույլ է տալիս պարզել արյան թանձրությունը, մակարդելիությունը, ինչպես նաև թրոմբների և արյունահոսությունների առաջացման հավանականությունը: Այս հետազոտությունը հարկավոր է կատարել տարեկան 1 անգամ:

 

Կարևոր ցուցանիշներն են.

 

·        ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակը, որի ընթացքում կազմավորվում է արյան մակարդուկը (27-43 վայրկյան),

 

·        պրոթրոմբինային գործակիցը (95-105%),

 

·        ֆիբրինոգենը (2.0-4.2 գ/լ կամ 5.8-11.6 մկմոլ/լ),

 

·        թրոմբոցիտները (180-320x109):

 

Շաքարային դիաբետը կարելի է հայտնաբերել մատից վերցված արյան միջոցով, որը ցույց կտա արյան մեջ շաքարի մակարդակը: Արյան մեջ գլյուկոզայի սահմանված նորման 3.3-5.5 մմոլ/լ-ն է: Անալիզը հարկավոր է հանձնել տարեկան 2 անգամ և այնպայման դատարկ ստամոքսին:

 

Բացի այդ, հարկավոր է ստուգել նաև գլիկոզիլացված հեմոգլոբինի (գլիկոհեմոգլոբին) մակարդակը, որը չպետք է գերազանցի 6%-ը: 6.0-6.5%-ի դեպքում արդեն շաքարային դիաբետի և դրա բարդությունների զարգացման հավանականությունը բարձր է:

 

Օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման համար գոյություն ունի թեստերի մի քանի տեսակ, որոնք թույլ կտան հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլերում: 40 տարեկանից հետո անալիզը հարկավոր է հանձնել 2 տարին մեկ:

 

Անհրաժեշտ է հանձնել կղանքի անալիզ՝ թաքնված արյան հայտնաբերման համար: Արյան առկայությունը վկայում է աղեստամոքսային տրակտի ստորին հատվածներում թաքնված արյունահոսության մասին, ինչն էլ կարող է լինել ուռուցքի առկայության նշան:

 

Արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման համար անհրաժեշտ է արգանդի վզիկի քսուքի ցիտոլոգիական հետազոտություն, որը ցույց կտա նախաքաղցկեղային փոփոխությունների առկայությունը:

 

Լոյկոզի (արյան քաղցկեղ) հայտնաբերման համար հարկավոր է հանձնել արյան ընդհանուր անալիզ: Այս հիվանդության դեպքում փոխվում է լեյկոցիտների քանակությունը: Լեյկոցիտների մակարդակը կարող է նորմայից բարձր կամ ցածր լինել, սակայն երբեք չի լինում նորմայի սահմաններում: Բացի այդ, նվազում է նաև թրոմբոցիտների մակարդակը (կարող է նորմայից 4-5 անգամ ցածր լինել) և զգալիորեն բարձրանում է էրիթրոցիտների նստեցման արագությունը:

 

Աղեստամոքսային հիվանդությունների հայտնաբերման ու կանխարգելման համար խորհուրդ է տրվում երկու տարին մեկ կղանքի կլինիկական և մակաբուծական հետազոտություն (կոպրոգրամմա) անցնել, որը թույլ կտա հայտնաբերել աղիների, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները:

 

Գաստրիտի և ստամոքսի խոցային հիվանդության պատճառ հանդիսացող հելիկոբակտեր պիլորի վարակը կարելի է ախտորոշել հատուկ շնչառական թեստի միջոցով, որի ժամանակ նախ մարդը խմում է միզանյութ պարունակող հեղուկ, որը քայքայվում է Helicobacter pylori-ի կողմից, այնուհետև արտաշնչած օդում որոշվում է այդ քայքայման հետևանքով առաջացած նյութը (ամոնիակ):

 

Էնդոկրին (ներզատական) համակարգի հիվանդություններն ախտորոշվում են վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը որոշող արյան անալիզի միջոցով: Նման ստուգում հարկավոր է անցնել տարեկան 1 անգամ կամ ուժեղ սթրեսից հետո:

 

Այս դեպքում շատ կարևոր ցուցանիշ է թիրեոտրոպ (թիրեոխթանիչ) հորմոնի մակարդակը, քանի որ այն վահանաձև գեղձի աշխատանքը կարգավորող հիմնական հորմոնն է և արտադրվում է հիպոֆիզի կողմից:

 

Թիրեոտրոպ հորմոնի նորման 0.4-4.0 մՄ/լ-ն է: Այս հորմոնի բարձր մակարդակը վկայում է հիպոթիրեոզի (վահանաձև գեղձի հիվանդություն, որի դեպքում բավարար քանակությամբ հորմոններ չեն արտադրվում) մասին: Թիրեոտրոպ հորմոնի ցածր մակարդակը հաճախ անվանվում է թիրեոտոքսիկոզ և բնորոշվում է օրգանիզմում վահանաձև գեղձի հորմոնների բարձր մակարդակով:

 

Հեպատիտի դեպքում հարկավոր է հանձնել արյան անալիզ (երակից), որը ցույց կտա հակամարմինների առկայությունը: Անալիզն անհրաժեշտ է հանձնել տարեկան 1 անգամ կամ վիրահատություններից և կասկածելի սեռական կապերից հետո: Հեպատիտի մասին կարող է վկայել նաև մեզի մեջ բիլիռուբինի առկայությունը, քանի որ նորմայում այն չպետք է լինի:

 

Երիկամների և միզուղիների հիվանդություններն ախտորոշվում են մեզի ընդհանուր անալիզի միջոցով, որը խորհուրդ է տրվում հանձնել տարեկան 2 անգամ: Այս դեպքում կարևոր ցուցանիշ է մեզի մեջ պարունակվող սպիտակուցի քանակությունը, որը չպետք է գերազանցի 0.140 գ/լ-ը:

 

Նյութի աղբյուրը՝ aif.ru





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:23 • 17/11

Սննդամթերքի տեսակներ, որոնք ոչ միայն կարելի է, այլև պետք է ուտել քնելուց առաջ

19:49 • 17/11

4 պարզ բնական միջոց՝ օրգանիզմը տոքսիններից մաքրելու համար

17:18 • 17/11

Խորհուրդներ գինեկոլոգներից, որոնք կօգնեն կանանց պահպանել առողջությունը ցուրտ օրերին

14:42 • 17/11

5 տարածված «միֆ» գրիպի ու սուր շնչառական վիրուսային վարակների մասին

22:44 • 16/11

Սննդամթերքի լավագույն տեսակները՝ վիրուսների դեմ պայքարելու համար

20:42 • 16/11

Լավագույն վարժությունները հարթ որովայն ու սլացիկ կազմվածք ունենալու համար

18:38 • 16/11

Արտասովոր ախտանշաններ, որոնք վկայում են սրտանոթային համակարգի հիվանդությունների մասին

16:34 • 16/11

5 պատճառ, որոնցով կարող են պայմանավորված լինել մեջքի ցավերը

14:27 • 16/11

10 հասանելի միջոց՝ քթի փակվածությունից ազատվելու համար

12:23 • 16/11

Ինչպես հայտնաբերել բերանի խոռոչի քաղցկեղը վաղ փուլերում. ամենատարածված ախտանշանները

22:17 • 15/11

4 պարզ միջոց՝ տեսողությունն առանց վիրահատական միջամտության բարելավելու համար

19:13 • 15/11

10-օրյա էքսպրես-դիետաներ՝ մինչև 10 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

16:11 • 15/11

7 նախանշան, որոնք վկայում են՝ գլխացավը լուրջ հիվանդության հետևանք է

13:07 • 15/11

Գոյություն ունի ճարպակալման 4 տեսակ, որոնցից էլ կախված է բուժման արդյունավետությունը. գիտնականներ

22:44 • 14/11

Կրծքագեղձի քաղցկեղի 11 ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են

20:41 • 14/11

Ինչպես ազատվել սթրեսից ու հոգնածությունից լոգանքի միջոցով

18:34 • 14/11

Ինչ է հավկուրությունը և ինչ խնդրի մասին է այն հուշում

16:32 • 14/11

5 ախտանշան, որոնք վկայում են կոֆեինային կախվածության մասին

14:27 • 14/11

Գործոններ, որոնք նպաստում են երկարակեցությանը

12:21 • 14/11

Ինչպես պատրաստել արդյունավետ բնական դիմակներ՝ բշտիկներից ազատվելու համար

22:11 • 13/11

6 պարզ միջոց՝ առանց դեղամիջոցների մեջքի ցավից ազատվելու համար

19:16 • 13/11

Օգտակար ու կարևոր սահմանափակումներ՝ առողջ ու երջանիկ երեխա մեծացնելու համար

16:14 • 13/11

Լավագույն հակացելյուլիտային միջոցները. 3 բնական ու արդյունավետ միջոց

13:07 • 13/11

Գիտնականները պարզել են՝ որոնք են որդանման ելունի հեռացման առավելությունները

22:27 • 12/11

Ճապոնական դիետա. հիանալի միջոց՝ ավելորդ քաշից ազատվելու և կազմվածքը կարգի բերելու համար

19:41 • 12/11

5 բնական միջոց՝ մազաթափությունից ազատվելու համար

16:31 • 12/11

Լավագույն համեմունքը՝ իմունային համակարգն ամրապնդելու և գլխուղեղի աշխատանքը բարելավելու համար

14:38 • 12/11

Գիտնականները պարզել են՝ թոքաբորբի որ տեսակն է ավելի վտանգավոր

22:27 • 10/11

Մայրերի և հայրերի «դաստիարակության մեթոդների» տարբերությունները` զավեշտալի ֆոտոշարքով

19:38 • 10/11

Բնական ըմպելիք՝ նյութափոխանակության գործընթացները և վահանաձև գեղձի աշխատանքը բարելավելու համար

16:26 • 10/11

Ինչ է պետք անել սրտի նոպայի դեպքում. խորհուրդներ, որոնք կօգնեն մարդուն փրկել սեփական կյանքը

13:09 • 10/11

Լավագույն դիմակները՝ աչքերի այտուցներից ու մուգ շրջանակներից ազատվելու համար

22:11 • 09/11

Լավագույն սնուցող դիմակները չոր մազերի համար. 3 պարզ ու արդյունավետ բաղադրատոմս

19:07 • 09/11

Խորհուրդներ՝ արգանդի միոմայի կանխարգելման համար

16:03 • 09/11

Ինչ է նշանակում քաղցր ուտելու անհագ ցանկությունը և ինչպես ազատվել դրանից. «քունջութի կաթի» բաղադրատոմսը

12:57 • 09/11

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են վկայել ստորին վերջույթների այտուցները

22:17 • 08/11

Ժողովրդական դեղամիջոց՝ գրիպի ու մրսածության ախտանշանները մեղմելու և իմունային համակարգն ամրապնդելու համար

19:20 • 08/11

5 ախտանշան, որ վկայում են` երեխայի կյանքը վտանգված է

16:22 • 08/11

Ընդհանուր թուլություն. անվտանգ թվացող ախտանշան, որը կարող է պայմանավորված լինել վտանգավոր հիվանդությամբ

13:18 • 08/11

Դդմիկով դիետա. ավելորդ քաշից ազատվելու օգտակար ու արդյունավետ միջոց

22:09 • 07/11

Որոնք են ամենատարածված փաստերն ու միֆերը ցիստիտի մասին

19:18 • 07/11

Բնական դիմակ ձեռքերի մաշկը սնուցելու և խոնավեցնելու համար

16:11 • 07/11

Արդյունավետ ժողովրդական միջոց եղունգների սնկային հիվանդությունը բուժելու համար

13:06 • 07/11

Հիվանդություններ, որոնք կարող են դրսևորվել զկռտոցով

22:03 • 06/11

Արդյունավետ բնական միջոց՝ փորկապությունը բուժելու համար

18:54 • 06/11

Ձվով դիմակներ՝ ծերացող մաշկը թարմացնելու և երիտասարդացնելու համար

15:42 • 06/11

Որոնք են օստեոպորոզի հիմնական ախտանշանները

12:51 • 06/11

Տաք սուրճն ավելի օգտակար է, քան սառը սուրճը. հետազոտություն

22:06 • 05/11

Բնական միջոց՝ անքնությունն առանց դեղորայքի բուժելու համար

19:17 • 05/11

Ինչ է կատաղությունը և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման միջոցները

16:29 • 05/11

Ինչպես են նիհարում համաշխարհային գեղեցկուհիները. «աստղային դիետաների» լավագույն եռյակը

13:35 • 05/11

Որոնք են թրոմբների առկայության մասին վկայող ամենավառ ախտանշանները

21:56 • 03/11

Երբ է գրիպից ու մրսածությունից տառապող մարդը համարվում ոչ վարակիչ

19:49 • 03/11

6 խորհուրդ՝ սրտանոթային համակարգի առողջությունը պահպանելու և լուրջ հիվանդություններից խուսափելու համար

15:44 • 03/11

Բնական ըմպելիք, որը կօգնի կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակն ու ազատվել ավելորդ քաշից

12:37 • 03/11

Ախտանշաններ, որոնք անտեսելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ

21:46 • 02/11

Վարունգով բնական դիմակներ՝ մաշկի տարբեր տեսակների համար

19:11 • 02/11

Լավագույն վարժությունները՝ առողջ ու ճկուն ողնաշար ունենալու և ինքնազգացողությունը բարելավելու համար

16:14 • 02/11

Որոնք են ամենատարածված բժշկական «միֆերը», որոնց շատերն են հավատում

13:23 • 02/11

Ինչպես ճիշտ արձագանքել երեխայի ագրեսիային ու հարթել կոնֆլիկտային իրավիճակը

21:52 • 01/11

Բնական դեղամիջոց, որը կօգնի մաքրել թոքերը կուտակված լորձից և մեղմել հազը

20:19 • 01/11

Որոնք են հաստ աղիքի գրգռման համախտանիշի առաջացման պատճառները և հիմնական ախտանշանները

16:02 • 01/11

Անգլիական դիետայի երկու տարբերակ՝ ընդամենը մի քանի օրում կազմվածքը կարգի բերելու համար

12:56 • 01/11

Առողջական որ խնդիրներն են դրսևորվում մաշկային քորով և ինչ է հարկավոր անել նման դեպքերում

22:01 • 31/10

Համեղ ու օգտակար ըմպելիքներ՝ գրիպից և մրսածությունից պաշտպանվելու համար

19:08 • 31/10

2 արդյունավետ վարժություն նստանյարդի ցավը մեղմելու համար

16:22 • 31/10

Արդյունավետ բնական միջոց՝ երկար, առողջ ու գեղեցիկ եղունգներ ունենալու համար

13:36 • 31/10

Շաքարային դիաբետի «անվնաս» ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

21:59 • 30/10

Արդյունավետ խորհուրդներ՝ երեխայի հազը ճիշտ բուժելու և բարդություններից խուսափելու համար

19:11 • 30/10

5 բնական միջոց, որոնք կօգնեն ազատվել ստամոքսի այրոցից, գաստրիտից և խոցերից

16:09 • 30/10

DASH դիետա. կազմվածքը կարգի բերելու և ինքնազգացողությունը բարելավելու լավագույն միջոցը

13:23 • 30/10

Որոնք են սրտամկանի կաթվածի մասին հուշող հիմնական ախտանշանները

22:04 • 29/10

Համեղ ու օգտակար ըմպելիք` օրգանիզմը տոքսիններից մաքրելու, ինքնազգացողությունը բարելավելու և ավելորդ քաշից ազատվելու համար

19:29 • 29/10

Ինչ կարող է հուշել ցավը մարդու հոգեհուզական վիճակի մասին

16:07 • 29/10

Գիշերային ջղաձգումների առաջացման պատճառները, ինչպես նաև ինդրի բուժման ու կանխարգելման ամենաարդյունավետ միջոցները

13:04 • 29/10

Լավագույն բնական հակատարիքային դիմակները՝ կնճիռներից ազատվելու և մաշկը սնուցելու համար

21:54 • 26/10

Որոնք են հիպոթիրեոզի առաջացման պատճառներն ու հիվանդության մասին վկայող առաջին ախտանշանները

18:59 • 26/10

Սրոհունդով բնական դեղամիջոցներ՝ դերմատիտի բուժման համար

16:01 • 26/10

6 արդյունավետ խորհուրդ՝ հարթ որովայն ու սլացիկ կազմվածք ունենալու համար

12:57 • 26/10

Երիկամների հիվանդությունների մասին վկայող ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

21:57 • 25/10

Լավագույն բուսական թուրմերը՝ ավելորդ հեղուկն օրգանիզմից դուրս բերելու համար

19:06 • 25/10

Որոնք են խոլեցիստիտի առաջացման հիմնական պատճառները, հիվանդության ախտանշաններն ու բուժման ամենաարդյունավետ բնական միջոցները

16:15 • 25/10

Ախտանշաններ, որոնց առկայությունը կարող է լինել սրտամկանի կաթվածի առաջին նախանշանը

13:23 • 25/10

Կարտոֆիլով 4 դիմակ՝ թարմ, առողջ ու անթերի մաշկ ունենալու համար

22:17 • 24/10

Լավագույն բնական դիմակները՝ թուլացած ու նոսրացած վարսերի առողջությունն ու փարթամությունը վերականգնելու համար

20:02 • 24/10

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են վկայել առանց որևէ պատճառի առաջացած կապտուկները

16:23 • 24/10

6 հետաքրքիր փաստ գինու օգտակար հատկությունների մասին, որոնք քչերին են հայտնի

13:19 • 24/10

Արդյունավետ խորհուրդներ՝ կանդիդոզից ազատվելու և հիվանդության կրկնությունը կանխարգելելու համար

22:04 • 23/10

Որոնք են գաստրիտի առաջացման պատճառներն ու հիվանդության հիմնական ախտանշանները

19:03 • 23/10

Բնական բուժիչ քսուք, որը կօգնի ազատվել ամենատարբեր մաշկային խնդիրներից

16:17 • 23/10

7 տարածված սխալ, որոնք հաճախ թույլ չեն տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից

13:14 • 23/10

Պարզ ու արդյունավետ հնարքներ, որոնք կօգնեն շատ արագ ազատվել տարատեսակ խնդիրներից և բարելավել ինքնազգացողությունը

21:58 • 22/10

Ինչ կարող է պատմել մարդու մաշկը նրա հորմոնալ ֆոնի մասին

19:13 • 22/10

Որոնք են ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի վաղ ախտանշանները և 2 բնական միջոց՝ խնդրից ազատվելու համար

16:21 • 22/10

Մեկշաբաթյա դիետա. լավագույն միջոցը՝ մի քանի օրում 5 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

13:08 • 22/10

8 բնական բաղադրատոմս՝ լյարդի ցիռոզի բուժման համար

22:01 • 18/10

Մեղրով բնական դեղամիջոցներ լյարդը մաքրելու և օրգանի առողջությունը պահպանելու համար

19:16 • 18/10

Որոնք են շագանակագեղձի բորբոքման ախտանշաններն ու որ դեպքերում է հարկավոր դիմել մասնագետին

16:44 • 18/10

Կիտրոնով արդյունավետ բաղադրատոմսեր մաքուր ու անթերի մաշկ ունենալու համար

13:58 • 18/10

Գիտնականները նշել են՝ որ մթերքը կօգնի խուսափել սրտանոթային հիվանդություններից